Սպիտակահոնք կեռնեխ
| Սպիտակահոնք կեռնեխ | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
| Turdus iliacus Linnaeus, 1766 |
||||||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
| Ենթատիպեր | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
| Արեալ | ||||||||||||||||||
|
|
Սպիտակահոնք կեռնեխ (լատին․՝ Turdus iliacus), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 21 սմ է, թևերի բացվածքը՝ 33-34,5 սմ։ Մարմինը վերևից դարչնագույն է, ներքևից՝ սպիտակ՝ մուգ խայտերով, մարմնի կողքերը և թևատակի ծածկողները՝ շիկակարմիր։ Հոնքը վառ սպիտակ է, բեղը՝ բաց դարչնագույնից դեղին երանգներով։ Հաճախ հանդիպում է այլ կեռնեխների (հատկապես՝ սինակեռնեխի) երամներում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնունդ է որոնում ցածրահասակ թփերում, ծառերի վրա կամ դրանց տակ և դաշտեզրերին։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, հատապտուղներով։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվում է գիշերը։ Բնակվում է նոսրանտառներում, պտղատու այգիներում, մացառուտներում։
Որպես հազվագյուտ տեսակ՝ ՀՀ տարածքում գրանցվել է 6 անգամ՝ Երևանի շրջակայքում, Կոտայքի (Հրազդան), Գեղարքունիքի (Սևան, Արեգունի գյուղ), Վայոց ձորի (Մամարզա գյուղ), Արարատի (Դաշտաքար գյուղ) մարզերում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Turdus iliacus coburni
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակահոնք կեռնեխ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակահոնք կեռնեխ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
