Մասնակից:Armine Grigorian/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը տեղակայված է ԱՀ հարավարևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Վարանդա գետի աջափնյակից վեր բարձրացող անտառածածկ լեռան լանջին։ Գյուղի երկու կողմերով հոսում են Վարանդայի Շորին և Պիծիկ վտակները։

Ջարդանաշենը,գտնվելով Թաղավարդի հյուսիսարևմտյան մասում, աշխարհագրական դիրքի տեսանկյունից կարծես վերոհիշյալ բնակավայրի շարուննակությունն է, կրում է նաև Վերին Թաղավարդ անունը։

19-րդ դարի պաշտոնական փաստաթղթերում գյուղը անվանվել էր Զարդանաշեն:

Միջնադարում բնակավայրը գտնվում էր ներկա գյուղից ոչ շատ հեռու՝ Բերդահոնջ ամրոցի շրջակայքում։ 1800-ական թվականների սկզբներին նրանք տեղափոխվել և ներկայիս Զարդանաշենի տեղանքում նոր գյուղ են հիմնել։

19–րդ դարի երկրորդ կեսին Զարդանաշենում հաստատվել էին Խնձորեսկից, Տեղից, Տաթևից մի քանի ընտանիքներ։ Նույն ժամանակահատվածում էլ կառուցվել է եկեղեցի, որը չունի շինարարական արձանագրություն: Գյուղի տարեցները վկայում են, որ Զարդանաշենի հոգևոր տունը կառուցել են Ներքին Թաղավարդի Սբ.Աստվածածին եկեղեցու շինարարները:

1913 թվականին Շուշիի թեմական դպրոցի 75-ամյա հոբելյանը նշելու նպատակով, Զարդանաշեն գյուղից սերված, մոսկվայաբնակ վաճառական Բաղդասար Արզումանյանը 200 000 ռուբլու աննախադեպ նվիրատվություն է կատարել:

Բաղդասար Արզումանյանը հայրենի գյուղում կառուցել էր նաև մետաքսամշակման գործարան, որի երկհարկանի կառույցը 1920 թվականին խորհրդային կարգեր հաստա- տելուց հետո օգտագործվել է որպես դպրոցական շենք։ 19–րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Զարդանաշենի մոտ գտնվող ոսկու և պղնձի հանքերը շահա- գործվում էին անգլիացիների կողմից:

19–րդ դարի 40-ական թվականներից սկսած հայ ժողովրդի բոլոր շերտերի համար հասկանալի դարձավ, որ ցարական արքունիքը ոչ միայն նպատակ չուներ վե- րականգնել հայկական պետականությունը, այլև վարում էր գաղութային անսքող քաղաքականություն։

Օրեցօր աճում էին դժգոհությունները ցարիզմի սոցիալական, դասակարգային, ազգային քաղաքականության, տեղական իշխանությունների չարաշահումների և ծանր հարկերի դեմ:

1840 թ․ Արցախում գյուղացիական հուզումներ են արձանագրվել Զարդանաշեն,Կարագյադուկ, Բանազուր գյուղերում և Շուշիում:

Խորհրդային տարիներին Զարդանաշենը գտնվում էր ԼՂԻՄ Մարտունու շրջանում։

Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ փորձում էին միջամտել ԼՂԻՄ ներքին գործերին և փորձում իրավիճակներ ստեղծել՝ Արցախը հայաթափելու համար։

1930 թվականին Արցախից Ադրբեջանի տարբեր շինարարական կազմակերպությունների համար պետք է հավաքագրվեր 1000 բանվոր, մինչդեռ հաջողվել էր միայն 27 հոգու համոզել։ «Կոմունիստ» թերթը դա գնահատել է որպես «օպորտոնիստական վերաբերմունք և թերագնահատվել է այդ կարևոր գործը»:

Տարբեր գյուղերի` Խերխանի, Ննգիի, Զարդանաշենի կոլտնտեսությունների վարչությունները հրաժարվել են բանվորական ուժ տրամադրել:

1930 թվականին Զարդանաշենում ստեղծվել էր կոլեկտիվ տնտեսություն։ Այս կոլտնտեսությունը 1961 թվականին ընդգրկվել է Կարմիր Շուկայի սովխոզի կազմում: 1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո Զարդանաշենի բնակիչները դարձել են մենատնտեսներ։

Տարբեր տարիների Զարդանաշենի կոլտնտեսությունը ղեկավարել են Թևան Բաղդասարյանը, Սամսոն Ներսիսյանը:

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 140 մարդ, զոհվել է 73–ը։

Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կառուցվել։

Զարդանաշենի հայությունն իր մասնակցությունը բերեց արցախահայության ազատագրական պայքարին։ 1989–1990 թվականներին գյուղում կազմավորվել էր ինքնպաշտպանական ջոկատ։ Զարդանաշենցի 21 ազատամարտիկներ Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են 1991–1994 թվականների ռազմական գործողություններին: 6 ազատամարտիկներ զոհվել են:

1943–1980 թվականներին գյուղում գործել է ութամյա դպրոց: Աշակերտների թվաքանակի նվազման պատճառով դպրոցը 1981 թվականին տարրականի կարգավիճակ է ստացել:1989 թվականին այն նորից դարձավ ութամյա: 2009 թվականին վերոհիշյալ դպրոցը դարձավ Թաղավարդի միջնակարգ դպրոցի մասնաճյուղ:

1971 թվականին գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվել։

Ծննդով Զարդանաշենից է ազգագրագետ, հայագետ, Խաչիկ վարդապետ Դադյանը:

Գյուղի պատմամշակութային նշանակության հուշարձաններն են Սբ. Աստվածածին եկեղեցին (19–րդ դար), Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազա- տամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողները։