Մասնակից:Քրիստինե Կոբիլինա/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինե Կոբիլինա/Ավազարկղ2
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Սարդակերպեր
Կարգ Կարիճներ
Ցեղ Պանդինուս
Լատիներեն անվանում
Չի նշված միջազգային լատիներեն անվանումը:
Դուք կարող եք օգնել նախագծին,
հոդվածի տեքստում՝ taxobox կաղապարում
ավելացնելով latin=անվանումը


Թագավորական կարիճը ուլտրամանուշակագույն լույսի տակ

Թագավորական կարիճ (լատ՝ Pandinus imperator), կարիճի տեսակ, որը ապրում է Արևմտյան Աֆրիկայի անձրևային անտառներում և սավաննաներում: Աշխարհի ամենամեծ կարիճներից մեկն է և ապրում է 6–8 տարի։ Նրա մարմինը սև է, բայց մյուս կարիճների նման, ուլտրամանուշակագույն լույսի տակ ստանում է կանաչ կամ կապույտ երանգ: Այս տեսակը շատ տարածված է կենդանիների շուկայում և պաշտպանված է CITES-ի (Վայրի կենդանական և բուսական աշխարհի անհետացող տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) կողմից՝ կանխելու դրա՝ ոչ չափավոր որսը, որը կարող է խթանել տեսակի վերացմանը:

Թագավորական կարիճի պոչը Գանայի հարավում

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական կարիճը ավազի վրա
Թագավորական կարիճները սովորաբար ունենում են կոպիտ, ավելի հաստ աքցաններ, որոնք ավելի կարմրավուն երանգավորում ունեն

Թագավորական կարիճը (Pandinus imperator) կարիճների ամենամեծ տեսակներից մեկն է աշխարհում, որի մեծ առանձնյակները միջինում ունեն մոտ 20 սանտիմետր երկարություն և 30 գ քաշ[1]: Այնուամենայնիվ, անտառային կարիճների որոշ տեսակներ չափերով բավականին նման են թագավորական կարիճին, իսկ դրանցից մեկը՝ Heterometrus swammerdami-ը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ կարիճ ռեկորդը, ունի 23 սմ երկարություն[2]: Խոշոր աքցանները կարմրասև են և ունեն խորդուբորդ մակերես։ Մարմնի առջևի մասը կամ պրոզոման (անմիջապես գլխին կպած մարմին) կազմված է չորս հատվածից, որոնցից յուրաքանչյուրի վրա մի զույգ ոտք կա։ Չորրորդ զույգ ոտքերի հետևում կան սանրման կառուցվածքներ (պեկտիններ), որոնք արու առանձնյակների մոտ ավելի երկար են, քան էգերի մոտ: Պոչը (մետասոմա), երկար է և կարող է թեքվել մարմնի վրա: Այն ավարտվում է թույնի գեղձեր պարունակող մեծ տարայանման հատվածով, որի ծայրից դուրս է ցցված սուր, կոր փուշը: Կարիճների փշերը կարող են դասակարգվել մարդկանց համար թեթևից (մեղվի փշի նման) մինչև ծանր՝ կախված տեսակից: Մարդկանց մեծամասնությունը ուժեղ չի տուժում թագավորական կարիճի խայթոցից, թեև կան մարդիկ, որոնց մոտ կարիճի խայթոցը կարող է ալերգիա առաջացնել[3]: Աքցաններն ու պոչը ծածկված են զգայուն մազիկներով, որոնք թագավորական կարիճին թույլ են տալիս հայտնաբերել զոհին օդի և գետնի թրթռումների միջոցով[4]։

Հղիության ժամանակ էգի մարմինը լայնանում է՝ մերկացնելով մարմնի հատվածները միացնող սպիտակավուն թաղանթները: Թագավորական կարիճը ուլտրամանուշակագույն լույսի տակ դառնում է կապտականաչավուն[5][6]:

Այս կարիճները հայտնի են իրենց հնազանդ պահվածքով և գրեթե անվնաս խայթոցով: Հասուն տարիքում չեն խայթում պաշտպանվելու համար, այնուամենայնիվ, կարող են խայթել դեռահասության շրջանում: Նրանք գերադասում են օգտագործել իրենց աքցանները զոհին ոչնչացնելու և մասնատելու համար։ Նրանց էկզոկմախքը շատ սկլերոտիկ է, ինչը հանգեցնում է նրանց մետաղական կանաչավուն-սև գույնի:

Թագավորական կարիճներին հաճախ շփոթում են նմանատիպ դասի կարիճների (Հետերոմետրուսի) հետ, բայց նրանք հանդիսանում են ամենահայտնի կարիճներից մեկը:

Թագավորական կարիճի թույնից մեկուսացվել են իոնային ալիքների տարբեր տոքսիններ, այդ թվում՝ Pi1[7], Pi2[8][9], Pi3[8], Pi4[10] և Pi7[11]:

Բնակավայր և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական կարիճը աֆրիկյան անձրևային անտառներում ապրող տեսակ է[12], բայց կարող է հանդիպել նաև սավաննայում: Այն հանդիպում է աֆրիկյան մի շարք երկրներում՝ Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Կոտ դ’Իվուարում, Գամբիայում, Գանայում, Գվինեայում, Գվինեա-Բիսաուում, Տոգոյում, Լիբերիայում, Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Սիերա Լեոնեում և Կամերունում[6]։

Այս տեսակը բնակվում է ինչպես արևադարձային անտառներում, այնպես էլ բաց սավաննաներում: Թագավորական կարիճը թաաքնվում է հողի, ժայռերի ու քարերի տակ[4], ինչպես նաև հաճախ փորում է տերմիտների թմբերը[13]:

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ կարիճները հիմնականում սնվում են միջատներով և այլ ցամաքային անողնաշարավորներով, թեև նրանց սննդակարգի մեծ մասը կազմում են տերմիտները: Երբեմն ուտում են ավելի մեծ ողնաշարավորներին, ինչպիսիք են կրծողները և մողեսները: Թագավորական կարիճները անցնում են մինչև 2 մետր խորություն ունեցող տերմիտների թմբերի միջով, որպեսզի հասնեն իրենց զոհին: Նրանց մեծ աքցանները օգնում են պատառոտել որսին, մինչդեռ պոչի խայթը միաժամանակ թույն է ներարկում՝ սնունդը հեղուկացնելու համար: Փոքր կարիճները հույսը դնում են իրենց թունավոր խայթոցի և որսին կաթվածահար անելու վրա, մինչդեռ ավելի հասուն առանձնյակները օգտագործում են իրենց մեծ աքցանները՝ որսը պոկոտելու համար:

Մարդու ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան թագավորական կարիճի թույնը պարունակում է իմպերատոքսին[14] և պանդինոտոքսին:

Իր հնազանդ բնույթի, մեծ չափերի և դիմացկունության շնորհիվ թագավորական կարիճը շատ պահանջված է կենդանիների շուկայում, ինչը հանգեցրել է վայրի բնության մեջ այս տեսակի մեծածավալ որսի, և այդ պատճառով այժմ այն դարձել է CITES-ի ցուցակում ընդգրկվող կենդանի[15]: Նրանք հեշտությամբ սնվում են ծղրիդներով և որդերով, որոնք հասանելի են տերերին, և գերության մեջ կարող են ապրել մինչև 8 տարի:

Փոքրիկ ասիական անտառային կարիճ

Համեմատություն ասիական անտառային կարիճի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական կարիճներին հաճախ շփոթում են ասիական անտառային կարիճների հետ, քանի որ երկու տեսակներն իսկապես շատ նման են արտաքին տեսքով: Երկուսն էլ շատ տարածված են որպես ընտանի կենդանիներ իրենց տպավորիչ չափերի, անվնաս թույնի և հնազանդ բնույթի շնորհիվ: Այնուամենայնիվ, կան նաև տարբերություններ, ասիական անտառային կարիճները հակված են ավելի զգայուն և պաշտպանողական լինել, քան թագավորական կարիճները, և նկատելի տարբերություններ կան աքցանների ու պոչի միջև: Թագավորականն ունեն կոպիտ աքցաններ, որոնք կարճ են, բայց ավելի հաստ, քան իրենց ասիացի բարեկամինը: Ասիական անտառային կարիճների մոտ բացակայում է այն կարմիր երանգը, որը հաճախ կարելի է տեսնել թագավորական կարիճների աքցանների վրա, իսկ պոչն ու մարինը սև է: Թագավորական կարիճները կարմիր երանգ են ստանում հասունացման ընթացքում, իսկ մինչ այդ դեղինակարմրավուն են: Նույնիսկ նորածին առանձնյակներն ունեն հստակ տեսանելի տարբերություն, քանի որ թագավորական կարիճների աքցաններին բավականին տեսանելի կարմիր պիգմենտացիա կա, ինչը լիովին բացակայում է ասիական անտառային կարիճների մոտ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ARKive
  2. Manny Rubio (2000). «Commonly Available Scorpions». Scorpions: Everything About Purchase, Care, Feeding, and Housing. Barron's Educational Series. էջեր 26–27. ISBN 978-0-7641-1224-9. «The emperor scorpion can reach an overall length of more than 8 inches (20 cm). It is erroneously claimed to be the largest living scorpion in the world. However, some species of Forest Scorpions are its equal. [...] Emperor scorpions have the same venom as a bee.The Guinness Book of Records claims a Forest Scorpion native to rural India, Heterometrus swammerdami, to be the largest scorpion in the world (9 inches [23 cm]).»
  3. «Scorpion Emperor Care Sheet» (PDF). Petco. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-07-11-ին. Վերցված է 2012-03-24-ին.
  4. 4,0 4,1 «Emperor Scorpion». The Animal Information Centre. March 2005. Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին. Վերցված է 2011-09-15-ին.
  5. «Emperor Scorpion». The Big Zoo. March 2005. Արխիվացված է օրիգինալից 2011-08-04-ին.
  6. 6,0 6,1 Կաղապար:ARKive Accessed October 20, 2011.
  7. Olamendi-Portugal, T.; Gómez-Lagunas, F.; Gurrola, G. B.; Possani, L. D. (1996-05-01). «A novel structural class of K+-channel blocking toxin from the scorpion Pandinus imperator». The Biochemical Journal. 315 (3): 977–981. doi:10.1042/bj3150977. ISSN 0264-6021. PMC 1217303. PMID 8645186.
  8. 8,0 8,1 Gómez-Lagunas, F.; Olamendi-Portugal, T.; Zamudio, F. Z.; Possani, L. D. (1996-07-01). «Two novel toxins from the venom of the scorpion Pandinus imperator show that the N-terminal amino acid sequence is important for their affinities towards Shaker B K+ channels». The Journal of Membrane Biology. 152 (1): 49–56. doi:10.1007/s002329900084. ISSN 0022-2631. PMID 8660410. S2CID 20551964.
  9. Klenk, K. C.; Tenenholz, T. C.; Matteson, D. R.; Rogowski, R. S.; Blaustein, M. P.; Weber, D. J. (2000-03-01). «Structural and functional differences of two toxins from the scorpion Pandinus imperator». Proteins. 38 (4): 441–449. doi:10.1002/(sici)1097-0134(20000301)38:4<441::aid-prot9>3.0.co;2-l. ISSN 0887-3585. PMID 10707030.
  10. Olamendi-Portugal, T.; Gómez-Lagunas, F.; Gurrola, G. B.; Possani, L. D. (1998-05-01). «Two similar peptides from the venom of the scorpion Pandinus imperator, one highly effective blocker and the other inactive on K+ channels». Toxicon. 36 (5): 759–770. doi:10.1016/s0041-0101(97)00163-3. ISSN 0041-0101. PMID 9655636.
  11. Delepierre, M.; Prochnicka-Chalufour, A.; Boisbouvier, J.; Possani, L. D. (1999-12-21). «Pi7, an orphan peptide from the scorpion Pandinus imperator: a 1H-NMR analysis using a nano-NMR Probe». Biochemistry. 38 (51): 16756–16765. doi:10.1021/bi991685m. ISSN 0006-2960. PMID 10606507.
  12. Rod Preston-Mafham; Ken Preston-Mafham (1993). The Encyclopedia of Land Invertebrate Behaviour. Cambridge, Massachusetts: MIT Press. ISBN 978-0-262-16137-4.
  13. «Scorpion Systematics Research Group». American Museum of Natural History. November 2008. Վերցված է October 20, 2011-ին.
  14. Fernando Z. Zamudio; Renaud Conde; Carolina Arévalo; Baltazar Becerril; Brian M. Martin; Hector H. Valdivia; Lourival D. Possani (1997). «The mechanism of inhibition of ryanodine receptor channels by imperatoxin I, a heterodimeric protein from the scorpion Pandinus imperator». Journal of Biological Chemistry. 272 (18): 11886–11894. doi:10.1074/jbc.272.18.11886. PMID 9115249.
  15. UNEP-WCMC. «Pandinus imperator (Koch, 1841)». UNEP-WCMC Species Database: CITES-Listed Species. Արխիվացված է օրիգինալից 7 August 2011-ին. Վերցված է 11 June 2011-ին.