Մասնակից:Ֆավորիտ/Ավազարկղ 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆավորիտ/Ավազարկղ 9

Սամուել Մուր Ուոլթոն (անգլ.՝ Samuel Moore "Sam" Walton, ), ամերիկացի բիզնեսմեն, «Walmart» և «Sam's Club» խանութների ցանցի հիմնացդիր: 1985-1988 թվականներին Ֆորբս ամսագիրը Սեմ Ուոլթոնին ճանաչել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Ուոլթոնը ծնվել է 1918 թվականի մարտի 29-ին Օկլահոմա նահանգի Քինգֆիշեր քաղաքում՝ ֆերմերներ Թոմաս Գիբսոն Ուոլթոնի և Նեն Ուոլթոնի ընտանիքում։ 1923 թվականին՝ հինգ տարեկանում տեղափոխվել է Սփրինգֆիլդ քաղաք (Միսսուրի), որտեղ սկսել է դպրոց հաճախել։

Մեծ ճգնաժամի ժամանակ Սեմ Ուոլթոնը մասնակցել է կաթի առևտրի ընտանեկան բիզնեսին: Նրա պարտականությունների մեջ մտնում էր կովերին կթելն ու կաթը հաճախորդներին առաքելը:

Մենք ունեինք տասը կամ տասներկու հաճախորդ, ովքեր վճարում էին տասը ցենտ՝ մեկ գալոնի համար: Ամենահաճելին այն էր, որ մայրս հանում էր սերուցքը և պաղպաղակ էր պատրաստում։

Յոթ տարեկան հասակում Սեմ Ուոլթոնն սկսել է ամսագրային բաժանորդագրություն վաճառել, իսկ յոթերորդ դասարանից մինչև քոլեջի ուսման ավարտը զբաղվել է թերթերի առաքմամբ դեպի տուն: Ուսման ընթացքում Ուոլթոնը վաճառքի համար բուծել է ճագարներ և աղավնիներ:

Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Միսուրիի Մարշալ փոքրիկ քաղաք: Մարշալ մտնելով և բոյսկաուտների շարքեր ներգրավվելով՝ Սեմը գրազ է եկել մյուս տղաների հետ, թե նրանցից ով առաջինը կստանա արծվի աստիճանը։ Տասներեք տարեկանում Սեմ Ուոլթոնը դարձել է այդ ժամանակ Միսսուրիի սկաուտական շարժման պատմության ամենաերիտասարդ արծիվը։

1932 թվականի ամռանը թողարկված «Shelbina Democrat» ամսագրից.

Բոյսքաուտների շարքերում ձեռք բերված իր վերապատրաստման շնորհիվ, Սեմ Ուոլթոնը՝ պարոն և տիկին Ուոլթոնների որդին, Շելբինից, փրկեց Դոնալդ Պետերսենի, պրոֆեսոր և տիկին Պետերսոնների երեխայի կյանքը, երբ նա հինգշաբթի, օրվա երկրորդ կեսին, խեղդվում էր Սոլթ Ռիվերում…

Այնուհետև Ուոլթոններն ապրել են Սելբինում (Միսսուրի), որտեղ Սեմը հաճախել է միջնակարգ դպրոց, իսկ ավելի ուշ՝ Կոլումբիայում (Միսսուրի)։ Այնտեղ Ուոլթթնն ավարտել է Հիքմենի միջնակարգ դպրոցը: Վերջում Սեմը հայտնվել է լավագույն աշակերտների ցանկում։ Դարձել է ինքնավարության աշակերտական խորհրդի նախագահ և ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ հետաքրքիր ակումբների աշխատանքին, մասնավորապես՝ հռետորական արվեստի ակումբում, և ընտրվել է ամեաբազմակողմանկի տղա։

Այնուհետև Սեմը մտել է Միսսուրիի համալսարան, որտեղ նրան ընդունել են «Բետա Տետա Փի» լավագույն ուսանողական ընկերության անդամ, որը երկար տարիներ գլխավորել է համալսարանական Ատլետիկ լիգան։ Երկրորդ կուրսում «Բետա Տետա Փի»-ի անդամներն ընտրել են Սեմ Ուոլթոն ավագին՝ նոր կադրեր հավաքելու համար։ Այդ ժամանակ Սեմը նպատակ ուներ դառնալ ինքնակառավարման համալսարանական ուսանողական խորհրդի նախագահ։ Նրան ընտրել են ավագ կուրսեցիների պատվավոր ընկերության նախագահ, ուսանողական միության վարչության անդամ և ավագ կուրսի նախագահ, նա եղել է «Դանակ և կլինկա»-ի կապիտան և նախագահ, ԱՄՆ պահեստազորի սպաների պատրաստման ծառայության էլիտար զինվորական կազմակերպության նախագահ։

Քոլեջն ավարտելուց քիչ առաջ Սեմը աշխատանքի առաջարկ է ստացել «J. C. Penney» ընկերությունից և 1940 թվականի հուլիսի 3-ին տեղափոխվել է Այովա նահանգի Դե Մոյն քաղաք և աշխատանքի է անցել մանրածախ խանութում՝ որպես մենեջեր-պրակտիկանտ՝ ամսական 75 դոլար աշխատավարձով։

1942 թվականի սկզբին Սեմն ազատվել է «J. C. Penney»-ից և մեկնում Թուլսայի շրջակայքը, հարավ, որտեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Հելեն Ռոբսոնի հետ:

Ծանոթությունից կարճ ժամանակ անց՝ 1942 թվականին, Սեմին զորակոչել են ԱՄՆ բանակ, սակայն սրտի հետ կապված խնդիրների պատճառով նրան թույլ չեն տվել մարտական գործողությունների գնալ, և լեյտենանտ, իսկ այնուհետև կապիտան Սեմը վերահսկել է ինքնաթիռաշինության գործարանում և Կալիֆոռնիայում ու ամբողջ երկրում ռազմագերիների ճամբարներում անվտանգության պահպանման հսկողությունը:

Զորակոչից մոտ մեկ տարի անց՝ 1943 թվականի փետրվարի 14-ին, Սեմ Ուոլթոնն ու Հելեն Ռոբսոնը ամուսնացել են, որը տեղի է ունեցել Օկլահոմա նահանգի Քլերմոր քաղաքում։

Առաջին խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո Ուոլթոնները որոշել են զբաղվել մանրածախ առևտրով։ Սեմը 25 000 դոլար կապիտալով խանութ է վարձակալել Նյուպորտ քաղաքում (Արկանզաս նահանգ)։ Այդ ժամանակ քաղաքի բնակչությունը կազմում էր 7000 մարդ։ Խանութը սկսել է աշխատել 1945 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այն աշխատում էր «Butler Brothers» ընկերությանը պատկանող «Բեն Ֆրանկլին» Ֆրանչայզինգով: Նախկին սեփականատիրոջը խանութը տարեկան 72 000 դոլար եկամուտ էր բերում։ Աշխատանքի առաջին տարում Ուոլթոնը ստացել է դոլար 105 000 եկամուտ, աշխատանքի երկրորդ տարում՝ 140 000 դոլար, իսկ աշխատանքի երրորդ տարում՝ 175 000 դոլար:

Նյուպորտում՝ իր առաջին խանութում Սեմ Ուոլթոնը սկսել է մշակել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հետագայում հաջողություն են բերել «Wal-Mart»-ին. ցածր գներով ապրանքների վաճառք, ցածր գներով ապրանքների գնում անմիջապես արտադրողից, այլ ոչ թե միջնորդներից, տոնական օրերին խանութի ժամերի երկարաձգում և այլն:

5-րդ տարում Ուոլթոնի խանութը դարձել է վեց նահանգներում «Բեն Ֆրանկլին» ցանցի վաճառքների առաջատարը: Հաջողությունը խանութի ուշադրությունը գրավել էր, և շինության սեփականատերը չի երկարաձգել վարձակալության պայմանագիրը, հանձնելով այն իր որդուն:

1950 թվականի գարնանը Ուոլթոնների ընտանիքը տեղափոխվել է Բենտոնվիլ քաղաք (Արկանզաս)։ Ուոլթոնների ընտանիքում արդեն 4 երեխա կար՝ Բոբը, Ջոնը, Ջիմը և աղջիկ Էլիսը։ Բենտոնվիլի բնակչությունը կազմում էր 3000 մարդ։ Հելեն Ուոլթոնը 10 հազար բնակչությամբ քաղաքները չափազանց մեծ էր համարում։

Բենթոնվիլում Ուոլթոնն իր խանութը բացել է «Walton' s Five and Dime» անունով։ Առաջին տարում խանութի հասույթը կազմել է 32 000 դոլար։ 1952 թվականին Ուոլթոնը Ֆեյեթվիլ քաղաքում բացել է ևս մեկ խանութ։ 1962 թվականին Ուոլթոնն իր կրտսեր եղբոր՝ Բադոմի հետ 16 խանութ է բացել Արկանզասի, Միսսուրիի և Կանզասի նահանգներում։ Ուոլթոնն սկսում է գործընկերների մեջ ներգրավել խանութների տնօրեններին, թույլ տալով նրանց ներդրումներ կատարել խանութներում իրենց սեփական միջոցներով: Նա խանութների միջև ուղևորվել է ինքնաթիռով, որը վարել է ինքը։

Առաջին «Wal-Mart»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթոնի առաջին խանութը Բենտոնվիլում

«Wal-Mart»-ի առաջին խանութը բացվել է 1962 թվականի հուլիսի 2-ին, Արկանզաս նահանգի Ռոջերս քաղաքում։ Սեմ Ուոլթոնն արդեն 44 տարեկան էր։ «Wal-Mart» անունը ընտրվել է փոքր քանակությամբ տառերի պատճառով, այդպես ավելի էժան էին արժեին ցուցանակները:

1979 թվականին «Wal-Mart»-ի խանութների թիվը հասել է 230-ի, իսկ նրանց տարեկան եկամուտը գերազանցել է 1 մլրդ դոլարը։

Ժամանակի ընթացքում «Wal-Mart» խանութների ցանցը խոշորագույնն է դարձել ԱՄՆ-ում։ 1985-1988 թվականներին «Ֆորբս» ամսագիրը Սեմ Ուոլթոնին անվանել է ԱՄՆ ամենահարուստ մարդը։ Բիլ Գեյթսն ԱՄՆ-ի ամենահարուստ մարդն է ճանաչվել 1992 թվականին, այսինքն՝ Սեմի մահից հետո։ Սեմ և Հելեն Ուոլթոնները ֆինանսական օգնություն են ցուցաբերել կրթական, կրոնական և հասարակական կազմակերպություններին: Ֆինանսավորել են կենդանաբանական այգիների, գրադարանների, սպորտային կառույցների շինարարությունը։

Սեմ Ուոլթոնը մահացել է 1992 թվականի ապրիլի 5-ին բազմակի միելոմա հիվանդությունից։ «Ֆորբս» ամսագիրն Ուոլթոնի կարողությունը 1992-ին գնահատել է 58,6 մլրդ դոլար։

Սեմ Ուոլթոնն ընկերությունում իր բաժնեմասը կտակել է իր կնոջն ու չորս երեխաներին (Ռոբու, Ջոն, Ջիմ և Էլիս): Ռոբ Ուոլթոնը դարձել է «Wal-Mart» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Ջոնն ընկերության տնօրենն էր մինչև իր մահը, 2005-ին մահացել է ավտովթարից։ Ջիմը հիմնադրել է «Arvest Bank»-ը, որին նա տիրապետում է մինչ օրս, ֆինանսական կազմակերպության ակտիվները՝ 17 մլրդ դոլար: Ռոբն ու Էլիսը «Walton Family Foundation» ընտանեկան հիմնադրամի վարչության անդամ են։ Ուոլթոնների ընտանիքը հինգ տեղ Է զբաղեցրել ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց տասնյակում մինչև 2005 թվականը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատության նախագահական մեդալ, 1992 թվական

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]