Մասնակից:Սոնա Խոսրովյան/Մեզնից վերջինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատեգորիա:Articles with short description Կատեգորիա:Short description is different from Wikidata

Սոնա Խոսրովյան/Մեզնից վերջինը

The Last of Us-ը ամերիկյան հետապոկալիպտիկ դրամատիկ հեռուստասերիալ է, որը ստեղծվել է Քրեյգ Մազինի և Նիլ Դրաքմանի կողմից՝ HBO-ի համար։ Հիմնվելով 2013 թվականի վիդեոխաղի վրա, որը մշակվել է Naughty Dog-ի կողմից, սերիալը պատմում է համաճարակի մասին, որն առաջացել է զանգվածային սնկային վարակի հետևանքով։ Համաճարակը հանգեցնում է նրան, որ տիրոջ օրգանիզմը վերածվում է զոմբիանման արարածի և այս երևույթը փլուզում է հասարակությունը : Սերիալի կենտրոնում Ջոելն է ( Պեդրո Պասկալ )․ մաքսանենգ, ում հանձնարարված է ուղեկցել իմունացված դեռահաս Էլլիին ( Բելլա Ռեմսի)՝ հետապոկալիպտիկ Միացյալ Նահանգներում:

Հյուր աստղերից են՝ Նիկո Պարկերը ՝ Ջոելի դուստր Սառայի դերում, Մերլ Դանդրիջը ՝ դիմադրության առաջնորդ Մարլենը, Աննա Տորվը ՝ Ջոելի գործընկեր Թեսին, Գաբրիել Լունան ՝ Ջոելի եղբայր Թոմին, Լամար Ջոնսոնը և Քեյվոն Մոնրեալ Վուդարդը ՝ եղբայրներ Հենրին և Սեըմ, Մելանի Լինսկին և Ջեֆրի Փիրսը՝ դիմադրության առաջնորդ Քեթլինը և նրա աջ ձեռք Փերին:

The Last of Us-ը նկարահանվել է Ալբերտայում 2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի հունիսը։ Սա HBO-ի առաջին սերիալն է, որը հիմնված է տեսախաղի վրա և Sony Pictures Television-ի, PlayStation Productions-ի, Naughty Dog-ի, The Mighty Mint-ի և Word Games-ի համատեղ արտադրանքն է: Դրաքմանը, ով գրել և բեմադրել է վիդեոխաղը, օգնել է Մազինին առաջին սեզոնի ինը դրվագների սցենարը գրելիս։ Երժշտությունը ստեղծվել է Գուստավո Սանտաոլալյայի կողմից, ով ստեղծել է նաև վիդեոխաղի երաժշտությունը։

The Last of Us-ի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 15-ին։ Այն արժանացել է կինոքննադատների գնահատանքին, ովքեր բարձր են գնահատել դերասանների խաղը, սցենարը, արտադրությունը և երաժշտական ձևավորումը. քննադատներից որոշներն այն անվանել են տեսախաղի լավագույն ադապտացիա: Այն առաջադրվել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ 24 Էմմի մրցանակ : Գծային ալիքներով և HBO Max- ում սերիալն առաջին օրը դիտել է 4,7 միլիոն հեռուստադիտող, ինչը HBO-ի համար 2010 թվականից ի վեր երկրորդ ամենալավ արդյունքն է, և գրեթե 40 միլիոն՝ երկու ամսվա ընթացքում։ Մայիսին սերիալի դիտումները միջինում կազմել են գրեթե 32 միլիոն դիտող ամեն մասի համար: 2023 թվականի հունվարին այն երկարացվել է երկրորդ սեզոնով։

Դերասանական կազմ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պեդրո Պասկալը՝ Ջոելի դերում, միջին տարիքի տղամարդ է, ով տանջվում է իր՝ անցյալում ստացած տրավմայի պատճառով: Ջոելին հանձնարարված է երիտասարդ աղջկան՝ Էլլիին, մաքսանենգ ճանապարհով դուրս բերել կարանտինային գոտուց և հասցնել Միացյալ Նահանգների մյուս ծայրը: Ջոելն ավելի խոցելի է սերիալում․ նրա մեկ ականջը վատ է լսում կրակոցի պատճառով, և ծնկները ցավում են, երբ նա երկար է կանգնում:
  • Բելլա Ռեմսին՝ Էլլիի դերում, 14-ամյա մի աղջիկ է, ով անհնազանդ և գոռոզ վարք է ցուցաբերում, սակայն ունի հարազատության և կապվածության կարիք։ Նա չի կորցրել իր ակտիվությունը, հեշտությամբ կապվում է երեխաների հետ և սիրում է բառախաղեր։ Էլլին անձեռնմխելի է Կորդիցեպս վարակի նկատմամբ և կարող է լինել պատվաստանյութ ստեղծելու բանալին:

Հյուր աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկո Փարքերը՝ Սառայի դերում․ Ջոելի 14-ամյա աղջիկը, ով հոգ է տանում հորը՝ զվարճալի կերպով ծաղրելով նրա վարքագիծը և սովորությունները։
  • Ջոն Հաննան՝ բժիշկ Նյումենի դերում․ համաճարակաբան, ով արտահայտում է սնկային վարակի տարածման մասին իր անհանգստությունը 1968 թվականի շոուի ժամանակ։
  • Մերլ Դենդրիջը՝ Մարլենի դերում․ «Լուսատտիկների» պարագլուխը։ Այն դիմադրության շարժում է, որը պայքարում է զինվորականների կառավարումից ազատվելու համար։
  • Քրիստոֆեր Հեյերդալը՝ բժիշկ Շյոնհայսթի դերում․ համաճարակաբան, ով թերահավատորեն է մոտենում 1968 թվականի շոուի ընթացքում բժիշկ Նյումենի հնչեցրած հայտարարությանը։
  • Բրենդան Ֆլեթչերը՝ Ռոբերթի դերում․ ավազակ, Բոստոնի կարանտինային գոտում սև շուկայի զենքի վաճառող, ով վախենում է Ջոելից։
  • Աննա Տորվը՝ Թեսսի դերում․ Ջոելի մաքսանենգ գործընկերը, ով հարգված է Բոստոնի կարանտինային գոտում, համարյա թե վախեր չունի։ Նա պաշտպանում է Էլլիին՝ իրենց փոխադրման գործողության ժամանակ։
  • Գաբրիել Լունան՝ Թոմիի դերում․ Ջոելի փոքր եղբայրը, զինվոր, ով պահպանում է լավ աշխարհի մասին իր իդեալիզմը։ Թոմին հավաքագրված է եղել «լուսատտիկների» շարքերում, սակայն որոշ ժամանակ անց լքել է շարժումը։
  • Քրիսթին Հաքիմը՝ Ռաթնա Փերտիվիի դերում․ Ինդոնեզիայի համալսարանի սնկաբանության պրոֆեսոր, ով կառավարությանը խորհուրդ է տալիս պայթեցնել Ջակարտան՝ ինֆեկցիայի տարածումը դանդաղեցնելու նպատակով, որի համար զղջում է։
  • Նիք Օֆերմաը՝ Բիլի դերում․ փրկվածներից մեկը, միզանտրոպ, ով ապրում է Ֆրենքի հետ։ Կառավարության հանդեպ Բիլի պարանոյան և անվստահությունը ստիպում են նրանք ինքնուրույն պատրաստվել պանդեմիային և ապրել ստորգետնյա բունկերում։
  • Մյուրեյ Բարթլետը՝ Ֆրենքի դերում․ փրկվածներից մեկը, ով Բիլի հետ ապրում է մեկուսացած քաղաքում։ Ֆրենքը Բիլից ավելի ընկերասեր և շփվող է, ցանկանում է գեղեցկացնել իրենց քաղաքը և ընկերանալ Թեսսի ու Ջոելի հետ։
  • Լամար Ջոնսոնը՝ Հենրի Բյուրելի դերում․ Կանզաս սիթիի հեղափոխականներից թաքնվող երիտասարդ։ Հենրին իր փոքր եղբայր Սեմին պաշտպանելու նպատակով բազմիցս վտանգել է իր կյանքը։
  • Մելանի Լինսկին՝ Քեթլին Քոգլանի դերում․ Կանզաս սիթիի հեղափոխական շարժման պարագլուխը։ Քեթլինը արտաքինից նուրբ, սակայն դաժան և խելացի լիդեր է։
  • Քեյվոն Մոնրեալ Վուդարդը՝ Սեմի դերում․ խուլուհամր, սակայն արտիստիկ 8-ամյա տղա, ով թաքնվում է իր եղբայր Հենրիի հետ միասին։ Վաղ տարիքում Սեմի մոտ ախտորոշվել է լեյկեմիա։
  • Ջեֆրի Փիրսը՝ Փերիի դերում․ կարանտինային գոտու հեղափոխական ապստամբ, Քեթլինի աջ ձեռքը։ Փերին նախկին զինվորական է։
  • Ջոն Գետցը՝ Էդելշտեյնի դերում․ Կանզաս սիթիի բժիշկներից, ով օգնում է Սեմին և Հենրիին թաքնվել Քեթլինից և մյուս ապստամբներից։
  • Ռուտինա Ուեսլին՝ Մարիայի դերում․ Ջեքսոն բնակավայրի առաջնորնդներից և Թոմիի հղի կինը։ Մարիան նախկին դատախազի օգնական է, նաև հանգիստ ու գթասիրտ առաջնորդ։
  • Գրեհեմ Գրինը՝ Մարլոնի դերում․ բնիկ ամերիկացի որսորդ, ով ապրում են Վայոմինգում՝ իր կին Ֆլորենսի հետ։ Մարլոնը հնարամիտ է, չի վստահում օտարներին։
  • Էլաին Մայլսը՝ Ֆլորենսի դերում․ Մարլոնի կինը։ Ֆլորենը հանգիստ և հումորով կին է։ Նրան դուր չի գալիս անտառում մեկուսանալու Մարլոնի գաղափարը։
  • Սթորմ Ռեյդը՝ Ռայլի Աբելի դերում․ որբ աղջիկ, Էլլիի լավագույն ընկերն է և հետապոկալիպտիկ Բոստոնի ռազմական ակադեմիայի ուսանող։ Ռայլին փախել է ռազմական ակադեմիայից՝ լուսատտիկներին միանալու նպատակով, որոնք համարվում են ֆաշիստներ։
  • Scott Shepherd as David, a preacher who is the leader of a religious group. David is calm and acts as a caring leader, but is manipulative and abusive to remind members of his leadership status. He claims to have found God after the outbreak.
  • Troy Baker as James, David's right-hand man. Baker previously portrayed Joel in the video games. James lacks faith in David but wants to be considered his equal, feeling threatened when Ellie's capabilities threaten to usurp his position.
  • Ashley Johnson as Anna, Ellie's mother. Johnson previously portrayed Ellie in the video games. Anna is resourceful, killing an infected while giving birth. She is close with Marlene; upon giving birth to Ellie, she tasks Marlene with caring for Ellie.

[[:Կատեգորիա:Հեռուստասերիալներ զոմբիների մասին]] [[:Կատեգորիա:Անգլալեզու հեռուստասերիալներ]]