Մասնակից:Angela Aghasi/Ավազարկղ
Angela Aghasi/Ավազարկղ |
---|
Անգուլյար խեյլիտ` բերանի մեկ կամ երկու անկյունների բորբոքում[1][2]։ Հաճախ բերանի անկյունի կամ անկյունների մաշկը կարմիր է, վնասված և ծածկված կեղևով[3]։ Կարող է ուղեկցվել նաև քորով և (կամ) ցավով[3]։ Այս իրավիճակը կարող է տևել մի քանի օրից մինչև տարիներ[3]։
Անգուլյար խեյլիտի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ վարակները (ինֆեկցիա), գրգռող գործոնները, ալերգիաները[3]։ Վարակները ներառում են սունկ՝ Candida albicans և բակտերիա՝ Staphilococcus aureus[3]։ Գրգռող գործոններից են՝ անհաջող ընտրված ատամնային պրոթեզները, շուրթերը լիզելը կամ թքահոսությունը, բերանով շնչառությունը, որի պատճառով առաջանում է բերանի չորություն, արևի ազդեցությունը, ծխելը, աննշան վնասվածքները[3]։ Ալերգիկ ռեակցիաներ առաջացնում են հետևյալ նյութերը՝ ատամի մածուկ, դիմահարդարման պարագաներ, սնունդ[3]։ Հաճախ անգուլյար խեյլիտի առաջացմանը բերում է թվարկված գործոններից մի քանիսի միաժամանակյա առկայությունը[3]։ Անգուլյար խեյլիտի առաջացմանը նպաստող այլ գործոններ՝ թերսնուցում, իմունադեֆիցիտ (իմունասուպրեսիա) [3][2]։
Ախտորոշմանը օգնում է թեստավորումը ինֆեցիաների և պատչ թեստավորումը ալերգիաների հայտնաբերման նպատակով [3]։
Բուժումը սովորաբար հիմնվում է գլխավոր պատճառների բուժման և պաշտպանիչ նրբաքսուկի օգտագործման վրա[3]։ Եթե անգուլյար խեյլիտի զարգացման պատճառ են հանդիսացել սնկերը կամ բակտերիաները կիրառվում են հակասնկային կամ հակաբակտերիալ նրբաքսուկներ[3]։
Անգուլյար խեյլիտը հանդիսանում է բավականին տարածված խնդիր[3], գնահատվել է, որ բնակչության 0.7%-ի մոտ առկա է այս խնդիրը[4]։ Հաճախ հանդիպում է 30-ից 60 տարեկան հասակում, հարաբերականորեն հաճախ հանդիպում է նաև երեխաների մոտ[3]։ Զարգացող երկրներում անգուլյար խեյլիտի առաջացման տարածված պատճառ է հանդիսանում օրգանիզմում երկաթի և վիտամինների անբավարարությունը[2]։
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուլյար խեյլիտը ոչ սպեցիֆիկ եզրույթ է (տերմին), որը բնութագրում է կոնկրետ անատոմիական տեղում (այսինքն՝ բերանի անկյունում) բորբոքային պրոցեսի առկայությունը։ Քանի որ գոյություն ունեն տարբեր հնարավոր պատճառներ և նպաստող գործոններ անգուլյար խեյլիտի զարգացմանը նպաստող, ուստի հիվանդ մարդուց մյուսին փոխանցման պարագայում վարակը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ։ Վնասվածքը հաճախ երկու սիմետրիկ անկյուններում է լինում[1], բայց երբեմն ախտահարվում է մեկ անկյունը։ Որոշ դեպքերում ախտահարումը կարող է սահմանափակվել շուրթերի լորձաթաղանթի ախտահարումով իսկ որոշներում էլ՝ անցնել կարմիր եզրը (վերմիլիոն եզր՝ սահման, որտեղ շուրթի մաշկը անցում է կատարում դեմքի մաշկի) և ընդգրկել դեմքի մաշկը։ Առաջնահերթ բերանի անկյուններում գոյանում է մոխրասպիտակավուն հաստացում և դրան կից էրիթեմա (կարմրություն)[3]։ Ավելի ուշ ի հայտ է գալիս էրիթեմային եռանկյունաձև շրջան, այտուց (էդեմա) և մաշկի ճաքեր՝ բերանի անկյուններում[3][1]։ Շուրթերի լորձաթաղանթը կարող է ճաքճքել, պատվել կեղևով, խոցոտվել կամ ապաճի (ատրոֆիա) ենթարկվել[3][1]։ Սովորաբար արյունահոսություն չի լինում[5]։ Այնտեղ, որտեղ ընդգրկված է նաև մաշկը կարող են լինել շուրթերի անկյուններից դուրս եկող ճառագայթաձև ճաքեր (գծային ճաքեր)։ Հազվադեպ, դերմատիտը (որը կարող է հիշեցնել էկզեմա) կարող է տարածվել բերանի անկյունից այտի մաշկի կամ կզակի վրա[1]: Եթե պատճառը ոսկեգույն ստաֆիլակոկն է (Staphylococcus aureus), վնասվածքը կարող է պատված լինել ոսկեգույն կամ դեղնավուն կեղևով[6]: Քրոնիկ անգուլյար խեյլիտի դեպքում կարող է դիտվել թարախակալում, շերտազատում և գրանուլյար հյուսվածքի առաջացում[3][1]: Երբեմն շատ հեշտ կարելի է տեսնել նպաստող գործոնները, ինչպիսին դեմքի ստորին հատվածի բարձրության նվազումն է, վերջինիս առաջացման պատճառ են հանդիսանում սխալ պատրաստված, մաշված ատամնային պրոթեզների կամ բնական մաշվածությունը, որի հետևանքով դիտվում է ստորին ծնոտի գերփակում («ծնոտի կոլապս»)[7]։ Եթե անգուլյար խեյլիտի առաջացման հիմքում ընկած է թերսնուցումը, ապա կարող են լինել նաև ուրիշ նշաններ, օրինակ՝ լեզվաբորբ (գլոսիտ)։ Անգուլյար խեյլիտով մարդկանց մոտ, ովքեր կրում են ատամնային պրոթեզներ հաճախ կարող է լինել էրիթեմատոզ լորձաթաղանթ՝ ատամնային պրոթեզի տակ (սովորաբար վերին ատամնային պրոթեզի տակ է լինում) առաջացնելով արհեստական ատամնաշարով պայմանավորված ստոմատիտ[1]: Սովորաբար ախտահարումը առաջացնում է ցավ, այրոց, քոր, խոնավության զգացում[3][7]:
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ անգուլյար խեյլիտը բազմապատճառային վարակային հիվանդություն է[8], շատ տեղային և համակարգային նախատրամադրող գործոններով[9]։ Անգուլյար խեյլիտի ժամանակ բերանի անկյունների խոցերը հաճախ վարակված են կամ սնկերով կամ բակտերիաներով կամ էլ դրանց համակցումով (կոմբինացիա)[6], դա կարող է լինել երկրորդային կամ օպորտունիստական վարակ ներկայացված այդ պաթոգեններով: Որոշ հետազոտություններ կապում են անգուլյար խեյլիտի սկզբնական առաջացումը սննդանյութերի դեֆիցիտի, հատկապես B խմբի վիտամինների և երկաթի անբավարարության հետ[10], այս ամենը իր հերթին կարող է վկայել սովի կամ աղիքային խանգարված ներծծման համախտանիշ (մալաբսորբցիա) մասին: Անգուլյար խեյլիտը կարող է կոնտակտային դերմատիտի դրսևորում հանդիսանալ[11], որը դիտվում է երկու խմբով` գրգռիչ և ալերգիկ։
Ինֆեկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներգրավված ինֆեկցիաներն են.
- Candida (սովորաբար Candida albicans), որը հանդիպում է դեպքերի 20%-ում[12],
- բակտերիաներ
- ոսկեգույն ստաֆիլակոկ (Staphilococcus aureus) հանդիպում է դեպքերի 20%-ում[12]
- β-հեմոլիտիկ ստրեպտոկոկ (β-hemolytic streptococci), այս տեսակները հայտնաբերվել են անգուլյար խեյլիտի 8-15% դեպքերում[3], բայց որպես կանոն սրանց մեկուսացված ներկայանալը քիչ է հանդիպում[8],
- Կամ վերը թվարկվածների համակցումը[6]․ դեպքերի 60%-ում ներգրավված են երկուսը՝ C. albicans և S. aureus.[12][13]
Անգուլյար խեյլիտի դեպքերի 93%-ում հայտնաբերվում է կանդիդա[3]: Այս միկրոօրգանիզմը հայտնաբերվում է առողջ մարդկանց բերանի խոռոչում 40% դեպքերում և համարվում է կոմենսալ[3]։ Այդուհանդերձ կանդիդան ցուցաբերում է դիմորֆիզմ, հատկապես դրոժային ձևը, որը համարվում է հարաբերական անվնաս և պաթոգեն հիֆային ձև, որը կապված է տիրոջ հյուսվածքներ ինվազիայի հետ։ Կալիումի հիդրօքսիդի պրեպարատը խորհուրդ է տրվում որոշ մարդկանց, որպեսզի տարբերակել անվնաս և պաթոգեն ձևերը և դրանով ընգծել թե անգուլյար խեյլիտի որ դեպքերն են հարուցված կանդիդայով[3]։ Բերանի խոռոչը կարող է հանդիսանալ կանդիդայի պահեստ, որը կրկնավարակում է (ռեինֆեկցիա) խոցերը և կանխում խոցերի լավացումը:
Վարակի ռեցիդիվը, որը հարուցվել է թաքնված հասարակ հերպեսով կարող է առաջանալ բերանի անկյուններում։ Դա շրթունքի հերպեսն է և երբեմն անվանում են «հասարակ անկյունային հերպես»[3]։ Բերանի անկյունում առաջացած հերպեսը իրեն դրսևորում է այնպես, ինչպես բերանի տարբեր տեղերում առաջացման ժամանակ՝ առաջանում է բուշտ, որը պայթում է, պատվում՝ կեղևով, որը անցնում է 7-ից 10 օրից և որոշ ժամանակ հետո կրկնվում է՝ հատկապես սթրեսի ժամանակ։ Անգուլյար խեյլիտը բուժվում է տեղային հակավիրուսային դեղերով օրինակ՝ ացիկլովիր։
Ինֆեկցիոն կոնտակտային դերմատիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուլյար խեյլիտը 22% դեպքերում առաջանում է գրգռիչների ազդեցությունից[3]։ Թուքը պարունակում է մարսողական ֆերմենտներ, որոնք հյուսվածքների հետ կոնտակտի ժամանակ կարող են հյուսվածքների վրա մարսող ազդեցություն ունենալ[3]։ Բերանի անկյունները թքի ազդեցությանը ավելի շատ են ենթարկվում, քան բերանի մնացած հատվածները։ Դեմքի ստորին հատվածի բարձրության նվազումը (ուղղահայաց չափը կամ դեմքի հենքը) սովորաբար պայմանավորված է էդենտուլիզմով (ատամների կորուստ) մեծահասակների մոտ՝ մաշված պրոթեզների օգտագործում կամ անհաջող ընտրված պրոթեզներ։ Դրա արդյունքում առաջանում է ստորին ծնոտի գերփակում[7], որի հետևանքով առաջանում է ինտերտրիգային (տարածք, որտեղ մաշկի երկու հատվածներ հպվում են միմյանց) մաշկային ծալք, որի հետևանքով բերանի անկյունների մաշկը կակղում է[12]։ Ուստի մեծանում է թքի ազդեցությունը այդ շրջանում շարունակ թրջելով այն[8], որի արդյունքում հյուսվածքը կակղում է և նպաստում է սնկային վարակի զարգացմանը[12]։ Որպես այդպիսին, անգուլյար խեյլիտը ավելի շատ հանդիպում է ատամ չունեցող մարդկանց մոտ[7]։ Դրան հակառակ հազվադեպ է հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր պահպանում են իրենց բնական ատամները[14]։ Անգուլյար խեյլիտը հաճախ է հանդիպում նաև նրանց մոտ, ովքեր կրում են ատամնային պրոթեզներ[11]։ Անգուլյար խեյլիտը հանդիպում է ատամնային պրոթեզներ ունեցող մարդկանց 30%-ի մոտ[8]։ Համարվում է, որ դեմքի ստորին հատվածի երկարության փոքրացումը կարող է լինել ռիսկի գործոն անգուլյար խեյլիտի առաջացման համար՝ ծերերի մոտ դեպքերի մինչև 11%-ում և ատամնային պրոթեզներ կրողների մինչև 18%-ում[3]։ Դեմքի ստորին հատվածի երկարության փոքրացում կարող է առաջանալ նաև ատամների միգրացիայի, օրթոդոնտիկ հարմարանքներ կրելու և էլաստիկ հյուսվածքների վնասվելու հետևանքով, որը կարող է առաջանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների և ծխելու պատճառով[3]։
Սովորությունները կամ պայմանները, որոնց ժամանակ բերանի անկյունները մնում են խոնավ կարող են ներառել՝ շուրթերը քրոնիկ լիզելը, մեծ մատը ծծելը (կամ այլ իրեր ծծելը՝ գրիչ, ձողիկներ, փայտիկի վրա սառնաշաքար), ատամները մաքրելը (օրինակ՝ ատամնաթելով), մաստակը, գերթքարտադրությունը, թքահոսությունը և բերանով շնչառությունը[1][12]։ Ոմանք համարում են, որ սովորութային լիզումը համարվում է նյարդային տիկի ձև, և դա չեն համարում իրական անգուլյար խեյլիտ[1], դրա փոխարեն անվանում են perlèche (սերում է ֆրանսերեն բառից pourlècher, որը նշանակում է շուրթերը լիզել )[3] կամ կեղծ խեյլիտ, որը կիրառվում է այս սովորության ժամանակ[3]։ Խեյլոկանդիդոզ տերմինը նկարագրում է շերտազատվող (էքսֆոլիատիվ) շուրթերի վնասումը և հարշուրթային մաշկը, և պատճառ է հանդիսանում, որպեսզի առաջանա մակերեսային կանդիդոզ՝ շուրթերը քրոնիկ լիզելու հետևանքով[12]։ Ավելի քիչ դեպքեր են հանդիպում ցուրտ, չոր եղանակին և իրենից ներկայացնում են ճաքճքած շուրթեր։ Մարդիկ լիզում են շուրթերը փորձելով թեթևացնել վիճակը, այնինչ ավելի են վատթարացնում իրավիճակը[15]։
Շուրթերի համար նախատեսված որոշ բալզամներում առկա արևապաշտպան նրբաքսուկները կամաց-կամաց վեր են ածվում գրգռիչների։ Ժամկետն անց բալզամների կիրառումը կարող է առաջացնել թեթև արտահայտված անգուլյար խեյլիտ, և երբ մարդը կիրառում է մեծ քանակությամբ շուրթերի բալզամ , որպեսզի թեթևացնի ճաքերը, դա միայն վատացնում է վիճակը։
Սննդանյութերի անբավարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուլյար խեյլիտի որոշ դեպքեր կապվել են վիտամինների և միներալների դեֆիցիտի հետ[2]։ Համարվում է, որ անգուլյար խեյլիտ ունեցող մարդկանց 25%-ը ունեն նաև երկաթի կամ B խմբի վիտմինների պակաս[2]։ Սննդանյութերի պակասով պայմանավորված անգուլյար խեյլիտը ավելի շատ է հանդիպում երրորդ կարգի երկրներում[2]։ Երկաթի քրոնիկ անբավարարությունը կարող է առաջացնել կոյլոնիխիա (եղունգների դեֆորմացիա գդալի տեսքով) կամ գլոսիտ (լեզվի բորբոքում): Պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է երկաթի պակասը առաջացնում անգուլյար խեյլիտ, բայց հայտնի է, որ երկաթի անբավարարությունը առաջացնում է իմունոկոմպրոմիս (իմունային համակարգի արդյունավետության իջեցում), ինչն էլ իր հերթին կարող է բերել կանդիդոզի առաջացմանը՝ օպորտունիստական վարակի ի հայտ գալուն[2]։ Վիտամին B2-ի անբավարարությունը (արիբոֆլավինոզ) նույնպես կարող է անգուլյար խեյլիտի առաջացման պատճառ լինել և կարող է առաջացնել այնպիսի վիճակներ, ինչպիսիք են լորձաթաղանթի կարմրությունը, գլոսիտը (լեզվի վարդագույն բորբոքում)[2]։ B5 վիտամինի (պանտոտենաթթու) դեֆիցիտը նույնպես կարող է առաջացնել անգուլյար խեյլիտ, գլոսիտ և մաշկային փոփոխություններ՝ սեբորեային դերմատիտին նման՝ աչքերի, քթի և բերանի շուրջը[2]։ B12 (ցիանակոբալամին) վիտամինի դեֆիցիտը երբեմն պատասխանատու է անգուլյար խեյլիտի առաջացման համար և հաճախ ուղեկցվում է ֆոլատի անբավարարության հետ (ֆոլաթթվի պակաս), որը նույնպես առաջացնում է գլոսիտ և մեգալոբլաստային անեմիա[2]։ B3 վիտամինի (PP վիտամին, նիկոտինամիդ, նիկոտինաթթու) դեֆիցիտը (պելագրա) հանդիսանում է ևս մեկ հնարավոր պատճառ, որի ժամնակ առաջանում է դերմատիտ, դիարեա, դեմենցիա և գլոսիտ[2]։ Հայտնի է նաև, որ անգուլյար խեյլիտ առաջանում է B7 վիտամինի (բիոտին) պակասից, մազաթափությունան (ալոպեցիա) և աչքերի չորություն[2]։ Հայտնի է, որ ցինկի դեֆիցիտը նույնպես կարող է առաջացնել անգուլյար խեյլիտ[16]։ Այլ սիպտոմները կարող են ներառել դիարեա, ալոպեցիա, դերմատիտ[2]։ Acrodermatitis enteropathica աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն է, որը բերում է ցինկի ներծծման խանգարման և կապված է անգուլյար խեյլիտի հետ[2]։
Գլխավորապես սննդանյութերի անբավարարությունը կապված է թերսնուցման հետ, օրինակ ալկոհոլիզմով տառապողների կամ սնվելու սխալ ռեժիմի կամ ներծծման հետ կապված ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների հետ (օրինակ՝ ցելիակիա, քրոնիկ պանկրեատիտ) կամ ստամոքս- աղիքային համակարգի վրա արված վիրահատությունների հետևանքով (օրինակ պերնիցիոզ անեմիա, բարակ աղիքի ռեզեկցիայով պայմանավորված՝ Կրոնի հիվանդության ժամանակ)[2]։
Համակարգային խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ համակարգային խանգարումներ ներգրավվում են անգուլյար խայլիտի մեջ և դրա արդյունքում մալաբսորբցիայի հետ միասին առաջանում է սննդանյութերի անբավարարություն։ Այդպիսի օրինակ են նյարդային անորեկսիայով տառապող մարդիկ[2]։ Այլ խանգարումներ կարող են ներառել շուրթերի այտուցը (օրինակ օռոֆացիալ գրանուլեմատոզը)[2], որը փոխում է տեղի անատոմիան և լայնացնում է թուլացնում բերանի անկյունների մաշկային ծալքերը։ Ավելի շատ ներգրաված է իմունային համակարգը, թույլ տալով որ սովորական անվնաս միկրոօրգանիզմները այնպիսին ինչպիսին Կանդիդան է որ դառնա պաթոգեն և հարուցի ինֆեկցիա։Համարվում է, որ քսերոստոմիան (բերանում չորություն) հանդիպում է անգուլյար խեյլիտի դեպքերի 5%[2]։ Քսերոստոմիայի առաջացմաան համար շատ պատճառներ կան, բայց սովորաբար առաջանում է դեղերի կողմնակի ազդեցություններից կամ օրինակ Շոգրենի սինդրոմի ժամանակ։ Եվ հակառակը վիճակը, որը բերում է թքահոսության և սիալոռեայի (շատ թքարտադրություն) կարող են առաջ բերել անգուլյար խեյլիտ ստեղծելով մշտական խոնավ միջավայր բերանի անկյուններում։ Դաունի սինդրոմով տառապող մարդկանց շուրջ 25% տառապում է անգուլյար խեյլիտով[2]։ Դա կապված է հարաբերական մակրոգլոսիայով մեծ լեզու փոքր բերանում ըրո կարող է անընդհատ դուրս գալ բերաից որն էլ կհանգեցնի մացերացիայի կակզեցման բերանի անկյունների։ Աղիքների բորբոքային հիվանդությունները (օրինակ Կրոնի հիվանդությունը կամ խոցային կոլիտ) կարող է կապված լինել անգուլյար խեյլիտի հետ[1]։ Կրոնի հիվանդության դեպքում հավանական է մալաբսորբցիայի և իմունաճնշիչ թերապիայի հետևանք է, որը բերում է բերանի անկյուններում խոցի առաջացման[7]։ Գլյուկագոնոման հազվադեպ հանդիպող էնդոկրին ուռուցք է ենթաստամոքսային գեղձի, որը արտազատում է գլյուկագոն և առաջ է բերում դերմատիտր սինդրոմ, գլյուկոզի հանդեպ անտանելիություն, քաշի կորուստ, անեմիա։ Անգուլյար խեյլիտը հանդիսանում է գլյուկագոնոմայի սինդրոմի ընդհանուր պատկեր[17]։ Հազվադեպ անգուլյար խեյլիտը կարող է լինել քրոնիկ լորձաթաղանթա մաշկային կանդիդոզի առկայության դրսևորումներից մեկը[12], և հազվադեպ կանդիդոզի դեպքերը բերանըմպանի կամ կերակրափողի կարող են ուղեկցվել անգուլյար խեյլիտով[3]։ Անգուլյար խեյլիտը կարող է գոյություն ունենալ մարդու իմունային անբավարարության վիրուսային վարակի[9], նեյտրոպենիայի[14], դիաբետի ժամանակ[1]։ Անգուլյար խեյլիտը հաճախ հանդիպում է մարդկանց մոտ, ովքեր ունեն էկզեմա, քանի որ իրենց մաշկը ավելի զգայուն է գրգռիչների նկատմամբ[3]։ Այլ վիճակներ, որոնք կարող են կապված լինել ներառյալ պլազմային բջիջների գինգիվիտ[5], Մելկերսոն-Ռոզենտալի սինդրոմ[2] կամ սիդերոպենիկ դիսֆագիա (նաև անվանում են Պլամեր-Վինսոնի սինդրոմ կամ Պետերսոն-Բրոուն-Կելի սինդրոմ)[2]։
Դեղանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուլյար խեյլիտի առաջացման պատճառ կարող են լինել որոշ դեղեր։ Օրինակ՝ իզոտրերինոին, ինդինավիր և սորաֆենիբ[2]։ իզոտրերինոին (ակկուտան), անալոգ վիտամին ա, հանդիսանում է մաշկը չորացնող դեղ։ Հազվադեպ, անգուլյար խեյլիտի առաջացումը կապված է առաջնային հիպերվիտամինոզ A ի հետ[18], որը կարող է տեղի ունենալ, երբ մեծ քանակությամբ լյարդ են օգտագործում, որի մեջ մեծ քանակությամբ վիտամին A է պարունակվում։ Drug (օրինակ՝ կոկաին, մետամֆետամին, հերոին և հալյուցինոգեններ) օգտագործողների մոտ կարող է զարգանալ անգուլյար խեյլիտ[2]։
Ալերգիկ կոնտակտային դերմատիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալերգիկ ռեակցիաները կարող են կազմել գեներալիզացված խեյլիտի մոտավորապես 25–34%-ը։ Հայտնի չէ ինչքան հաճախ են ալերգիկ ռեակցիաները պատասխանատու ալերգիկ ռեակցիաների առաջացման համար, բայց կարող է լինել ցանկացած նյութ, որը կարող է առաջ բերել գեներալիզացված ալերգիկ խեյլիտ։
Պոտենցիալ ալերգենների օրինակները ներառում են նյութեր, որոնք առկա են որոշ շրթներկերի, ատամի մածուկների, ակնեի դեմ միջոցների, դիմահարդարման նյութերի, մաստակի, բերանը ողողելու հեղուկների, սննդի մեջ[3]։ Որպես կանոն առանց պատչ թեստավորման հնարավոր չէ գտնել տարբերությունը գրգռիչ նյութերով առաջացած ալերգիկ դերմատիտի և կոնտակտային ալերգիկ դերմատիտի միջև։
Դեմքի ստորին հատվածի կարճացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշված ատամները կամ սխալ պատրաստված ատամնային պրոթեզները կարող են առաջացնել ճաքեր շուրթերի անկյուններում, որը պայմաններ է ստեղծում անգուլյար խեյլիտի առաջացման համար[19]։ Սա կարող է շտկվել օգտագործելով շապիկներ մաշված ատամների վրա՝ դեմքի ստորին մասի երկարությունը վերականգնելու համար կամ օգտագործելով ճիշտ պատրաստված ատամնային պրոթեզներ[20]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուլյար խեյլիտը սովորաբար ախտորոշվում է հիվանդանոցային պայմաններում։Եթե խոցը միակողմանի է դա ենթադրում է, որ առաթացման պատճառը տեղային է օրինակ տրավմա կամ առաջարկվում է տեղային բուժում կամ երկատված (վնասված) սիֆիլիտիկ պապուլա[1][21]։ Անգուլյար խեյլիտը, որը առաջանում է ստորին ծնորի գերփակման հետևանքով, թքից կամ այլ գրգռիչ գործոնների պատճառով սովորաբար երկկողմանի է[3]։
Վնասվածքից սովորաբար վերցնում են քսուկ որպեսզի պարզեն արդյոք առաջացման պատճառը կանդիդոզն է կամ պաթոգեն բակտերիաները։ Անգուլյար խեյլիտ ունեցող մարդիկ, ովքեր սովորաբար կրում են ատամնային պրոթեզներ քսուկ վերցնում են նաև պրոթեզներից։ Արյան ընդհանուր քննությունը ներառում է երկաթ, ֆերիտին, վիտամին B12 (հնարավոր է նաև B խմբի վիտամիններ) և ֆոլաթթու[1]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուլյար խեյլիտը դիտվում է որպես խեյլիտի կամ ստոմատիտի տեսակ։ Եթե ներգրաված են կանդիդայի տարատեսակներ անգուլյար խեյլիտը դասակարգվում է որպես օրալ կանդիդոզի տեսակ[9]։ Անգուլյար խեյլիտի այս տեսակը երբեմն անվանում են «կանդիդա ասոցիացված անգուլյար խեյլիտ»[9] կամ, ավելի հազվադեպ, "monilial perlèche"[3]։ Անգուլյար խեյլիտը կարող է նաև դասակարգվել որպես սուր (վիճակի հանկարծակի, կարճաժամկետ ի հայտ գալը) կամ քրոնիկ (տևում է երկար և հակված է կրկնվելու) կամ ռեֆրակտեր (վիճակը պահպանվում է չնայած իրականացվող բուժմանը)[3]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի անգուլյար խեյլիտի բուժման 4 տարբերակ[22]։
Առաջին հերթին պետք է կատարվի բերանի խոռոչի ինֆեկցիայի ռեզերվուարների հայտնաբերում և բուժում[22]։ Անգուլյար խեյլիտի դեպքում կանդիդոզ հատկապես ատամնային պրոթեզներ կրող մարդկանց մոտ հաճախ է հանդիպում և եթե դա չբուժենք բերանի անկյունների խոցերը հաճախ կկրկնվեն[6][11]։ Կանխարգելումը ներառում է ատամնային պրոթեզների ճիշտ տեղադրում և ախտահանում։ Կոմերցիոն պրեպարատները վաճառվում են այդ նպատակով․ չնայած ատամնային պրոթեզները գիշերը կարելի է թողնել նոսրացված (1:10 կոնցետրիացիայով) կենցաղային սպիտակեցնողի մեջ, բայց եթե դրանք ամբողջությամբ պլատիկից են և չեն ներառում մետաղական մասեր, իսկ օգտագործելուց առաջ պետք է լվալ մաքուր ջրով[7]։ Սրանից հետո հաճախ պահանջվում է ատամնային պրոթեզների հիգիենա այդ թվում՝ չկրել քնած ժամանակ և մաքրել ամեն օր[1]։
Երկրորդ հերթին կարող է անհրաժեշտություն լինել վերականգնել դեմքի ստորին մասի երկարությունը, որպեսզի չառաջանան մաշկի խորը կնճիռներ[22]։ Դա կարող է պահանջել նոր ատամնային պրոթեզի պատրաստում, կծվածքի ուղղում[1]։ Հազվադեպ, սովորական բուժման նկատմամբ կայուն դեպքերում պետք է կատարել վիրաբուժական միջամտություն՝ կոլագենի ներարկում (կամ այլ ֆիլլերների օգտագործում՝ հոմոլոգ ճարպ կամ հիալուրոնաթթու), նորմալ դիմագծերի վերականգնման համար[3][1]։ Այլ ձևեր տեղային գործոնների կասեցման համար, որոնք կարող են նպաստել հիվանդությանը ներառում են՝ բերանի խոռոչի հիգիենայի ճիշտ իրականացում, չծխել և գիշերը պաշտպանիչ նրբաքսուկի (օրինակ՝ ցինկի օքսիդ) օգտագործում[3]։
Երրորդ՝ կիրառվում են տեղային հակասնկային պրեպարատներ[6], օրինակ՝ Կլորտրիմազոլ[12], Ամֆոտերիցինոմ[22], Կետոկոնազոլ[14], Նիստատինի նրբաքսուկ[7]։ Որոշ հակասնկային նրբաքսուկներ կիրառվում են կորտիկոստերոիդների հետ համակցված օրինակ՝ Հիդրոկորտիզոն[6] կամ Տրիամցինոլոն[7]՝ որպես հակաբորբոքային իսկ որոշ հակասնկային դեղեր, օրինակ՝ Միկոնազոլը նույնպես օժտված են հակաբակտերիալ հատկությամբ[6]։ Դիիոդհիդրոքսիքինոլինը հանդիսանում է ևս մեկ տեղային միջոց, որը կիրառվում է անգուլյար խեյլիտի բուժման ժամանակ[12]։ Եթե անգուլյար խեյլիտի առաջացման պատճառը ոսկեգույն ստաֆիլակոկն է, ապա բուժումը կարելի է իրականացնել ֆուզիդինային թթվով[6] և հակաբիոտիկներով։ Այլընտրանքային են համարվում՝ Նեոմիցինը[22], Մուպիրոցինը[3], Մետրոնիդազոլը[5] և Քլորհեքսիդինը[22]
Եվ վերջապես, եթե վիճակը կայուն է լինում բուժման հանդեպ, կատարվում են հետազոտություններ՝ հիմնական պատճառների հայտնաբերման համար[22]։ Խոցերը կարող են բուժվել հիմնական պատճառների վերացման շնորհիվ, օրինակ՝ երկաթի կամ վիտամին B-ի պրեպարատների ընդունում[1]։ Պատչ թեստավորումը խորհուրդ է տրվում, երբ բուժման չի ենթարկվում և կա կասկած, որ առկա է ալերգիկ դերմատիտ[3]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերի մեծ մասում հակասնկայիններով բուժմանը շուտ է արձագանքում[14]։ Կարող է նաև դժվար ենթարկվել բուժմանը[1]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուլյար խեյլիտը հարաբերականորեն տարածված վիճակ է[9], 0.7-3.8% դեպքերում առաջանում է մեծահասակների մոտ՝ բերանի խոռոչի լորձաթաղանթի վարակից և 0.2-15.1% դեպքերում երեխաների մոտ, չնայած սա ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ՝ 30-ից 60 տարեկանում[3][1]։ Անգուլյար խեյլիտ դիտվում է և՛ տղամարդկանց և՛ կանանց մոտ[1]։ Անգուլյար խեյլիտը հանդիսանում է շուրթերի սնկային և բակտերիալ վարակների ավելի տարածված արտահայտութուն[12]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգուլյար խեյլիտ եզրույթը ծագում է հին հունարենից և նշանակում է շուրթի բորոբոքում։
References
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Scully, Crispian (2008). Oral and maxillofacial medicine : the basis of diagnosis and treatment (2nd ed.). Edinburgh: Churchill Livingstone. էջեր 147–49. ISBN 9780443068188.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 Park, KK; Brodell RT; Helms SE. (July 2011). «Angular cheilitis, part 2: nutritional, systemic, and drug-related causes and treatment» (PDF). Cutis. 88 (1): 27–32. PMID 21877503. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-04-19-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 Park, KK; Brodell, RT; Helms, SE (June 2011). «Angular cheilitis, part 1: local etiologies». Cutis. 87 (6): 289–95. PMID 21838086.
- ↑ Lyons, Faye (2014). Dermatology for the Advanced Practice Nurse (անգլերեն). Springer Publishing Company. էջ 95. ISBN 9780826136442. Արխիվացված օրիգինալից 2016-08-16-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Wood, NK; Goaz, PW (1997). Differential diagnosis of oral and maxillofacial lesions (5th ed.). St. Louis [u.a.]: Mosby. էջեր 64–65, 85. ISBN 978-0815194323.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Coulthard P, Horner K, Sloan P, Theaker E (2008). Master dentistry volume 1, oral and maxillofacial surgery, radiology, pathology and oral medicine (2nd ed.). Edinburgh: Churchill Livingstone/Elsevier. էջեր 180–81. ISBN 9780443068966.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Treister NS, Bruch JM (2010). Clinical oral medicine and pathology. New York: Humana Press. էջեր 92–93, 144. ISBN 978-1-60327-519-4.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Soames JV, Southam JC, JV (1999). Oral pathology (3rd ed.). Oxford: Oxford Univ. Press. էջեր 197–98. ISBN 978-0192628947.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Tyldesley WR, Field A, Longman L (2003). Tyldesley's Oral medicine (5th ed.). Oxford: Oxford University Press. էջեր 37, 40, 46, 63–67. ISBN 978-0192631473.
- ↑ MedlinePlus (2005-08-01). «Riboflavin (vitamin B2) deficiency (ariboflavinosis)». National Institutes of Health. Արխիվացված օրիգինալից 2010-07-24-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Peter C. Schalock, M.D.; Jeffrey T. S. Hsu, M.D.; Kenneth A. Arndt, eds. (2010-09-15). Primary Care Dermatology. Lippincott Williams & Wilkins, 2010. էջ 265. ISBN 978-0-7817-9378-0. Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին.
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 Neville BW, Damm DD, Allen CA, Bouquot JE (2002). Oral & maxillofacial pathology (2nd ed.). Philadelphia: W.B. Saunders. էջեր 100, 192, 196, 266. ISBN 978-0721690032.
- ↑ Kerawala C; Newlands C, eds. (2010). Oral and maxillofacial surgery. Oxford: Oxford University Press. էջ 446. ISBN 9780199204830.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Greenberg MS, Glick M (2003). Burket's oral medicine diagnosis & treatment (10th ed.). Hamilton, Ont.: BC Decker. էջեր 97–98, 550. ISBN 978-1550091861.
- ↑ Gibson, Lawrence E., M.D., "Dry Skin" Արխիվացված 2009-09-15 Wayback Machine, Mayo Clinic
- ↑ Gaveau D, Piette F, Cortot A, Dumur V, Bergoend H (1987). «[Cutaneous manifestations of zinc deficiency in ethylic cirrhosis]». Ann Dermatol Venereol. 114 (1): 39–53. PMID 3579131.
- ↑ Tadataka Yamada; David Alpers; Anthony Kalloo; Neil Kaplowitz; Chung Owyang; Don Powell, eds. (2009). Textbook of gastroenterology (5th ed.). Chichester, West Sussex: Blackwell Pub. էջեր 1882–83. ISBN 978-1-4051-6911-0.
- ↑ Kliegman: Nelson Textbook of Pediatrics, 18th ed.
- ↑ Devani, Alim; Barankin, Benjamin (2007). «Answer: Can you identify this condition?». Canadian Family Physician. 53 (6): 1022–1023. ISSN 0008-350X. PMC 1949217.
- ↑ «How Do I Manage a Patient with Angular Cheilitis? | jcda». www.jcda.ca (անգլերեն). Վերցված է 8 June 2018-ին.
- ↑ Leyse-Wallace, Ruth (29 January 2013). Nutrition and Mental Health. CRC Press. էջ 246. ISBN 9781439863350. Արխիվացված օրիգինալից 10 September 2017-ին. Վերցված է 17 September 2014-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 Samaranayake, LP (2009). Essential microbiology for dentistry (3rd ed.). Elseveier. էջեր 296–97. ISBN 978-0702041679.
External links
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում |
---|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Angela Aghasi/Ավազարկղ կատեգորիայում։ |