Մասնակից:Markocharyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուոկուո

Հոթ Փոթ կամ Հուոկուո (չինարեն՝ 火锅 փինյին huǒguō) հայտնի է նաև որպես ապուր[1]։ Չինական կերակրատեսակ, որը պատրաստվում է եփվող ապուրի արգանակի հետ ճաշի սեղանի շուրջ, իր մեջ պարունակում է չինական տարատեսակ մթերքներ և բաղադրիչներ։ Այն պատրաստվում է անիմաջապես տեղում, այդ իսկ պատճառով ուտելիքը տաք է մնում։ Հուոկուոյի տիպիկ բաղադրիչները ներառում են՝ ծովամթերք, արագ պատրաստվող լապշա, մսի կտորներ, սունկ, տոֆու, բանջարեղեն և այլ։ Բաղադրիչնեը ավելացնում են եփվող ապուրի մեջ և եռալուց հետո կարելի է ուտել։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շան և Ճոու դինաստիաների ժամանակ կար եռոտանի տարա[2]։ Զոհաբերությունների կամ տոնակատարության ժամանակ անհրաժեշտ էր «զանգը խփել և հաշվել եռոտանիները»։ Բոլոր բաղադրիչները, ինչպիսիք էին եղջերավոր անասունները և ոչխարի միսը դրվում էին եռոտանիի մեջ, այնուհետև տակը կրակ էին վառում, որպեսզի կերակուրը եփվի։ Սա էլ համարվում է հուոկուոյի նախատիպը։

Ցին և Հան դինաստիաների ժամանակ հավը և միսը եփում էին եռացող ջրում, որը կոչվում էր «Ճուո» (չինարեն՝ 濯, փինյին zhuó)։ Մաուանգդուի դամբարանում գրավոր գրառումներ են եղել «Ճոու հավի» մասին[3]։

Թան դինաստիայի օրոք արդեն գոյություն ունեին պղնձե կաթսաներ։ 1984 թվականին Ներքին Մոնղոլիայի Չիֆեն քաղաքում հայտնաբերվել է որմնանկար, որի վրա պատկերված մարդիկ նստած էին գետնին կաթսայի շուրջ։ Փորձնական հետախոզությունների համաձայն՝ այս նկարում պատկերված է մի տեսարան, որտեղ մարդիկ խաշած գառ էին ուտում վաղ Լիաո դինաստիայի ժամանակ[4]։

Ներկայում Չինաստանում գործում է տաք սննդի 600․000 խանութ, որոնք դարձել են Չինաստանի սննդի հենարանը՝ տարեկան ավելի քան 500 միլիարդ դոլար եկամուտով։ Այն համարվում է Չինաստանի հայտնի ուտեստներից մեկը[5]։

Հուոկուոյի օգտագործումը տարբեր վայրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքային Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական հուոկուոները հիմնականում բաժանվում են «Հարավային ոճի» և «Հյուսիսային ոճի», ինչն էլ համապատասխանում է Չինաստանի մշակույթային շրջաններին։ Չնայած կան տարածաշրջանային տարբերություններ, ընդհանուր առմամբ «Հյուսիսային ոճը» ավելի պարզ է և կենտրոնացած է մսի վրա, մասնավորապես գառան մսին։ «Հարավային ոճը» հակված է կծու, բազմաթիվ բաղադրիչներ պարունակող և խիտ սոսուներից[6]։ Ժամանակակից ճաշարաններն առաջարկում են բաժանված մի քանի մասերի կաթսա՝ տարբեր բուրավետ արգանակներով յուրաքանչյուր հատվածում։ Ավելի ավանդական կամ ավելի հին ճաշարաններում հաճախ անուշաբույր արգանակը մատուցում են մեծ արյուրե անոթի մեջ։

Հարավային ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գառան մսով հուոկուո
Չոնցինի հուոկուոն

Հարավային ամենահայտնի տարբերակներից մեկը Չոնցին հուոկուոն է (չինարեն՝ 重庆火锅, փինյին Chóngqìng huǒguō), որում օգտագործվում է մալայի համեմունք՝ համեմված չիլի և Սիչուան պղպեղով, համը ավելի կծելու դարձնելու համար։ Չոնցինի հուոկուոները հաճախ պարունակում են տարբեր մսի և բաղադրիչների լայն տեսականի, ինչպես նաև առաջարկում են բազմաթիվ սոուսներ և համեմունքներ՝ միսը համեմելու համար։ Տիպիկ սոսուսները պարունակում են քնջութի յուղ, որին ավելացնում են աղացած թարմ սխտոր և մանր կտրտած կանաչ սոխ։ Տարածաշրջանում բարձր խոնավության պատճառով տեղաբնակներն ուտում են կծու սնունդ՝ մարմնից խոնավությունը դուրս հանելու համար[7]։

Սիչուանն ունի նաև մի շարք «չոր» հուոկուոներ, ինչպիսիք են՝ «մալա սիանկուոն» (չինարեն՝ 麻辣香锅, փինյին Málà xiāng guō), որոնք բաղադրիչներով և համեմունքներով նման են «մալա» հուոկուոյին, բայց արգանակի մեջ եփվելու փոխարեն տապակում են[8]։

Հարևան Յուննանում, չնայած կծու արգանակները շատ տարածված են, կա նաև հուոկուոյի ևս մեկ գերակշռող տեսակ, որը պատրաստվում է տարատեսակ վայրի կամ գյուղատնտեսական սնկով։ Այն կոչվում է «Վայրի սնկով հուոկուո» (չինարեն՝ 野生菌火锅, փինյին Yěshēng jùn huǒguō)։ Յունանի ընդարձակ անտառների և առատ բնական ռեսուրսների շնորհիվ, մարդիկ կարողանում են գտնել սնկերի լայն տեսականի։ Հեշտ և հասանելի սնկի ռեսուրսները հայտնի են դարձնում «Վայրի սնկով հուոկուոյին»։ Կծու և սնկով հուոկուոյի միջև մեծ տարբերությունն այն է, որ այստեղ բացակայում են կծու համեմունքները և չիլի պղպեղը, իսկ երկրորդը պահպանվում է սնկի բնօրինակ համը։ «Վայրի սնկով հուոկուոն» նույնպես սեզոնային է՝ կախված տեղական սնկերի առկայությունից։

Հայնանի (չինարեն՝ 海南, փինյին Hǎinán) խոհանոցում հուոկուոն սովորաբար մատուցվում է փոքրիկ վոկերի մեջ՝ պատրաստված արգանակով, որն իր մեջ պարունակում է մսի կտորներ։ Մատուցման ժամանակ միսը լիովին եփված չէ, մինչև պատրաստի լինելը կպահանջվի 15 րոպե։ Այս տեսակի հուոկուոյի համար նախատեսված բաղադրիչնեչը ներառում են՝ սունկ, բարակ կտրտած տավարի կամ այծի միս, հազար և այլ տեսակի խոտաբույսեր։

Հյուսիսային ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագ պատրաստման գառի միսը (չինարեն՝ 涮羊肉, փինյին Shuàn Yángròu) կարելի է համարել «Հյուսիսային ոճի հուոկուոյի» ներկայացուցիչ, որն ավելի շատ կենտրոնանում է հիմնական բաղադրիչների վրա, այլ ոչ թե արգանակների վրա։ Ըստ լեգենդի՝ այն հորինել է մոնղոլական բանակը, ինչի պատճառով էլ կարող է կոչվել «Մոնղոլական հուոկուո» (չինարեն՝ 蒙古火锅, փինյին Ménggǔ huǒguō)[9]։

Հուբեյ խոհանոցում հուոկուոն սովորաբար պատրաստվում է կծու համեմունքներով և Սիչուան պղպեղով։ Այս տեսակի հուոկուոյի հիմնական բաղադրիչները հետևյալն են՝ սունկ, բարակ կտրտված տավարի կամ գառան միս, հազար և տարատեսակ խոտաբույսեր։

Հարավարևելյան Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջայում հուոկուոն կոչվում է «յաո հոն» (yao hon; យ៉ាវហន), որը բառացիորեն թարգմանվում է որպես «տաք կաթսա»։ Այն սովորաբար ուտում են տոնակատարությունների կամ ընտանեկան հավաքույթների ժամանակ։ Ինչպես չինական, այնպես էլ կամբոջական հուոկուոն բաղկացած է նմանատիպ բաղադրիչներից, միակ տարբերությունն այն է, որ կոկոսի կաթն օգտագործվում է որպես ապուրի հիմք։ Հուոկույի մեկ այլ տարբերակ կոչվում է «Կարագով յան հոն», բաղադրիչներն նույնն են, բայց փոխարենը պատրաստում են հարթ թավայի վրա, հիմքի համար օգտագործում են յուղ։ Կարագով յոն հոնին սովորաբար ավելացնում են խոտաբույսերով սոուս[10]։

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպիններում հուոկուոն սովորաբար կարելի է գտնել չինական մասնագիտացված ռեստորաններում[11]։

Թայլանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաիլանդում հուոկուոն կոչվում է՝ «Thai suki»։ Ի սզբանե չինական ոճի էր, սակայն հետագայում բաղադրիչների քանակը զգալիորեն ավելացել է, և ավելացել է թայլանդական ոճով սոուս, որն իր մեջ պարունակում է՝ սոուս չիլի, լայմ և համեմի տերևներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Перевод». bkrs.info.
  2. 徐文苑:《中国饮食文化概论》。北京:清华大学出版社,2005年:51-52頁。ISBN 978-7-81082-370-8
  3. 邱庞同著 (2001.09). 中国菜肴史. 青岛:青岛出版社. էջ 40. ISBN 7-5436-2418-4.
  4. 韩锡文编著 (2018.10). 话说内蒙古 海拉尔区. 呼和浩特:内蒙古人民出版社. էջ 209. ISBN 978-7-204-15151-6.
  5. «存档副本». Արխիվացված է օրիգինալից 2019-06-08-ին. Վերցված է 2019-01-18-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «How hotpot's history boiled over into a national controversy». 15 September 2018.
  7. "The Significant Visual Symbols Design, Logo Design Study of Chong Qing Hot Pot Brand"
  8. «The farm boy who became owner of one of Singapore's largest mala xiang guo chains».
  9. Frederick J. Simoons, "Food in China: A Cultural and Historical Inquiry", page 47. CRC Press, 1991. ISBN 978-0-8493-8804-0
  10. Srey, Kim. «Mami-Eggroll: "Yow Hon" for Two». mami-eggroll.com.
  11. «Make your own sauces for your hot pot indulgence». 2015-09-23.