Կորդիցեպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորդիցեպս
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթաթագավորություն  Dikarya
Տիպ/Բաժին Պայուսակավոր սնկեր (Ascomycota)
Ենթատիպ Pezizomycotina
Դաս Sordariomycetes
Կարգ Hypocreales
Ընտանիք Cordycipitaceae
Ցեղ Կորդիցեպս (Cordyceps)
Fr., 1818

Կորդիսեպս[1] (լատ.՝ Cordyceps, cord-Mace-ից և ceps-գլուխից), էրգոտ սնկերի ցեղ է, պիրենոմիցետներ, որոնք մակաբուծում են միջատների որոշակի տեսակների վրա։

Բնության մեջ կան ավելի քան 400 տարբեր տեսակի կորդիսեպս, որոնցից են․

  • Կորդիցեպս չինական (Կորդիցեպս սինենզիս)[2],
  • Կորդիցեպս տուբերկուլյոզ
  • Կորդիցեպս ռազմական
  • Կորդիցեպս նրբագեղ
  • Cordyceps ophioglossoid
  • Կորդիցեպս Ճապոնական

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղը կոչվում է ներկայացուցիչներից մեկի՝ չինական cordycepsus-ի անունով, որն իր անունը ստացել է պտղամարմնի բնորոշ տեսքի շնորհիվ, որը նման է բուլավայի։ Cordyceps-լատիներեն՝ cord` պարան և ceps - գլուխ) էրգոտ սնկերի ցեղ է, պիրենոմիցետներ, որոնք մակաբուծում են միջատների որոշակի տեսակների վրա։ Բնության մեջ կան ավելի քան 400 տարբեր տեսակի կորդիցեպս, որոնցից մի քանիսը մակաբուծում են որոշակի միջատների վրա[2]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդիցեպին

Կորդիցեպսների ցեղին պատկանում են երկու ենթացեղ[3]

  • Կորդիցեպս՝ Cordyceps;
  • կորդիլիա՝ Cordylia.

Նախկինում դասվում էր նաև Epichloe ցեղին, սակայն այն այժմ առանձին ցեղ է[3]:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Cordyceps-ը տարածված է աշխարհում։ Յուրաքանչյուր տեսակ մակաբուծում է համապատասխան միջատին։ Այս ցեղի տեսակների ամենամեծ բազմազանությունը տարածված է արևադարձային շրջաններում։ Կորդիցեպսի որոշ ներկայացուցիչներ (օրինակ՝ Cordyceps chinensis) լայնորեն հայտնի են դարձել այն միջատների շնորհիվ որոնց վրա մակաբուծելով զգալիորեն ազդում են միջատի վարքի վրա, ինչպես օրինակ՝ «Մեզանից մեկը» սերիալում հիշատակված) Cordyceps միակողմանին և Ophiocordy cipitaceae-ն։

Օգտագործում և արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդիցեպս ցեղի որոշ տեսակներ պարունակում են կենսաբանական և դեղաբանական հետաքրքրություն[4] ներկայացնող հատկություններ ունեցող նյութեր[5], օրինակ՝ կորդիցեպին (կորդիցեպին)։ Cordyceps subsessilis տեսակի անամորֆան (Tolypocladium inflatum) իմունային ճնշիչ ցիկլոսպորին ստանալու հումք է[6]։

Չինական ժողովրդական բժշկության մեջ այն համարվում է տոնիկ, աֆրոդիզիակ և երիտասարդացնող միջոց։ Նաև (մակաբույծի ընդունող միջատների սատկած մարմինների հետ միասին) որոշ չինական ուտեստների մի մասն է։

Կորդիցեպսի մասին Չինաստանում առավել հայտնի դարձավայն դեպքից հետո, երբ երկու չինացի ատլետ 1993 թվականին կրեցին հաղթանակ։ Ենթադրվում է որ նրանք օգտագործել էին կորդիցեպս։ Չինական ժողովրդակա բժշկության մեջ, չինացի գիտնականների կողմից նկարագրված է կորդիցեպսից պատրաստված դեղամիջոցների արդյունավետության մասին։ Թեպետ այդ ուսումնասիրությունները քննադատության են արժանացել իրականացման ցածր մակարդակի, գիտական մեթոդաբանության խախտման և ոչ բավարար թվով մասնակիցների պատճառով։ Կենսաբանական և կենսատեխնոլոգիական միությանը նմանատիպ հետազտությունները կամ քննադատվում են[7][8], կամ էլ համարում միֆ[9][10].[11]։

Չինական շուկայում մեծ պահանջարկի և 2008 թվականին 1 կգ-ի դիմաց 25 հազար եվրոյի արժեքի պատճառով շուկան հեղեղվել էր կորդիսեպսի այլ տեսակների կեղծիքներով, ինչպես նաև թունավոր տեսակներով, որոնք առաջացնում են ուժեղ թունավորումներ[7]։ Ներկայումս կորդիցեպսի վերաբերյալ ուսումնասիրությունները վերսկսվել են 2008 թվականին, թեպետ կենսաբանորեն ակտիվ նյութերը ստացվել են ավելի վաղ։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The last of Us խաղերի շարքում և դրա վրա հիմնված համանուն հեռուստասերիալում մուտացիայի ենթարկված կորդիսեպսը դարձել է զոմբիական ապոկալիպսիսի պատճառ։
  • Մայք Քերիի «Պանդորայի նվերները»[12] վեպում և դրա հիման վրա նկարահանված «Նոր դարաշրջան Z ֆիլմում», cordyceps-ը հանգեցրեց համաճարակի ՝ բնակչության մեծ մասը վերածելով զոմբիների։
  • Ռուս գեղարվեստական ֆանտաստիկայի հեղինակ Ալեքսանդր Ռուդազովի «Zverolov» գրքում նկարագրվում է նյարդային համակարգի վրա ազդող մակաբույծ բորբոս։ Գրքում այս օրգանիզմը կոչվում է «Cordyceps Lorelei»:
  • Արսենի Սյուխինի «Կոլայի գերխորը» (2020) ֆանտաստիկ ֆիլմում Կոլայի գերխորը հորատանցքի աշխատակիցների կողմից անհայտ հիվանդությամբ վարակվելու պատճառ է դարձել ներբջջային ինչ-որ մակաբույծ, որը բորբոսի ձև է, և որը ֆիլմի հերոսներից մեկը համեմատել է կորդիսեպսի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большой орфографический словарь русского языка / Под ред. С. Г. Бархударова, И. Ф. Протченко и Л. И. Скворцова. — 3-е изд., испр и доп. — М.: Мир и образование, 2017. — С. 377. — 1152 с. — ISBN 978-5-94666-761-6
  2. 2,0 2,1 Ручкина, Н. Кордицепс: гриб в шкуре гусеницы : [арх. 21 Հոկտեմբերի 2021] // Химия и жизнь : журн. — 2019. — № 11.
  3. 3,0 3,1 «Cordyceps». Index Fungorum (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
  4. Holliday, John; Cleaver, Phillip; Lomis-Powers, Megan; Patel, Dinesh; Analysis of Quality and Techniques for Hybridization of Medicinal Fungus Cordyceps sinensis (Berk.)Sacc. (Ascomycetes)(անգլ.) // International Journal of Medicinal Mushrooms : journal. — New York: Begell House, 2004. — Т. 6. — № 2. — С. 152. — ISSN 1521-9437. Архивировано из первоисточника 19 փետրվարի 2009.
  5. Holliday, John (2005), «Cordyceps» (PDF), in Coates, Paul M. (ed.), Encyclopedia of Dietary Supplements (PDF), vol. 1, Marcel Dekker, էջեր 4 of Cordyceps Chapter, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 29-ին, Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին {{citation}}: |format= requires |url= (օգնություն)
  6. Holliday, John (2005), «Cordyceps» (PDF), in Coates, Paul M. (ed.), Encyclopedia of Dietary Supplements (PDF), vol. 1, Marcel Dekker, էջեր 4 of Cordyceps Chapter, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 29-ին, Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին {{citation}}: |format= requires |url= (օգնություն)
  7. 7,0 7,1 Kanitta Jiraungkoorskul, Wannee Jiraungkoorskul Review of Naturopathy of Medical Mushroom, Ophiocordyceps Sinensis, in Sexual Dysfunction // Pharmacognosy Reviews. — 2016. — В. 19. — Т. 10. — С. 1–5. — ISSN 0973-7847. — doi:10.4103/0973-7847.176566 Архивировано из первоисточника 12 Նոյեմբերի 2020.
  8. «Cordyceps: Uses, Side Effects, Interactions, Dosage, and Warning». www.webmd.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. R. Russell M. Paterson Cordyceps – A traditional Chinese medicine and another fungal therapeutic biofactory?(անգլ.) // Phytochemistry. — 2008-05-01. — В. 7. — Т. 69. — С. 1469–1495. — ISSN 0031-9422. — doi:10.1016/j.phytochem.2008.01.027 Архивировано из первоисточника 3 Նոյեմբերի 2021.
  10. «Онколог опроверг пользу грибов для лечения рака». Национальная Служба Новостей - НСН (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. Jan Martel, Yun-Fei Ko, Jian-Ching Liau, Chien-Sheng Lee, David M. Ojcius Myths and Realities Surrounding the Mysterious Caterpillar Fungus (English) // Trends in Biotechnology. — 2017-11-01. — В. 11. — Т. 35. — С. 1017–1021. — ISSN 1879-3096 0167-7799, 1879-3096. — doi:10.1016/j.tibtech.2017.06.011
  12. Майк Кэри «Дары Пандоры».
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդիցեպս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդիցեպս» հոդվածին։