Մասնակից:Սահականուշ Սահակյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միտրալ ստենոզ
Mitral stenosis
Միտրալ ստենոզը բնութագրվում է միտրալ փականների հաստացումով և ձախ նախասրտի հիպերտրոֆիայով։ Տեսքը վերևից։ Նախապատրաստվում է աուտոպսիայի։
Բժշկական մասնագիտությունՍրտաբանություն

Միտրալ ստենոզը սրտի փականային հիվանդություն է, որը բնութագրվում է միտրալ փականի բացվածքի նեղացումով։ Միտրալ ստենոզը հիմնականում պայմանավորված է փականների ռևմատիկ ախտահարմամբ[1]։ Նորմայում դիաստոլայի ժամանակ միտրալ փականի բացվածքը կազմում է 5 սմ2։ Միտրալ ստենոզի վաղ ախտորոշումը հղիության ընթացքում շատ կարևոր է, քանի որ սիրտը չի կարող ապահովել անհրաժեշտ արյան ծավալ հղիության և ֆիզիկական ակտիվության ընթացքում։ Ձախ նախասրտի լայնացման հետևանքով ամենահաճախ հանդիպող բարդությունը նախասրտերի շողացումն է, որը կարող է պատճառ դառնալ համակարգային թրոմբոէմբոլիայի, որն էլ կարող է բերել կաթվածի առաջացման[2]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլլուստրացիայում երևում է միտրալ ստենոզը, միտրալ փականի փակման ժամանակ

Միտրալ ստենոզի նշաններին և ախտանշաններին են պատկանում․

  • Սրտային անբավարարության նշանները, ինչպիսիք են դիսպնոեն, օրթոպնոեն և հանկարծակի պարոքսիզմալ դիսպնոեն[3]։
  • Սրտխփոցը[3]։
  • Կրծքավանդակի ցավը[3]։
  • Արյունախխում[3]։
  • Թրոմբոէմբոլիան[3], ուշ փուլերում տեղի է ունենում ձախ փորոքի ծավալային գերբեռնվածություն (ունենում ենք ձախ փորոքի դիլատացիա)։ Սա մեծացնում է նախասրտերի շողացման հավանականությունը, որն էլ իր հերթին մեծացնում է շրջանառող արյան կանգային երևույթները։ Այս ամենը մեծացնում են թրոմբների ձևավորման հավանականությունը։
  • Ասցիտ, այտուց և հեպատոմեգալիա (եթե կա աջ սրտային անբավարարության նշաններ)[3]

Թուլություն և հոգնածություն ֆիզիկական թեթև ակտիվության և հղիության ընթացքում[3]։

Հիվանդության զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտրալ ստենոզի հիմնական պատճառն է հանդիսանում է ռևմատիկ տենդը։ Միտրալ ստենոզը ունի ասիմպտոմ, լատենտ (գաղտնի) ընթացք, հաջորդում է ռևմատիկ տենդին։ Լատենտ ընթացքը մոտավորապես տևում է 16.3 ± 5.2 տարի։ Միտրալ ստենոզի ախտանիշների դրսևորումից հետո հիվանդությունը պրոգրեսիվում է և բերում անաշխատունակության մոտ 9.2 ± 4.3 տարում։

Ստենոզի ժամանակ առաջարկվում է միտրալ փականի վիրաբուժական միջամտություն, այն անձիք, ովքեր հրաժարվում են վիրաբուժական միջամտությունից, նրանց մոտ ապրելիությունը միայն դեղորայքային թերապիայով կազմում է 44 ± 6%, 5 տարի, իսկ այն հիվանդները, ում մոտ կատարվել է միտրալ փականի վիրահատական շտկում, նրանց ապրելիությունը կազմում է 32 ± 8%, 10 տարի[4]։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի ռևմատիկ ախտահարում։ Կատարվում է աուտոպսիա, բնորոշ է միտրալ փականի հաստացում, հաստացած քորդաներ, և ձախ փորոքի հիպերտրոֆիա։

Ռևմատիկ տենդի հետևանքով առաջանում է սրտի փականների երկրորդային ախտահարում, որը բերում է միտրալ ստենոզի առաջացման[3][5]։ Միտրալ ստենոզի առաջացման ոչ հազվադեպ պատճառներին են պատկանում փականների փեղկերի կալցիֆիկացիան[6][7] և քրոնիկ սրտային անբավարարությունը։ Միտրալ ստենոզը հանդիսանում է հղիության ժամանակ ամենահաճախ հանդիպող փականային հիվանդությունը[8]։

Ինֆեկցիոն էնդոկարդիտի ժամանակ առաջացած վեգետացիաները կարող են մեծացնել միտրալ ստենոզի առաջացման ռիսկը։ Այլ ավելի հազվադեպ հանդիպող պատճառները ներառում են միտրալ օղի կալցիֆիկացիան, էնդոմիոկարդիալ ֆիբրոէլաստոզը, մետաստազները, համակարգային կարմիր գայլախտը, ուիփլի հիվանդությունը, ֆաբրիի հիվանդությունը և ռևմատոիդ արթրիտը[9]։

Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Պատկեր:Mitral stenosis pressure tracings.png|thumb|Սուր միտրալ ստենոզի ժամանակ ներսրտային ճնշման չափում։ Ճնշման չափումն իրականացրել են ձախ նախասրտում և ձախ փորոքում։ Կապույտ հատվածները ցույց են տալիս դիաստոլիկ ճնշման գրադիենտը ստենոտիկ նեղացած միտրալ փականով սրտում։]] Միտրալ օղի բացվածքը նորմայում 4-6 սմ2 է։ Առողջ սրտում միտրալ փականները բացվում են փորոքների դիաստոլայի ժամանակ, որպեսզի արյունը ձախ նախասրտից լցվի ձախ փորոք։ Նորմալ միտրալ փականը չի խանգարում նախասրտից դեպի փորոք արյան նորմալ հոսքին: Ձախ փորոքի դիաստոլայի ժամանակ ձախ նախասրտում և փորոքում ճնշումները հավասար են։ Ձախ փորոքը արյունալեցվում է փորոքների վաղ դիաստոլայի փուլում և միայն արյան մի փոքր մաս ուշ դիաստոլայի ընթացքում անցնում է դեպի փորոք։

Երբ միտրալ բացվածքը փոքր է լինում 2 սմ2-ուց, ապա սա խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի արյունն անցնի ձախ փորոք և առաջացնում է ճնշման գրադիենտ միտրալ փականով անցնելու համար։ Ճնշման գրադիենտը կարող է անընդհատ բարձրանալ յուրաքանչյուր սրտային ցիկլի ժաամանակ։ Ինչքան մեծ է ճնշման գրադիենտը, այնքան ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ձախ փորոքը արյունալեցվի։ Սրտի զարկերը հաճախանում են, հետևաբար փորոքների արյունալեցման համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ։ Սրտի զարկերի հաճախացման հետևանքով փորոքնրեի արյունալեցումը դառնում է անբավարար, արյունը կուտակվում է նախասրտում և հանգեցնում թոքերում կանգային երևույթների առաջացման։

Երբ միտրալ բացվածքը փոքր է 1սմ2, ավելի է բարձրանում է ձախ նախասրտում ճնշումը (որպեսզի կարողանա կրիտիկ նեղացած միտրալ փականով արյուն մղի դեպի փորոք)։ Նորմալ փորոքային ճնշումը դիաստոլայի ժամանակ կազմում է 25մմ․սս․։ Ձախ նախասրտում ճնշման բարձրացումը հանգեցնում է թոքային երակներում կանգի և թոքային հիպերտենզիայի։ Օնկոտիկ և հիդրոստատիկ ճնշումների տարբերությունը բերում է հեղուկի էքստրավազացիայի և հեղուկի կուտակման թոքերում (քրոնիկ սրտային անբավարարությունը բերում է թոքի այտուցի

Երբ ձախ նախասրտումը ճնշումը բարձրանում է տեղի ունենում նախասրտի չափերի մեծացում։ Ձախ նախասրտի չափերի մեծացումը պրովոկացնում է նախասրտերի շողացման առաջացումը և բերում է համակարգային թրոմբոէմբոլիայի առաջացման (թրոմբ ձևավորվում է նաև նախասրտում)։ Նախասրտերի շողացման ժամանակ նախասրտերի նորմալ կծկում տեղի չի ունենում։

Սուր միտրալ ստենոզի ժամանակ ձախ փորոքային արյունալեցումը պայմանավորված է նախասրտերի ուժեղացած կծկմամբ։ Երբ նախասրտերի շողացման հետևանքով նախասրտերի կծկում չի լինում, սա բերում է արտամղման նվազման, որն էլ իր հերթին կարող է բերել սուր սրտային անբավարարության առաջացման[10]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկալ զննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ և ոչ նորմալ տոների սրտի ֆոնոկարդիոգրաֆիկ հետազոտության տվյալներ

Միտրալ ստենոզի ժամանակ աուսկուլտատիվ լսվում է առաջին տոնի ուժեղացում, ինչպես նաև սրտային հրոցի ուժեղացում։ Առաջին տոնն առաջանում է միտրալ և տրիկուսպիդալ փականների փակման հետևանքով։ Միտրալ և տրիկուսպիդալ փականների փակումը նորմայում տեղի է ունենում միաժամանակ։ Քանի որ միտրալ ստենոզի ժամանակ փականների փակումը դառնում է ասինխրոն, այդ իսկ պատչառով միտրալ տոնը լսվում է ավելի բարձր[3]։

Եթե թոքային հիպերտենզիան հանդիսանում է միտրալ փականի երկրորդային դրսևորում, ապա սրտի տոների թոքային կոմպոնենտը ավելի բարձր է լսվում։

Միտրալ փականը բացվում է, երբ ձախ նախասրտում ճնշումը գերազանցում է ձախ փորոքում եղած ճնշմանը։ Սա տեղի է ունենում փորոքների դիաստոլայի ժամանակ (աորտալ փականների փակվելուց հետո)։ Միտրալ ստենոզի ժամանակ ինչքան ավելի բարձր է ձախ նախասրտի ճնշումը, այնքան միտրալ օղն ավել նեղ է։ Ավելի սուր դեպքերում ձախ նախաստում ճնշման բարձրացման հետևանքով միտրալ փականները բացվում են նախքան փորքների դիաստոլան[3]։

Միջդիաստոլիկ աղմուկը պրեսիստոլիկ ակցենտով լսվում է փականների բացման շրխկոցից հետո և ավելի լավ է լսվում ստետոսկոպի զանգակով[3][11]։ Աղմուկի տևողությունն ավելանում է հիվանդության վատթարացմանը զուգահեռ[3]։ Հիվանդի ձախ կողքի վրա պարկացնելիս աղմուկն ավելի լավ է լսվում։

Միտրալ ստենոզը ուշ փուլերում բնութագրվում է աջ սրտային անբավարարությամբ՝ հետկրծոսկրային շրջանում ծանրության զգացում, լծային երակների լեցունություն, հեպատոմեգալիա, ասցիտ և/կամ թոքային հիպերտենզիա, իսկ ավելի ուշ փուլերում սրտի տոներից թոքային կոմպոնենտի ուժեղացում[3]։

Բոլոր ախտանիշները պրոգրեսիվում են հղիության և ֆիզիկական ակտիվության ժամանակ[3]։

  1. Carabello, B. A. (2005). «Modern Management of Mitral Stenosis». Circulation. 112 (3): 432–7. doi:10.1161/CIRCULATIONAHA.104.532498. PMID 16027271.
  2. Davidson, Stanley (2014). Principles and Practice of Medicine. Churchill Livingstone. էջ 616. ISBN 9780702050473.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Chapter 1: Diseases of the Cardiovascular system > Section: Valvular Heart Disease in: Elizabeth D Agabegi; Agabegi, Steven S. (2008). Step-Up to Medicine (Step-Up Series). Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-7153-5.
  4. http://cursoenarm.net/UPTODATE/contents/mobipreview.htm?28/3/28733 Արխիվացված 2016-11-13 Wayback Machine
  5. «Mitral Stenosis: Heart Valve Disorders: Merck Manual Home Edition». Արխիվացված օրիգինալից 2009-03-02-ին. Վերցված է 2009-03-14-ին.
  6. Bertazzo, S. et al. Nano-analytical electron microscopy reveals fundamental insights into human cardiovascular tissue calcification. Nature Materials 12, 576-583 (2013).
  7. Miller, J. D. Cardiovascular calcification: Orbicular origins. Nature Materials 12, 476-478 (2013).
  8. Gelson, E; Gatzoulis, M; Johnson, M (2007). «Valvular heart disease». BMJ. 335 (7628): 1042–5. doi:10.1136/bmj.39365.655833.AE. PMC 2078629. PMID 18007005.
  9. Bonow, Robert O.; Mann, Douglas L.; Zipes, Douglas P.; Peter Libby M.D. (2012). Braunwald's Heart Disease: A Textbook of Cardiovascular Medicine. Elsevier Saunders. ISBN 978-1-4377-0398-6.
  10. American Heart JournalԿաղապար:Full citation needed
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «uas» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: