Ռուտինա Ուեսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուտինա Ուեսլի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1979(1979-02-01)[1] (45 տարեկան) կամ դեկտեմբերի 21, 1978(1978-12-21)[2] (45 տարեկան)
ԾննդավայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Էվանսվիլի համալսարան և Las Vegas Academy?
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
ԱմուսինJacob Fishel?
Պարգևներ և
մրցանակներ
 Rutina Wesley Վիքիպահեստում

Ռուտինա Ուեսլի (անգլ.՝ Rutina Wesley, փետրվարի 1, 1979(1979-02-01)[1] կամ դեկտեմբերի 21, 1978(1978-12-21)[2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է HBO հեռուստաալիքի «Իրական արյուն» սերիլում խաղացած Թարա Թորնթոն դերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսլին ծնվել և մեծացել է Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում[3]։ Նրա հայրը՝ Այվերի Ուիլերը, պրոֆեսիոնալ չեչոտկա պարող է, իսկ մայրը՝ Կասանդրա Ուեսլին, վիճակագիր[4]։ Ռուտինան հաճախել է Լաս Վեգասի միջազգային կրթության ակադեմիային կից Լաս Վեգասի ակադեմիայի կատարողական և վիզուալ արվեստների դպրոցը։ Simba Studios and the West Las Vegas Arts Center-ում սովորել է պարել[5]։ Հետո Ինդիանայում ընդունվել է University of Evansville։ Բեմական արվեստի ոլորտում բակալավրի աստիճան ստանալուց հետո Ռուտինայի տատը նրան առաջարկել է ավարտել բուժքույրական դասընթացները, բայց նա որոշել է այնուամենայնիվ շարունակել իր կրթությունը[6]։ 2001 թվականին Ուեսլին ընդունվել է Ջուլիարդի դպրոցը և ավարտել է այն 2005 թվականի մայիսին, մեկ ամառ անց ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դեկտեմբերին Ուեսլին հրավիրել են Դեյվիդ Հեայի «The Vertical Hour» բրոդվեյական բեմադրությանը մասնակցելու[4]։ 2007 թվականին նաև հայտնվել է Նյու Յորքի The Public Theater-ի բեմում՝ Ուինթերա Միլլերի «In Darfur» պիեսում, որտեղ խաղացել են նաև Հիզեր Ռաֆֆոն, Աարոն Լորը և այլք[7]։

2005 թվականին Ուեսլին փոքրիկ դեր է ունեցել «Հիթչի մեթոդը» ֆիլմում, բայց նրան ի վերջո հեռացրել են[5]։

2007 թվականին տեղի է ունեցել Ռուտինայի առաջնաելույթը մեծ էկրանին՝ բրիտանացի ռեժիսոր Իեն Իկբալ Ռաշիդի «Ինչպես է նա շարժվում» ֆիլմում խաղացած Ռայի գլխավոր դերով։ Ֆիլմը աղջկա մասին է, որը չի կարող իրեն թույլ տալ մասնավոր բժշկական դպրոց հաճախել և մասնակցում է պարային մրցույթին՝ մեծ դրամական մրցանակ շահելու համար։ Այս ֆիլմում նկարահանվելուց առաջ Ուեսլին հինգշաբաթյա պարային պատրաստություն է անցել[5]։

2007 թվականին Ալան Բոլլի «Իրական արյուն» նոր սերիալում Թարա Թարնմոնի դերում նկարահանվելու համար անցել է փորձեր։ Ալան Բոլլը ընտրել է նրան, քանի որ «նա առաջին մարդն էր, որը ցուցադրել է Թարայի խոցելի կողմերը»[4]։ Ի սկզբանե Թարայի դերը պետք է խաղար Բրուք Քերը։ Դրան զուգահեռ Ռուտինան խաղացել է «Թվեր» սերիալի էպիզոդում և հնչյունավորել է «Գեներատոր Ռեքս» և «Քլիվլենդի շոուն» մուլտսերիալների մի քանի էպիզոդներ։ 2011 թվականին Ուեսլի նկարահանվել է «California Winter» դրամատիկական ֆիլմում։ Երկու անգամ «Իրական արյուն» սերիալի թիմի կազմում առաջադրվել է որպես լավագույն դերասանուհի. 2009 թվականին՝ «Scream» մրցանակ, 2010 թվականին՝ «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ»։

2016 թվականին Ուեսլին հրավիրվել է «Oprah Winfrey Network» հեռուստաընկերության Ավա Դյուվերնեյի և Օփրա Ուինֆրիի արտադրած «Շաքարի տնկարկների թագուհին» սերիալի գլխավոր դերակատարմանը[8][9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2014 թվականներին Ուեսլին ամուսնացած է եղել դերասան Ջեյքոբ Ֆիշելի հետ[10][11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Ինչպես է նա շարժվում How She Move Ռայա Գրին
2008 ս Թվեր Numb3rs Սառա / Ջենի Կալադրո
2009 մս Քլիվլենդի շոուն The Cleveland Show Իվետ
2010—2011 մս Գեներատոր Ռեքս Generator Rex Քենվին Ջոնս
2008—2014 ս Իրական արյուն True Blood Թարա Թորնթոն
2011 ֆ Կալիֆորնիայի ձմեռ California Winter Մարսի
2014 ֆ 13 մեղք 13 Sins Շելբի
2015 ս Հաննիբալ Hannibal Ռիբա Մակքլեյն
2016 ս Շաքարի տնկարկների թագուհի Queen Sugar Նովա Բորդելոն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակներ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2009 Scream Awards «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Իրական արյուն Առաջադրված
2009 Scream Awards «Լավագույն ստեղծագործական անսամբլ» Իրական արյուն Առաջադրված
2010 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ «Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում»» Իրական արյուն Առաջադրված
2010 Scream Awards «Լավագույն ստեղծագործական անսամբլ» Իրական արյուն Առաջադրված
2011 Scream Award «Լավագույն ստեղծագործական անսամբլ» Իրական արյուն Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Williams, Kam (2008 թ․ հունվարի 20). «Rutina Wesley "How She Move" Interview with Kam Williams». News Blaze. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 Rochlin, Margy (2008 թ․ հոկտեմբերի 30). «Flesh and Blood in a Town of Vampires». NYTimes.com. The New York Times Company. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 Cling, Carol (2008 թ․ հունվարի 29). «Las Vegas Academy grad a shooting star». Las Vegas Review Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  6. «Spotlight: Training to Act». Back Stage. Nielsen Business Media Inc. 2007 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  7. Pincus-Roth, Zachary (2007 թ․ ապրիլի 11). «Public's In Darfur to Star Raffo, Lohr, Washington, Wesley, Jah». Playbill. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.
  8. Rutina Wesley To Star In OWN Drama Series ‘Queen Sugar’ (13 января 2016). «Rutina Wesley To Star In OWN Drama Series 'Queen Sugar'». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  9. «True Blood's Rutina Wesley joins new OWN drama from Oprah and Ava DuVernay». Entertainment Weekly. 13 января 2016. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  10. Rochlin, Margy (2008 թ․ հոկտեմբերի 30). «Flesh and Blood in a Town of Vampires». The New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. Rutina Wesley Divorcing Jacob Fishel
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուտինա Ուեսլի» հոդվածին։