Մասնակից:Gevorg Ghazaryan/Ռենատո Ռուջերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատո Ռուջերո
իտալ.՝ Renato Ruggiero
Դրոշ
Դրոշ
Իտալիայի արտաքին գործերի 9-րդ նախարար
2001 թվականի հունիսի 11 - 2002 թվականի հունվարի 6
Նախորդող Ջուլիանո Ամատո
Հաջորդող Սիլվիո Բերլուսկոնի
Դրոշ
Դրոշ
Առևտրի համաշխարհային կազմակերպության 2-րդ գլխավոր քարտուղար
1995 թվականի սեպտեմբերի 1 - 1999 թվականի սեպտեմբերի 1
Նախորդող Փիթեր Սազերլենդ
Հաջորդող Մայք Մուր
 
Կուսակցություն՝ Իտալական սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Նեապոլի Ֆրիդրիխ 2-րդի անվան համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն

Ռենատո Ռուջերո (իտալ.՝ Renato Ruggiero, ), իտալացի պետական գործիչ և դիվանագետ, 2001-2002 թվականներին Իտալիայի արտաքին գործերի 9-րդ նախարար[1], Առևտրի համաշխարհային կազմակերպության 2-րդ գլխավոր քարտուղար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատո Ռուջերոն ծնվել է 1930 թվականի ապրիլի 9-ին Նեապոլում: 1995 թվականին Նեապոլի Ֆրիդրիխ 2-րդի անվան համալսարանում իրավաբանական կրթություն ստանալուց հետո[2], սկսել է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ: Աշխատել է Սան Պաուլուում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչություններում:

1970 թվականից մինչև 1973 թվականը հանդիսացել է եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆրանկո Մալֆատիի համակարգի առաջնորդը: Դրանից հետո, 1973 թվականից մինչև 1977 թվականը եղել է Եվրոպական հանձնաժողովի շրջանային քաղաքականության գլխավոր տնօրինություն ղեկավար:

  • 1977-1980 թվականներին եղել է արտաքին գործերի նախարարության առաջնորդ և Իտալիայի վարչապետի ներքին քաղաքականության գծով խորհրդական:
  • 1980-1984 թվականներ՝ Եվրոպական համայնքին կից Իտալիայի մշտական ներկայացուցիչ:
  • 1984 թվականից մինչև 1985 թվականը եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժանմունքի պետ:
  • 1985-1987 թվականներին եղել է արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի առաջնորդ և գլխավոր քարտուղար:
  • 1987 թվականից մինչև 1991 թվականը հանդիսացել է Իտալիայի ներքին առևտրի նախարար:
  • 1991 թվականից մինչև 1995 թվականը Fiat կոնցեռնի և մի շարք այլ խոշոր ընկերություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ:
  • 1995-1999 թվականներին հանդիսացել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը:
  • 1999-2001 թվականներին եղել է Eni կոնցեռնի նախագահը:
  • 2001 թվականից մինչև 2002 թվականը եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարար, հրաժարական է տվել վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի և «Հյուսիսի լիգա» կուսակցության հետ անհամաձայնության պատճառով:
  • 2006-2008 թվականներ՝ վարչապետ Ռոմանո Պրոդիի եվրոպական քաղաքականության գծով օգնական:

Ռենատո Ռուջերոն մահացել է 2013 թվականի օգոստոսի 4-ին Միլանում` 83 տարեկան հասակում: Մինչ մահն աշխատել է Citigroup-ում[3]:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «E' morto l'ex ministro Renato Ruggiero: guidò la Farnesina sotto il governo Berlusconi». Repubblica.it. Վերցված է 2013-08-05-ին.
  2. «Berlusconi cabinet». VIPS. Վերցված է 9 June 2013-ին.
  3. «Former Steering Committee Members». bilderbergmeetings.org. Bilderberg Group. Վերցված է 2014-02-08-ին.
  4. L'Harmattan web site (in French)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ Կատեգորիա:Իտալացի դիվանագետներ Կատեգորիա:ՄԱԿ-ի պաշտոնյաներ Կատեգորիա:Իտալացի իրավաբաններ Կատեգորիա:Իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իտալացի գործարարներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի դիվանագետներ Կատեգորիա:21-րդ դարի դիվանագետներ Կատեգորիա:20-րդ դարի գործարարներ Կատեգորիա:21-րդ դարի գործարարներ Կատեգորիա:Նեապոլի համալսարանի շրջանավարտներ