Մասնակից:Դավթյան Դավիթ 13/Ավազարկղ17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Red Bull, էներգետիկ ըմպելիք, որն արտադրվում է «Red Bull GmbH» ավստրիական ընկերության կողմից։ Ներկայացված է աշխարհի 171 երկրում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Red Bull»-ը ծագել է Թաիլանդի «Krating Daeng» էներգետիկ ըմպելիքից որը թարգմանաբար նշանակում է «կարմիր ցուլ»։«Red Bull Energy Drink» բրենդի հիմնադիրը ավստրիացի ձեռնարկատեր Դիտրիխ Մատեշիցն է։ 1982 թվականին, լինելով «Blendax» միջազգային մարքեթինգային ընկերության տնօրենը, այցելել է Թաիլանդ և նկատել, որ «Krating Daeng»-ը օգնում է բուժել ջեթլագը[2]։ 1984-1987 թվականներին Մատեշիցն աշխատում էր «TC Pharmaceutical» ընկերության հետ, որպեսզի «Krating Daeng»-ը հարմարեցնի եվրոպական շուկային։

Այդ ժամանակ Մատեշիցը և Չալեո Իյուվիդյան հիմնադրել են «Red Bull GmbH» ընկեիրությունը։ Յուրաքանչյուրը ներդրել է 500 000 ԱՄՆ դոլար և ստացել նոր ընկերության բաժնետոմսերի 49%։ Մնացած 2%-ը վաճառվել է Չալեո Շալեմի որդուն՝ պայմանով որ Մատեշիցը կղեկավարի ընկերությունը[3]։ Արտադրանքը թողարկվել է 1987 թվականին որպես գազավորված ըմպելիք։

«Red Bull»-ը առաջին անգամ դուրս է եկել միջազգային շուկա (Հունգարիա) 1992 թվականին իսկ ԱՄՆ (Կալիֆոռնիա)՝ 1997թվականին[4]։ 2008 թվականին «Ֆորբսը» Չալեոյին և Մատեշիցին ներառել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի 260-րդ հորիզոնականում՝ մոտավորապես 4 միլիարդ դոլար կարողությամբ[5]։ 2009 թվականին «Red Bull Shot»-ը 60 մլ ծավալով թողարկվել է Ավստրալիայում։ Դա նրանց պատասխանն էր մրցակից «Mother and Monster»-ին, որոնք մեծացրել էին տարաների ծավալը մինչև 500մլ՝ նվազեցնելով եկամուտը և մեծացնելով դրանց բաժինը շուկայում[6]։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Red Bull և Red Bull Sugarfree[7]

Red Bull Red Bull Sugarfree
Ալպիան ջուր
Տաուրին (400 мг/100 мл)
Կոֆեին (32 мг/100 мл)
B խմբի վիտամիններ, B3 (նիացին), պանտոտենաթթու, B6 (Պիրիդօքսին), B12 (ցիանոկոբալամին)
Սախարոզ Ացեսուլֆամ
Գլյուկոզ Ասպարտամ
Թթվայնության կարգավորիչներ (կիտրոնաթթու, նատրիումի հիդրոկարբոնատ, մագնեզիումի կարբոնատ)
Ներկանյութեր (քաղցր հասարակ կոլեր, ռիբոֆլավին)
Բուրահաղորդիչներ

«Red Bull», սննդային արժեք (100 մլ–ի համար):

  • էներգետիկ արժեք (կալորիականություն) 46 կկալ (195 կՋ),
  • սպիտակուցներ 0 գ,
  • ածխաջրեր 11 գ,
  • ճարպեր 0 գ,
  • վիտամիններ: B3 (նիացին) 8 մգ,
  • B5 (պանտոտենաթթու) 2 մգ,
  • В6 (պիրիդօքսին) 2 մգ,
  • В12 (ցիանոկոբալամին) 2 մգ

«Red Bull Sugarfree», սննդային արժեք (100 մլ–ի համար):

  • էներգետիկ արժեք (կալորիականություն) 3 կկալ (14 կՋ),
  • սպիտակուցներ 0 գ,
  • ածխաջրեր 0 գ,
  • ճարպեր 0 գ,
  • վիտամիններ: B3 (նիացին) 8 մգ,
  • B5 (պանտոտենաթթու) 2 մգ,
  • В6 (պիրիդօքսին) 2 մգ,
  • В12 (ցիանոկոբալամին) 2 մգ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցություն առողջության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսին Գերմանիայի վեց դաշնային հողերում արգելվել է «Red Bull Cola»–յի վաճառքը, քանի որ խմիչքի բաղադրության մեջ գտնվել են կոկայինի էլեմենտներ (0,4 մգ լ)[8]։ Նույն տարվա օգոստոսին՝ գիտական հետազոտությունից հետո, խմիչքը վերադարձել է գերմանական խանութներ։ Հետազոտության ժամանակ պարզվել է, որ խմիչքի մեջ կոկային առհասարակ չկա, իսկ նախորդ հետազոտության ժամանակ նման եզրահանգման էին եկել խմիչքի բաղադրիչ տարրերից մեկի քայքայման պատճառով[9]։

2009 թվականի հունիսին «Red Bull Cola»–ի վաճառքը դադարեցվել է նաև Թայվանում[10]։

Երեխաներին, հղիներին և կերակրող մայրերին, բարձրացված նյարդային արգելակում ունեցող մարդկանց, ինչպես նաև անքնությամբ տառապողներին և գերճնշում ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում այս խմիչքն օգտագործել[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Компания и производитель Red Bull» (ռուսերեն). energydrink-ru.redbull.com. Վերցված է 2019-03-04-ին.
  2. «Face value | Selling energy».
  3. Kerry A Dolan. «Magazine Article»
  4. «Red Bull GmbH Company History»
  5. «The World’s Billionaires»
  6. «Current Issues In Marketing Strategy (2009)». Արխիվացված է օրիգինալից 2010-01-04-ին. Վերցված է 2009-12-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Состав Ред Булл: энергетический напиток Red Bull» (ռուսերեն). energydrink-ru.redbull.com. Վերցված է 2019-03-04-ին.
  8. В Германии запретили колу Red Bull(չաշխատող հղում)
  9. «Red Bull's New Cola: A Kick from Cocaine?». Արխիվացված է օրիգինալից 2010-03-10-ին. Վերցված է 2012-01-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Вслед за Германией «окрыляющий» Red Bull запретили на Тайване
  11. Информация на банке продукта

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]