Նիստատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Նիստատին
Nystatin.svg
Nystatin ball-and-stick.png
Նույնացուցիչներ
CAS համար1400-61-9
PubChem CID44424838
DrugBank00646
ECHA InfoCard100.014.317 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Մոլային զանգված926.09

Նիստատին, դեղորայք, որը վաճառվում է Միկոստատին ապրանքանիշի անվան տակ, համարվում է հակասնկային դեղամիջոց[1]։ Այն օգտագործվում է Կանդիդա սնկով (կանդիդոզ) պայմանավորված մաշկային ախտահարումները՝ շփաբորբերը, կաթնախտը, կերակրափողի կանդիդոզը և հեշտոցի սնկային ախտահարումները բուժելու նպատակով[1]։ Այն կարող է կիրառվել նաև այն անձանց շրջանում, ովքեր ունեն սնկային ախտահարումներ ունենալու բարձր ռիսկ[1]։ Նիստատինը կարող է կիրառվել բերանացի, ներհեշտոցային կամ էլ կարող են կիրառվել մաշկի վրա քսելու միջոցով[1]։

Երբ այն կիրառում են մաշկի մակերևույթին, ընդհանուր կողմնակի ազդեցությունները կարող են ներառել այրոցի զգացողությունը, կարմրությունը և ցանը[2]։ Երբ կիրառվում է բերանացի ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են փսխումը և դիարեան (փորլուծություն)[2]։ Հղիության ընթացքում ներհեշտոցային կիրառումը ապահով է, թեև այլ եղանկաները դեռևս չեն հետազոտվել[2]։ Այն գործում է սնկերի բջջաթաղանթը վնասելու եղանակով[2]։

Նիստատինը հայտնաբերվել է 1950 թվականին Ռեյչլ Ֆուլեր Բրաունի և Էլիզաբեթ Լի Հազենի կողմից[3]: Դա առաջին պոլիեն մակրոլիդային հակասնկային դեղամիջոցն էր[4]: Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից է[5]: Այն մատչելի է որպես ջեներիկ դեղորայք[6]: Քսուկի մեծածախ գինը զարգացող աշխարհում կազմում է մոտավորապես 0.70 դոլար՝ 30 գրամի համար[7]: Միացյալ Նահանգներում բուժման արժեքը պակաս է 25 դոլարից[8]: Այն պատրաստված է Ստրեպտոմիցես նուրսեի բակտերիայից[3]: 2016 թվականին ԱՄՆ-ում 217-րդ ամենաշատ նշանակված դեղորայքն էր՝ ավելի քան 2 միլիոն դեղատոմս[9]:

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի, հեշտոցի, բերանի և կերակրափողի կանդիդոզային ինֆեկցիաները սովորաբար լավ են պատասխանում նիստատինային բուժմանը։ Եղունգների ինֆեկցումը կամ մաշկի հիպերկերատոզը (գերեղջերացում) բուժմանը լավ չեն պատասխանում[10]։ Այն հասանելի է մի շարք տեսակներով։

Պարէնտերալ ներմուծման դեպքում նրա ակտիվությունը կրճատվում է պլազմայի առկայության հետևանքով[11]։

Բերանացի նիստատինը հաճախ օգտագործվում է որպես կանխարգելիչ բուժում այն անձանց շրջանում, ովքեր ունեն սկնային վարակներով ախտահարվելու բարձր ռիսկ։ Դրանք ՄԻԱՎ ունեցող հիվանդներն են, ում մոտ CD4+-ի մակարդակը ցածր է, ինչպես նաև քիմիաթերապիա ստացող հիվանդները։ Այն ուսումնասիրվել է լյարդի փոխպատվաստումից հետո հիվանդների օգտագործման համար, սակայն հայտնաբերվել է, որ ֆլյուկոնազոլը ավելի արդյունավետ կոլոնիզացիայի, ինվազիվ վարակի և մահվան կանխարգելման համար[12]: Այն արդյունավետ է բերանի խոռոչի կանդիդոզների բուժման նպատակով այն անձանց շրջանում, ովքեր կրում են ատամնային պրոթեզներ[13]: Այն կիրառվում է նաև շատ ցածր քաշով (1500 գրամից ցածր քաշ) ծնված երեխաների շրջանում սնկային ինֆեկցիաները կանխելու նպատակով, թեև ֆլյուկոնազոլն է համարվում նախընտրելի բուժման մեթոդը։ Հայտնաբերվել է, որ այն նվազեցնում է մանկական ինվազիվ սնկային ախտահարումների առաջացման տեմպերը և երեխաների շրջանում՝ մահերը[14]։

Լիպոսոմալ նիստատինը առևտրային առումով հասանելի չէ, բայց փորձարարական հետազոտությունները ցույց են տվել դրա ավելի բարձր in vitro ակտիվությունը ի համեմատ ամֆոտերիցին B-ի կոլոիդային ձևի, ինչպես նաև փորձարկվել է դրա արդյունավետությունը ամֆոտերիցին B-ռեզիստետնտ սնկախտների պարագայում[15]։

Այն առաջարկում է հետաքրքիր հնարավորություն դժվար բուժման ենթարկվող այնպիսի համակարգային վարակների դեպքում, ինչպիսիք են ինվազիվ ասպերգիլյոզը կամ այն վիրուսները, որոնք ցույց են ամֆոտերիցին B-ի նկատմամբ ռեզիստենտություն: Կրիպտոկոկերը զգայուն է նաև նիստատինի հանդեպ: Բացի այդ, լիպոսոմալ նիստատինը առաջացնում է ավելի քիչ և ավելի թեթև նեֆրոտոքսիկության դեպքեր՝ ի համեմատ ամֆոտերիցին B-ի[15]։

Մեծ Բրիտանիայում նորածնային բերանային կաթնախտի բուժման լիցենզիան սահմանափակվում է մեկ ամսվա ընթացքում:

Այն սահմանվում է «միավորներով», 100,000 միավորից (բերանային ինֆեկցիաների համար) տարբերվում է 1 մլն-ի (աղիքային) համար: Քանի որ աղիներից չի ներծծվում, այն բավականին ապահով է բերանացի օգտագործման համար և չի առաջացնում դեղամիջոցների փոխազդեցության խնդիրներ: Դեղորայքի շիճուկային մակարդակները, որոշ դեպքերում, կարող են հայտնաբերվել բերանացի, հեշտոցային կամ մաշկային կիրառման դեպքում և կարող են հանգեցնել թունավորման:

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառը համը և սրտխառնոցը ավելի տարածված կողմնակի ազդեցություններից են[16]։

Բերանացի կախույթային ձևերը նույնպես առաջացնում են մի շարք կողմնակի երևույթներ[17]

  1. Դիարեա
  2. Որովայնի ցավ
  3. Հազվադեպ, տախիկարդիա (հաճախասրտություն), բրոնխոսպազմ, դեմքի այտուցվածություն, մկանային ախտահարումներ։

Ե՛վ բերանացի կախույթները, և՛ տեղային կիրառվողները կարող են առաջացնել հետևյալը․

  1. Գերզգայունության ռեակցիաներ, ներառյալ որոշ դեպքերում Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշը[18]
  2. Ցանավորում, քոր, այրոցի զգացողություն և սուր գեներալիզացված էկզանթեմատոզ պուստուլյոզ[19]

Գործողության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամֆոտերիցինի և նատամիցինի պես՝ նիստատինը նույնպես իոնոֆոր է[20]։ Դա կապված է էրգոստերոլի հետ, որը բջջաթաղանթի գլխավոր և մեծ բաղադրամասն է։ Երբ առկա է բավարար կոնցենտրացիաներով, այն պատռվածքներ է առաջացնում մեմբրանում, որոնք հանգեցնում են K+-ի արտահոսքի, թթվայնացմանը սնկի մահվանը[21]: Էրգոստերոլը ստերոլ է, որը հատուկ է սնկերին, հետևաբար այս դեղամիջոցը չի ունենում աղետալի ազդեցություններ կենդանիների կամ բույսերի վրա։ Ինչևէ, նիստատինի համակարգային/տոքսիկ ազդեցություններից շատերը պայմանավորված են կաթնասունների ստերոլների, մասնավորապես խոլեստերոլի հետ՝ պայմանավորված դրանց կապումով։ Սա է այն ազդեցությունը, որը հաշվի է առնում նեֆրոտոքսիկությունը, երբ նկատվում է արյան շիճուկում նիստատինի բարձր մակարդակ։

Կենսասինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիստատին A1-ը (կամ անվանվում է նիստատին) կենսասինթեզվում է բակտերիալ շտամից՝ Ստրեպտոմիցես նուրսեից[22]։ Այս ակտիվ բաղադրիչի կառուցվածքը բնութագրվում է որպես մակրոլիդ պոլիեն՝ դեզօքսիշաքար D-միկոզամինի հետ միասին ՝որպես ամինոգլիկոզիդ[22]։ Նիստատինի գենոմիկական հաջորդականությունը բացահայտում է պոլիկետիդ բեռնման մոդուլը (nysA), վեց պոլիկետիդի սինթեզի մոդուլները (nysB, nysC, nysI, nys և nysK) և երկու թիոէսթերազ մոդուլները (nysK և nysE)[22]։ Ակնհայտ է, որ մակրոլիդների կենսասինթեզի ֆունկցիոնալությունը հետևում է պոլիկետիդ սինթազ I-ի ուղուն[23]։

Հետևելով մակրոլիդների կենսասինթեզին, միացումը ենթարկվում է հետսինթետիկ փոփոխությունների, որոնք պայմանավորված են հետևյալ ֆերմենտներով․ GDP-մաննոզ դեհիդրատազ (nysIII), P450 մոնոօքսիգենազ (nysL and nysN), ամինոտրանսֆերազ (nysDII) և գլյուկոզիլտրանսֆերազ (nysDI)[22]։ Կենսասինթեզի ուղին, ըստ որոշ կարծիքների, միտված է նիստատինի քանակության պահպանմանը։

Նիստատինի հալման ջերմաստիճանը 44-46° C է[24]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչլ Ֆուլեր Բրաունի և Էլիզաբեթ Լի Հազեն (ձախից) 1955 թվական։

Այլ հակասնկայինների և հակաբիոտիկների պես նիստատինը ևս ունի բակտերիալ ծագում։ Այն առանձնացվել է Ստրեպտոմիցես նուրսեից 1950 թվականին Ռեյչլ Ֆուլեր Բրաունի և Էլիզաբեթ Լի Հազենի կողմից, ովքեր հետազոտություն էին իրականացնում Նյու Յորքի առողջապահության պետական դեպարտամենտի լաբորատորիայի և հետազոտության բաժնի համար։ Հազենը հայտնաբերեց խոստումնալից միկրոօրգանիզմ ընկերոջ կաթնամթերքի ֆերմայի հողում: Նա այն անվանեց Ստրեպտոմիցես նուրսեի՝ ֆերմայի սեփականատիրոջ կնոջ՝ Ջեսսի Նուրսեի անունով[25]։ Հազենն ու Բրաունը նիստատին են անվանել Նյու Յորքի Պետական առողջության դեպարտամենտի անունով 1954 թվականին[26]: Երկու հայտնագործողները արտոնագրեցին դեղամիջոցները, իսկ հետո 13 միլիոն դոլարի եկամուտները նվիրաբերեցին հիմնադրամին նմանատիպ հետազոտությունների ֆինանսավորումը ապահովելու համար[27]։

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենիցիլինով ինֆեկցված մանդարին․ Աճի բացակայության հատվածում, մինչև սնկերի միջոցով մրգի պատումը, կիրառվել է նիստատին։

Այն կիրառվում է նաև բջջային կենսաբանությունում կաթնասունների բջիջների վրա, մոտ 3 մկգ\մլ կոնցենտրացիաներով՝ որպես ճարպային կավեոլի էնդոցիտոզի ուղու արգելակիչ։

Որոշ դեպքերում նիստատինն օգտագործվում է, որպեսզի կանխվի բորբոսի տարածումը այնպիսի օբյեկտների վրա, ինչպիսիք են արվեստի գործերը: Օրինակ, 1966 թվականին Իտալիայում՝ Ֆլորենցիայի Առնո գետի ջրհեղեղի արդյունքում վնասված փայտի վահանակների նկարների վրա է այն կիրառվել:

Նիստատինը նաև շատ գիտնականների կողմից կիրառվում է որպես գործիք, որն իրականացնում է բջիջների էլեկտրոֆիզիոլոգիական գրառում՝ պոտենցիալի տեղային ֆիքսման մեթոդի միջոցով: Գրանցող կաթոցիչի մեջ ընկղմված լինելով, այն թույլ է տալիս չափել էլեկտրական հոսանքները՝ առանց ներբջջային պարունակության լվացման, քանի որ միայն միավալենտ իոններ ներթափանցող բջջի մեմբրանում այն առաջացնում է ծակոտիներ[28]:

Ձևակերպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերանացի կախույթային ձևը օգտագործվում է բերանըմպանային սնկախտի պրոֆիլակտիկ, բերանի և ըմպանի մակերեսային սնկային ախտահարումների բուժման նպաատակով։
  • Հաբերը նախատեսվում է կիրառել աղիների սնկային ախտահարումների պարագայում։
  • Նիստատինը հասանելի է տեղային քսուկի տարբերակով և կարող է օգտագործվել մաշկի մակերեսային սնկային ախտահարումների բուժման նպատակով։
  • Բացի այդ, նիստատինի լիպոսոմային ձևը հետազոտվել է 1980-ական թվականներին և 21-րդ դարի սկզբին։ Լիպոսոմային ձևը նպատակաուղղված էր լուծելու այն խնդիրները, որոնք առաջացել էին ծնողական մոլեկուլի վատ լուծելիության և դեղամիջոցի համակարգային թունավորության հետևանքով:
  • Ցույց է տրվել, որ նիստատինի պաստեղները ավելի արդյունավետ են բերանի խոռոչի կանդիդոզային ախտահարումների բուժման պարագայում, քան նիստատինի կախույթային ձևը[29]։

Իր տոքսիկության հետևանքով այն արյան շիճուկում հայտնաբերվում է բարձր քանակներով, և այժմ այս դեղամիջոցի ոչ ներարկումային ձևերն են առկա ԱՄՆ-ի շուկայում։ Ինչևէ, ներարկումային ձևերը հետազոտության ենթարկվեցին հետագայում[30]։

Վաճառքային անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգինալ վաճառքային անվանումը Ֆունգիցիդին է։

  • Նիամիկ
  • Պեդի-դրի
  • Պեդիադերմ AF ամբողջական
  • Կանդիստատին
  • Նիադերմ
  • Բիո-Ստատին
  • PMS-Նիստատիմ
  • Նիստան (բերանացի ընդունման համար նախատեսված հաբեր,կետային քսուկներ և պեսարիներ)
  • Ինֆեստատ
  • Մեդինովայի նիստոլոկալ ձև
  • Նիստամոնտ
  • Նիստոպ (տեղային փոշի)
  • Նիստեքս
  • Միկինաք
  • Նիսերտ (հեշտոցային մոմիկներ)
  • Նիստաֆորմ
  • Նիլստատ (հեշտոցային մոմիկներ, բերանացի կաթիլներ)
  • Կոռոստատին (հեշտոցային մոմիկներ)
  • Միկոստատին (հեշտոցային մոմիկներ, տեղային փոշի)
  • Միկոլոգ-II (տեղային քսուկ, զուգակցված տրիամսինոլոնի հետ)
  • Միտրեքս (տեղային քսուկ, զուգակցված տրիամսինոլոնի հետ)
  • Միկասետ (տեղային քսուկ, զուգակցված տրիամսինոլոնի հետ)
  • Միկո-Տրիասետ II (տեղային քսուկ, զուգակցված տրիամսինոլոնի հետ)
  • Ֆլագիստատին II (քսուկ, զուգակցված մետրոնիդազոլի հետ)
  • Թիմոդին (քսուկ, զուգակցված հիդրոկորտիզոնի և դիմեթիկոնի հետ)
  • Նիստատինա (բերանացի հաբեր)
  • Նիդոֆլոր (քսուկ զուգակցված նեոմիցինի սուլֆատի և տրիամիցինոլոնի ացետոնիդի հետ)
  • Ստամիցին (բերանացի հաբեր)
  • Լիստին
  • Անիմաքս (անասնաբուժության մեջ արդիական քսուկ կամ կրեմ, զուգակցված նեոմիցինի սուլֆատի, թիաստրեպտոնի և տրիամիցինոլոնի ացետոնիդի հետ)
  • Նիատա (տեղային փոշի)[31]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Nystatin»։ American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2016-02-03-ին։ Վերցված է 2016-01-27 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Nystatin»։ American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2016-02-03-ին։ Վերցված է 2016-01-27 
  3. 3,0 3,1 Espinel-Ingroff Ana Victoria (2013)։ Medical Mycology in the United States a Historical Analysis (1894-1996)։ Dordrecht: Springer Netherlands։ էջ 62։ ISBN 9789401703116։ Արխիվացված օրիգինալից 2016-02-02-ին 
  4. Gupte M., Kulkarni P., Ganguli B. N. (January 2002)։ «Antifungal Antibiotics»։ Appl Microbiol Biotechnol 58 (1): 46–57։ PMID 11831475։ doi:10.1007/s002530100822 
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  6. «Nystatin»։ American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2016-02-03-ին։ Վերցված է 2016-01-27 
  7. «Nystatin»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է 2016-01-27 
  8. Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 180։ ISBN 9781284057560 
  9. «The Top 300 of 2019»։ clincalc.com։ Վերցված է 22 December 2018 
  10. Hilal-Dandan Randa, Knollmann Bjorn, Brunton Laurence (2017-12-05)։ Goodman & Gilman's the pharmacological basis of therapeutics։ Brunton, Laurence L.,, Knollmann, Björn C.,, Hilal-Dandan, Randa (Thirteenth ed.)։ [New York]։ ISBN 9781259584732։ OCLC 994570810 
  11. D. SATOSKAR, R. S.. REGE, NIRMALA N.. BHANDARKAR, S. (2015)։ PHARMACOLOGY AND PHARMACOTHERAPEUTICS.։ [S.l.]: ELSEVIER INDIA։ ISBN 978-8131243619։ OCLC 978526697 
  12. «Nystatin prophylaxis and treatment in severely immunodepressed patients»։ The Cochrane Database of Systematic Reviews (9): CD002033։ September 2014։ PMID 25188770։ doi:10.1002/14651858.CD002033.pub2 
  13. Lyu Xin, Zhao Chen, Yan Zhi-Min, Hua Hong (2016)։ «Efficacy of nystatin for the treatment of oral candidiasis: a systematic review and meta-analysis»։ Drug Design, Development and Therapy 10: 1161–1171 
  14. Pappas PG, Kauffman CA, Andes D (2009)։ «Clinical practice guidelines for the management of candidiasis: 2009 update by the Infectious Diseases Society of America.»։ Clin Infect Dis 48 (5): 503–35։ PMID 19191635։ doi:10.1086/596757։ Արխիվացված օրիգինալից 2014-10-21-ին 
  15. 15,0 15,1 Dismukes WE։ Clinical Mycology։ Oxford University Press։ էջեր 50–53 
  16. Hilal-Dandan Randa, Knollmann Bjorn, Brunton Laurence (2017-12-05)։ Goodman & Gilman's the pharmacological basis of therapeutics։ Brunton, Laurence L.,, Knollmann, Björn C.,, Hilal-Dandan, Randa (Thirteenth ed.)։ [New York]։ ISBN 9781259584732։ OCLC 994570810 
  17. «Micromedex Detailed Drug Information»։ Արխիվացված օրիգինալից 2013-12-21-ին։ Վերցված է Apr 1, 2014 
  18. «FDA approved package insert»։ Արխիվացված օրիգինալից 2014-04-21-ին 
  19. «[Acute generalized exanthematous pustulosis, induced by nystatin]»։ Der Hautarzt; Zeitschrift Fur Dermatologie, Venerologie, und Verwandte Gebiete (German) 49 (6): 492–5։ June 1998։ PMID 9675578։ doi:10.1007/s001050050776 
  20. P. Rang, H. (2015-01-21)։ Rang and Dale's pharmacology։ Dale, M. Maureen,, Flower, R. J. (Rod J.), 1945-, Henderson, G. (Graeme) (Eighth ed.)։ [United Kingdom]։ ISBN 9780702053627։ OCLC 903083639 
  21. Hammond, S.M. (1977)։ Biological activity of polyene antibiotics։ Progress in Medicinal Chemistry 14 (105–179)։ էջեր 105–79։ ISBN 9780720406450։ PMID 345355։ doi:10.1016/S0079-6468(08)70148-6 
  22. 22,0 22,1 22,2 22,3 Fjaervik E, Zotchev SB (2005)։ «Biosynthesis of the polyene macrolide antibiotic nystatin in Streptomyces noursei»։ Appl. Microbiol. Biotechnol. 67 (4): 436–443։ PMID 15700127։ doi:10.1007/s00253-004-1802-4 
  23. Dewick Paul M. (2009)։ Medicinal Natural Products: A Biosynthetic Approach (3rd ed.)։ UK: John Wiley & Sons Ltd։ ISBN 978-0-471-97478-9 
  24. Elsner Zofia, Leszczynska-Bakal Halina, Pawlak Elzbieta, Smazynski Teofil (1976)։ «Gel with nystatin for treatment of lung mycosis»։ Polish Journal of Pharmacology and Pharmacy 28: 49–52 
  25. Ana Espinel-Ingroff, Medical mycology in the United States: a historical analysis (1894-1996), Springer, 2003, p. 62.
  26. Kelly K. (2010)։ Medicine Becomes a Science: 1840-1999։ էջ 71։ ISBN 978-1-4381-2752-1։ Արխիվացված օրիգինալից 2017-03-23-ին 
  27. Sicherman B., Green C.H. (1980)։ Notable American Women: The Modern Period : a Biographical Dictionary։ Belknap Press of Harvard University Press։ էջ 327։ ISBN 978-0-674-62733-8։ Արխիվացված օրիգինալից 2017-03-23-ին 
  28. «Nystatin perforated patch recording and its applications to analyses of intracellular mechanisms»։ The Japanese Journal of Physiology 44 (5): 433–73։ 1994։ PMID 7534361։ doi:10.2170/jjphysiol.44.433 
  29. Lyu Xin, Zhao Chen, Yan Zhi-Min, Hua Hong (2016)։ «Efficacy of nystatin for the treatment of oral candidiasis: a systematic review and meta-analysis»։ Drug Design, Development and Therapy 10: 1161–1171 
  30. Dismukes WE։ Clinical Mycology։ Oxford University Press։ էջեր 50–53 
  31. «Drugs & Medications»։ www.webmd.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-11