Աննա Տորվ
![]() անգլ.՝ Anna Torv | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 7, 1979[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա |
Կրթություն | Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ընտրանի | Olivia Dunham? |
Ամուսին(ներ) | Մարկ Վելի |
Աննա Տորվ (անգլ.՝ Anna Torv, հունիսի 7, 1979[1][2], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Հայտնի է դարձել FOX ամերիկյան հեռուստաալիքով հեռարձակվող Եզր հեռուստասերիալից, որտեղ մարմնավորել է ՀԴԲ-ի գործակալ Օլիվիա Դունհամին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Տորվը ծնվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, բայց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Գոլդ Քոսթ, և նա իր երիտասարդ տարիներն անցկացրել է այնտեղ։ Աննայի ծնողներն են Սյուզանը (անգլ․՝ Susan) և Հանս (անգլ․՝ Hans) Տորվը, ով ծագումով էստոնացի է։ Նա ունի նաև փոքր եղբայր՝ Դիլանը (անգլ.՝ Dylon)։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ավստրալիայի Դրամատիկական արվեստի պետական ինստիտուտում (National Institute of Dramatic Art) 2001 թ.-ին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տորվը նկարահանվել է ավստրալիական մի քանի հեռուստասերիալներում, իսկ 2007 թ.-ին մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ ավելի վաղ ստացել էր դեր BBC հեռուստաալիքի «Սիրեկանները» սերիալում։
2008 թ.-ին Աննան ստանում է ՀԴԲ-ի գործակալ Օլիվիա Դունհամի դերը Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսի հերթական նախագծում՝ Եզր հեռուստասերիալում։ Նա ստանում է այդ դերը՝ առաջ անցնելով ավելի քան երեք հարյուր դերասանուհիներից։ Տորվը արժանացել է գովաբանության քննադատների կողմից իր դերասանական խաղի համար։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թ.-ին Աննան ամուսնացել է Եզր հեռուստասերիալում իր գործընկերոջ՝ Մարկ Վելլիի հետ։ 2010 թ.-ի սկզբին նրանք բաժանվել են։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 - Գիտակցության որսորդ (հեռուստասերիալ)/Mindhunter (ՈՒենդի, հիմնական դեր)
- 2016 - Գաղտնի քաղաք (հեռուստասերիալ)/Secret City (Հարրիեթ Դանքլի, հիմնական դեր)
- 2016 - Սթեֆանի/Stephanie (Սթեֆանիի մայրը)
- 2015 - Գալլիպոլիական պատմություն (մինիսերիալ)/Deadline Gallipoli (Գվենդոլին Չարչիլլ)
- 2015 - Դուստրը/The Daughter (Աննա)
- 2014 - Սիրո ժամանակն է/Love Is Now (Վիրջինա)
- 2014 - Երկնային սուրը/Heavenly Sword (Նարիկո, հնչյունավորում)
- 2014 - Բաց (հեռուստաֆիլմ)/Open (ՈՒինդսոր)
- 2010 - Խաղաղ օվկիանոսը (հեռուստասերիալ)/The Pacific (Վիրջինա Գրեյ, 1 սերիա)
- 2008-2013 - Եզր (հեռուստասերիալ)/Fringe (Օլիվիա Դունհամ, հիմնական դեր)
- 2008 - Սիուհիներ (հեռուստասերիալ)/Mistresses (Ալեքս, կրկնվող դեր)
- 2007 - Ֆրանկեյնշտեյն (հեռուստաֆիլմ)/Frankenstein (Նուրս)
- 2006 - Հայտնության գիրքը/The Book of Revelation (Բրիդջեթ)
- 2004-2005 - Մեր գաղտնի կյանքը (հեռուստասերիալ)/The Secret Life of Us (Նիկոլա Մարթել, հիմնական դեր)
- 2004 - ՄաքԼեոդսի դուստրերը (հեռուստասերիալ)/McLeod's Daughters (Ժասմին ՄաքԼեոդ, 2 սերիա)
- 2003 - Հեշտ ճանապարհորդություն/Travelling Light (Դեբրա Ֆոուլեր)
- 2002 - Երիտասարդ առյուծներ (հեռուստասերիալ)/Young Lions (կրկնվող դեր)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.imdb.com/name/nm1396022/
- http://www.kinopoisk.ru/name/382642/
- http://www.anna-torv.net/ Archived 2015-04-30 at the Wayback Machine.
- http://grantv.org/
|