Ռոբ Սթարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբ Ստարկից)
Ռոբ Սթարք
Տեսակկերպար «Գահերի խաղ»-ից, կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին
Առաջին հիշատակումԳահերի խաղ (վեպ)
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
ՍեռԱրական
ՔաղաքացիությունՅոթ թագավարություններ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
ԾննդավայրRiverrun?
Մահվան վայրTwins?
ԸնտանիքՍթարքների դինաստիա
ՀարստությունՍթարք
ՄականունՈւինթերֆելի Լորդ, Հյուսիսի Արքա
ՊաշտոնՀյուսիսի Արքա
Մասնագիտությունկառավարիչ, զորավար, ապստամբ, թրավոր և հեղափոխական
Դերը կատարել ենՌիչարդ Մեդլեն

Ռոբ Սթարք (անգլ.՝ Robb Stark), Սառույցի և կրակի երգը գրքի գեղարվեստական հերոս, որի հեղինակն է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը։ Ռոբ Սթարքը Էդարդ Սթարքի ավագ որդին է, հոր մահից հետո դառնում է Ուինթերֆելի լորդ, այնուհետև Հյուսիսի Արքա։ Նա հայտնվել է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի Արքաների պատերազմը և Թրերի մրրիկ գրքերում։ Ռոբ Սթարքը հեռուստաեթեր է հայտնվել HBO հեռուստաալիքով ցուցադրվող «Գահերի խաղը» հեռուստասերիալում, իսկ դերը կատարում է Ռիչարդ Մեդլենը[1][2][3]։

Կարճ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբը ծնվել է Ռիվերանում, իսկ մեծացել` Ուինթերֆելում։ Նրա հայրը` Էդարդ Սթարքը հարսանիքից հետո մեկնում է պատերազմ, քանի որ այդ ժամանակ տեղի էր ունենում Ռոբերտի աբստամբությունը։ Երբ աբստամբությունը վերջանում է, Էդարդը վերադառնում է արդեն Ռոբի ծնվելուց հետ։ Ռոբն ունի երկու փոքր եղբայրներ` Բրանը և Ռիկոնը, ինչպես նաև երկու քույրեր` Սանսան և Արյան։ Ռոբը շատ մտերիմ է Ջոն Սնոուի և Թեոն Գրեյջոյի հետ։ Փոքրուց Ռոբին զենքով կռվել սովորեցրել է ամրոցի վարպետ Ռոդրիկ Կասելը, ում շնորհիվ Ռոբը հիանալի տիրապետում է զենքով կռվելու արվեստին։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարը ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ նրա հայրը հեռանում է Ուինթերֆելից, որպեսզի դառնա Թագավոր Ռոբերտ Բարատեոնի Աջ ձեռքը, Ռոբը դառնում է Ուինթերֆելի Լորդը։ Թագավոր Ռոբերտի մահից հետո Թագուհու նախաձեռնությամբ Էդարդին ձերբակալում են մեղադրանքով` իբր նա է թագավորի մահվան պատճառը։ Ռոբն իմանալով այդ մասին պատրաստվում է պատերազմի, որպեսզի ազատի հորը։ Երկվորյակների միջով անցնելու ճակատագրական պահին Կանաչ Անտառի միջով ճանապարհը ապահովելու համար Ռոբը համաձայնվում է Ուոլդեր Ֆրեյի աղջիկներից կամ թոռներից մեկի հետ ամուսնանալուն։ Սրա բանակցությունները վարել էր նրա մայրը` Լեդի Քեյթիլին Սթարքը։ Գետն անցնելուց հետո` նա անակնկալի է բերում և ջախջախում Լանիստերի բանակը Ռիվերանում` գերի վերցնելով Ջեյմե Լաննիստերին։ Լսելով հոր գլխատման լուրը Արքայի Ոստանում, նա թագադրվում է Հյուսիսի Արքա իր հպատակների կողմից։ Ռիվերլենդի լորդերը նույնպես հավատարմության երդում են տալիս նրան։

Արքաների պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբը շարունակում է հաղթանակներ տանել Լանիստերների բանակի դեմ և ստանում է Երիտասարդ Գայլ մականունը` մարտադաշտում իր դաժանության համար։ Նա ուղարկում է մորը` Լեդի Քեյթիլինին` Ռենլի Բարատեոնի հետ բանակցելու համար, բայց Ռենլին սպանված է եղբոր` Ստանիս Բարատեոնի կողմից քրմուհի Մելիսանդրայի արյան կախարդանքով։ Նա նաև ուղարկում է Թեոն Գրեյջոյին Փայք`հուսալով, որ Թեոնի հայրը` Բալոն Գրեյջոյը, ով Երկաթե Իսլանդիայի ղեկավարն էր, պատերազմում կընդունի իր կողմը։ Այնուամենայնիվ Բալոնը որոշում է օգտվել առիթից և փոխարենը հարձակվել Հյուսիսի վրա։ Թեոնը միանում է հորը և ի զարմանս, գրավում է Ուինթերֆելը, որտեղ, ինչպես ասում են, նա սպանում է Ռոբի փոքր եղբայրներին Բրանին և Ռիկոնին, չնայած իրականում նրանք փախել էին և թաքնվել։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի էկրանավորման ժամանակ Ռոբ Սթարքի դերը խաղացել էՌիչարդ Մեդլենը[11]։ Երեխայի կերպարի տարիքի բարձրացման պատճառով Ռոբի տարիքը հեռուստասերիալի սկզբնական մասում փոխվում է 14-ից դառնալով 17։ Ջեյն Վեսթերինգի հետ ամուսնանալու փոխարեն (ինչպես նովելում է), նա ամուսնանում է վոլանտիսցի բժշկող Թալիսա Մեգիրի հետ, ով նույնպես սպանվում է Կարմիր Ամուսնության ժամանակ։ Ջեյմս Փոնիվոզիքը Թայմին տված իր հարցազրույցում անդրադարձել է Մադենի խաղին «The Pointy End»-ում, ասելով «և սցենարը, և Ռիչարդ Մեդլենը ցույց են տալիս ճարպիկ, արագ հարածներով, թե ինչպես է դժբախտույթունը կենտրոնանում նրա վրա։ (Սա մեկ այլ դեպք է, երբ կենդանի դերասանը ունենալը ավելի լավ է ցույց տալիս փոխակերպումը, որ ավելի հանկարծակի է թվում գրքում)»[12] Մեդենը ասում է, որ նա սովորել է իր հերոսը սկզբնական մասում կսպանվի, բայց այնուամենայնիվ, կարդացել է գրքերը մաս առ մաս գլխավորպես կենտրոնանալով սցենարի վրա. «Ես, որպես դերասան, պարտավոր եմ թեքել ուղին, որ տվել եմ Ռոբին, փոխել այլն և անակնկալի բերել։ Հուսով եմ, ես կարողացա դա անել»[13]։

Այլ լրատվամիջոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Քորիգանը` իր «Պատերազմը Վեստերոսում և պարզապես Պատերազմի Թեորիա» հոդվածում օգտագործում է Ռոբի օրինակը լուսաբանում է որպես պատճառ և ճիշտ մտադրություն պատերազմ գնալու որոշման համար. «Ռոբը ոչ միայն տանում է այս պատերազմը, որ վստահեցնի, թե իր հայրենակից հյուսիսցիների ունեն պարզապես մի թագավոր (Ռոբի պատճառը)։ Նա նաև անում է դա վրեժխնդիր լինելու հոր` Նեդի համար և վերստանալու համար իր քույրերին` Արյային և Սանսային (սա էլ Ռոբի ճիշտ մտադրությունը)»։ Քորիգնը խորհրդածում է, որ Ռոբը հնարավոր է` տառապում է ճանաչողական խնդիրներով և ասում է, որ բարոյական տեսանկյունից եթե Ռոբը երբևէ հասել է իր պատճառին` նա պարտավոր է դադարեցնել կռիվը` անգամ եթե նա դեռևս վրեժ չի լուծել իր ընտանիքի համար[14]։ Ռոբի որոշումը` խախտել Վալդերֆրեյի աղջիկներից մեկի հետ ամուսնանալու խոստումը ծանր ազդեցություն է ունենում Թիմ Ֆիլիպսի և Ռեբեկա Քլեյրսի Գահերի խաղը և Բիզնես գլխում, «Պահիր քո խոստումը. Ռոբ Սթարքը չափազանց ուշ է բացահայտում չկատարված խոստումների վտանգները բիզնես-հարաբերություններում»[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Game of Thrones Cast and Crew: Robb Stark played by Richard Madden". HBO. Retrieved December 25, 2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  2. «"The Official Website for the HBO Series Game of Thrones - Season 4". HBO». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  3. "From HBO".
  4. Martin, George R. R. (1996). "Chapter 4: Eddard". A Game of Thrones. pp. 36–45. ISBN 978-0-553-89784-5.
  5. Martin, George R. R.; García Jr., Elio M.; Antonsson, Linda (2014). "Appendix: Stark Lineage". The World of Ice & Fire. ISBN 978-0-553-80544-4.
  6. Martin. "Appendix: House Stark". A Game of Thrones. pp. 785–786.
  7. "See the Connections Behind Ned’s Promise With This Infographic". MakingGameofThrones.com (HBO). June 28, 2016. Archived from the original on June 29, 2016. Retrieved June 29, 2016.
  8. Robinson, Joanna (June 26, 2016). "All The Times Game of Thrones Tried to Tell You Who Jon Snow’s Parents Are". Vanity Fair. Retrieved June 27, 2016.
  9. Calia, Michael (June 26, 2016). "Game of Thrones Season 6 Finale Recap: 'The Winds of Winter'". The Wall Street Journal. Retrieved June 27, 2016.
  10. Martin, George R. R. (2000). "Chapter 14: Catelyn". A Storm of Swords. pp. 192–193. ISBN 978-0-553-89787-6.
  11. "'Game of Thrones' Q&A: Richard Madden on Robb Stark's Endgame". Rolling Stone.
  12. Poniewozik, James (June 6, 2011). "Game of Thrones Watch: the Quality of Mercy". Time. Retrieved February 7, 2016.
  13. Maureen Ryan (February 7, 2013). "'Game of Thrones' Robb Stark Speaks: Richard Madden Addresses Shocking Developments". Huffingtonpost.com. Retrieved February 7, 2016.
  14. Corrigan, Richard H. (2012), "The War in Westeros and Just War Theory", in Jacoby, Henry, Game of Thrones and Philosophy: Logic Cuts Deeper than Swords, Blackwell Philosophy and Pop Culture series 65, John Wiley & Sons, ISBN 1118206053, retrieved February 7, 2016
  15. []https://books.google.am/books?id=-ssYBwAAQBAJ&pg=PA34&dq=%22robb+stark%22&hl=en&sa=X&ved=0ahUKEwjm5LDmrOzKAhUFOD4KHbM7AGM4ChDoAQg0MAQ#v=onepage&q=%22robb%20stark%22&f=false Phillips, Tim; Clare, Rebecca (2015). Game of Thrones and Business: Strategy, morality and leadership lessons from the world’s most talked about TV show. Infinite Ideas. ISBN 1909652938.