Մասնակից:Մարիա Աբրահամյան/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սնայֆեդլսկեդյուլի ազգային այգի (իսլ.՝ Þjóðgarðurinn Snæfellsjökull), ազգային այգի, որը գտնվում է Իսլանդիայի Սնայպերֆեդլսնես թերակղզու արևմտյան եզրին (Վեստյուրլանդ տարածաշրջան): Անվանվել է համանուն սառցադաշտի՝ Սնայֆեդլսկեդյուլի պատվին, որը գտնվում է Սնայֆեդլ հրաբխի գագաթին։ Այգու մոտ լինելը Ռեյկյավիկից (մոտ 2 ժամ հեռավորության վրա) և գեղատեսիլ լանդշաֆտների բազմազանությունը այն դարձնում է Իսլանդիայի ամենաշատ այցելվող ազգային այգիներից մեկը[1]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային այգին զբաղեցնում է 170 կմ² տարածք և գտնվում է Վեստյուրլանդ շրջանի Սնայպերֆեդլսնես թերակղզու արևմտյան ծայրին,Վեստյուրլանդի շրջանում, Հեդլիսանդյուր քաղաքի և Հեդլնար գյուղի միջև։ Այգու երկարությունը հյուսիսից հարավ կազմում է մոտ 25 կմ, լայնությունը՝ 3-7 կմ: Արևելքում այգին մասամբ սահմանակցում է «jökulhálsleið» (№570) ճանապարհին, որը անցնում է Սնայֆեդլսնեսի լեռնանցքի միջով՝ Ստապից մինչև Օուլավսիկ քաղաք։

Ազգային այգում ներկայացված են երկրաբանական գոյացություններ, որոնք պատկանում են ինչպես վերջին սառցե շրջանին, այնպես էլ ավելի ժամանակակից շրջանին (վերջին 11000 տարին): Ազգային այգու բնապատկերում շատ նկատելի են Հավայան տիպի ժայթքումների ժամանակ գոյացած լավայի կտրած հոսքերը։ Ավելի քիչ տեսանելի են լավային հոսքերը, որոնք առաջացել են սառցե ժայթքումների ժամանակ։ Շատ լավային հոսքեր ծագում են սառցատակի հրաբխի ժայթքումներից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային այգու ստեղծման պատմությունը բավական երկար ընթացք է ստացել։ Բնության պահպանության Կոնգրեսում 1972 թվականին առաջին անգամ որոշում է ընդունվել Սնայֆեդլսնեսի ծայրամասում ազգային այգի ստեղծելու մասին: Այնուհետև այդ որոշումը բազմիցս հաստատվել է, բայց այգու ստեղծման իրական աշխատանքներին գործը չի հասել։ Միայն 1994 թվականից գործը տեղից շարժվեց և սկսվեցին այգու տարածքի պլանավորման և հողերի հատկացման նախնական աշխատանքները։ Գործընթացը բավականին դանդաղ էր ընթանում, սակայն, այնուամենայնիվ, 2001 թվականի հունիսի 28-ին «Սնայֆեդլսեկյուդուլի ազգային այգին» բացվեց[3]։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու այս հատվածի հողը հրաբխային է և շատ ծակոտկեն, այդ պատճառով, ինչպես Իսլանդիայի լեռնային գոտում, որին երբեմն վերագրում են այս շրջանը, ջուրը արագ ներթափանցում է հողի մեջ: Այնուամենայնիվ, որոշ վայրերում կարելի է գտնել շատ հարուստ և բազմազան բուսականություն՝ ավելի քան 80 տեսակի բարձրակարգ բույսեր: Այս առատությունը պայմանավորված է նրանով, որ այգու լանդշաֆտները շատ բազմազան են՝ չոր լավային դաշտերն ու անապատները փոխարինվում են խոնավ ճեղքերով և քարանձավներով, խճաքարերը և ավազոտ լողափերը՝ ժայռերով, ավազաթմբերը՝ ջրիմուռներով: Լավայի դաշտերը ծածկված են մամուռի հաստ շերտով և ունեն խոռոչներ և ճաքեր՝ խոնավասեր բույսերով։ Տափաստանների վրա տարածված են քարաքոսերի տարբեր տեսակներ՝ ուռենի, բևեռային ուռենի և հապալաս։ Ժայռերի մոտ հանդիպում է գաճաճ կեչի։ Ափերը և լողափերը հարուստ են ափամերձ բուսականությամբ[4]։


Սնայֆեդլսկեդյուլի ազգային այգու թռչուններ
Սպիտակագլուխ ծովարծիվ թանձրահավ (թռչյուն) շագանակագույն սուլիչ Մարգագետնային ձիաթռչնակ Կռնչան բադ
Սղոցակտուց բադ Կամենուշկա
Սովորական քարաթռչնակ Աղավնաբազե
Արծաթափայլ որոր Սպիտակահոնք կեռնեխ տունդրյան կաքավ Փողկապավոր քարադր ծովային ավազահատիկ
Կարճակտուց բադ Սպիտակ խաղտտնիկ Կլորաքիթ լողակտցար Կարմրախածի սուզահավ Սևախածիկ Կտցար
Կարճապոչ ծովահեն որոր Բևեռային ջրածիծառ Մորակտցար Ճայի տեսակ
Մեծ իլիկակտցար Արջնագռավ Սովորական որոր Ոսկեփայլ քարադր Հյուսիսային ջրահավ
Ճախրուկ Ճչան կարապ Թանձրահավ

Այգու ենթակառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնայֆեդլսեկյուդլի ազգային այգին բաց է ամբողջ տարի։ Այգին կարող ենք հասնել Ուտնեսվեգուր (№574) ճանապարհով։ Ազգային պարկի գլխավոր գրասենյակը գտնվում է Հելիսանդյուրում, Մալարիֆի Հեդլնարում տեղակայված է այցելուների համար տեղեկատվական կենտրոն և ցուցահանդես։ Այգում կան մի քանի հանգստի գոտիներ։ Բազմաթիվ գծանշված արշավային և ձիավարության արահետներ հատում են այգին։ Նրանք հաճախ գնում են ձիավարության հին արահետներով, որոնք տարածաշրջանի միակ ճանապարհներն էին մինչև 20-րդ դարի սկիզբը: Ազգային այգու պահպանությունը և երկու օգնականները պատասխանատու են այգու համար: Ամռան ամիսներին հայտնվում են սեզոնային աշխատակիցներ, ովքեր հոգ են տանում Հելնարում գտնվող էքսպոզիցիայի և տեղեկատվական կենտրոնի մասին, զբոսաշրջիկների հետ զբոսնում են ազգային պարկում և այլն։ Ազգային այգու աշխատակազմը նաև վերահսկում է Բուդահրոինի վայրի բնության արգելավայրը, Ադնարստապիի լողափը և Հեդլնարի մոտ գտնվող Բաուրդարլյոիգ վայրի բնության արգելավայրը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Snæfellsjökull National Park». snaefellsjokull.com (իսլանդերեն). Another Iceland. Վերցված է 2021-03-28-ին.
  2. Þjóðgarðurinn Snæfellsjökull. Jarðfræði / Bjarni Reyr Kristjánsson, Margrét Valdimarsdóttir. — Reykjavík: Umhverfisstofnun, 2010. — 23 с.
  3. Þjóðgarðurinn Snæfellsjökull. Saga og áætlanir / Snævarr Guðmundsson, Sigurgeir Skúlason. — Reykjavík: Umhverfisstofnun, 2004. — 21 с.
  4. Gróður // Þjóðgarðurinn Snæfellsjökull. Lífríki / Náttúrustofa Vesturlands; Róbert Arnar Stefánsson. — Reykjavík: Umhverfisstofnun, 2010. — С. 4-6. — 29 с.
  5. «Um þjóðgarðinn». https://www.ust.is/ (իսլանդերեն). Reykjavik: Umhverfisstofnun. Վերցված է 2021-03-27-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)