Սրտային ցիկլ
Սրտային ցիկլ | |
---|---|
Օրգանիզմներ | Կենդանի օրգանիզմներ |
Կենսաբանական համակարգ | Շրջանառող համակարգ |
Խթան | հաղորդչական համկարգ |
Ելք | արյան շրջանառություն |
Հաճախականություն | 60–100 մեկ րոպում մարդկան մոտ |
Տևողություն | 0.6–1 վայրկյան |
*Animalia with the exception of Porifera, Cnidaria, Ctenophora, Platyhelminthes, Bryozoan, Amphioxus։ |
[[:Պատկեր:|Սրտի տոների աուսկուլտացիան]] | |
[[Պատկեր:|180px|noicon]] 15 տարեկան առողջ աղջկա սրտի աուսկուլտատիվ տոներ | |
Սրտային ցիկլ, սրտի 1 զարկի ավարտից մինչև հաջորդ սրտային զարկի սկիզբը։ Այն կազմված է երկու փուլից. առաջին փուլի ընթացքում տեղի է ունենում սրտամկանի թուլացում և սրտի արյունալեցում, այս փուլը կոչվում է դիաստոլայի փուլ, երկրորդ փուլում տեղի է ունենում սրտամկանի կծկում, որի շնորհիվ սրտից արյունը արտամղվում է դեպի հյուսվածքներ և օրգաններ, որն էլ կոչվում է սիստոլայի փուլ։ Արյան արտամղումից անմիջապես հետո տեղի է ունենում սրտամկանի թուլացում, որի հետևանքով սիրտը պատրաստ է ընդունել արյան նոր ծավալ, որը վերադառնում է թոքերից և այլ օրգան-համակարգերից, այնուհետև կրկին կատարվում է սրտամկանի կծկում, արյան արտամղում թոքեր և այլ օրգաններ, որն էլ հենց կոչվում է սրտային ցիկլ։ Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորմայում առողջ սիրտը կատարում է միջինում 70-75 զարկ մեկ րոպեում, այսինքն կարելի է ասել, որ սիրտը կծկվում է յուրաքանչյուր 0,8 վայրկյանը մեկ[2]։ Սիրտը կազմված է երկու նախասրտից և երկու փորոքից, ըստ այդմ էլ տարբերակում են սրտի աջ (աջ նախասիրտ, աջ փորոք) և ձախ կեսեր (ձախ նախասիրտ, ձախ փորոք)։ Սրտային ցիկլն սկսվում է փորոքների վաղ դիաստոլայով՝ սրտամկանը թուլանում է, խոռոչները լայնանում են և արյունը նախասրտերից անցնում է դեպի փորոքներ, այնուհետև փորոքների ուշ դիաստոլայի փուլի վերջում տեղի է ունենում երկու նախասրտերի կծկում (նախասրտերի սիստոլա), որի արդյունքում արյունը նախասրտերից անցնում է դեպի փորոքներ[3]։ Փորոքների սիստոլայի ընթացքում տեղի է ունենում փորոքների կծկում և արյան արտաղում աջ փորոքից դեպի թոքեր, իսկ ձախ փորոքից դեպի այլ օրգան-համակրգեր, այս ընթացքում տեղի է ունենում նախասրտերի թուլացում (նախասրտերի դիաստոլա)։ Սրտի խոռոչների ճիշտ և համակարգված աշխատանքի շնորհիվ տեղի է ունեում արյան և սննդարար նյութերի ճիշտ տեղաբաշխում ողջ մարմնով[4]։ Միտրալ և տրիկուսպիդալ փականները, որոնք հայտնի են նաև, որպես ատրիովենտրիկուլյար կամ AV փականներ, բացվում են փորոքների դիաստոլայի փուլում։ Ավելի ուշ տեղի է ունենում նախասրտերի կծկում (նախասրտերի սիստոլա), որի արդյունքում արյունը նախասրտերից մղվում է դեպի փորոքներ (տես դիագրամը)։ Այնուհետև սինոատրիալ հանգույցից եկող էլեկտական ազդակների շնորհիվ տեղի է ունեում փորոքների կծկում (փորոքների սիստոլա) և փորոքներում ճնշման բարձրացման հետևանքով տեղի է ունենում AV փականների փակում, որի հետևանքով կանխվում է արյան հնարավոր հետհոսքը, որն էլ կոչվում է իզովոլյումիկ կծկման փուլ[5]։ Սիստոլայի փուլում կծկման հետևանքով տեղի է ունենում փորոքներում ճնշման կտրուկ աճ։ Երբ փորոքներում եղած ճնշումը գերազանցում է աորտայում և թոքային զարկերակում եղած ճնշմանը, տեղի է ունենում թոքային և աորտալ փականների բացում, արյան արտամղում փորքներից դեպի աորտա և թոքային զարկերակ։ Սա իրենից ներկայացնում է սրտային ցիկլի արտամղման փուլը։ Արտամղման փուլից հետո, երբ աորտայում և թոքային զարկերակում ճնշումը գերազանցում է փորոքներում եղած ճնշմանը, տեղի է ունենում աորտալ և թոքային փականների փակում (Վիգերսի դիագրամում համապատասխանում է կապույտ կորին)։ Իզովոլյումիկ թուլացման ժամանակ, տեղի է ունենում փորոքներում ճնշման նշանակալի նվազում և նախասրտերը սկսում եմ արյունալցվել, քանի որ արյունը հետ է գալիս հյուսվածքներից և օրգաններից, լցվում է աջ նախասիրտ (ստորին սիներկաից) և ձախ նախասիրտ (թոքային երակներից)։ Փորոքների թուլացման հետ մեկտեղ միտրալ և տրիկուսպիդալ փականները կրկին բացվում են տեղի է ունենում փորոքների դիաստոլա և սրտային ցիկլը կրկնվում է[5][6]։ Սրտային ցիկլի ընթացքում տեղի է ունենում ճնշման իջեցում և բարձրացում։ Սրտամկանի կոորդինացված կծկումը տեղի է ունենում Պեյսմեկերյան բջիջների շնորհիվ, որոնք գտնվում են սինոատրիալ և ատրիովենտրիկուլյար հանգույցներում։ Սրտամկանը կազմված է միոցիտներից, որոնք օժտված են իրենց ներքին կծկման ունակությամբ, որը կապված չէ արտաքինից նյարդավորման հետ, բացառությամբ սրտի կծկման հաճախությամբ՝ պայմանավորված մետաբոլիկ պահանջների հետ[7]։ Էլեկտրոկարդիոգրամայի վրա P ատամիկի առկայությունը խոսում է նախասրտերի կծկման (սիստոլայի) մասին։
Սրտային ցիկլը և Վիգերսի դիագրամը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրտային ցիկլը ընդգրկում է ակտիվության չորս մեծ փուլ՝ 1)իզովոլյումիկ թուլացում, 2)ներհոսք, 3)իզովոլյումիկ կծկում, 4)արտամղում։ (Տես Վիգգերսի դիագրամը, որը ցույց է տալիս այս փուլերը՝ 3,4,1,2 ձախից աջ)։ Նայելով Վիգգերսի դիագրամը սկսած ձախ կողմից կարող ենք տեսնել 1 սրտային ցիկլի ընթացքում տեղի ունեցող 4 փուլերը։ Առաջին և երկրորդ փուլերը միասին՝ իզովոլյումիկ թուլացումը և ներհոսը (արագ ներհոս, դիաստազ և նախասրտերի սիստոլա) կազմում են փորոքների «դիաստոլայի» փուլը, ընդգրկում են նախասրտերի սիստոլան, որի ընթացքում արյունը նախասրտերից լցվում է հանգստի փուլում գտնվող փորոքների մեջ։ Երրորդ և չորրորդ փուլերը միասին՝ իզովոլյումիկ կծկումը և արտամղումը համապատասխանում է փորոքների սիստոլային, որի ընթացքում տեղի է ունենում փորոքների միաժամանակյա կծկում և արյան արտամղում մի աջ փորոքից դեպի թոքային զարկերակ իսկ ձախ փորոքից դեպի աորտա։ Հարկ է նշել, որ դիաստոլայի փուլի վերջում, երբ նախասրտերը սկսում են կծկվել արյունը արտամղվում է դեպի փորոքներ, փորոքների հանգստի փուլում և այն կոչվում է նախասրտերի սիստոլա։ Ժամանակ կախյալ արյան ծավալի ավելացմանը կամ նվազմանը (տես Վիգգերի դիագրամը) ևս անհրաժեշտ է հետևել։ Կարմիր ուրվագիծը բնութագրում է «փորքային ծավալը» բոլոր չորս փուլերի ընթացքում՝ սկսելով դիաստոլայի փուլից. ցածր ծավալով իզովոլյումիկ հանգստի փուլին հաջորդում է կտրուկ աճի և շատ ցածր աճի փուլերը։ Ներհոսի փուլի բոլոր կոմպոնենտները աճում են մինչև բարձր ծավալի իզովոլյումիկ կծկման փուլ (դիագրամի ձախ կողմում կարող եք գտնել համապատասխան պիտակը)։ Այնուհետև, սիստոլան, որն ընդգրկում է բարձր իզովոլյումիկ կծկծկման փուլից մինչև արյան ծավալի կտրուկ նվազման փուլը (կարմիր գծի կտրուկ վերտիկալ իջեցումը) բնութագրում է արտամղման փուլում փորոքների դատարկումը։
Փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փականների դիրքը սրտային ցիկլի փուլերի ընթացքում+
Փուլ | AV փական* | Կիսալուսնաձև փականներ† | Փորոքների և նախասրտերի վիճակը և արյան հոսքը |
---|---|---|---|
1 Իզովոլյումիկ թուլացում | • կիսալուսնաձև (թոքային և աորտալ) փականները փակվում են արտամղման փուլում, արյունահոսքը դադարում է։ | ||
2a Ներհոս։ (Փորոքների արյունալեցում) | • փորոքները և նախասրտերը միաժամանակ հանգստի փուլում են և խոռոչները լայնանում են; արյան ներհոսք դեպի սիրտ տեղի է ունենում փորոքների և նախասրտերի դիաստոլայի փուլում։ | ||
2b Ներհոս՝ (Փորոքների արյունալեցում նախասրտերի սիստոլայի փուլում#) | •փորոքենրը հանգստի փուլում են, խոռոչները լայն, նախասրտերը կծկվում են(սիստոլա) և արյունը ճնշման տակ լցվում են փորոքներ, փորոքների ուշ դիաստոլայի փուլում։. | ||
3 Իզովոլյումիկ կծկում | • AV փականները փակվում են փորոքների դիաստոլայի վերջում, արյան հոսքը դադարում է, փորոքները սկսում են կծկվել։ | ||
4 Կծկում՝ փորոքների կծկում | •փորոքները կծկվում են (փորոքների սիստոլա) տեղի է ունենում արյան հոսք սրտից—դեպի թոքեր և մարմնի այլ օրգան-համակրգեր։ |
Նշումներ։ 1, 2a և 2b փուլերը միասին բնութագրում են դիաստոլայի փուլը, 3-րդ և 4-րդ փուլերը միասին՝ սիստոլայի փուլը։
+ Ganong-ի տեսության վրա հիմնված[8]
# Արագ արյունալեցում տեղի է ունենում նախասրտերի սիստոլայի ընթացքում "թորոքների ուշ դիաստոլա"
* Ատրիովենտրիկուլյա փականներ (AV) = տրիկուսպիդալ և միտրալ փականներ
† Կիսալուսնաձև փականներ= թոքային և աորտալ փականներ
Ճնշման կտրուկ և կարճ բարձրացումը բերում է աորտալ փականների փակմանը, որի շնորհիվ էլ տեղի է ունենում արյունահոսք դեպի կորոնար զարկերակներ։ Տարիքի մեծացմանը զուգահեռ տեղի է ունենում աորտայի կարծրացում և էլաստիկության նվազում, որն էլ կարող է բերել դեպի կորոնար զարկերակներ արյունահոսքի նվազման։
Ֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրտը իրենից ներկայացնում է չորս խոռոչից կազմված օրգան, որը միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի և կոչվում է համապատասխանաբար աջ սիրտ և ձախ սիրտ։ Վերին երկու խոռոչները՝ աջ և ձախ նախասրտերը արյունալցվում են շրջանառող արյան հետհոսքի հետևանքով, մինչդեռ ստորին երկու խոռոչները՝ աջ և ձախ փորոքները արյունը մղում են դեպի արյան մեծ և փոքր շրջանառություն։ Տարբերում են արյան փոքր և մեծ շրջանառություններ՝ փոքր կամ թոքային շրջանառության ժամանակ թթվածնով աղքատ արյունը աջ փորոքից թոքային զարկերակացողունով և զարկերակներով մղվում է դեպի թոքեր։ Մեծ կամ համակարգային շրջանառության ժամանակ ձախ փորոքից թթվածնով հարուստ արյունը աորտայով մղվում է դեպի այլ պրգան-համակարգեր։
Սրտի էլեկտրական ակտիվության համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջ սիրտը յուրաքանչյուր սրտային ցիկլի ընթացքում կատարում է հաջորդական, կանոնավոր կծկում, որը տեղի է ունենում սրտի էլեկտրական հաղորդականության համակարգի շնորհիվ։ Սիրտը էլեկտրական ազադակներ է ստանում կարդիոմիոցիտներից (սրտամկանի հատուկ բջիջներ)։ Այս ազդակները խթանում են սրտամկանի կծկումը, որն էլ նպաստում է արյան արտամղմանը փորոքներից դեպի զարկերակներ և շրջանառող համակարգ։ Այս էլեկտրական համակարգը հնարավորություն է տալիս, որ սրտամկանը կատարի կանոնավոր, ռիթմիկ կծկումներ։ Սինուսային ռիթմի առաջացումը պայմանավորված է երկու խումբ բջիջների աշխատանքով՝ սինոատրիալ(SA) հանգույցի պեյսմեկերյան բջիջբրեով, սինոատրիալ հանգույցը տեղակայված է աջ նախասրտի վերին պատում և ատրիովենտրիկուլյար (AV) հանգույցի բջիջներով, որը տեղակայված է աջ նախասրտի ստորին պատին որով բաժանվում են աջ նախասիրտը և փորոքը։ Սինոատրիալ հանգույցը հաճախ կոչվում է նաև սրտային պեսյմեկեր (ռիթմավար), քանի որ այստեղ առաջանում է գործողության պոտենցիալ, որն էլ բերում է նախասրտերի կծկման[9][10]։ Մինչև որ իմպուլսները կփոխանցվեն ատրիովենտրիկուլյար հանգույցին, այդ ընթացքում նախասրտերը չեն կծկվում են, սրտամկանը գտնվում է հանգստի վիճակում, որի ժամանակ նախասրտերը արյունալեցվում են։ Այնուհետև ատրիովենտրիկուլյար հանգույցից իմպուլսները Հիսի խրձով և Պուրկինյեի թելիկներով հաղորդվելով առաջացնում են փորոքների կծկում[10]։
Դիաստոլան և սիստոլան սրտային ցիկլի ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրտի դիաստոլան սրտային ցիկլի այն ընթացքն է, որի ժամանակ նախքան խոռոչների արյունալեցումն ու կծկումը սրտամկանը գտնվում է հանգստի փուլում և տեղի է ունենում խոռոչների լայնացում։ Ատրիովենտրիկուլյար փականները բացվում են, որը հեշտացնում է արյան անցումը նախասրտերից փորոքներ։ Այս փուլը լավ երևում է Վիգգերսի դիագրամում՝ տես «Դիաստոլա» անունով համապատասխան պիտակը։ Այդտեղ երևում է նախասրտերում և փորոքներում եղած ճնշումը դիաստոլայի ընթացքում, որը մոտավոր հավասար է զրոյի (տես՝ մոխրագույն և բաց երկնագույն կորերը՝ «Նախասրտային» և «Փորոքային» ճնշում պիտակով Վիգգերսի դիագրամում)։ Կարմիր գույնով կորը ցույց է տալիս «Փորոքային ծավալը», որը աճում է ցույց է տալիս իզովոլյումիկ թուլացման փուլից մինչև «Նախասրտերի սիստոլայի» արյան ծավալի մաքսիմալ աճի ենթափուլը։
Նախասրտերի սիստոլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախասրտերի սիստոլան իրենից ներկայացնում նախասրտերի սրտամկանի կծկում, որն առաջանում է էլեկտրական ազդակներով միոցիտների խթանման հետևանքով։ Նախասրտերի սիստոլան ունի կարևոր կենսական նշանակություն, ինչպես արդեն նշվել է նախասրտերի սիստոլայի ժամանակ փորոքները գտնվում են դիաստոլայի փուլում, այսինքն սրտամկանը գտնվում է հանգիստ վիճակում, խոռոչը լայն է։ Նախասրտերի սիստոլան ժամանակային առումով մասմաբ համապատասխանում է ուշ դիաստոլայի փուլին (տես սրտային ցիկլի դիագրամը)։ Նախասրտերի կծկումը խանգարված է կամ բացակայում է, եթե կա սրտի նորմալ էլեկտրական ակտիվության խանգարում կամ կորուստ, օրինակ՝ նախասրտերի ֆիբրիլյացիա, նախասրտերի թրթռում կամ հաղորդչական համակարգի պաշարում։ Նախասրտերի կծկումը թուլացած է կամ զգալիորեն վատացած նաև սրտամկանի կարծրացման հետևանքով, որն առկա է դիաստոլիկ դիսֆունկցիայով հիվանդների մոտ։
Փորոքների սիստոլա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորոքների սիստոլան էլեկտրական հաղորդչական համակարգի շնորհիվ փորոքների սրտամկանի կծկումն է։ Աջ փորոքի կծկումը բերում է թթվածնով աղքատ արյան արտամղմանը թոքային զարկերակցողունով դեպի թոքեր և տեղի է ունենում արյան թոքային շրջանառությունը։ Միաժամանակ ձախ փորոքի կծկումը բերում է թթվածնով հարուստ արյան արտամղման աորտայով դեպի բոլոր օրգաններ և հյուսվածքներ, տեղի է ունենում արյան մեծ կամ համակարգային շրջանառությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «19.3 Cardiac Cycle | Anatomy & Physiology». library.open.oregonstate.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Gersh, Bernard J (2000). Mayo Clinic Heart Book. New York: William Morrow. էջեր 6–8. ISBN 0-688-17642-9.
- ↑ Topol, Eric J (2000). Cleveland Clinic Heart Book. New York: Hyperion. էջեր 4–5. ISBN 0-7868-6495-8.
- ↑ Betts, J. Gordon (2013). Anatomy & physiology. էջեր 787–846. ISBN 1-938168-13-5. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 Topol, Eric J (2000). Cleveland Clinic Heart Book. New York: Hyperion. էջեր 8–10. ISBN 0-7868-6495-8.
- ↑ Guyton & Hall, 2011, էջեր 105–07
- ↑ Walter F. Boron, Emile L. Boulpaep (2016) Medical Physiology (3rd Edition) Elsevier 978-1-4557-4377-3Կաղապար:Page?
- ↑ Barrett, et al. Ganong's Review of Medical Physiology 24e (2012) Table 30-3
- ↑ Gersh, Bernard J (2000). Mayo Clinic Heart Book. New York: William Morrow. էջ A12. ISBN 0-688-17642-9.
- ↑ 10,0 10,1 Bellenir, Karen (2000). Heart Diseases and Disorders Sourcebook, 2nd ed. Detroit: Frederick G. Ruffner, Jr./Omnigraphics. էջեր 65–67. ISBN 0-7808-0238-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Interactive cardiac cycle. Interactivephysiology.com
- Cardiac cycle. University of Utah School of
- Heart sounds Արխիվացված 2012-06-06 Wayback Machine. UCLA School of Medicine