Կարմրախածի սուզահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրախածի սուզահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Սուզահավ
Լատիներեն անվանում
Gavia stellata
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրախածի սուզահավ, (լատին․՝ Gavia stellata), սուզահավերի ընտանիքի թռչուն։

Արտաքինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 53-69 սմ է, թևերի բացվածքը՝ 106-116 սմ, կենդանի զանգվածը՝ 1-2,5 կգ։ Կտուցը բարակ է՝ դեպի վեր կեռված։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրման շրջանում կոկորդը դարչնագույն-կարմիր բծով է, մեջքը՝ միատարր մոխրագույն։ Հետբնադրման շրջանում դիմային և վզի առաջային մասերը սպիտակ են, մեջքը՝ բաց գույնի՝ մանր խայտերով։ Բնադրման շրջանի փիետրածածկը կարող է մասնակի պահպանվել ամբողջ տարվա ընթացքում։ Լողում է՝ գլուխը հետ ու առաջ տարուբերելով։ Կարող է թռչել առանց թափավազքի։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է լճերում, ջրամբարներում, մեծ գետերում։ Սնվում է ձկներով։ Հայաստանում՝ (Սևանա լճում), հայտնվելը վավերացվել է 1 օրինակով՝ 1926 թվականին։ Թվաքանակը քիչ է։ Հայաստան են այցելում միայն ձմռանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախածի սուզահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախածի սուզահավ» հոդվածին։