Մասնակից:Մարինա Էվոյան/Ավազարկղ33

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Էվոյան/Ավազարկղ33

Վանեսա Ջոյ Լաշե (անգլ.՝ Vanessa Joy Lachey), ի ծնե Մինիլո (անգլ.՝ Minnillo;(), ամերիկյան հեռուստատհաղորդավար, մոդել և դերասան: Նախկին «Miss Teen USA», նյու-յորքյան «Entertainment Tonight»-ի թղթակից և MTV հեռուստաալիքի «Total Request Live» հաղորդման հաղորդավար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսա Մինիլոն ծնվել է Ֆիլիպիններում՝ Կլարկ ավիաբազայում: Նրա հայրը՝ Վինս Մինիկոն, ծնվել է Քլիվլենդում՝ նահանգ Օհայո, եղել է ռազմական օդաչու, իսկ մայրը՝ Հելեն Բերսերոն, ծնվել է Ֆիլիպինների Մանիլա քաղաքում: Վանեսան ունի մեկ եղբայր՝ Վինսենտ[1], որը մեծ է նրանից երկու տարով: Հոր մասնագիտության պատճառով ընտանիքը հաճախ էր տեղափոխվում: Նրանք ապրել են Կալիֆոռնիայում, Նևադայում, Ֆլորիդայում, Գերմանիայում, Ճապոնիայում: Այդ պատճառով Վանեսան հաճախ փոխում էր դպրոցը (ընդհանուր փոխել է 7 դպրոց):

1986 թվականին Վանեսայի ծնողները ամուսնալուծվեցին: Վանեսան եղբոր հետ մնաց մոր մոտ, որը կրկին ամուսնացավ և նրանք տեղափոխվեցին Թուրքիա: 1999 թվականին Իրաք-քուվեյթյան պատերազմից հետո, մայրը երեխաներիրն ուղարկեց ԱՄՆ՝ հոր մոտ: Նրանք բնակվեցին Չարլստոն՝ Հարավային Կարոլինա, որտեղ Վանեսան ավարտեց դպրոցը:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Վանեսան սկսեց մասնակցել գեղեցկության մրցույթի: Նա մասնակցեց «Miss South Carolina Teen USA» մրցույթին, իսկ երկու տարի անց՝ 1998 թվականի օգոստոսի 17-ին, «Miss Teen USA», դարձավ առաջինհաղթողը Հարավային Կարոլինայից: Նա նաև արժանացավ «Միսս համաստեղություն» տիտղոսին:

Գեղեցկության մրցույթները սկիզբ դրեցին նրա հետագա գործունեությանը: 2003 թվականից մինչև 2007 թվականը Վանեսան եղավ «Total Request Live » հաղորդման վարող «MTV» հեռուստաալիքով, իսկ 2005 թվականից «Entertainment Tonight»-ի թղթակից: Նա եղավ «Miss Teen USA (2004)»-ի և «Միսս Տիեզերք 2007»-ի հաղորդավար: «MTV»-ից և «Entertainment Tonight »-ից հեռանալուց հետո Վանեսան նկարահանվել է «BONGO»-ի գովազդներում[2], նկարահանվել է նաև «Maxim »(2005 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի հոկտեմբերը), «Shape »(2007 թվականի մարտ), «Lucky »(2007 թվականի հուլիս ): 2006 թվականի մայիսին նա զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը «Maxim» ամսագրի «Hot 100» վարկանիշում[3]:

Վանեսան «That’s Life», «City Girls », «The Bold and the Beautiful », «Psych» և «Maybe It’s Me» ֆիլմերում հանդես է եկել էպիզոդ դերերով: 2008 թվականին նա խաղացել է Էշլիի դերը «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» կատակերգական ֆիլմում, ինչպես նաև նկարահանվել է «Disaster Movie» կոմեդիայում:

2011 թվականին Մինիլոն նկարահանվել է «Hawaii Five-0» դետեկտիվ ֆիլմում Սյուզանի դերով:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 15-ից Վանեսան ամուսնացավ Նիկ Լաշի հետ: Նրանք ծանոթացել էին ամուսնությունից 5 տարի առաջ[4]: մուսիններն ունեն երեք երեխա. Քեմդեն Ջոն Լաշե (ծնվել է 12.09.2012)[5][6], դուստր Բրուքլին Էլիզաբեթ Լաշե (շնվել է 05.01.2015)[7], և մեկ որդի՝ Ֆենիքս Ռոբերտ Լաշե (ծնվել է 24.12.2016)[8]: Նրանց կրտսեր որդին՝ Ֆենիքսը, ծնվել է նախատեսվածից 10 շաբաթ առաջ և իր կյանքի առաջին վեց շաբաթն անցկացրել է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում[9]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս «Այս կյանքը» «That's Life» Չիլիդեր
2001 ս «Քաղաքային երիտասարդներ» «City Guys» Տաք աղջիկ
2001 ս «Համարձակ ու գեղեցիկ» «The Bold and the Beautiful» Ամանդա Վեքսլեր
2002 ս «Երևի սա ես եմ» «Maybe It's Me» Սեքսուալ ուսանողուհի
2007 ֆ «Ֆանտաստիկ քառյակը: Արծաթե ալեսահորդի ներխուժումը» «4: Rise of the Silver Surfer» Ջոլյա Էնջել, Ջոնիի ընկերուհի
2008 ս «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» «How I Met Your Mother» Էշլի
2008 ֆ «Անիրական բլոկբաստեր» «Disaster Movie» Էմի
2009-2010 ս «Իրական գեղեցկություն» «True Beauty» Հաղորդավարուհի
2009 ս «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» «CSI: NY» Գրեյս Չենդլեր
2010 ս «Պայծառատես» «Psych» Ջինա (Մերի Արմսթրոնգ)
2011 ս «Ստուդիա» «30 Rock» Կարմեն Չաո
2011 ս «Հավայան 5.0» «Hawaii Five-0» Սյուզան
2015 ս «Ճշմարտությունն է ասել» «Truth Be Told» Թրեյսի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vanessa Minnillo Biography — Yahoo! Movies
  2. Vanessa Flashes Her BONGO — TMZ.com — Entertainment News, Celebrity Gossip and Hollywood Rumors
  3. «Vanessa Minnillo of 2006 Hot 100 on Maxim.com». Արխիվացված է օրիգինալից 2010-10-24-ին. Վերցված է 2010-10-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Garcia, Jennifer. «Nick Lachey & Vanessa Minnillo: Why We Picked Necker Island for Wedding», People, July 18, 2011
  5. «Nick and Vanessa Lachey Welcome Son Camden John». September 12, 2012. People.
  6. «Vanessa and Nick Lachey Welcome Baby Boy Camden John». September 12, 2012. E!
  7. Nick and Vanessa Lachey Welcome Daughter Brooklyn Elisabeth
  8. Quinn, Dave (December 26, 2016). «'A Christmas Miracle!' Nick and Vanessa Lachey Welcome Son Phoenix Robert». People Magazine. Վերցված է December 26, 2016-ին.
  9. Nick Lachey Recalls Feelings of 'Vulnerability' and 'Fear' After Welcoming Son 10 Weeks Premature

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]