Մասնակից:Լենա Սահակյան/Կանանց իրավունքները Կուբայում
Կուբայում, կանայք և տղամարդիկ ունեն հավասար սահմանադրական իրավունքներ՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և սոցիալական դաշտերում, ընտանիքում նույնպես։ Ըստ Կուբայի Սահմանադրության 44–րդ կետի՝ «Պետությունը, ինչպես տղամարդկանց այնպես էլ կանանց ընձեռում է նույն հնարավորությունները, որպեսզի կանայք իրենց լիակատար մասնակցությունը ունենան երկրի զարգացման մեջ»[1]: 2015 թվականի դրությամբ Կուբայի Ազգային ժողովի խորհրդարանական տեղերի 48.9%–ը զբաղեցնում են կանայք[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20–րդ դարի սկզբին, Կուբայում ապրող կանայք հասել էին այնպիսի կարգավիճակի, որը համեմատելի էր Լատինական Ամերիկայի այլ երկրների, օրինակ` Արգենտինայի եւ Չիլիի հետ: 1933 թվականին, Ռամոն Գրիայի 100–օրյա կառավարման ժամանակ, կուբացի կանայք ստացան քվեարկության իրավունք[3]։ 1934–ին տնից դուրս աշխատող և դպրոց հաճախող կանանց տոկոսը գերազանցել է գրեթե բոլոր Լատինական Ամերիկայի երկրներին[4]: Կանայք Կուբայում ընտրվել են Կուբայի ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամներ, ծառայելով որպես քաղաքապետեր, դատավորներ, կառավարության անդամներ, քաղաքային խորհրդականներ և Կուբայի արտաքին ծառայության անդամներ: Գրիային վերադարձավ կառավարություն և նախագահ Ֆուլխենսիո Բատիստաի հովանու ներքո, 1940 թվականին Կուբայի սահմանադրությանը ներկայացրեց արեւմտյան կիսագնդում կանանց կարգավիճակի մասին ամենանորարար կետերից մեկը, արգելելով սեռային խտրականությունը, նա կոչ արեց հավասարապես վճարել երկու սեռերին էլ հավասար աշխատանքի դիմաց: Կուբայի հեղափոխության ընթացքում կանայք մոբիլիզացան և ստացան բարենպաստ իրավունքներ` համեմատած Լատինական Ամերիկայի մնացյալ երկրների հետ: Օրինակ 1975–ին նրանց հաջողվեց կազմել Կուբային ընտանեկան օրենսգիրքը։ Սույն օրենսգիրքը օրենքի ուժից զրկել է ընտանիքում կանանց հանդեպ խտրականությունը[5]։ 1959 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո կուբացի կանանց ֆեդերացիան (ՖԴԿ) դարձավ Հասարակական կազմակերպություն։ Այդ ֆեդերացիան թույլատրել է Կուբայի կառավարությանը սերտորեն վերահսկել կանանց առաջընթացը և ապահովել վերահսկողությունը: Դա կանանց օգնեց հասնել «տպավորիչ հավասարության` համալսարանական կրթության, մեծածավալ վճարումների և տեղական ինքնակառավարման պաշտոնների»[5]: ՖԴԿ-ն Կուբայի կառավարության կողմից ճանաչվեց, որպես «կուբացի առաջադեմ կանանց ազգային մեխանիզմ»: Կազմակերպությունը ուներ ավելի քան 3 միլիոն աշխատակից, ավքեր կազմում էին տարիքային բոլոր շերտերում գտնվող կանանց 85,2 տոկոսը, սկսած 14 տարեկանից: Այդտեղ կար նաև կանանց ուսումնական կենտրոն և հրատարակչությունը։ Ֆեդերացիան, ընդհանուր առմամբ, հավատարիմ է մնում Կուբայի կառավարության նպատակներին` «դառնալ Կուբայի հեղափոխության մի մասը»: Սկսած 1990-ականների «Խաղաղությանը բնորոշ ժամանակաշրջանից» կանայք դարձել են կուբական կյանքի առաջնորդները։ Սեռային խտրականությունը և ռասիզմը առանձնապես իրենց ազդեցությունն ունեն աֆրո-կուբացի կանանց վրա։ Սևամորթ կանայք ստանում են ամենացածր վարձատրվող աշխատատեղերը, ունեն գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ու կրթության ամենացածր մակարդակը: Նրանցից շատերը ապրում են բռնության սպառնալիքներով[6]։ Թեև կուբացի կանայք հասարակության մեջ հավասար դիրք են ձեռք բերել Կուբայի հեղափոխության ընթացքում, սակայն այդ նույն հասարակության մեջ տարածված մեծ թվով անհավասարության դրսևորումներ անհնար է եղել արմատախիլ անել։ Որոշ օրինակներ են.
- «1990-ական թվականներին, երբ Խորհրդային Միության սուբսիդիաները ավարտվեցին, հասարակության մեջ կանայք շարունակեցին ընկալվել միայն որպես մայրեր, խնամակալներ և կողակիցներ։ Դա բերեց այն համոզմանը, որ Կուբան դեռևս լիովին չի հավասարեցրել սեռային պարտականությունները»[5]։
- «Կանայք կառավարությունում բարձր մակարդակի վարչական պաշտոնների միայն մեկ քառորդն էին կազմում»[5]։
- «Քաղաքական ասպարեզում կանանց և տղամարդկանց անհավասարությունը ակնհայտ էր նաև այն ժամանակ, երբ 2006 թվականին Ֆիդել Կաստրոն հիվանդացավ և պետք էր որոշել, թե ով է ստանձնելու պետի պաշտոնը: Նշված 12-15 անուններից, ոչ ոք կին չէր»[5]:
Հիփ–հոփ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիփ-հոփը, մասնավորապես, ռեփը, կուբացի կանանց համար միջոց է՝ արտահայտելու իրենց դժգոհությունը Կուբայում ռասայական և գենդերային խտրականությունների վերաբերյալ: Կուբայի ռեփ խմբերից Կուդրաս Կուբենսիի և Օբեսեսի երգերում կանայք հարգանք են պահանջում իրենց երկրում հաստատված փախստական կանանց համար, ովքեր կատարում են բազմապիսի տնտեսական աշխատանքներ։ Այդ կարևոր ժամանակահատվածում կանայք առաջատար դիրք են գրավել տարբեր տնտեսական, ընտանեկան իրավիճակների կառավարման մեջ և այդպիսով հասարակության մեջ ստացել են ավելի մեծ պատասխանատվություն և նոր իշխանություն: Հանրահայտ պարային ոճը «perreo» կարելի է դիտել որպես այս փոփոխության խորհրդանիշ, որտեղ կանայք պարում են տղամարդկանց առջևից[7]: Ներկայումս կին հիփ-հոփ երգիչների դերը շոուբիզնեսում նույն մակարդակի վրա չէ, որքան իրենց տղամարդ գործընկերներինը: Այնուամենայնիվ, Կուբայի հեղինակավոր գործակալության ներկայացուցիչ Մագիա Լոպեսի աջակցությամբ այս ամենը կարող է փոխվել: Նա ներկայումս աշխատում է կուբայական հիփ-հոփի ասպարեզում կանանց մասնակցությունը մեծացնելու վրա[6]:
Մինչեւ 1959 թվականի հեղափոխությունը Կուբայում աբորտը անօրինական էր, իսկ հակաբեղմնավորիչները անհասանելի էին: Վերարտադրողական առողջության օրենքները ձևավորվել են Իսպանիայում 1870 թ․ քրեական օրենսգրքի համաձայն, խստորեն սահմանափակելով աբորտը[8]: 1936-ին որոշ առավել սահմանափակ օրենքներ վերագրվեցին և տեղ գտան նոր քրեական օրենսգրքում, որը կոչվում էր Սոցիալական պաշտպանության օրենսգիրք[8]: 1960 թվականին ՖԴԿ–ի ստեղծվելուց հետո ջանքեր են գործադրվել Կուբայում կանանց վերարտադրողական իրավունքների բարելավման համար: 1965 թվականին աբորտը ապաքրեականացվեց, իսկ 1979-ին այն դարձավ ազատ ու ավելի մատչելի[9]: Միավորված ազգերի կազմակերպության՝ բնակչության համար պատասխանատու բանկը նշում է, որ 1968-1974 թթ․ օրինական աբորտի չափը վերարտադրողական տարիքի 1000 կանանց համար աճել է 16.5-ից մինչև 69.5-ի[8]: Ներկայումս այդ թիվը կազմում է 47–62 օրինական աբորտներ, վերարտադրողական տարիքի 1000 կանանց համար[8]: Կուբայում վերարտադրողական իրավունքների քննարկմանը՝ հղիության արհեստական ընդհատման ուշադրության կենտրոնում լինելը պայմանավորված է նրանով, որ այն շատ տարածված է նորաստեղծ ընտանիքների շրջանում։ Թերևս, Կուբայի առողջապահական համակարգի ջանքերով այժմ մատչելի և շրջանառության մեջ են հակաբեղմնավորիչները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի բնակչության բաժնի վիճակագրության համաձայն, գնահատվում է, որ ցանկացած մեթոդի հակաբեղմնավորման տարածվածությունը Կուբայում 15-49 տարեկան կանանց շրջանում կազմում է 73.7 տոկոս: Ամենաբարձր տոկոսը կազմել է 2010 թվականին 77,8, իսկ նվազագույնը՝ 1980 թվականին 60 տոկոս[10]:
Տուն, ընտանիք և ծնելիության նվազումը Կուբայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբայի տարածքներից մեկը, որտեղ կանայք շարունակում են առերեսվել անհավասարության, իրենց սեփական տունն է: Չնայած մասնագիտացված աշխատուժում կան բարձր առաջադիմություն և աստիճան ունեցող շատ կանայք, նրանք պատասխանատվություն են կրում նաև իրենց երեխաների, ամուսինների խնամքի, տնային տնտեսությունների՝ կերակրի պատրաստման և տան մաքրման համար[11]: Տնային աշխատանքների անհավասար բաշխումը մասամբ վերագրվում է Լատինական Ամերիկայի երկրներին: Սուր գենդերային նորմերը հանգեցնում են այն հանգամանքին, որ կանայք կրճատում են իրենց աշխատանքային ժամերը և ստանում են ավելի քիչ աշխատավարձ։ Տնային անհամաչափ կենցաղային ծանրաբեռնվածության հետևանքներից մեկն էլ այն է, որ շատ կանայք ընտրում են Կուբայում վերոնշյալ հասանելի աբորտների և հակաբեղմնավորիչների օգտագործումը՝ հետաձգելու, եթե ոչ ամբողջությամբ կանխելու, զավակ ունենալը: Վերջին տարիներին Կուբայի ծնելիության մակարդակը նվազում է: 2016 թվականին երկրի բնակչության աճը գնահատվել 0.13% և կանխատեսվել է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում շարունակելու է դանդաղել բնակչության բնական աճը, եթե ընթացիկ միտումները շարունակվեն[12]: Դրան զուգահեռ, Միացյալ Նահանգների բնակչության աճի տեմպը 2016 թվականին կազմել է 0.7%, Կանադայում՝ 1.2%(2016), իսկ Մեքսիկայում `1.3%: 2016 թվականին աշխարհում բնակչության աճը կազմել է 1.1%[13]:
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն, Կուբան հիմնականում եղել էագրարային հասարակություն, որի տնտսությունը հիմնված էր զբոսաշրջության վրա, հիմնականում Հավանայում: Այդ ոլորտում շատ կանայք ստիպված էին աշխատել որպես աղախիններ կամ մարմնավաճառներ, քանի որ նրանց համար այլ ընտրություններ գրեթե չկային: Մինչ հեղափոխությունը, աշխատող կանանց մոտ 70 տոկոսը ներքին աշխատակիցներ էին, աշխատում էին երկար ժամերով և ցածր աշխատավարձով: Աշխատուժում ընդամենը եղել է շուրջ 194.000 կին, ավելի քան 700.000–ը մնացել է գործազուրկը, իսկ 300.000-ը` ոչ աշխատունակ[14]: Հեղափոխությունից հետո ՖԴԿ-ն պայքարել է կանանց համար հավասար կրթական իրավունքներ ստեղծելու համար: Կազմակերպությունը հանդիպել է Լատինական Ամերիկայի այլ երկրների ներկայացուցիչների հետ, որպեսզի կիսվի կանանց կրթության ոլորտում դրական տեղաշարժի փորձերի վերաբերյալ: ՖԴԿ-ն սկսեց ստեղծել հատուկ դպրոցներ այն կանանց համար, ովքեր տնային ծառայողներ և մարմնավաճառներ էին, նաև հատուկ դպրոցներ աղքատության մեջ ապրող կանանց համար: Այս դպրոցները օգնում էին կանանց ավելի զարգացնել իրենց լայն հմտությունները, և ստանալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն[14]: Այս դպրոցների շնորհիվ եկրում պակասեց անգրագիտությունը։ Երբ Ֆիդել Կաստրոն իշխանությունը վերցրեց իր ձեռքը, Կուբայի բնակչության մեկ քառորդ մասը անգրագետ էր, որի կեսից ավելին կանայք էին: 1961-ին գրեթե ամբողջ երկիրը գրագետ էր, հիմնականում` կամավորների շնորհիվ (որոնցից մոտ 56%-ը երիտասարդ կանայք էին) ովքեր գնում էին գյուղական բնակավայրեր և կրթում մարդկանց[14]: 2011 թվականի դրությամբ կուբացի կանանց 80% հաճախում են համալսարան, իսկ 68%-ը համալսարանի շրջանավարտներ են: Դրան զուգահեռ, 2008 թվականին ԱՄՆ-ում կին շրջանավարտները մոտ 57% էին կազմում[15]: Կուբայում կանայք կազմում են բժշկական համալսարանի ուսանողների մոտ 81%-ը, սակայն ավելի քիչ են մաթեմատիկայի և գիտության ֆակուլտետներում, կազմելով մաթեմատիկայի բաժնի ուսանողների 46%-ը, տեխնիկական գիտությունների՝ 37%-ը և ճարտարագիտության՝ 30%-ը։
Կանանց դերը Կուբայի աշխատուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ աշխարհում մարդիկ մտահոգված են աղքատության ֆեմինիզացիայով։ Համաշխարհային պարենային բանկի (WFP) կողմից կատարված ուսումնասիրության համաձայն յուրաքանչյուր տասը աղքատից յոթը կանայք կամ աղջիկներն են: Չնայած Կուբայում միջին աշխատավարձը 2008–2015թթ. դրությամբ մոտ 494.4 կանոնավոր պեսո (18,66 դոլար) էր, այդ ընթաացքում ավելացել է կանանց թիվը տեխնիկական և մասնագիտական աշխատանքային խմբերում[16]։ Համաշխարհային բանկի գենդերային տվյալների պորտալի համաձայն, Կուբայում կանայք կազմում են աշխատուժի 42%-ը[17]:Ամերիկայի համալսարանի կանանց ամերիկյան ասոցիացիայի (AAUW) կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2011 թվականին կանայք զբաղեցրել են մասնագիտական աշխատուժի մոտ 70%–ը, բուժաշխատողների 69%-ը և կրթական ոլորտում աշխատողների 80%-ը, սակայն միայն 30%–ը գիտատեխնիկական ոլորտում[15]:
Կուբայի հեղափոխության նշանավոր կանայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղափոխությունից հետո Կուբայի կառավարությունում ամենահայտնի կինը Վիլմա Էսպրին էր: Վիլման Ռաուլ Կաստրոյի կինն էր: Նա Կուբացի կանանց ֆեդերացիայի հիմնադիրն էր, Կոմկուսի, ԿԿ Կուսակցության և կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ: Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական ֆակուլտետի աստիճան ուներ: Հեղափոծության ժամանակ նա առաջներդել է գերիներին և սերտ հարաբերությունների մեջ է եղել Ֆիդել և Ռաուլ Կաստրոների հետ[5]։
-
Vilma Espin
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Constitution of the Republic of Cuba, 1976 (as Amended to 2002)» (PDF). Carribeean Elections.
- ↑ http://hdr.undp.org/sites/default/files/2016_human_development_report.pdf United Nations Gender Inequality Index 2015
- ↑ https://www.ascecuba.org/asce_proceedings/ramon-grau-san-martin-cubas-prophet-of-disappointment-1944-1951/ Ehrlich, Ilan. Ramón Grau San Martín: Cuba’s Prophet of Disappointment, 1944–1951. Nov 2011.
- ↑ http://www.historyofcuba.com/history/women1.htm Bunck, Julie. An Excerpt from Fidel Castro & the Quest for A Revolutionary Culture in Cuba From Chapter 3: The Goal of Sexual Equality.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Meade, Teresa (2016). History of Modern Latin America: 1800 to the Present. United Kingdom: Wiley Blackwell. էջեր 250–252. ISBN 9781118772485.
- ↑ 6,0 6,1 http://www.ipsnews.net/2007/08/cuba-black-women-rap-against-discrimination/. Acosta, Dalia. CUBA: Black Women Rap Against Discrimination. Aug 2007.
- ↑ Fairley, Jan. 2008. "How To Make Love With Your Clothes On: Dancing Reggaeton, Gender and Sexuality in Cuba." In Reading Reggaeton (forthcoming, Duke University Press).
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://www.un.org/esa/population/publications/abortion/doc/cubasr1.doc “Cuba Sr1" United Nations Population Publications.
- ↑ Bélanger and Flynn, March 2009. “The Persistence of Induced Abortion in Cuba: Exploring the Notion of an ‘Abortion Culture.’” in Studies in Family Planning.
- ↑ https://www.indexmundi.com/facts/cuba/contraceptive-prevalence “Cuba - Contraceptive prevalence” Index Mundi 2015.
- ↑ https://berkleycenter.georgetown.edu/posts/the-truth-about-gender-equality-in-cuba Wadley, Nicole. The Truth About Gender Equality in Cuba. Oct 2015.
- ↑ http://www.statista.com/statistics/388493/population-growth-in-cuba/. "Cuba - Population Growth 2006-2016." 2017
- ↑ https://data.worldbank.org/indicator/SP.POP.GROW World Bank Population Growth Statistics. 2016.
- ↑ 14,0 14,1 14,2 Randall, Margaret. “WOMEN IN CUBA: Twenty Years Later.” 1981
- ↑ 15,0 15,1 https://www.aauw.org/files/2013/01/Cuba_whitepaper.pdf "Gender Equality and the Role of Women in Cuban Society" 2013.
- ↑ http://www.miamiherald.com/news/nation-world/world/americas/cuba/article89133407.html "Study: Cubans don’t make much, but it’s more than state salaries indicate" Whitefield 2016.
- ↑ http://datatopics.worldbank.org/gender/country/cuba Gender Data Portal, World Bank, 2016.