Մասնակից:NareGhaltakhchyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գահերի խաղը (2-րդ եթերաշրջան)
Game of Thrones (seորպեսon 2)
ԵրկիրԱՄՆ
Սերիաների քանակ10
ՀեռուստաալիքHBO
ՆախորդԳահերի խաղը (1-ին եթերաշրջան)
ՀաջորդԳահերի խաղը (3-րդ եթերաշրջան)

Գահեր խաղը (2-րդ եթերաշրջան), ֆենթզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալ, որը ԱՄՆ-ում առաջին անգամ հեռարձակվել է HBO հեռուստաալիքով 2012 թվականի ապրիլի 1-ին, իսկ սերիաների ցուցադրությունը ավարտվել է 2012 թվականի հունիսի 3-ին։ Ինչպես առաջին եթերաշրջանը այնպես էլ երկրորդը բաղկացած է 10 սերիայից։ Այս եթերաշրջանում հիմնականում նկարագրվում են Ջորջ Ռ․ Ռ․ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» շարքի երկրորդ նովելի («A Clորպեսh of Kings») դեպքերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք կռիվներում հաղթանակ տանելով՝ Ռոբ Ստարկը առաջարկում է Լենիստերներին խաղաղություն հաստատել պայմանով, որ հյուսիսում անկախություն տիրի։ Ռոբը ուղարկում է Թեոն Գրեյջոյին Բալոն Գրեյջոյի օգնությունը խնդրելու, իսկ Քեթիլին Ստարկին՝ Ռենլի Բարատեոնի օգնությունը խնդրելու։ Սերսեյ Լենիստերը չի համաձայնում Ռոբի առաջարկին։ Այդ ժամանակ Տիրիոն Լենիստերը աքսորում է Ջանոս Սլինտին՝ «Ոսկե թիկնոցներ»-ի առաջնորդին, դեպի Պատ։

Քեթիլինը ժամանում է թագավոր Ռենլիի ճամբար բանակցելու դաշինք կնքելու համար, իսկ Բրիենը իրավունք է ստանում միանալու Ռենլիի պահակախմբին։ Քեթիլինը և Բրիենը ականատես են լինում Ռենլիի սպանությանը, որը տեղի է ունենում Կարմիր տիկին Մելիսանդրայի՝ Ռենլիի եղբոր գործակալի ուղարկած սև հրաշքի ձեռքերով։ Քեթիլինը և Բրիենը փախչում են Ռենլիի ճամբարից և միանում են Ռոբի բանակին և որպես Ռենլիին աջակցողներ սկսում են պայքարել Ստանիսի դեմ։ Միաժամանակ Թեոնը դավաճանում է Ստարկներին՝ անցնելով իր հոր կողմը և ուժով գրավելով Վինթերֆելը։ Ռոբը Թեոնի ծրագրերի մասին նորություններ է ստանում և մարդ է ուղարկում Վինթերֆելը ետ բերելու։

Ռոբը հասկանում է, որ իր մայր Քեթիլինը գաղտնի կերպով ազատ է արձակել Ջեյմի Լենիստերին և ճանապարհել Բրիենի ուղեկցությամբ։ Քեթիլինը այս ամենը արել էր իր դուստրերին՝ Սանսային և Արյային, փրկելու համար։ Իսկ Յարա Գրեյջոյը ժամանում է Վինթերֆել Թեոնին Երկաթե կղզիներ ետ բերելու համար։

Թայվին Լենիստերը լքում է Հարենհոլը, ինչն էլ թույլ է տալիս Արյային, Ջենդրիին և Հոթ Փային փախուստի դիմել խորհրդավոր Ժաքեն Հգարի օգնությամբ։ Քինգս Լենդինգում Սերսեյը փորձում է շանտաժի ենթարկել Տիրիոնին՝ առևանգելով մարմնավաճառ Ռոսին, ով ըստ Սերսեյի Տիրիոնի գաղտնի սիրուհին էր։ Գլխավորելով Ռինգս Լենդինգում Ստանիսների դեմ պայքարը՝ Տիրիոնը կործանում է հարձակվող նավատորմի մեծ մասը։ Ստանիսի ուժերը ներս են խուժում ամրոց, բայց Տիրիոնը իր ուժերի գլուխ է կանգնում և հարձակվում Բարատեոնի ուժերի վրա ստորգետնյա թունելների միջոցով։ Բարատեոնը պարտվում է, երբ շուտով Թայվինի ուժերը ժամանում են Քինգս Լենդինգ։

Խալ Դրոգոյի մահից հետո Դեյեներիսը և իր խալասարից մնացածները ապաստարան են գտնում Քարթ քաղաքում, որտեղ նրանց խաբում է վաճառական Խարո Խոան Դախոս։ Չնայած որ Խարոն դավադրություն է կազմում Փյատ Փրիի հետ սպանել Դեյեներիսի ծառաներից մեծ մասին, առևանգել նրա վիշապներին և կառավարել Քարթում։ Դեյեներիսը վճռական մենամարտ է սկսում Փյատ Փրիի հետ, որտեղ էլ իր վիշապները սպանում են Փյատ Փրիին։

Շուտով Ջոն Սնոուին գերի է վերցնում մի Ուայլդլինգ Իգրիթ անունով, ով նրան ծուղակի մեջ է գցում։ Ուայլդինգների բանտարկյալների մեջ էր նաև երիտասարդ թափառական Քորին Հալֆհենդը, ով համոզում է Ջոնին սպանել իրեն ուայլդինգների վստահությունը ձեռք բերելու և նրանց առաջնորդի՝ Մենս Ռայդերի հետ մտերմանալու համար։ Թափառականներից մյուսները ճամբար են կազմում, սակայն շուտով նրանց վրա հարձակվում են իրենց վաղեմի թշնամիները՝ Ուայթ Ուոլքերները։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուր դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատի հյուսիսում
Հյուսիսում
Երկաթե կղզիներից
Հարավում

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

HBO-ն պատվիրեց «Գահերի խաղի» երկրորդ եթերաշրջանը 2011 թվականի ապրիլի 19-ին։ [1] Երկրորդ եթերաշրջանը ստացավ բյուջեում 15% աճ, որով էլ կարողացավ բեմադրել սերիալի պատերազմի ամենակարևոր կռիվը՝։ [2] Բլեքվոթերի կռիվը, իներորդ սերիայում։

Նկարահանումները տևեցին 106 օր։ Երկու նկարահանող խմբերի («Վիշապ» և «Գայլ») աշխատում էին միաժամանակ տարբեր վայրերում։ [3]

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Բենիոֆը և Դ․ Բ․ Վեյսը աշխատել են որպես գլխավոր հեղինակներ և գործադիր պրոդյուսերներ երկրորդ եթերաշրջանի համար։ Նրանց համահեղինակել են 10 սերիաներից 6-ը։ Մյուս չորս սերիաները գրվել են Բրայն Քոգմենի և նոր սերիաների հեղինակ Վանեսա Թեյլորի կողմից։

Ալան Թեյլորը գործադիր պորդյուսերներից մեկն էր և նկարահանել է չորս սերիա, որոնք ընդգրկում էին առաջին և վերջին սերիաները։ Դավիթ Պետրարկան և Դավիթ Նաթերը նկարահանել են երկու սերիա, մինչդեռ կինոմատոգրաֆ Ալիկ Սախարովի և ֆիլմարտադրող Նեյլ Մարշալ նկարահանել են մյուս երկու սերիաները։

Դերասանների ընտրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանի դերասանների ընտրությունը սկսվեց 2011 թվականի մայիսից։[4] Չնայած որ առաջին եթերաշրջանի դերակատարների մեծ մասը վերադառնում էր և կրկին խաղալու էր երկրորդ եթերաշրջանում, այնուամենայնիվ կային նոր դերեր, որոնց համար ռեժիսորները պետք է դերակատարների ընտրություն կատարեին։ Ռեժիսորները որոշեցին, որ «Թագավորների բախում»-ի որոշ հերոսներ, որոնցից էին Ֆրեյսը և Քրանոգմեն Ռիդսը Վինթերֆելում, Ստարկների դրոշակ պահող Ֆրեյը, Ստանիսի կինը և դուստրը, Թեոնի քեռի Աերոն Գրեյջոյը և ապօրինածին Ռամսեյ Սնոուն չեն նկարահանվի այս եթերաշրջանում, չնայած որ վեպում նրանք հայտվում են։

Դավիթ Բենիոֆն ու Դ․Բ․ Վեյսը մեկնաբանեցին՝ ասելով, որ որոշ հերոսների նկարագրությունները կհետաձգվեն և տեղի կունենան արդեն Գահերի խաղը (երրորդ եթերաշրջան)-ում։ Այս քայլին գնալու հիմնական պատճառն այն էր, որ արդեն մեծ քանակով նոր հերոսների հետ է ծանոթանում հանդիսատեսը երկրորդ եթերաշրջանի ընթացքում։ [5]

Բացի այս ամենը ռեժիսորները նաև համախմբեցին մի քանի դերերը մի դերի մեջ։ Նաև վեպի և սերիալի հերոսների որոշ ֆիզիկական հատկանիշներ տարբերվում են, ինչպիսիք են նրանց ազգային պատկանելությունը կամ տարիքը։ Դերակատարների քանակը գնահատվել է թվով ամենամեծը երբևէ եղած հեռուստասերիալների շրջանակում։ [6]

Սթիֆեն Դիլեյն (Ստանիս Բարատեոն)
Քերիս վան Հյութեն (Մելիսանդրա)

Հայտնվում է գահի չորրորդ հավակնորդը՝ թագավոր Ռոբերտի խորթ եղբայր Ստանիս Բարատեոնը։ [7]

Օտար քրմուհի Մելիսանդրան, ում դերը խաղում է Քերիս վան Հյութենը, Ստանիսի շատ ազդեցիկ, սակայն նաև խորամանկ խորհրդատուն է։ Վան Հյութենին մինչ այս առաջարկել էին խաղալ Սերսեյի դերը առաջին եթերաշրջանում, որը սակայն չստացվեց։ Հերոսուհին կրում է կարմիր թիկնոց և կարմիր մազեր, չնայած որ վեպի շարքերում Մելիսանդրան չի պատկերվում որպես կարմիր աչքեր, մազեր և հագուստ ունեցող կին։ [8] Լիամ Կունինգհեմը խաղում է Դավոս Սիվորթի դերը, ով Ստանիսի թիկնապահն է և նախկին մաքսանենգ է։ [9] Կունինգհեմին նույնպես առաջարկվել է խաղալ ինչ-որ դեր առաջին եթերաշրջանում։ Հարցազրույցի ժամանակ Կունինգհեմը ասել է, որ ավելի շատ նոր խոսքեր պետք է գրվեն իր հերոսի համար, քանզի վեպում Դավոսը ավելի շատ պատկերվում է իր մտքերի, այլ ոչ թե իր գործողությունների միջոցով։ [10]

Հավանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանը նոմինացվել է 11 լավագույն եթերաժամի Էմմի մրցանակների, որոնցից էին Էմմի մրցանակ լավագույն դրամատիկ սերիաների համար և Էմմի մրցանակ Փիթեր Դինկլաժին՝ որպես լավագույն երկրորդական դերի դերասան։ Եթերաշրջանը նաև ստացել է վեց մրցանակ հետևյալ անվանակարգերում՝ սերիաների լավագույն հագուստներ, դերասանների լավագույն շպար, սերիաների լավագույն ձայնային էֆեկտներ և լավագույն հատուկ վիզուալ էֆեկտներ։ [11]

Տարի Մրցանա Կատեգորիա Թեկնածու(ներ) Արդյունք
2012 AFI Awards AFI TV մրցանակ Գահերի խաղը Հաղթանակ
Artios Awards Դերասանների լավագույն ընտրություն Նինա Գոլդ Առաջադրված
ASCAP Awards Թոփ հեռուստասերիալներ Ռամին Ջավադի Հաղթանակ
Portal Award Լավագույն դերասան Փիթեր Դինկլաժ Առաջադրված
Լավագույն դերասանուհի Լենա Հեդեյ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Էյդան Գիլլեն Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Միշել Ֆեյրլեյ Առաջադրված
Մեյսի Վիլիամս Հաղթանակ
Լավագույն սերիա «Հարենհոլի հոգին» Առաջադրված
Լավագույն սերիալ Գահերի խաղ Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասան Ջեք Գլիսոն Առաջադրված
Մեյսի Վիլիամս Հաղթանակ
EWwy Award Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լենա Հեդեյ Հաղթանակ
64th Primetime Emmy Awards Լավագույն դրամատիկ սերիալ Դավիթ Բենիոֆ, Դ․Բ․ Վեյս, Ֆրենկ Դոլջեր, Քերոլին Ստրաուս, Ջորջ Ռ․ Ռ․ Մարթին, Վանեսա Թեյլոր, Ալա Թեյլոր Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Փիթեր Դինկլաժ Առաջադրված
64th Primetime Creative Arts Emmy Awards Լավագույն արտադրական դիզայն սերիալում Ջեմմա Ջեքսոն, Ֆրենկ Վոլշ [Nb 1] Հաղթանակ
Դերակատարների լավագույն ընտրություն Նինա Գոլդ և Ռոբերտ Ստերն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hibberd James (April 19, 2011)։ «HBO renews 'Game of Thrones' for second season»։ Entertainment Weekly։ Վերցված է March 5, 2013 
  2. «This Week's Cover: 'Game of Thrones,' the battle to make season 2 epic»։ Entertainment Weekly։ March 18, 2012։ Վերցված է March 18, 2012 
  3. Jurgensen Josh (March 3, 2012)։ «A Bigger, Pricier 'Game of Thrones'»։ The Wall Street Journal։ Վերցված է March 18, 2012 
  4. Baltes Alan (May 2011)։ «HBO hit series 'Game of Thrones' Season 2 casting call and auditions»։ TVShowAuditions.info blog։ Վերցված է May 11, 2011 
  5. «Interview with David Benioff and Dan Weiss»։ Westeros.org։ April 9, 2012։ Վերցված է April 11, 2012 
  6. Hibberd James (May 29, 2012)։ «'Game of Thrones' scoop: Season 3 character list revealed – EXCLUSIVE»։ Entertainment Weekly։ Վերցված է March 5, 2013 
  7. Hibberd James (July 19, 2011)։ «'Game of Thrones' casts sorceress Melisandre and Stannis Baratheon»։ Entertainment Weekly։ Վերցված է July 19, 2011 
  8. Vineyard Jennifer (February 29, 2012)։ «Game of Thrones Newbie Carice Van Houten On Joining the Show, Her Movie Black Butterflies, and Nude Scenes»։ Vulture.com։ Վերցված է March 5, 2013 
  9. Nededog Jethro (July 19, 2011)։ «'Game of Thrones' Casts Liam Cunningham as Davos Seaworth»։ The Hollywood Reporter։ Վերցված է March 5, 2013 
  10. Lash Jolie (February 1, 2012)։ «Access Countdown To ‘Game Of Thrones’ Season 2: Q&A Liam Cunningham Talks Davos Seaworth»։ Access Hollywood։ Վերցված է February 1, 2012 
  11. «Game Of Thrones»։ Emmys.com։ Վերցված է March 5, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Անգլալեզու հեռուստասերիալներ Կատեգորիա:Ջորջ Մարթին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]