Մասնակից:Լիլ25/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մադագասկար, հիմնականում գյուղատնտեսական երկիր է։ Պատկանում է աշխարհի ամենաքիչ զարգացած երկրների թվին:

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 26,5%-ը։ Հողատարածքի 5%-ը մշակվում է։ Գյուղատնտեսությունը հիմնված է «կտրել-այրել» գյուղատնտեսական համակարգի վրա: Ներքին սպառման համար աճեցնում են բրինձ (3 միլիոն տոննա), եգիպտացորեն (349,6 հազար տոննա), կարտոֆիլ (280,5 հազար տոննա), մանիոկ (2,2 միլիոն տոննա), քաղցր կարտոֆիլ (542,2 հազար տոննա) և բանան (292 հազար տոննա): Աճեցնում են նաև վանիլ, մեխակ, պղպեղ, սուրճ, կակաո, շաքարեղեգ, ծխախոտ, սիզալ, բամբակ։ Ձկնորսությունը զարգացած է, Մադագասկարի ջրերում ձկնորսությունն իրականացնում են Ճապոնիան և Ռուսաստանը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադագասկարի որսորդները որսով

Արդյունաբերությունն ապահովում է ՀՆԱ-ի 16,9%-ը։ Արդյունահանվում է գրաֆիտ, կիսաթանկարժեք քարեր, փայլար և քրոմ: 2008 թվականից նավթի արդյունահանում է իրականացվում[1], ինչպես նաև մշակվում են նիկելի[2] և կոբալտի հանքավայրերը (մինչև 3500 տոննա)[3]:

Առավել զարգացած է սննդի արդյունաբերությունը, զարգանում է նաև տեքստիլի, ծխախոտի, թղթի արդյունաբերությունը։ Գործում են նավթի վերամշակման, գյուղատնտեսական մեքենաների, ապակու, ցեմենտի, պարարտանյութերի արտադրության գործարաններ։ Մադագասկարում միակ ավտոարտադրողը Քարենջին է։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողափերը կղզու հիմնական զբոսաշրջային վայրերն են։ Այցելում են նաև Իսալու, Ռանոմաֆանա, Ամբեր Մաունթին, Անկարաֆանցիկ և այլ ազգային պարկեր, կղզու զբոսաշրջիկների մեծ մասը ֆրանսիացիներ են, ինչը պայմանավորված է Ֆրանսիայի հետ նախկինում ունեցած կապով։ 2007 թվականին զբոսաշրջության ոլորտը կազմում էր կղզու ՀՆԱ-ի 6,3%-ը[4]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայաններ

  • ընդհանուր — 83 (2013 թվական), այդ թվում.
    • կոշտ ծածկույթով — 26
    • առանց կոշտ ծածկույթի — 57

Ավտոմեքենաների ճանապարհներ

  • ընդհանուր — 37476 կմ (2010 թվական), այդ թվում.
    • կոշտ ծածկույթով — 6103 կմ
    • առանց կոշտ ծածկույթի — 31373 կմ

Երկաթուղիներ

  • ընդհանուր — 836 կմ (2014 թվական)

Ջրային տրանսպորտ

  • ընդհանուր - 9 նավ (ավելի քան 1000 գրտ) 13,986 գրտ/18,466 տեղաշարժով

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտահանում՝ 3,48 մլրդ դոլար (2018 թվական)[5], հիմնական ապրանքներն են վանիլինը (27,2%), նիկելը (12,3%) և կոբալտը (6,74%), երկրից արտահանվում են նաև տարբեր տեքստիլ ապրանքներ, գյուղատնտեսական հումք և գյուղմթերքներ, այդ թվում՝ մեխակ և այլ համեմունքներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև հանքային հումք (ոսկի, գունավոր մետաղների հանքաքարեր և այլն)

Արտահանման գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ (20.4%), Ֆրանսիա (19.2%), Ճապոնիա (6.15%)

  • Ներմուծում՝ 4.2 մլրդ դոլար (2018 թվական), հիմնական ապրանքներ են՝ մեքենաներ և սարքավորումներ, վառելիք, քիմիական նյութեր, տեքստիլ, սննդամթերք:

Ներմուծման առաջատար գործընկերներն են՝ Չինաստանը (23,1%), Ֆրանսիան (10,7%), ԱՄԷ (10,3%)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Впервые за последние 60 лет началась промышленная добыча нефти на Мадагаскаре.
  2. https://www.metalinfo.ru/ru/news/120779
  3. «Топ-10 крупнейших стран по добыче кобальта в мире». Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2020-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Крупнейшие отрасли промышленности на Мадагаскаре
  5. «Внешняя торговля Мадагаскара на справочнике The Observatory of Economic Complexity (OEC)». Արխիվացված է օրիգինալից 2020-11-25-ին. Վերցված է 2020-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)