Զոմբի ապոկալիպսիս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի խումբ դերասաններ՝ զոմբիների հագուստով։

Զոմբի–ապոկալիպսիս (անգլ.՝ Zombie apocalypse), սարսափ ֆիլմերի, սարսափ գրականության և համակարգչային խաղերի ֆանտաստիկ աղետալի ժանր. համաճարակ, որը մարդկանց վերածում է կենդանի–դիակ մարդակերների և տանում քաղաքակրթության փլուզմանը։ Զոմբիների և զոմբի–ապոկալիպսիսի մասին գաղափարները 2000-ականների սկզբից սկսեցին գոյություն ունենալ ոչ միայն որպես որոշակի ժանրի ֆիլմերի սխեմա, այլ նաև որպես մի տեսակ ունիվերսալ մոդել, որը կիրառելի է ժողովրդական մշակույթի բազմաթիվ ժանրերի և ուղղությունների համար[1][2]։

Ռիչարդ Մաթեսոնի «Ես լեգենդն եմ» հետապոկալիպտիկ վեպը (1954) հիմնարար դարձավ զոմբի-ապոկալիպսիսի գաղափարի համար, որտեղ, սակայն, խոսքը ոչ թե զոմբիների, այլ խելացի արնախումների մասին էր՝ «վամպիրային» վարակի զոհերի մասին[3]։ Զոմբիներն իրենց այժմյան ավանդական ձևով` որպես արյունարբու կենդանի մեռելներ, ներկայացվեցին 1968թ.-ին նկարահանված ցածրբյուջետային «Կենդանի մեռյալների գիշեր» ֆիլմում, որտեղ մի քանի հերոսներ հայտնվում են բազմաթիվ զոմբիների կողմից շրջափակված գյուղական տանը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոմբի–ապոկալիպսիսի հորինված սցենարները կապում են զոմբիների ներխուժումը ինչ-որ հարուցիչի հետ, օրինակ՝ մարդուց մարդուն փոխանցվող վիրուսի հետ՝ զոմբի–ապոկալիպսիսը նմանեցնելով իրական վարակիչ հիվանդության համաճարակի։ Նույնիսկ այլ ավելի ֆանտաստիկ սցենարները հուշում են, որ յուրաքանչյուր մարդ, ով մահանում է ցանկացած պատճառով, վերածվում է զոմբիի, որը տարված է կենդանի մարդկանց վրա հարձակվելու ցանկությամբ։ Այնուամենայնիվ, զոմբիի խայթոցը գրեթե միշտ հանգեցնում է մահվան և հետագայում մարդը վերածվում է զոմբիի, բայց որոշ սցենարներում կա հակաթույն, որը կարող է կանխել կծված մարդուն զոմբիի վերածելը։ Պետական մարմինները, ոստիկանությունը և բանակը չեն կարողանում դիմակայել սպառնալիքին, և մի քանի փրկվածները ստիպված են պայքարել գոյատևման համար՝ շրջապատված բազմաթիվ զոմբիներով։

Զոմբիների ապոկալիպսիսում առաջարկվում են գոյատևման հետևյալ բաղադրատոմսերը. Պետք է գտնել զենք ու տրանսպորտային միջոցներ, որոնցով կարելի է լքել մարդաշատ վայրն ու բնակություն հաստատել ամայի վայրում։ Առաջարկվում է նախօրոք համալրել սնունդ, որսի և ձկնորսական տեխնիկա, հրդեհային աղբյուրներ, դինամոմեքենաներ, տաք և պաշտպանիչ հագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ[4]։ Առաջարկվում է «Շտապ օգնության ճամպրուկի» պարունակությունը՝ ջուր, երկար պահպանման ժամկետով սնունդ, դանակ, սկոտչ ժապավեն, մարտկոցով աշխատող ռադիո, օճառ, սրբիչ, վերմակներ, առաջին օգնության հավաքածու[5]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Օտտավայի և Կարլտոնի համալսարանների կանադացի մաթեմատիկոսները «Infectious Disease Modeling Research Progress» ժողովածուում հրատարակեցին գիտական աշխատություն՝ նվիրված ապոկալիպսիսին որպես անսովոր տեսակի համաճարակի մոդելավորմում, որտեղ նրանք ցույց տվեցին, որ հիպոթետիկ զոմբիային վարակի գոյությունը վաղ թե ուշ պետք է հանգեցնի քաղաքակրթության փլուզմանը։ Հոդվածը համաձայնեց, որ չնայած նման սցենարի ակնհայտ անհավանականությանը, աշխատանքը ցույց է տալիս մաթեմատիկական մոդելավորման մեթոդի ճկունությունը և դրա կիրառելիությունը կենսաբանության խնդիրների ամենալայն շրջանակում[6][7]։

2011 թվականի մայիսի 16-ին այս գործակալության տնօրեն, ԱՄՆ Առողջապահության փոխնախարար Կոնտրադմիրալ Ալի Խանի կողմից գրված հումորային ուղեցույց՝ զոմբիների ապոկալիպսիսի ժամանակ գոյատևելու համար, հայտնվեց ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների պաշտոնական բլոգում[8][9]։ Գործակալության ներկայացուցիչները հանրային ծայրահեղ հետաքրքրություն առաջացրած ցուցումը կատակ են անվանել բողոքներով, որ հասարակությանը դժվար է ստիպել ուշադրություն դարձնել իրական աղետներին պատրաստվելու մասնագետների կոչերին[10]։

Մինչև 2014 թվականը Պենտագոնը մշակել էր զոմբիների հարձակումները հետ մղելու ծրագիր՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքից արագ տարհանման ծրագրերին[11][12][13][14]։

ԱՄՆ-ում զենքի խստացված վերահսկողության բազմաթիվ հակառակորդներ անդրադառնում են զոմբիների ապոկալիպսիսին՝ նշելով, որ անհնար է սահմանափակել զենք կրելը, քանի որ դրանք կարող են անհրաժեշտ լինել արտակարգ իրավիճակներում, երբ «պետությունը չի կարողանա արձագանքել»։ Հենց նման առիթների համար Ազգային հրացանների ասոցիացիան նույնիսկ հանրահավաքներ է կազմակերպում, որտեղ կարելի է մարզել զոմբիների պատկերով թիրախների վրա կրակելու ճշգրտությունը։ Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը առաջարկել է հրազենին այլընտրանք՝ զոմբիների ապոկալիպսիսի դեպքում նրա բոցավառները կարելի է գնել առանց լիցենզիայի, և եթե զենքը չաշխատի քայլող մահացածների դեմ պայքարում, Մասկը խոստացել է վերադարձնել գումարը։ Առաջին և առայժմ միակ խմբաքանակը սպառվել է մի քանի ժամում[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Санданов А. Б. Зомби-апокалипсис в кино: лекарство от страха и ролевая модель // Искусство кино. — 2011. — № 5. — С. 53-62. Архивировано из первоисточника 10 Օգոստոսի 2016.
  2. Kim Paffenroth Religious Themes of George Romero’s Zombie Movies(անգլ.) // GOLEM. — 2006. Архивировано из первоисточника 6 Սեպտեմբերի 2012.
  3. Mathias Clasen (2010). «Vampire Apocalypse: A Biocultural Critique of Richard Matheson's I Am Legend». Volume 34, Number 2, October 2010 (անգլերեն). Philosophy and Literature. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  4. Зомби-апокалипсис: правила выживания
  5. «Учёный вывел формулу зомби-апокалипсиса». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  6. Pallab Ghosh. (2009 թ․ օգոստոսի 18). «US officials prepare for 'zombie apocalypse'» (անգլերեն). BBC News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. Philip Munz, Ioan Hudea, Joe Imad, Robert J. Smith When zombies attack!: Mathematical modelling of an outbreak of zombie infection(անգլ.) // Infectious Disease Modelling Research Progress. — Nova Science Publishers, Inc, 2009. — С. 133-150. — ISBN 978-1-60741-347-9.
  8. Khan, Ali S. (2011 թ․ մայիսի 16). «Preparedness 101: Zombie Apocalypse» (անգլերեն). CDC Blogs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Khan, Ali S. (2011 թ․ մայիսի 16). «Preparedness 101: Zombie Apocalypse» (անգլերեն). CDC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  10. McGreal, Chris. (2011 թ․ մայիսի 19). «US officials prepare for 'zombie apocalypse'» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. The Pentagon Has a Plan to Stop the Zombie Apocalypse. Seriously. Արխիվացված 2014-10-05 Wayback Machine Foreign Policy, 13.05.2014.
  12. Пентагон подготовился к зомби-апокалипсису Արխիվացված 2014-10-06 Wayback Machine. Lenta.ru, 14.05.2014
  13. Армия США готовится к зомби-апокалипсису Արխիվացված 2014-12-30 Wayback Machine // Russia Today, 14.05.2014
  14. Пентагон готовится к войне с зомби Արխիվացված 2022-10-13 Wayback Machine. Ведомости, 14.05.2014
  15. Никита Солдатов Как пришли и ушли ходячие мертвецы // Журнал «Коммерсантъ Weekend». — 2018-06-04. — С. 12. Архивировано из первоисточника 12 Ապրիլի 2018.