Մասնակից:Մարինե Խումարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինե Խումարյան/Ավազարկղ
Վիճակագրություն

Կաղապար:Անձնական ֆինանսներ


Աշխատավարձը վճարման ձև է տրվում է գործատույից աշխատողին աշխատանքային պայմանագրի հիման վրա: Աշխատավարձը վճարվում է մասերով, որտեղ յուրաքանչյուր աշխատանք, աշխատաժամանակ կամ այլ միավոր վճարվում է առանձին ոչ թե պարբերական հիմունքներով:Բիզնես վարելու տեսանկյունից աշխատավարձը դիտարկվում է մարդկային ռեսուրսների ձեռքբերման ու պահպանման ծախս, աշխատակազմի կամ անձնակազմի ծախս: Հաշվապահության մեջ աշխատավարձը գրանցվում է աշխատավարձի հաշվապահական մատյաններում: Աշխատավարձը ֆիքսված գումարի չափ է, կամ փոխհատուցում գործատույի կողմից աշխատակցին կատարած աշխատանքի դիմաց: Աշխատավարձը սովորաբար վճարվում է ֆիքսված ընդմիջումներով, օրինակ ՝ տարեկան աշխատավարձի մեկ տասներկուերորդ մասը ամսական վճարումների տեսքով: Աշխատավարձը սովորաբար նույն տարածաշրջանում նմանատիպ ոլորտում աշխատող աշխատակիցների աշխատավարձը որոշվում է շուկայական աշխատավարձի համեմատության միջոցով: ԱՁ-ի դեպքում աշխատավարձի չափը որոշվում է գործատույի կողմից պայմանավորված զբաղվածության տեղերում առկա մեծաքանակ աշխատողների առկայութամբ ո՞վքեր պատրաստակամ են աշխատել նվազագույն աշխատավարձով :[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխատավարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատավարձի վճարման սկզբնական շրջանում չէր գործում աշխատանք-ընթացք- աշխատավարձ փոխանակման համակարգը, և առաջին աշխատավարձը հնարավորություն կտար բարելավել հասարակության վիճակը, որը կունենար բավականաչափ զարգացած փոխանակման համակարգ,և թույլ կտար հեշտացնել արհեստավորների միջև ապրանքների և ծառայությունների փոխանակման գործընթացը: Գործատունների կանոնավոր աշխատանքը կառավարման մարմինների հետը կնպաստի օրինական հիմունքներով աշխատանքի փոխանակում աշխատավարձի տեսքով:Առաջին աշխատավարձը վճարումը գյուղում կամ քաղաքում վճարվել է Նեոլիթյան հեղափոխության ժամանակ մ.թ.ա 10000-6000 թվականները:[փա՞ստ]

Մ.թ.ա մոտ 3100 թվագրությամբ սեպագիր արձանագրություններում տախտակին մեջբերված էր Միջագետքի բանվորների ամենօրյա գարեջրի չափաբաժինը:Գարեջուրը ներկայացված է ուղղաձիգ բանկայով սրածայր բերանով:Ռացիոնալների խորհրդանիշը ամանի մեջ ուտող մարդու գլուխն էր Եբրայերեն Եզրասի գրքում ներկայացվում էր (550-450թվ.) անձից աղ էր վերցվում, որը համարվում էր սննդի աղբյուր ստանալու, աշխատավարձ ստանալու, կամ այդ անձի մոտ ծառայություն մատուցելու միջոց: Այդ ժամանակներում աղի արտադրությունը խստորեն վերահսկվում էր միապետության կամ իշխող էլիտայի կողմից:Վերցված է Եզրասի 4:4[2] թարգմանությունից Պարսկաստանի թագավոր Արտաշես 1-ինի ծառաները վարձատրվում էին իրենց հավատարմության համար:[փա՞ստ]

Սալարիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն պնդում են, որ լատիներեն salarium բառն ի սկզբանե նշանակում էր "աղի փող" (Lat. sal, salt), i.e., (լատ. Sal, աղ) գումարը,որը վճարում էին զինվորներին աղի համար:[3][4] Այնուամենայնիվ դրա համար ոչ մի ապացույց չկա:[5]

Հռոմեական կայսրություն միջնադարյան և նախաարդյունաբերական Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրությունում կամ (ավելի ուշ) միջնադարյան և նախաարդյունաբերական Եվրոպայի առևտրային գաղութներում բարձր աշխատավարձ տրվում էր հիմնականում բարձր կարգավիճակ ունեցող ծառայողներին, և հատկապես նրանց ո՞վքեր պետական ծառայության մեջ էին ընդգրկված:[փա՞ստ] Նման աշխատողները հիմնականում վարձատրվում են կացարանների, սննդի և հագուստի ապահովման համար(սնունդ, հագուստ, կացարան ըստ ժամանակակիցների): Շատ պալատականներ ինչպիսիք են վալետները ուշ միջնադարյան դատարաններում տարեկան գումարներ էին վճարում, որոնք երբեմն լրացվում էին մեծ անկանխատեսելի լրացուցիչ վճարներով: Սոցիալական մաշտաբների ավելի ցածր մասերում զբաղվածության շատ ձևեր ունեցողները կամ վարձատրություն չէին ստանում, ինչպիսիք էին ստրուկները ( չնայած ստրուկներին որոշ գումար էին վճարում) ճորտատիրությունը և չսահմանափակված ստրկության դեպքում վարձատրություն էին ստանում իրենց արտադրանքի որոշ մասը: Աշխատանքի այլ մոդելներում ներառում էին ինքնազբաղված կամ համագործակցային աշխատանք, ինչպես արհեստավորների գիլդաների վարպետների մոտ օգնականներ էին , ովքեր ստանում էին աշխատավարձ, կորպորատիվ աշխատանք և սեփականություն միջնադարյան համալսարաններում և վանքերում էր:[փա՞ստ]

Առևտրային հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային հեղափոխության ընթացքում 1520-1650 թվ.-ին սկզբնապես շատ աշխատատեղեր ստեղծվեց, 18-րդ և 19-րդ դարերի արդյունաբերականացման ընթացքում աշխատավարձ չէին ստանում, բայց որոշ չափով վճարվում էին որպես աշխատողներ մեկ ժամյա կամ օրական աշխատավարձ էին ստանում, կամ վճարվում էին արտադրված միավորի համար (որը կոչվում էր նաև կտորային աշխատանք):.[փա՞ստ]

Եկամուտում մասնաբաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպիսի կորպորացիաններում ինչպիսիք էին Արևելյան Հնդկաստանի մի քանի ընկերությունների շատ ղեկավարներ վարձատրվում էին սեփականատեր-բաժնետերեր:Նման վարձատրման համակարգը այսօր էլ տարածված է հաշվապահության, ներդրումների և փաստաբանական գրասենյակի գործընկերության մեջ, երբ առաջատար մասնագետներ կապիտալի գործընկերներները տեխնիկապես աշխատավարձ չեն ստանում պարբերաբար նկատում են տեխնիկական եկամուտներ իրենց բաժնեմասի դիմաց:.[փա՞ստ]

Երկրորդ արդյունաբերական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-1830թ.-ին երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը առաջ բերեց ժամանակակից բիզնես կորպորացիանների առաջացմանը, ինչին նպաստեց երկաթուղիների, էլեկտրականության,հեռագրի և հեռախոսի առկայությունը: Այս դարաշրջանում լայնորեն ի հայտ եկավ աշխատավարձ ստացող ղեկավարների և ադմինիստրատորների դասը, որոնք սպասարրկում էին նոր ստեղծվող ձեռնարկություններին:[փա՞ստ] Կառավարչական նոր աշխատողները վարձատրվում էին մասամբ այն պատճառով որ «գրասենյակային աշխատանքի» ջանքն ու արդյունքը դժվար է չափել ժամով, և նաև այն պատճառով վարձատրություն չէին կարող ստանալ բաժնեմաս հանդիսացող սեփականությունից:[փա՞ստ]

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում սպասարկման տնտեսության վերելքով պայմանավորված զբաղվածությունը աշխատավարձով հատուցելը ավելի տարածված դարձավ զարգացած երկրներում, որտեղ արդյունաբերական արտադրության աշխատատեղերի հարաբերական բաժինը նվազեց,իսկ գործադիր, վարչական, համակարգչային և շուկայավարման, ստեղծագործական մասնաբաժինները շուտով հակված էին ավելի բարձր աշխատավարձ ստանալ:[փա՞ստ]

Աշխատավարձը և վճարման ձևեր այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատավարձ հասկացուցությունը շարունակում է զարգանալ որպես ընդհանուր փոխհատուցման համակարգի մաս, որը գործատունները առաջարկում են աշխատողներին: Աշխատավարձը լինում է ֆիքսված կամ բազային [փա՞ստ] փոխհատուցման համակարգի մեջ ներառվում է նաև բոնուսները, խրախուսական աշխատավարձը, միջնորդավճարները, արտոնությունները և սեփական կապիտալը (ինչպես բաժնետոմսերի ընտրանքները որոնք հատկապես տարածված է տեխնոլոգիական ընկերություններում):[6] Այս գործիքները օգնում էին գործատուններին մրցանակի միջոցով խրախուսել աշխատողին, որը ավելի կմոտիվացնի աշխատանքային գործընթացը: Փոխհատուցման համակարգը զգալիորեն զարգացել է: Արդյունաբերական էվոլյուցիայի օրերից և դրանից առաջ կատարած փոփոխությունները դեպի 1978թվականներից մինչև 2008 թ. -ը18-44 տարեկան անձինք ունեցել են միջին թվով 11 աշխատանք:[7] Գիտելիքահենք աշխատանքի փոխհատուցումը զարգացել է աստիճանաբար հեռանալով ֆիքսված կարճաժամկետ փոխհատուցումից անցնելով ֆիքսված փոփոխական արդյունքների վրա հիմնված փոխհատուցման:[փա՞ստ]

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտսվանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտսվանում աշխատավարձը գրեթե ամբողջությամբ վճարվում է ամսական կտրվածքով, աշխատավարձը տրվում է ամսվա երկրորդ կեսի տարբեր օրերին: Վճարման օրը սովորաբար տատանվում էր ամսի 15-ից մինչև վերջին օրը: Աշխատավարձի վճարման ամսաթիվը հիմնականում որոշվում է ընկերության կողմից, իսկ որոշ դեպքերում որոշվում է աշխատողների միության հետ համատեղ: Բոտսվանի աշխատանքի տեղավորման մասին 7գլխի 47:01 ակտում կարգավորում է աշխատանքային պայմանագրերերում աշխատավարձի պաշտպանության ասպեկտը, նվազագույն և առավելագույն աշխատավարձի վճարման ժամկետը,, բացառությամբ ոչ հիմնական աշխատողների չպետք է պակաս լինի մեկ շաբաթից կամ մեկ ամսից ավելի և եթե մեկ ամիսը հստակ նշված է, ապա լռելյայն աշխատավարձի ժամանակահատվածը և ըստ ակտի 75-րդ բաժնի այն վճարվում է աշխատավարձի վճարման ժամանակահատվածից հետո մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:Աշխատավարձի վճարվում էաշխատանքի վայրում աշխատանքային ժամերին , կամ բանկային հաշվի փոխանցմամբ աշխատողի համաձայնությամբ:Աշխատավարձի վճարումը պետք է իրականացվի օրինական հիմունքներով, մաս-մաս վճարելը չի արգելվում, եթե այն համապատասխանաբար ապահովվում է աշխատողի և նրա ընտանիքի անդամների բարեկեցությությունը, և բնեղենով վճարումը եթե ողջամիտ է: Բնեղենով վճարումը չպետք է գերազանցի աշխատողին վճարված ընդհանուր գումարի 40%: Նվազագույն աշխատավարձը սահմանվում, ճշգրտվում և կարող է վերացվել նախարարի կողմից առևտրի սահմանված կատեգորիաների համար նվազագույն աշխատավարձի խորհրդական խորհրդի խորհրդատվությամբ: Նշված կատեգորիաների մեջ մտնում են շենք և շինություններ,հյուրանոցները, հասարակական սննդի կազմակերպումը,մեծածախ առևտրի կենտրոնները, ներքին ծառայությունների ոլորտը: Այս ոլորտների համար նախատեսված նվազագույն աշխատավարձերը սահմանված են «Ակցիա» բաժանորդային օրենսդրությամբ: Ծննդաբերության արձակուրդում գտնվող կանայք իրավունք ունեն ստանալու իրենց աշխատավարձի 25%-ը, ինչպես սահմանված է «Զվաղվածության մասին» օրենքում, բայց ընկերությունների մեծամասնությունը այդ ժամանակահատվածի համար վճարում է մոտ 50%:

Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի կառավարությունը աշխատում է քաղաքական համաձայնագրերի հիման վրա, ըստ այդ համաձայնագրերի հիման վրա աշխատավարձը կախված է ստաժից, կրթությունից և որակավորման աստիճանից:

Եվրոպական միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական օրենսդրության համաձայն՝ կապիտալի, ծառայությունների և (մարդկային) ռեսուրսների տեղաշարժը անսահմանափակ է անդամ պետությունների միջև: Աշխատավարձի որոշումը այդ թվում նաև նվազագույն աշխատավարձի չափը շարունակում է մնալ յուրաքանչյուր անդամ պետության իրավասության ներքո: Սոցիալական նպաստները որոշվում է անդամ պետությունների մակարդակով:

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում աշխատավարձը վճարվում է յուրաքանչյուր ամսի 7-ից մինչ ամսի վերջին աշխատանքային օրը (կառավարության պետական հատվածի, մասնավոր հատվածի ընկերությունների մեծամասնության համար): «Աշխատավարձի վճարման մասին» օրենքի համաձայն եթե ընկերությունը ունի 1000-ից պակաս աշխատակից, աշխատավարձը վճարվում է ընկերությունների կողմից յուրաքանչյուր ամսի 7-ին, իսկ եթե ընկերությունը ունի 1000-ից ավել աշխատակից,ապա աշխատավարձը վճարվում է յուրաքանչյուր ամսի 10-ին: Նվազագույն աշխատավարձը Հնդկաստանում կարգավորվում է 1948թ. «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով: Կոմիսարի չվճարված աշխատավարձը վճարվում է ոստիկանությունում:

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է նվազագույն աշխատավարձը «Իտալիայի սահմանադրությունը»։ Իտալիայի Հանրապետության Նախագահության պաշտոնական կայքը  «Բանվորները իրավունք ունեն իրենց կատարած աշխատանքի որակին և քանակին համապատասխան վարձատրություն ստանալ, որը հնարավորություն կտա աշխատողին և իր ընտանիքի անդամներին ազատ և արժանապատիվ գոյությունը ապահովել»: Սահմանադրական երաշխիքները ոչ թե հատուկ օրենսդրությամբ այլ կոլեկտիվ բանակցությունների արդյունքում սահմանում է նվազագույն աշխատավարձի չափը :Կոլեկտիվ բանակցությունները պաշտպանվում են արհմիությունների կողմից, որոնք ունեն սահմանադրական իրավունքներ, ինչպիսիք են իրավաբանական անձնինք:Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է կանանց հավասար վարձատրությունը իրավունքը: «Աշխատող տղամարդիկ և կանայք ունեն հավասար իրավունքներ, և հավասար վարձատրության իրավունք»:

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ընդլայնել բաժինը Ճապոնիայում գործատունները «ջիրեյի» միջոցով ծանուցում են աշխատողներին աշխատավարձի բարձրացման մասին: Հայեցակարգային ձև գոյություն ունի մեծ ընկերություններում սակայն փոխարինվել է էլեկտրանային ձևով էլեկտրոնային փոստի միջոցով: Աշխատավարձ ստացող տղամարդկանց միայն մեկ երրորդի համար է բարելաված հնարավորությունները երկրում: Դեռ դպրոցական տարիքից երիտասարդ ներուժը հավաքագրվում է, որ մի օր դառնան ընկերության աշխատակիցներ այց գործընթացը կարևոր է լ ընկերության համար:

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվազագույն աշխատավարձը լայնորեն կիրառվում է է զարգացող երկրներում՝ խոցելի աշխատողների աշխատավարձի անհավասարությունը նվազեցնելու և աղքատ աշխատողներին աղքատությունից դուրս բերելու համար: Ժողովրդական երկրների քաղաքականությունը առաջարկում է եկամտի վերաբաշխման միջոցը պաշտոնական մեխանիզմների ստեղծմամբ առանց պետական ծախսերի ավելացման կամ փոխանցման: Քաղաքականություն մշակողների համար մարտահրավեր է պարզել աշխատավարձի այն մակարդակը, որը կլինի արդարացի հաշվի առնելով աշխատողների կարիքները և կյանքի որակը չվնասելով զբաղվածությունը և գլոբալ մրցունակությունը:[8]

Հարավաֆրիկյան հանրապետությունում միջին աշխատողի ամսական աշխատավարձը 2800 ռենդ է է (USD Կաղապար:To USD) իսկ միջին ամսական աշխատավարձը մոտ 8500 ռենդ է ցուցանիշները նշված է ՍԱ վիճակագրության մեջ, ցուցանիշները արտացոլում են Հարավաֆրիկյան հասարակության հսկայական բացը ,աղքատության շեմին գտնվող բնակչության մեծ մասը, ովքեր աշխատանքի նույն հնարավորությունները չունեն:.[9]

Սպիտակ (9500 ռենդ) հնդիկ ասիական (6000 ռենդ) բնակչության միջին ամսական վաստակը զգալիորեն բարձր է, քան գունավոր(2652 ռենդ) և սև աֆրիկյանը(2167 ռենդ) գործընկերների միջին ամսական վաստակը: Սև աֆրիկացիները վաստակում են սպիտակամորթ բնակչության վաստակի 22%-ը, հնդկացիները և ասիացիները 36,1%, և գունավոր բնակչության վաստակի 81,7%: Ստորին հատվածում գտնվում են սևամորթ աֆրիկացինները և վաստակում են 500 ռենդ կամ ավելի քիչ համանման աշխատանքի համար սպիտակամորթերը ստանում են 200 ռենդ ավել մինչ դեռ վերին հատվածում վաստակում են 12567 ռենդ, վերին հատվածում սպիտակամորթ բնակչությունը վաստակում է ամսական 34000ռենդ կամ ավելի:[10]

Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներում տրվող աշխատավարձը կոչվում է Յան մոդալ: "modaal" տերմինը բխում է ռեժիմ տերմինից: Կառավարության մակրոտնտեսական քաղաքականությունը բացասաբար ազդում է "Modaal" եկամտի կամ աշխատավարձի խմբի վրա, այս քաղաքականությունը ճշգրտվում է ՝եկամուտներ ստացող խմբի իրավունքները պաշտպանելու համար:.[11] Հոլանդական "soldaat"» բառը կարող է ուղղակիորեն կապված է զինվոր բառի հետ, գտնվել է ոսկե մետաղադրամ վրան գրված է եղել զինվոր բառը , որով հռոմեական կայսրության ժամանակ վճարում էին զինվորներին:Նիդերլանդները գտնվում են ԵՄ-ի ամենաբարձր աշխատավարձ վճարող երկրների հնգյակում: Ուշադրության կենտրոնում եղել է աշխատավարձի մակարդակները և դրան ուղեկցող բոնուսները, մինչդեռ երկրորդային արտոնություններ փոփոխվում է չնայած որոշակի նվազեցում է նկատվում: Նիդերլանդները հավակնում է 36-րդ հորիզոնականը, երբ խոսքը վերաբերվում է երկրորդային օգուտներին համեմատելով Եվրոպայի այլ երկրների հետ:[12]

Նվազագույն աշխատավարձը որոշվում է աշխատանքային կոլեկտիվ բանակցությունների միջոցով: Նվազագույն աշխատավարձի չափը կախված է տարիքից 16 ամյա պատանու նվազագույն աշխատավարձը ավելի ցածր է քան 23- ամյա երիտասարդի նվազագույն աշխատավարձը: Նվազագույն աշխատավարձի ճշգրտումները տարվա մեջ իրականացվում է երկու անգամ հունվարի և հուլիսի 1-ին:[13] 2014թ.- ի հունվարի 1-ով 23-ամյա երիտասարդի նվազագույն աշխատավարձը կազմում է 1485,60 եվրո համախառն աշխատավարձին գումարած 8% արձակուրդային սուբսիդա, ընդհանուր կազմում է 1604,45 եվրո համախառն աշխատավարձ ամսվա կտրվածքով:

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում օրենսդրորեն տարբերակում են պարբերական վճարվող աշխատավարձերը (որտեղ սովորաբար վճարվում են անկախ աշխատած ժամերից) և ժամավճարները (նվազագույն աշխատավարձի պահանջների բավարարում և արտաժամյա աշխատանքի ապահովումը): Տարբերակումը առաջին անգամ կոդավորվեց 1938 թ.-ի արդար աշխատանքային ստանդարտների մասին օրենքով: 1938թ.-ին ընդունված էր հինգ կատեգորիաներ որոնցում հռչակվում էր նվազագույն և արտաժամյա աշխատավարձի պաշտպանությունը ուստի ` 1991 թ.-ին հռչակագրով որոշ աշխատեղեր ավելացրին դառնալով վեց կատեգորիա, բայց ուժի մեջ մտնելով 2004 թվականի օգոստոսի 23-ից ՝ կատեգորիաները վերանայվեցին ՝ դարձնելով հինգ (գործադիր, վարչական, մասնագիտական, համակարգչային և արտաքին վաճառքի):

2015-ի հունիսին Աշխատանքի Դեպարտամենտն առաջարկել էր բարձրացնել «աշխատավարձի շեմը շաբաթական 455 ԱՄՆ դոլարից (համարժեք $ 23,660 տարեկան) 2016-ին մոտ $ 970 շաբաթական (տարեկան $ 5040) սակայն 2016-ին դատավորը այն չեղյալ համարեց, և 2017-ին նոր կանոն ընդունվեց և ուժի մեջ մտավ 2019-ի սեպտեմբերին: 2019-ի սեպտեմբերին ընդունած կանոնով բարձրացնում է «« ստանդարտ աշխատավարձի մակարդակը » ներկայումս պարտադրված մակարդակից շաբաթական $ 455- ից հասնելով $ 684 (լրիվ դրույքի համար համարժեք տարեկան35,568 ԱՄՆ դոլարի»: Ուժի մեջ է մտել 2020 թ., հունվարի 1-ից այնտեղ ասվում է[14]

"Վերջնական կանոնով թարմացվում է աշխատավարձի և փոխհատուցման մակարդակները, որոնք անհրաժեշտ են աշխատողների ազատման համար.

  1. ստանդարտ աշխատավարձի մակարդակը բարձրացվել է հիմնական մակարդակից $ 455-ից կազմելով շաբաթական $ 684 (լրիվ տարեկան աշխատավարձը կազմում է համարժեք 35,568 ԱՄՆ դոլարին համարժեք ):
  2. բարձրացնելով «բարձր փոխհատուցմամբ աշխատող աշխատողների տարեկան փոխհատուցման ընդհանուր մակարդակը ներկայումս գործող 100,000 ԱՄՆ դոլար մակարդակից տարեկան հասել է 107,432 ԱՄՆ դոլար , և գործատուներին թույլ է տալիս չօգտագործել խնայողական բոնուսները և խրախուսական վճարները (ներառյալ միջնորդավճարները), որոնք առնվազն վճարվում են տարեկան աշխատավարձի ստանդարտ մակարդակի մինչև 10 տոկոսը բավարարելու համար ի գիտություն զարգացող աշխատավարձի պրակտիկա ունեցող երկրների վերանայվել է աշխատավարձի հատուկ մակարդակները ԱՄՆ -ի կինոարտադրության ոլորտում աշխատողների համար: ԱՄՆ վարչությունը մտադիր է ապագայում կանոնավոր կերպով թարմացնել ստանդարտ աշխատավարձը:[15]

ԱՄՆ Դեպարտամենտում պահպանում է շաբաթական $380-ի հատուկ աշխատավարձի մակարդակը Ամերիկյան Սամոայի համար, քանի որ Սամոայում նվազագույն աշխատավարձի դրույքաչափերը ցածր են մնացել դաշնային նվազագույն աշխատավարձի դրույքաչափերից:Պուերտո Ռիկոյի աշխատակիցների համար սահմանում է աշխատավարձի հատուկ մակարդակ ՝ շաբաթական ՝$455, ԱՄՆ Վիրջինյան կղզիների, Գուամի և Հյուսիսային Մարիանյան կղզիների Համագործակցության աշխատակիցների համար:

Վարչությունում պահպանում է «բազային դրույքաչափի» հատուկ շեմը կինոարտադրության արդյունաբերության աշխատակիցների համար:Մեծացվում է պահանջվող բազային դրույքը համամասնորեն աշխատավարձի ստանդարտ մակարդակը թեստի բարձրացմամբ, որի արդյունքում նոր բազային դրույքը կազմում է շաբաթական $ 1043 (կամ համամասնորեն սահմանված գումար աշխատած օրերի քանակի հիման վրա)" [15]

Վարչությունը թույլ չի տալիս օգտագործել պարգևավճարները: Աշխատողը տվյալ տարվա ընթացքում (52 շաբաթ տևողությամբ) անբավարար բոնուսների կամ խրախուսական վճարների բավարար գումար չի վաստակում իր ազատված կարգավիճակը պահպանելու համար ապա վարչությունը գործատուին հննարավորություն է տալիս մեկ անգամ վարձատրել մինչ 52-շաբաթյա ժամանակահատվածի ավարտը: Ցանկացած այդպիսի վճար կհաշվարկվի միայն նախորդ տարվա աշխատավարձի չափով,և չի հաշվարկվում ներկա աշխատավարձի չափով:[15]

Պարբերաբար վճարվող աշխատավարձը համեմատած ժամավճարով աշխատավարձի հետ հիմնված է հետևյալ կանոնով ստանդարտ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա վրա տարեկան 50 շաբաթ,տարեկան պարբերական աշխատավարձ ի դեպքում բաժանվում է 50 շաբաթի վրա յուրաքանչյուր շաբաթ $800-ի բաժանելով ժամի վրա ստացվում է 20$:Միացյալ Նահանգներում մասնավորապես Նյու Յորքի նահանգի օրենսդրության համաձայն աշխատողը, ով իր գործատուի նկատմամբ անհավատարիմ կլինի կորցնի վարձատրությունները:[16][17][18][19][20]

Զիմբաբվե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմբաբվեյում գործում է երկաստիճան աշխատավարձի վճարման համակարգ : Աշխատավարձերը ղեկավարում է զբաղվածության ազգային խորհուրդը (NEC): Յուրաքանչյուր ոլորտ ունի իր սեփական զբաղվածության ազգային խորհուրդը՝ գյուղատնտեսություն, հաղորդակցություն, լեռնահանքային արդյունաբերություն, հասարակական սննդի կազմակերպում, կրթական հաստատություններ: Խորհրդի կազմի մեջ մտնում են արհմիությունների ներկայացուցիչները և գործատուները: Պետական հատվածը գտնվում է հանրային ծառայության հանձնաժողովի ներքո,և բանակցում են երկաստիճան աշխատավարձի համակարգի համար:[փա՞ստ] Աշխատավարձերը տարեկան կամ երկամյա բանակցություններ են վարում նվազագույն աշխատավարձի, հիմնական աշխատանքային պայմանների և վարձատրության համար, եթե հարցը չի լուծվում փակուղի է մտնում, ապա գնում է աշխատանքի նախարարության արբիտրաժային դատարան, և ընդունված որոշումը պարտադիր կդառնա բոլորի համար: Արդյունաբերությունները հաճախ օգտագործում են իրենց ասոցիացիաները ՝ բանակցելու և իրենց տեսակետները հաղորդելու համար: Օրինակ լեռնահանքային արդյունաբերությունը հանքերի պալատում աշխատակից է առաջադրում բոլոր հանդիպումներին,ֆորումներին քննարկումներին մասնակցելու համար:[փա՞ստ] Աշխատավարձի չափի համար բանակցությունները վարում են համապատասխան աշխատակիցները, բայց զբաղվածության ազգային խորհուրդը ակնհայտորեն ազդում է հանդես է գալիս բարոմետր աշխատավարձ ստացողների համար:Զիմբաբվեում աշխատավարձերն վճարվում են ամսական կտրվածքով: Ընկերությունների մեծ մասը վճարում են մինչ ամսի 20-ը, որը թույլ է տալիս կանոնադրական վճարումներ անել մինչ ամսի ավարտը: Կառավարության աշխատակիցները մտահոգված լինելով կանխիկ դրամական միջոցների հոսքը մեղմելու համար ուսուցիչներին վարձատրում են ամսվա կեսերին` 16-ին: Գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին վարձատրվում են ամսվա վերջին օրը, քանի որ նրանք պայմանագրային աշխատողներ են:[փա՞ստ] Զիմբաբվեն բարձր բանկային հասարակություն է որտեղ աշխատավարձերի մեծ մասը հատկապես պետական աշխատողների աշխատավարձը վճարվում է բանկի միջոցով: «Դոլարիզացիայի» ժամանակաշրջանում (զիմբաբվեյան դոլարից դեպի ԱՄՆ դոլար) Զիմբաբվեյում շրջանառությունը կատարվում էր ոչ ֆորմալ ձևով և դրանք վճարվում են «շագանակագույն ծրարներով»:[փա՞ստ] Հարկային համակարգը բավականին ծանր է կազմում է աշխատավրձի 45%-ը .[21]պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով:Զիմբաբվեյում ցածր պետական պաշտոն ունեցող աշխատողները միջինում վաստակում են $250 աշխատավարձ :Բարձր եկամուտ ստացող աշխատողները Զիմբաբվեյում ավելի շատ գումար են ծախսում առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, քան Հարավաֆրիկյան հանրապետության լավագույն աշխատողները, տարբերությունը ավելի ակնհայտ է երբ համեմատում ես ԱՄՆ-ի, Անգլիայի հետ:Գեներատոր, հորատանցք, խմելու ջուր գնելու համար, մեծ ընտանիքի խնամքը ապահովելու անհրաժեշտությունը ,բացակայում է բարեկեկեցությունը, և ֆինանսական աջակցություն չեն ստանում կառավարության կողմից:[փա՞ստ] Խոշոր ինֆլացիայի օրերին աշխատավարձը արտադրության ամենաէժան գործոնն է, վճարվում է անկանոն: Աշխատողները չեն ստանում իրենց աշխատավարձը, և վարձատրությունը լինում է հետևյալ ձևերով.

  • Վառելիքի կտրոններ ամենատարածված ձևն է անհատներին վճարում են լիտր վառելիքով
  • Արտադրություն որը վաճառում է ընկերությունը օր. խոզի միս սպանդանոցների համար
  • Արտաժույթի վճարումը տրամադրում են եկամտի միջոց, ֆինանսավորումը ստացվում է արտաժույթով, ինչպիսիք են ՀԿ- ները և արտահանողները
  • Ֆոնդային բորսայում ընկերությունների բաժնետոմսերը(ոչ թե ավանդական այլ օպցիոն սխեմայի մեջ են գտնվում պարզապես բաժնետոմս են ստանում):Ապրանքների գները վերահսկվում են:.[փա՞ստ]

Զիմբաբվեյում աշխատուժի գինը մրցակցային է և պայմանավորված է դոլարիզացիայով, սպառողական զամբյուղի արժեքը բարձր է, և դանդաղորեն աշխատավարձի մրցակցային առավելությունները դանդաղորեն քայքայվում է, օրինակ ֆերմայում միջին աշխատողը վաստակում է $-20-ին համարժեք դրամ ,բայց պետք է գնի $ 500 արժողությամբ սպառողական զամբյուղ: Գյուղատնտեսության մեջ աշխատողը միջինում վաստակում է $80 սպառողական զամբյուղը կազմում է $500:Սպառողական զամբյուղը իր մեջ ներառում է օճառ, սնունդ, դպրոցական վճարներ,սպիտակաւյցային սնունդ:.[փա՞ստ]

Աշխատավարձի բանակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային առաջարկի մինչ ընդունումը ապագա աշխատակիցը հնարավորություն ունի բանակցելու աշխատանքի առաջարկի պայմանների վերաբերյալ: Բանակցությունների հիմնական մասը կենտրոնացված է աշխատավարձի չափի, նպաստների, աշխատանքային պայմանների բարելավման վրա: Բանակցությունների արդյունքում ապագա աշխատակիցը հնարավորություն է ստանում ավելի բարձր աշխատավարձ ստանալ: 2009 թ.-ին արված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատավարձի շուրջ բանակցություններ վարողները իրենց աշխատավարձի սկզբնական առաջարկից միջինում աճ են գրանցում շուրջ $4913:[22] Գործատույի մոտ վստահություն է ներշնչում, որ աշխատանքի է ընդունում միջանձնային հմտություններով և հակամարտությունների լուծման ունակությունների տեր աշխատողի:Բանակցային աշխատավարձը ընդհանուր դրական արդյունք է տալիս բանակցության երկու կողմերի համար:

Աշխատավարձի շուրջ բանակցությունները ամենակարևոր կողմն է ապագա աշխատողի համար, որպես նախապատրաստական մակարդակ:Աշխատավարձերի նախնական ուսումնասիրությունները կօգնեն ապագա աշխատակցին հասկանալ այդ պաշտոնի համար համապատասխան տիրույթը: Այլընտրանքային առաջարկների գնահատումը ապագա աշխատակցին օգնում է բանակցային գործընթացում: Բուն ընկերության վերաբերյալ հետազոտությունն ինքնին կօգնի աշխատակցին թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել որպեսզի զիջումային քաղաքականություն իրականացնի ընկերության կողմից : Այս կետերը կարող են ընդգրկվել բանակցությունների պլանավորման փաստաթղթի մեջ, որը կարող է օգտագործվել գործատույից ստացած առաջարկների գնահատման ժամանակ:

Հեռանկարի էֆեկտները[խմբագրել | խմբագրել կոդը]

2009թ.-ի նույն ուսումնասիրությունը ընդգծում են անհատականությունների և բանակցային մտածելակերպի տարբերությունները, որոնք նպաստում են հաջող արդյունքների գրանցման համար: Ռիսկերից խուսափող անհատները (օրինակ ՝ անհանգստացած են աշխատանքի առաջարկի համար անշնորհակալ երևալուց) հակված են խուսափել աշխատավարձի բանակցություններից կամ շատ թույլ են մոտիվացված բանակցային գործընթացի նկատմամբ, ովքեր ռիսկայնորեն հանդուրժող են ավելի հաճախ են մասնակցում բանակցություններին և ցուցադրում են գերազանց արդյունքներ: Անհատները, ովքեր բանակցություններին մոտենում էին որպես բաշխման խնդիր (այսինքն ՝ ավելի բարձր աշխատավարձը դիտվում է շահույթ աշխատողի համար, և վնաս գործատույին ստանում է ավելի բարձր աշխատավարձ, բայց բանակցությունները ավարտվում են բավարարվածության ցածր մակարդակով: Աշխատողները բանակցություններին մոտենում էին որպես ինտեգրացիոն խնդիր (այսինքն ՝ բանակցային գործընթացը դիտելով հնարավորությունների տիրույթ ընդլայնելու և երկու կողմերին էլ «հաղթելու» հնարավորություն) կարողանում են ապահովել բարձր աշխատավարձ և արդյունքներից գոհ են լինում:[22]

Գենդերային տարբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց և տղամարդկանց աշխատավարձի տարբերությունը բացատրվում է կանանց և տղամարդկանց կողմից օգտագործվող բանակցային մարտավարության տարբերությամբ: Կանանք և տղամարդիկ հավասարապես իրավունք ունեն աշխատավարձի համար բանակցել գործատույի հետ տղամարդիկ 2%-ով ավելի բարձր արդյունք են գրանցում քան կանայք:[23] [24]Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ հակված են ակտիվ բանակցային մարտավարության կիրառմանը ուղղակիորեն պահանջում են բարձր աշխատավարձ, մինչդեռ կանայք օգտագործում են անուղղակի մոտեցում շեշտը դնելով ինքնագովազդման վրա (օրինակ բացատրելով իրենց լավ աշխատող լինելու դրդապատճառի մասին)[25] Հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղ մանկության խաղի օրինաչափությունը կարող է ազդել տղամարդկանց և կանանց բանակցության ձևի վրա: Տղամարդիկ և կանայք հակված են աշխատավարձը տարբեր ձևով դիտարկել: Բանակցությունների նկատմամբ ընդհանուր վստահության մակարդակը որոշիչ է լինում,և տղամարդիկ ավելի բարձր արդյունքների են հասնում:[26] Ուսումնասիրությունները ցույց են տալիս որ կարծրատիպերը ստիպում են ցածր արդյունքների հասնել: .[27] Անկախ պատճառներից արդյունքը բերում է անհամապատասխանություն կանանց և տղամարդկանց աշխատավարձի միջև, որը նկատվում է շատ երկրներում: Հարավային Աֆրիկայի հանրապետության սահմանադրության 23 հոդվածով նախատեսվում է արդար աշխատանքային պրակտիկայի իրավունք: Սահմանադրության 9-րդ հոդվածով նախատեսվում է հավասար իրավունքների պաշտպանության մասին օրինագիծ, որը աշխատողին հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատավարձի չափը աշխատանքային վեճի դեպքում :9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.«Բոլորը հավասար են օրենքի առջև և ունեն հավասար իրավունքի պաաշտպանություն»: Պետությունը չի կարող խտրական վերաբերմունք ցուցաբերել որևէ մեկի նկատմամբ մեկ կամ մի քանի հիմքերով, ներառյալ ռասայով, սեռով, հղիության, սեռական կողմնորոշման, տարիքի, հաշմանդամության, կրոնի, խղճի, համոզմունքի, մշակույթի, լեզվի առանձնահատկություններով պայմանավորված:[28] Տղամարդկանց միջին ամսական վաստակը (R3 033) ավելի բարձր է քան կանանցը (R2 340) նույն աշխատանք կատարողկանայք վաստակում են տղամարդկանց վաստակի 77,1%:[10]


Կշռի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ին կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ «կշռի կրկնակի ստանդարտը» ավելի բարդ է, քան անցյալում կատարված հետազոտությունները: Այս հետազոտությունները վերաբերվում են կանանց և տղամարդկանց: Եկամտի բացերի ամենափոքր տարբերությունները տեղի են ունենում բարակ կշիռների դեպքում (որտեղ տղամարդիկ տուգանվում են, իսկ կանայք պարգևատրվում են) իսկ ավելի ծանր կշռի դեպքում կանանց վրա ավելի բացասական ազդեցություն է ունենում:[29]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ salary Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What Are Salary and Salary Requirements of Job Candidates»։ The Balance Careers (անգլերեն)։ Վերցված է 2018-06-13 
  2. «The first writing: counting beer for the workers - Google Arts & Culture»։ Google Cultural Institute (անգլերեն)։ Վերցված է 2010-05-29 
  3.  Chisholm Hugh, ed. (1911)։ «Salary»։ Encyclopædia Britannica 24 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 60 
  4. «salary | Search Online Etymology Dictionary»։ www.etymonline.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-13 
  5. Gainsford Peter (2017-01-11)։ «Kiwi Hellenist: Salt and salary: were Roman soldiers paid in salt?»։ Kiwi Hellenist։ Վերցված է 2018-06-13 
  6. «Salary strategies everyone in tech already knows—but you don't»։ teamcandor.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-17 
  7. «Statistical Abstract of the United States: 2012»։ U.S. Census Bureau։ Վերցված է 13 June 2013 
  8. Card, D., & Krueger, A. B. (1995). Myth and measurement: The new economics of the minimum wage. Princeton: Princeton University Press.
  9. «What salary can you expect in South Africa?»։ cap40.co.za (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  10. 10,0 10,1 http://www.statssa.gov.za/publications/P02112/P021122010.pdf
  11. «Veel gestelde vragen – Gemiddeld Inkomen»։ www.gemiddeld-inkomen.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2018-06-14 
  12. «Secundaire arbeidsvoorwaarden steeds belangrijker in salarisonderhandelingen»։ www.haygroup.com։ Վերցված է 2018-06-14 
  13. «Hoe hoog is het minimumloon?»։ Վերցված է 5 March 2016 
  14. «Overtime NPRM - WHD Fact Sheet - U.S. Department of Labor - Wage and Hour Division (WHD)»։ www.dol.gov (անգլերեն)։ Վերցված է 2020-10-17 
  15. 15,0 15,1 15,2 «Fact Sheet: Final Rule to Update the Regulations Defining and Delimiting the Exemption for Executive, Administrative, and Professional Employees - U.S. Department of Labor - Wage and Hour Division (WHD)»։ www.dol.gov (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  16. Glynn Timothy P., Arnow-Richman Rachel S., Sullivan Charles A. (2019)։ Employment Law: Private Ordering and Its Limitations։ Wolters Kluwer Law & Business։ ISBN 9781543801064 – via Google Books 
  17. Annual Institute on Employment Law 2։ Practising Law Institute։ 2004 – via Google Books 
  18. New York Jurisprudence 2d 52։ West Group։ 2009 – via Google Books 
  19. Labor Cases 158։ Commerce Clearing House.։ 2009 – via Google Books 
  20. Ellie Kaufman (May 19, 2018)։ «Met Opera sues former conductor for $5.8 million over sexual misconduct allegations»։ CNN 
  21. «Zimbabwe Revenue Authority (ZIMRA)»։ www.zimra.co.zw (en-gb)։ Վերցված է 2018-06-14 
  22. 22,0 22,1 Marks Michelle, Harold Crystal (2011)։ «Who asks and who receives in salary negotiation»։ Journal of Organizational Behavior (անգլերեն) 32 (3): 371–394։ ISSN 1099-1379։ doi:10.1002/job.671 
  23. «PsycNET»։ psycnet.apa.org (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  24. «PsycNET»։ psycnet.apa.org (անգլերեն)։ Վերցված է 2018-06-14 
  25. Stevens Cynthia K., Bavetta Anna G., Gist Marilyn E. (1 October 1993)։ «Gender differences in the acquisition of salary negotiation skills: The role of goals, self-efficacy, and perceived control.»։ Journal of Applied Psychology 78 (5): 723–735։ PMID 8253630։ doi:10.1037/0021-9010.78.5.723 
  26. «Lifelong confidence rewarded in bigger pay packets»։ Financial Review (en-US)։ 2012-11-28։ Վերցված է 2018-06-14 
  27. http://www.njl.nu/uploads/Tellhed___Bjorlund_in_press.pdf
  28. «Mywage.co.za - all about Gender Pay Gap in South Africa»։ Վերցված է 5 March 2016 
  29. Judge, Timothy A., Department of Management, Warrington College of Business, University of Florida, FL, US. Cable, Daniel M., Department of Organisational Behaviour, London Business School, London, England

Կաղապար:Employment

}}