Մասնակից:Նանե Մարատի Թամազյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհանոցը սենյակ է կամ սենյակի մաս, որն օգտագործվում է խոհարարության և ուտելիքներ պատրաստելու համար բնակարանում կամ առևտրական հաստատությունում։ Ժամանակակից միջին դասի բնակարանային խոհանոցները սարքավորված էին գազօջախով, տաք և սառը ջրի ծորակներով,սառնարով և կահույքով, որոնք պատրաստված էին ժամանակակից դիզայնի համաձայն։ Շատ տնային տնտեսուհիներ ունեն միկրոալիքային վառարան, սպասք լվացող մեքենա և այլ ելեկտրական սարքավորումներ ։ Խոհանոցի հիմնական գործառույթներն են սնունդ պահեստավորոլը, պատրաստեըլ և եփելը (և կատարել ափսեներ լվանակու գործողություն)։Սենյակի որևէ հատված կարող է օգտագործվել որպես ճաշասենյակ(կամ փոքրիկ ճաշաժամ ինչպիսին է նախաճաշը),զվարճանքի վայր և լվացքատուն։ Խոհանոցի դիզայնը և կահվորումը ահռելի շուկա է ամբողջ աշխարհի համար ։

Առևտրական խոհանոցները գտնվում են ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում, հիվանդանոցներում, կրթական և աշխատանքային հաստատություններում, զինվորական զորանոցներում և նմանատիպ հաստատություններում։Այս խոհանոցները ընդանրապես ավելի ընդարձակ են և կահավորված են ավելի մեծ ու ծանր սարքավորումներով քան բնակարանային խոհանոցները։Օրինակ՝ մեծ ռեստորաններին թույլատրվում է ունենալ շարժական սառնարաններ և մեծ առևտրային ափսեներ լվանալու սարք։ Որոշ առումներով խոհանոցային սարքավորումները ինչպիսիք են խոհանոցային կահույքը առաջարկում է սննդի հեշտ պատրաստում և բարձր որակի պահպանում:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած երկրներում առևտրային խոհանոցները ընդանրապես առողջության օրենքի առարկա են հանդիսանում: Նրանք պարբերաբար ստուգվում են առողջապահության ոլորտի պաշտոնյաների կողմից և ստիպված են լինում փակվել, եթե չեն բավարարում օրենքով սահմանված հիգենիկ պահանջները: Խոհանոցի էվոլյուցիան կապված խոհարարության միջակայքի կամ վառարանների գյուտի հետ և ջրային ենթակառուցվածքների զարգացման հետ որը ունակ է ջուրը մատակարարել մասնավոր տներ: Սնունդը եփվում էր բաց կրակի շուրջը: 18-րդ և 19-րդ դարերում սննդի ջեռուցման տեխնիկական առաջնթացները փոխեցին խոհանեցի ճարտարապետությունը: Մինչ ժամանակակից խողովակները, ջուրը դուրս էր բերվում արտաքին մակերևույթ ջրհորների, պոմպերի և աղբյուրների տեսքով:

Հնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հունաստանում տները հիմնականում ատրիում տիպի էին. Սենյակները դասավորված էին բակի շուրջը կանանց համար: Այդպիսի շատ տներում, նախամուտքը ծառայում էր որպես խոհանոց: Մեծահարուստների տները ունեին խոհանոց որպես առանձին սենյակ, հաճախ բաղնիքի կողքին(որպեսզի երկու սենյակներն էլ տաքանան խոհանոցի ջերմությամբ),ողջ տարածքում այդ երկու սենյակները մոտ են իրար: Այդպիսի տներում կային փոքր պահեստասենյակներ, որոնք գտնվում էին խոհանոցի հետևում և օգտագործվում էին խոհանոցային սնունդը պահպանելու համար:


Տպագրական Մամուլ, ձեռքի կամ մեքենայի ուժով աշխատող մեխանիկական տպագրական հաստոց, որով տպաձևից պատկերը (սկզբնական շրջանում՝ միայն տեքստը) փոխադրվել է թղթի կամ այլ նյութի վրա։

Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին հաստատուն տախտակի վրա զետեղել են շարվածքը, վրան մուր քսել, իսկ վերևի շարժական տախտակին դրել թուղթը և սեղմել շարվածքին, որի արդյունքում շարվածքը տպագրվել (դաջվել) է թղթի վրա։ Մամուլները կարճ ժամանակում փոխարինվել են կատարելագործված և արագագործ տպագրական մեքենաներով։ Սակայն նրա անունով են կոչվում տպագիր լրատվամիջոցները՝ լրագիր, ամսագիր, հանդես և այլն, ինչպես նաև հրատարակչական և պոլիգրաֆիկական արտադրանքի միավորը՝ մամուլը։ Եվրոպայում մամուլը հայտնագործել և առաջինն օգտագործել է Յոհան Գուտենբերգը՝ խաղողի մզման և թուղթ պատրաստող մեքենաների նմանությամբ։

Նանե Մարատի Թամազյան/Ավազարկղ2
Հիմնադրված1781 թվական
Իրավ. կարգավիճակգործում է
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն, հայերեն

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ստեղծվել է 1781 թվականին, երբ Լոնդոնից Գրիգոր Խալդարյանի բերած հայկական տպատառերով լույս է ընծայվել Ռուսաստանում առաջին հայերեն գիրքը՝ «Տետրակ այբբենական» այբբենարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1789 թվականը տպարանը հրատարակել է շուրջ 15 անուն գիրք՝ Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» (1785 թվական) պոեմը, Եղիշեի «Պատմութիւն Վարդանանց» («Գիրք որ կոչի Եղիշէ պատմագիրք», 1787 թվական) երկը, Գրիգոր Խալդարյանի հայ-ռուսերեն բառարանը («Գիրք որ կոչի շաւիղ լեզուագիտութեան», 1788 թվական), Կլեոպատրա Սարաֆյանի «Գիրք որ կոչի բանալի գիտութեան» (1788 թվական) ձեռնարկը և այլն։ Այնուհետև տպարանն անցել է Սուրբ Էջմիածնի տնօրինությանը, և Հովսեփ Արղությանն այն տեղափոխել է Նոր Նախիջևան, հետո՝ Աստրախան։ 1810 թվականին Սանկտ Պետերբուրգի «Մորսկայա» տպարանում մշակույթի գործիչ և տպագրիչ Հովսեփ Հովհաննիսյանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու աղոթքը՝ «Մաղթանք գիշերայինք» վերնագրով: Նույն թվականին նա հիմնադրել է նաև իր սեփական տպարանը և մինչև 1827 թվականը տպագրել 10-ից ավելի հայերեն գրքեր, այդ թվում՝ Խոճենց Մարգարի «Բարառնական դիմառնութիւն բարոյական...» (1812 թվական), «Խրատ յաղագս պատուաստման նախապահպանողական ծաղկան» (1815 թվական), Աստվածաշունչ (1817 թվական), Նոր կտակարան (հայատառ թուրքերեն, 1814 թվական, 1817 թվական, 1819 թվական), «Յաղագս ուսումնարանին հայոց, որ ի Մոսկով կայսերական հրամանաւ հաստատեալ» (1827 թվական) և այլն։ 1828 թվականին Լազարյան ճեմարանը Սանկտ Պետերբուրգում բացել է իր տպարանը, տպագրել է 2 գիրք՝ «Արձանագրութիւնք որք վերաբերին....» (1828 թվական) և «Գումար բարձրագոյն հրովարտակաց և....» (1839 թվական)։ 1838 թվականից գործել է Ալեքսանդր Խուդաբաշյանի տպարանը, որը նույն թվականին հրատարակել է տպարանատիրոջ «Գիրք նախակրթութեան հայկազեան լեզուի» դասագիրքը, 1839 թվականին՝ նրա գրադարանի գրացուցակը («Ցանկ տպագրեալ և ձեռագիր գրոց...»)։ 1860-ական թվականներին գործել է Ռափայել Պատկանյանի տպարանը, որը տպագրել է «Հատընտիր և պատկերազարդ առակք Եզոպոսի և առածք պէսպէս ազգաց» (1859 թվական), Գաբրիել Պատկանյանի «Հայոց ազգի պատմութիւնը», «Միջնավէպք հայոց ազգի պատմութիւնից» (երկուսն էլ՝ 1863 թվական) և այլ աշխատություններ, Գրիմ եղբայրների «Գերմանական ազգային առակներ» (ֆրանս-երենից թարգմանությունը՝ Ե. Տեր-Գրիգորյանի, 1864 թվական), Ռափայել Պատկանյանի ստեղծագործություններից և այլն (16 անուն գիրք), նաև «Հիւսիս» հանդեսը։ Վանիկ Սանթրյանի «Ձեր ընծայագրերի հետքերով...» գրքի կազմը ՍԱՆԹՐՅԱՆ Սանկտ Պետերբուրգի հայկական տպագրություն Հ. Արզանյանի «Հայկական առածներ և աւանդութիւններ...» (1857 թվական, Կայսերական գիտական ակադեմիայի տպարան) գրքի տիտղոսաթերթը Գևորգ Բաշինջաղյանի «Նկարչի կեանքից յիշողութիւններ» (1903 թվական, «Պուշկինյան» տպարան) գրքի տիտղոսաթերթը XIX դարի 2-րդ կեսին և հետո Սանկտ Պետերբուրգում հայերեն գրքերը հրատարակվել են Կայսերական գիտությունների ակադեմիայի (44 անուն), Օ. Բակստի (6 անուն), Հ. Յանսոնի (6 անուն), Ի. Գոլովինի (1 անուն), Ի. Սկորոխոդովի (49 անուն), Յ. Լիբերմանի (28 անուն, վերջին երկուսի տպարաններում տպագրվել է նաև «Արաքս» հանդեսը), Ա. Կրաևսկու (4 անուն), «Տրուդ» (3 անուն), «Բեսել և ընկ.» երաժշտ. (2 անուն), Բորպանովսկու և այլ տպարաններում։ 1867–1872 թվականներին Միքայել Միանսարյանցի հայկական հրատարակչությունը լույս է ընծայել մանկավարժությանը վերաբերող թարգմանական երկեր և Միքայել Միանսարյանցի կազմած «Քնար հայկական» (1868) երգարանը, «Կանոնաւոր և նվայելուչ գրութեան պատմութիւնը և տեսութիւնը» (1872) աշխատությունը։ Բեղմնավոր է եղել «Պուշկինյան» հայկական տպարանը, որը 1890–1900-ական թվականներին լույս է ընծայել բժիշկ Ա. Բուդուղյանի բժշկական գիտահանրամատչելի մի շարք աշխատություններ, Գևորգ Բաշինջաղյանի «Նկարչի կեանքից յիշողութիւններ» (1903 թվական) և այլ գրքեր, «Բանբեր գրականութեան և արուեստի» և «Սափրիչ» հանդեսները, «Արցունքներ» ժողովածուի համարները (1907 թվական)։ 1972 թվականին Լենինգրադում տպագրվել է «Հայ միջնադարյան քնարերգություն» անթոլոգիան, 1981 թվականին՝ Կոստանդին Երզնկացու «Լոյսն առաւօտուն» ժողովածուը։ Երևանի Պետական Համալսարանի, Մանուկ Աբեղյանի անվան գրակ-անության ինստիտուտի և Ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինյան տուն) համագործակցությամբ լույս է ընծայվել «Հայ և ռուս միջնադարյան գրականություն» ժողովածուն։ 1993 թվականից Սանկտ Պետերբուրգում լույս է տեսնում «Հավատամք» ազգային, հոգևոր ամսաթերթը: