Սպիտակ խաղտտնիկ
| Սպիտակ խաղտտնիկ | |
Սպիտակ խաղտտնիկ (արու) | |
Սպիտակ խաղտտնիկ (էգ) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
| Ընտանիք | Խաղտուտներ (Motacillidae) |
| Ցեղ | Խաղտտնիկներ (Motacilla) |
| Տեսակ | Սպիտակ խաղտտնիկ (M. alba) |
| Միջազգային անվանում | |
| Motacilla alba | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Սպիտակ խաղտտնիկ (Motacilla alba), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է, իսկ որոշ տաք շրջաններում՝ նաև նստակյաց։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ խաղտտնիկը սլացիկ կեցվածքով, երկար պոչով թռչուն է, գլխի գագաթից դեպի ծոծրակը, կոկորդը և կրծքի վերին մասը սև է, ճակատը, այտերը, կզակը, պարանոցը, որովայնը՝ սպիտակ, մեջքը մոխրագույն է, ոտքերը և կտուցը՝ սև, թևի վրա կան լայնակի սպիտակ շերտեր։ Էգերը նման են արուներին՝ փետրավորման ավելի մեղմ երանգներով։ Քաշը՝ 18,5-29,6 գ, թևի երկարությունը՝ 82-98 մմ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար հանդիպում է զույգերով, չուի ընթացքում՝ նաև փոքր խմբերով։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է ամենուր, հաճախ բնակություն է հաստատում քաղաքներում, ավաններում և գյուղերում։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտերից, տեղադրում փչակներում, պատերի ճեղքերում, շենքերի տանիքներին կամ քիվերին, քարերի արանքներում։ Դնում է 5-6 սպիտակ մոխրագույն պտերով ձվեր։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է որդերով, խխունջներով և այլ մանր անողնաշար կենդանիներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Ասիայում, հյուսիսային Աֆրիկայի ծովափնյա շրջաններում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 30.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ խաղտտնիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ խաղտտնիկ» հոդվածին։ |
| ||||||||||