Մասնակից:Ասատրյան Լիա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարիո Բենեդետտի (իսպ.՝ Mario Benedetti, ամբողջական անունը՝ Մարիո Օռլանդո Համլետ Հարդի Բրեննո Բենեդետտի Ֆարուջիա, ), ուրուգվայցի լրագրող, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդետտին ծնվել է իտալական ներգաղթյալներ Բրեննո Բենեդետտի և Մատիլդա Ֆարուջիաների ընտանիքում։ Չորս տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Մոնտեվիդեո, որտեղ կենտրոնացված էր Ուրուգվայի բնակչության մեկ երրորդ մասը։ Հայրն ուներ ոչ մեծ դեղատուն, ընտանիքն ապրում էր աղքատիկ, հաճախ էր հայտնվում ծանր վիճակում։ 1928-1933 թվականներին Բենեդետտին հաճախել է Մոնտեվիդեոյի գերմանական դպրոց, իսկ դրանից հետո՝ ևս մեկ տարի Միրանդա լիցեյ։ 1935 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված էր թողնել դպրոցը։

14 տարեկանից Բենեդետտին ստիպված է եղել աշխատել ավտոմեքենաների պահեստամասերի ընկերությունում[1] ։ 1938-1941 թվականներին նա ապրել է Բուենոս Այրեսում, որտեղ աշխատել է փոքր հրատարակչությունում՝ որպես սղագրող։ Հետագայում Բենեդետտին անցել է տարբեր հիմնարկներով, որոնք նրա համար դարձել են կյանքի դպրոց։ 1945 թվականին Բենեդետտին վերադարձել է Մոնտեվիդեո և ընդունվել աշխատանքի «Մարչա» շաբաթաթերթի խմբագրությունում։ Այստեղ աշխատել է մինչև 1974 թվականը ներառյալ, երբ խմբագրությունը փակվել է Խուան Մարիա Բորդաբերիի իշխանության ճնշման տակ։ Սկսած 1954 թվականից՝ Բենեդետտին գլխավորել է խմբագրության գրականության բաժինը։

Միաժամանակ նա ղեկավարում էր նաև «Մարգինալիա» (Marginalia) գրական թերթը (1948-1949)։ Հետագայում՝ 1949 թվականին, դարձել է Ուրուգվայի ամենահայտնի ամսագրերից մեկի` «Նումերո» (Número) գրական ամսագրի խմբագրակազմի անդամ: 1964 թվականին նա աշխատել է «Լա Մանյանա» (La mañana) օրաթերթում որպես թատերական քննադատ և գրականությանը նվիրված էջի պատասխանատու: Գրախոսել է «Լա Տրիբունա Պոպուլար» (La tribuna popular) կինոնկարը և համագործակցել հումորային «Պելոդուրո» (Peloduro) ամսագրի հետ: Գրել սկսել է վաղ։ Մանուկ հասակում գրել է արկածային վեպ, որին հաջորդել են բանաստեղծությունները: Առաջին գիրքը հրատարակվել է 1945 թվականին, սակայն նրան լայն ճանաչում է բերել «Կարճատև դադար» վեպը` տպագրված 1960 թվականին:

1966 թվականին Բենեդետտին «Ամերիկայի Տուն» Կուբայի մշակույթի ինստիտուտի կողմից շնորհվող մրցանակի ժյուրիի անդամներից էր, որտեղ ծանոթացել է Ռուբեն Դարիոյի հետ: 1967 թվականին նա մասնակցել է Լատինական Ամերիկայի գրողների երկրորդ կոնգրեսին: Նույն տարում դարձել է «Ամերկիայի Տուն» ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ և գլխավորել գրականության հետազոտության կենտրոնը` աշխատելով այնտեղ մինչև 1971 թվականը:

1960-ականների վերջին և 70-ականների սկզբին Մարիո Բենեդետտին վարել է ակտիվ հասարական-քաղաքական կյանք:

1971 թվականին նա դարձել է Մոնտեվիդեոյի հանրապետական համալսարանի (Universidad de la República) փիլիսոփայական ֆակուլտետի իսպանա-ամերիկյան գրականության բաժնի տնօրեն:

Նույն թվականին Բենեդետին, որն ակտիվ դիրքորոշում էր որդեգրել 1948 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ստորագրված միջամերիկյան ռազմական պայմանագրի դեմ, Տուպամորսի անդամների հետ հիմնել է «Մարտի 26-ի շարժումը»՝ դառնալով «Լայն ճակատ»-ի ձախ կոալիցիայի մասը:

Ռազմական հեղաշրջումից հետո՝ 1973 թվականին, կորցրել է համալսարանի իր պաշտոնը և ստիպված 12 տարով լքել Ուրուգվայը։ Սկզբում գնացել է Բուենոս Այրես, իսկ հետո` 1976 թվականին, Կուբա: 1980 թվականին նա տեղափոխվել է Պալմա դե Մալյորկա: 2 տարի անց նա սկսել է աշխատել «El País» շաբաթաթերթում, իսկ սկսած 1983 թվականից ապրել է Մադրիդում:

1983 թվականի մարտին Բենեդետտին վերադարձել է Ուրուգվայ՝ սկսելով ստեղծագործական նոր փուլ: Նա ղեկավարել է «Brecha» ամսագրի խմբագրությունը, որը դարձել էր «Marcha»-ի հաջորդողը:

Էլիսեո Սուբելիի «Սրտի մութ կողմը» (El lado oscuro del corazón) արգենտինական գեղարվեստական ֆիլմում, որը էկրան է բարձրացել 1992 թվականին, ներկայացվում է ուրուգվայցի պոետի կյանքը, որն ուղեկցվում է Մարիո Բենեդետտիի, Օլիվերիո Հիրոնդոյի և Հուանա Հելմանայի բանաստեղծություններով: Ֆիլմը ցուցադրվել է նաև Բեռլինի կինոփառատոնում և Բենեդետտիին հայտնի դարձրել լայն լսարանի համար:

Բենեդետտին մշտապես իր ժամանակի մի մասը ապրել է Մոնտեվիդեոյում, իսկ մի մասը՝ Մադրիդում:

2006 թվականի հունվարի 26-ին Մարիո Բենեդետտին միացել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Գաբրիել Գարսիա Մարկեսը, Էրնեստո Սաբատոն, Տյագո դե Մելյոն, Էդուարդո Գալեանոն, Կարլոս Մոնսիվայսը, Պաբլո Արմանդո Ֆերնանդեսը, Խորխե Էնրիկ Ադոումը, Պաբլո ՄԻլանեսը, Լուիս Ռաֆաել Սանչեսը, Մայրո Մոնտերոն և Անա Լիդիա Վեգան, որոնք պահանջում էին Պուերտո Ռիկոյի անկախությունը[2]:

Բենեդետտիի վերջին գիրքը` «Testigo de uno mismo» բանաստեղծությունների ժողովածուն, հրատարակել է 2008 թվականին: Մադրիդի իր գրադարանի մեծ մասը նա հանձնել է Ալիկանտեի հետազոտական համալսարանին:

Մարիո Բենեդետտին մահացել է 2009 թվականի մայիսի 17-ին՝ 89 տարեկան հասակում, Մոնտեվիդեոյի իր տանը[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Մարիո Բենեդետտին ամուսնացել է Լուս Լոպես Ալեգրեի հետ: 1973 թվականի հեղափոխությունից հետո Լուս Լոպես Ալեգրեն մնացել է Ուրուգվայում՝ հոգ տանելու իր ծնողների մասին, ուստի ամուսինները 10 տարի միմյանց չեն տեսել: Լուս Լոպեսը մահացել է 2006 թվականին Ալցհայմերի հիվանդությունից։ Կնոջ մահը Մարիոյի առողջության վրա բացասաբար է ազդել։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949-1958 թվականներին Բենեդետտին բազմիցս արժանացել է Ուրուգվայի կրթության նախարարության մրցանակին, որից նա հետագայում հրաժարվել է որոշ գրողների նկատմամբ կատարվող կողմնակալության պատճառով:

1982 թվականին Կուբայի պետական խորհուրդը նրան հանձնել է Ֆելիքս Վարելայի շքանշան, իսկ 1989 թվականին` Աիդա Սանտամարիայի մեդալ:

1986 թվականին գրական ստեղծագործությունների համար արժանացել է Խրիստո Բոտևայի բուլղարական մրցանակի: 1987 թվականին Բրյուսելի «Միջազգային համաներում» մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը նրան պարգևատրել է «Ոսկե բոց» մրցանակով «Գարուն` պառակտված անկյունով» (Primavera con una esquina rota) վեպի համար, որը հետագայում թարգմանվել է աշխարհի 12 լեզուներով։

Բենեդետտիի «Կարճատև դադար» (La tregua) վեպը արգենտինական ռեժիսոր Սերխիո Ռենանայի (Sergio Renán) էկրանավորմամբ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ որպես 1975 թվականի լավագույն օտարալեզու ֆիլմ։ Այն նաև արժանացել է Ֆեդերիկո Ֆելինիի «Ամարկորդ» մրցանակի:

1996 թվականի նոյեմբերի 30-ին Բենեդետտին ստացել է Խուան Խոսե Մորոսոլիի մրցանակ։ 1999 թվականին պարգևատրվել է թագուհի Սոֆիայի իբերո-ամերիկյան պոեզիայի մրցանակով, իսկ 2000 թվականին` Խոսե Մարտինի անվան միջամերիկյան մրցանակով:

2004 թվականին Իսպանիայի Խաեն նահանգի Ալկալա լա Ռեալ քաղաքում Բենեդետտին ստացել է միջազգային էթնիկական փառատոնի «Էթնոսուր» մրցանակ։

2005 թվականի հունիսի 7-ին Սանտանդերի Մենենդես-ի-Պելայոյի միջազգային համալսարանը պարգևատրել է նրան միջազգային Մենենդես-ի-Պելայո մրցանակով` 48 000 եվրոյի չափով:

2007 թվականի դեկտեմբերի 18-ին Բենեդետտին շնորհվել է Ֆրանսիսկո Միրանդայի առաջին կարգի շքանշան, որը Վենեսուելայի բարձրագույն մրցանակն է մշակույթի ոլորտում ունեցած ներդրումների համար:

Բենեդետտին եղել է Ուրուգվայի Հանրապետության համալսարանի, Ալիկանտեի և Հավանայի համալսարանների պատվավոր դոկտոր, Մոնտեվիդեոյի Գրականության ազգային ակադեմիայի պատվավոր անդամ:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Բենեդետտին գրել է մոտ 60 վեպ, հարյուրավոր բանաստեղծություններ, կարճ պատմություններ և պիեսներ:

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1945՝ La víspera indeleble - առաջին հրատարակված գիրքը
  • 1956՝ Poemas de oficina
  • 1963՝ Inventario, Poesía 1950-1958, Poemas del hoyporhoy
  • 1977՝ La casa y el ladrillo
  • 1981՝ Viento del exilio
  • 1986՝ Preguntas al azar
  • 1988՝ Yesterday y mañana
  • 1991՝ Las soledades de Babel
  • 1994՝ Inventario dos (1985-1994)
  • 1995՝ The Exercise of Discretion: Oblivion Is Full of Memory
  • 1996՝ El amor, las mujeres y la vida. Poemas de amor.
  • 1997՝ La vida ese paréntesis
  • 2002՝ Insomnios y Duermevelas,
  • 2004՝ Defensa propia,
  • Little Stones At My Window,
  • Poemas de otros
  • Noción de Patria
  • Sólo mientras tanto
  • Quemar las naves
  • A ras de sueño
  • Letras de emergencia
  • 2008: Testigo de uno mismo

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977՝ La vecina orilla - Մոտակա ափ (թարգմանվել է ռուսերեն)
  • 1960՝ Montevideanos - Մոնտեվիդեացիները (հավաքածու)
  • Aquí se respira bien - Այստեղ հեշտ է շնչել
  • Los pocillos - Սուրճի բաժակներ
  • Acaso irreparable - Հնարավոր է, անուղղելի (թարգմանվել է ռուսերեն)
  • Escrito en Überlingen
  • El reino de los cielos
  • Miss Amnesia - Միսս Մոռացություն (թարգմանվել է ռուսերեն)
  • Una carta de amor
  • La noche de los feos - Տգեղների գիշերը
  • La sirena viuda
  • El buzón del tiempo և այլն

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960՝ El país de la cola de paja
  • La Colección

Սիրավեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953՝ Quién de Nosotros
  • 1960՝ La tregua - Դադար (թարգմանվել է ռուսերեն), 1974 թվականի համանուն ֆիլմի հիմքն է
  • 1965՝ Gracias por el fuego - Շնորհակալություն կրակի համար (թարգմանվել է ռուսերեն), 1984 թվականի համանուն ֆիլմի հիմքն է
  • 1971՝ El cumpleaños de Juan Ángel
  • 1982՝ Primavera con una esquina rota - Բացված անկյունով գարունը (թարգմանվել է ռուսերեն)
  • 1982՝ Vientos del exilio
  • 1984՝ Geografías
  • 1991՝ Las soledades de Babel
  • 1993՝ La borra del café
  • 1996՝ Andamios
  • 2003՝ El porvenir de mi pasado

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958՝ Ida y Vuelta
  • 1979՝ Pedro y el capitán

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդետտիի «Կարճատև դադար» (La tregua) վեպը, որն էկրանավորել է արգենտինական ռեժիսոր Սերխիո Ռենանան (Sergio Renán), առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ որպես 1975 թվականի լավագույն օտարալեզու ֆիլմ։ Այն նաև Ֆեդերիկո Ֆելինիի կողմից արժանացել է «Ամարկորդ» մրցանակի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]