Ինդոնեզիայի համալսարան
Ինդոնեզիայի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1849[1] |
Անվանված է | Ինդոնեզիա |
Ռեկտոր | Ari Kuncoro? |
Ընդհանուր անձնակազմ | 2293 մարդ[2] |
Անդամակցություն | Open Education Global?[3] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դեպոկ և Կենտրոնական Ջակարտա[5] |
Կայք | ui.ac.id(ինդ.) |
![]() ![]() Ինդոնեզիայի համալսարան, Ինդոնեզիա | |
![]() |
Ինդոնեզիայի համալսարան (Universitas Indonesia), բարձրագույն կրթական առաջատար պետական ինստիտուտ Ինդոնեզիայում։ Երկրում գիտական մտքի հիմնական կենտրոններից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1950 թվականին Ջակարտայում՝ 1849 թվականի հոլանդացիների կողմից հիմնադրված Ջավենսավայի բժշկական դպրոցի հիման վրա։ 2000 թվականից ի վեր ունի ինքնավար կարգավիճակ[6]։ 2010 թվականին այնտեղ սովորել է ավելի քան 47․000 ուսանող, աշխատել է 7․300 ուսուցիչ[7]։ Այն բաղկացած է 15 ֆակուլտետներից՝ հումանիտար, հասարակական-քաղաքական գիտություններ, տնտեսագիտություն, իրավաբանություն, հոգեբանություն, բժշկություն, ատամնաբուժություն, հանրային առողջապահություն, մաթեմատիկական և բնական գիտություններ, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, համակարգչային, դեղագիտական, նախադպրոցական կրթություն, ասպիրանտուրա։
Համալսարանները տեղակայված են Սալեմբում և Դեպոկում։
Դրա հիման վրա ստեղծվել են տնտեսագիտական և սոցիալական հետազոտությունների, կառավարման, սոցիոլոգիական հետազոտությունների, ժողովրդագրության, զանգվածային լրատվության միջոցների, կիրառական հոգեբանության, պատմության, հնագիտության, մարդաբանության, տեխնոլոգիայի, քրեագիտության հաստատություններ, ինչպես նաև, համակարգչային, բնապահպանական և մարդկային ռեսուրսների, նաև լեզվական ռեսուրսների կենտրոններ։ Պահում է ակտիվ հարաբերություններ ազգային, տարածաշրջանային, միջազգային համալսարանների և հետազոտական կենտրոնների, ներառյալ ԱՄՆ-ի,Ճապոնիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ։
Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ակբար Տանջունգ
- Ամիր Շամսուդդին
- Արիֆ Բուդիման
- Կոսմաս Բատուբարա
- Կուսումաատմաջա, Մոխտար
- Սոֆյան Վանանդի
- Տարիգանու
- Տաուֆիկ Իսմաիլ
- Տուտի Խերատի
- Ումար Յունուս
- Յուսուֆ Վանանդի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.ui.ac.id/tentang-ui.html
- ↑ https://forlap.ristekdikti.go.id/perguruantinggi/detail/MEQxRTYzRTktQ0JGQi00NTQ2LUEyNDItODc1QzMxMDA4M0E1
- ↑ https://www.oeglobal.org/about-us/members-list/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ pddikti.kemdikbud dataset
- ↑ Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с. 700
- ↑ Buku Panduan Universitas Indonesia. Tahun Akademik 2011/2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|