Մասնակից:Մ.Ա.96/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ.Ա.96/Ավազարկղ


«Քնած դշխուհին և յոթ քաջերը» (ռուս.՝ Сказка о мёртвой царевне и о семи богатырях), ռուսական հեքիաթ, գրել է Ալեքսանդր Պուշկինը 1833 թվականի աշնանը Բոլդինոյում: Պատմվում է արքայազն Յելիսեյի մասին: Նա փնտրում էր իր սիրած աղջկան՝ արքայադստերը, ում տնից վռնդել էր խորթ մայրը:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև այս պատմությունը հիշեցնում է Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկ» հեքիաթը, սակայն այն հիմնված է ռուսական ազգային բանահյուսության վրա, Պուշկինը այն գրել է իր մանկության հեքիաթներից ոգեշնչված, որոնք պատմել է դայակը՝ Արինա Ռոդիոնովնան Միխայլովսկոյե գյուղում մնալու ժամանակ[1]։

Համանման պատմություններ հանդիպում են Ալաքսանդր Աֆանասևի ռուսական հեքիաթների հավաքածուում (հեքիաթ N210 և 211), Իվան Խուդյակովի Ռուսական հեքիաթների հավաքածուում(1861) (հեքիաթ N45), Դմիտրի Սադովնիկովի Սամարա շրջանի լեգենդներն ու առասպելները գրքում(1884) (հեքիաթ N14) և Դմիտրի Զելենինի ռուսական հեքիաթների հավաքածուում (1915) (հեքիաթ N52):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցարը գնում է ճանապարհորդության՝ մենակ թողնելով գեղեցկուհի թագուհուն: Նա օր ու գիշեր լուսամուտի մոտ կանգնած սպասում էր ամուսնուն: Ինը ամիս անց ծնվում է նրանց աղջիկը: Հաջորդ առավոտյան, երբ ամուսինը վերադառնում է, թագուհին մահանում է իր ուրախությունից ու հուզմունքից: Մի տարի անց Ցարն ամուսնանում է երկրորդ անգամ: Նրա կինը շատ գեղեցիկ էր, բայց նաև չար էր ու նախանձ։ Թագուհին մի կախարդական հայելի ուներ, որի հետ կարողանում էր խոսել։ Ամեն անգամ հայելին գովերգում էր թագուհու գեղեցկությունը։

Անցնում են տարիներ, թագուհին ծերանում է, իսկ արքայադուստրը դառնում է երիտասարդ, գեղեցիկ աղջիկ և նշանադրվում արքայազն Ելիսեի հետ։ Հարսանիքի նախորդ գիշերը թագուհին կրկին հարց է տալիս հայելուն՝ արդյոք ինքը դեռ բոլորից գեղեցիկ է ու սիրելի։ Կախարդական հայելին այս անգամ ցույց է տալիս արքայադստերը, ինչից թագուհին զայրանում է։ Նա իր ծառային՝ Չերնավկային հրամայում է խորթ աղջկան տանել անտառ, կապել ծառին և կենդանի թողնել գայլերի համար։ Ծառան կատարում է հրամանը, աղջկան տանում է անտառի խորքը։ Վերջին պահին արքայադուստրը խնդրում է ծառային իր կյանքը խնայել։ Չերնավկան պարզապես տիրուհու հրամանն էր կատարում, նա համակրում էր աղջկան ու չէր ցանկանում վատություն անել։ Ազատ է արձակում աղջկան, վերադառնում է թագուհու մոտ և տեղեկացնում արքայադստեր մահվան մասին։ Շուտով հարսնացուի անհետացման լուրը հասնում է արքայազնին, որն անմիջապես սկսում է փնտրել աղջկան։

Արքայադուստրը թափառում էր անտառում, հեռվում մի մեծ տուն է նկատում, որի ներսում ոչ ոք չկար։ Արքայադուստրը մաքրում է տունը և գնում քնելու։ Քիչ անց յոթ ասպետները գալիս են ընթրելու։ Նրանք սիրով ընդունում են աղջկան, կերակրում են, համարում են իրենց քույրը։ Աղջկա պատմածից հասկանում են, որ արքայադուստրն է։ արքայադուստրը ապրում է իր նոր եղբայրների հետ։ Ամեն օր գնում էին անտառ որսորդության, իսկ աղջիկը զբաղվում էր տան գործերով։

Որոշ ժամանակ անց չար թագուհին կախարդական հայելու միջոցով բացահայտում է, որ իր խորթ աղջիկը դեռ ողջ է։

Ծառան հագնվում է միանձնուհու նման և գնում ասպետների տուն։ Նա հանդիպում է հաչող շանը, որը թույլ չի տալիս մոտենալ տիրուհուն, նա մի կտոր հաց է նետում շան համար։ Վերադառնալու ժամանակ միանձնուհին խնձոր է նետում նրա մոտ և անհետանում։ Հենց որ արքայադուստրը կծում է խնձորը, թունավորվում է և մահանում։ Շունը ուղեկցում է հսկաներին աղջկա մոտ, ուտում է թունավորված խնձորը և մահանում՝ բացահայտելով ողբերգության պատճառը։Հսկաները աղջկան դնում են քարանձավում՝ բյուրեղյա դագաղի մեջ։

Քնած արքայադուստրը

Արքայազն Ելիսեյը շրջում է աշխարհով մեկ, հարցնում՝ արդյոք չեն տեսել իր հարսնացուին։ Վերջում որոշում է արևին հարցնել, արևն էլ լուսնին է օգնության կանչում, լուսինն էլ քամուն։ Եվ քամին արքայազնին պատմում է այն քարանձավի մասին, որտեղ էլ բյուրեղյա դագաղի մեջ պառկած է իր հարսնացուն։ արքայազնը գտնում է քարանձավը, ամբողջ ուժով հարվածում է բյուրեղյա դագաղին, մասերի բաժանում և հարսնացուն վերակենդանանում է։ Նրանք գնում են պալատ՝ թագուհու մոտ, ով արդեն տեղյակ էր արքայադստեր հարություն առնելու մասին։ Նրան տեսնելով թագուհին մահանում է։ Նրա հողարկավորությունից հետո արքայազնը և արքայադուստրը ամուսնանում են։

Համանուն հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951- «Հեքիաթ արքայադստեր մահվան մասին», ԽՍՀՄ,անիմացիոն ֆիլմ, նկարահանվել է Իվան Իվանովի կողմից[2]։
  • 1978- «Աշնան զանգերը», ԽՍՀՄ, նկարահանվել է Վլադիմիր Գորիիկերի կողմից[3]
  • 1990- «Հեքիաթ մահացած արքայադստեր և 7 հսկաների մասին» օպերան գրվել է Վիկտոր Վասիլեիվիչ Պլեշակի կողմից և ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Օպերայի և բալետի թատրոնում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vladimir Propp (2009). Historical Roots of a Fairy Tale. — Moscow: Labirint, 336 pages. 978-5-87604-034-3
  2. The Tale of the Dead Princess at Animator.ru
  3. Autumn Bells at IMDb
  4. Viktor Pleshak. The Tale of the Dead Princess and the Seven Knights at the official Saint Petersburg Conservatory website (in Russian)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]