Մասնակից:Աննա Գասպարյան 2008/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armen Avanessian speaks at "Images of Surveillance" at the Goethe Institut New York in 2016
Արմեն Ավանեսյանը ելույթ է ունենում Նյու Յորքի Գյոթե ինստիտուտում գտնվող «Images of Surveillance»-ում, 2016 թվական

Արմեն Ավանեսյան (), ավստրիացի փիլիսոփա, գրականության տեսաբան և քաղաքական տեսաբան: Նա դասավանդել է Բեռլինի ազատ համալսարանում, ի թիվս այլ հաստատությունների, և կրթաթոշակառու էր Կոլումբիայի համալսարանի և Եյլի համալսարանի գերմանական բաժիններում: Արվեստի և փիլիսոփայությանն մեջ սպեկուլյատիվ ռեալիզմի և աքսելերացիոնիզմի վերաբերյալ նրա աշխատանքը լայն լսարան է գտել ակադեմիական շրջանակներից դուրս:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով հայ Արմեն Ավանեսյանը ծնվել է 1973 թվականին Վիեննայում: Ուսուցանել է փիլիսոփայություն և քաղաքագիտություն Փարիզում Ժակ Ռանսիերի մոտ։ Բիլեֆելդի համալսարանում պահպանողական տեսաբան Կարլ Հայնց Բորերի ղեկավարությամբ ավարտել է իր ատենախոսությունը՝ «Հեգնական ոգու ֆենոմենոլոգիան. էթիկան, պոետիկան և քաղաքականությունը արդիականության մեջ» վերնագրով։ Մի քանի տարի աշխատել է որպես ֆրիլանս լրագրող, ամսագրի խմբագիր (Le Philosophoire, Փարիզ) և Լոնդոնի հրատարակչական ոլորտում։

2007-2014 թվականներին դասավանդել է Բեռլինի ազատ համալսարանի Պիտեր Շոնդիի համեմատական գրականության ինստիտուտում։ 2011 թվականին նա հրավիրված դասախոս էր Կոլումբիայի համալսարանի գերմանական ամբիոնում, իսկ 2012 թվականին՝ Եյլի համալսարանի գերմանական ամբիոնում: 2013 թվականից նա այցեր է կատարել և հանդիպումներ ունեցել արվեստի մի շարք դպրոցներում (Նյուրնբերգում, Վիեննայում, Բազելում, Կոպենհագենում, Կալիֆորնիա)[1]։ 2014 թվականին նա դարձել է փիլիսոփայության և քաղաքական տեսության մեջ մասնագիտացված բեռլինյան «Merve Verlag» հրատարակչության գլխավոր խմբագիրը: 2011 թվականին Արմեն Ավանեսյանը հիմնել է երկլեզու հետազոտական և հրատարակչական «Speculative Poetics» հարթակը[2], որը համախմբում է փիլիսոփաներին, գրողներին և արվեստագետներին ամբողջ աշխարհից՝ նոր տեսական գիտակարգ ստեղծելու գաղափարի շուրջ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ատենախոսությանը, որում նա արդեն ուսումնասիրել էր արվեստի, քաղաքականության և փիլիսոփայության հատման կետում ծնված երևույթները, հաջորդեց Ավանեսյանի միտումը գրականության տեսության և լեզվի փիլիսոփայության մեջ նոր մոտեցում մշակելու հարցում[3]: Համագործակցելով այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին է Անկե Հենիգը, նա սկսեց աշխատել 2011 թվականին՝ նոր սպեկուլյատիվ-գոյաբանական մոտեցումները քսաներորդ դարի լեզվի փիլիսոփայությունների հետ կապելու ուղղությամբ, որոնց արդյունքում առավելապես ստեղծվեցին երկու համահեղինակ գրքեր՝ «Ներկա ժամանակ. պոետիկա» (2012, անգլերեն թարգմանություն 2015) և «Metanoia. A Speculative Ontology of Language, Thinking and the Brain» (2014, անգլերեն թարգմանությունը հաջորդեց 2016 թվականին): Ավելին, նա հիմնարար դեր խաղաց աքսելերացիոնիզմի գաղափարը գերմանալեզու քաղաքական փիլիսոփայության մեջ բերելու համար: 2015 թվականին «Wired Magazine»-ը նրան անվանեց մտավոր նորարար՝ հատկապես նշելով նրա մտահոգությունը հետկապիտալիստական գաղափարների հետ կապված[4]։

Ավանեսյանի աշխատանքը սկսել է տարածվել հիմնականում ակադեմիայի շրջանակներից դուրս: Այն ներառում է լայնորեն քննարկված հայտարարություններ ընթացիկ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը, բազմաթիվ դասախոսություններ միջազգային արվեստի և մշակույթի ասպարեզում, ինչպես նաև մեծ թվով հարցազրույցներ և ինտելեկտուալ դիմանկարներ: Դասական ակադեմիական հիմնական հոսքից դուրս Ավանեսյանին բազմիցս հաջողվել է հրապարակային խոսքի մեջ ներմուծել նոր հասկացություններ և տեսական համաստեղություններ[5]: Դրանք մասամբ բաղկացած են նորաբանություններից, մասամբ՝ փոքր շրջանակներում օգտագործվող հասկացություններից, որոնք Ավանեսյանի աշխատանքը որպես խմբագիր վերարտադրում են գերմանալեզու համատեքստում: Օրինակների թվում են «Սպեկուլյատիվ ռեալիզմ», «Արագացում», «Քսենոֆեմինիզմ», «Հիպերստիցիա» և, վերջին շրջանում, «Ժամանակային բարդույթ:. հետժամանակակից» հասկացությունը։ Ընդ որում, հիպերստիցիան սոսկ մեկ այլ հասկացություն չէ, այն նաև նախագծում է մեթոդ, այն է՝ գաղափարների կամ հորինվածքների արդիականացում ներկայում, ապագայից դուրս: Ավանեսյանի գրքերը թարգմանվել են մի քանի լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, հոլանդերեն, իսպաներեն և ֆրանսերեն:

Գրականագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանեսյանի վաղ հրատարակությունները հիմնականում լեզվաբանության, իմաստաբանության և գրականագիտության վերաբերյալ գիտական գրքեր և էսսեներ են: Նրա փիլիսոփայական առաջընթացը տեղի ունեցավ «Սպեկուլյատիվ ռեալիզմի» (Realism Now) մասին խմբագրված հատորներով և «#Արագացում» գրքի գերմանական հրատարակությամբ: Մերվե տեղափոխվելուց հետո նա կենտրոնացավ ներկայիս, դեռևս չհաստատված փիլիսոփայության խմբագրման վրա՝ հատկապես անդրադառնալով ֆեմինիզմի, ֆինանսական տեսության և տեխնոլոգիայի հարցերին: Նա նաև գրքեր է հրատարակել, որտեղ քննարկվում է փիլիսոփայությունը բանաստեղծականացնելու հնարավորությունը։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանեսյանին կարելի է համարել նաև հետժամանակակից արվեստագետ։ Նա օգտագործում է ոչ միայն դասական հրատարակության ձևաչափեր, այլև արվեստի փառատոներ և ցուցահանդեսներ։ 2015 թվականի «Վաղը այսօր /Ընտրված Վիեննայի կողմից» պատկերասրահի փառատոնը, օրինակ, հիմնված էր Ավանեսյանի համանուն էսսեի վրա և միավորում էր քսան համադրողների աշխատանք փաստացի հետկապիտալիզմի գաղափարի հետ։ Իններորդ բեռլինյա Բիենալեի շրջանակներում Ավանեսյանը անցկացրեց երիտասարդ համադրողների տասնօրյա աշխատաժողով՝ նվիրված ժամանակակից արվեստի տնտեսական և քաղաքական մոդելների այլընտրանքներին[6]։ Ավանեսյանը մշտական հեղինակ է այնպիսի արվեստի ամսագրերի, ինչպիսիք են «Spike»-ը, «Texte zur Kunst»-ը և DIS Magazine-ը: Նա նաև հաճախ է գրում արվեստի մասին փիլիսոփայական համատեքստում: Արդեն մի քանի տարի է, ինչ Ավանեսյանը համագործակցում է գրաֆիկ նկարիչ Անդրեաս Թոփֆերի հետ, ինչը հանգեցրել է տպագիր («Merve and Sternberg Press»-ի հետ) հրատարակությունների։

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունակագիր Գեորգ Դիեզի, մեդիատեսաբան Փոլ Ֆեյգելֆելդի և հեղինակ Ջուլիա Զանգեի հետ Արմեն Ավանեսյանը վարում է «60 Հերց» թոք շոուն[7], որը հեռարձակվում է ամեն երկուշաբթի Բեռլինի համայնքային ռադիոյով։ Շոուն իրենից ներկայացնում է 2010-ական թվականների առօրյայի մասին հարցազրույցների և զրույցների տեսքով գեղարվեստական վերարտադրություն: Դրվագները սովորաբար հեռարձակվում են անգլերեն և գերմաներեն լեզուների խառնուրդով:

Ընտրված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Phänomenologie ironischen Geistes – Ethik, Poetik und Politik der Moderne. Wilhelm Fink Verlag, 2010, 978-3-7705-4266-6
  • with Anke Henning: Präsens – Poetik eines Tempus. Diaphanes, 2012, 978-3-03734-223-7
    • Present Tense. A Poetics. (together with Anke Hennig), Bloomsbury 2015
  • with Anke Hennig: Metanoia – Spekulative Ontologie der Sprache. Merve Verlag, 2014, 978-3-88396-351-8
    • Metanoia: Ontologie der Sprache. (together with Anke Hennig) Berlin: Merve, 2014 (English forthcoming with Bloomsbury)
  • with Andreas Töpfer: Speculative Drawing, Sternberg Press, 2014, 978-3-95679-044-7
    • Speculative Drawing. (together with Andreas Töpfer) Berlin: SternbergPress, 2014
  • Überschrift: Ethik des Wissens – Poetik der Existenz. Merve Verlag, 2014, 978-3-88396-365-5
  • Irony and the Logic of Modernity. De Gruyter, 2015, 978-3-11-030220-2
    • Irony and the Logic of Modernity. DeGruyter, 2015
  • Überschreiben. Ethik des Wissens – Poetik der Existenz. Berlin: Merve 2015 (English forthcoming with Sternberg Press Berlin)

Հրատարակող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armen Avanessian, Luke Skrebowski: Aesthetics and Contemporary Art. Sternberg Press, 2011, 978-1-934105-52-8
  • Armen Avanessian, Björn Quiring and Andreas Töpfer: Abyssus Intellectualis. Spekulativer Horror. Merve, 2013, 978-3-88396-342-6
  • Armen Avanessian : Form – Zwischen Ästhetik und künstlerischer Praxis. diaphanes, 978-3-03734-294-7
  • Armen Avanessian, Gabriele Brandstetter and Franck Hofmann : Die Erfahrung des Orpheus. Wilhelm Fink Verlag, 2010,978-3-7705-4927-6
  • Armen Avanessian, Franck Hofmann : Raum in den Künsten : Konstruktion – Bewegung – Politik. Wilhelm Fink Verlag, 2010, 978-3-7705-4658-9
  • Armen Avanessian, Winfried Menninghaus and Jan Völker : Vita aesthetica – Szenarien ästhetischer Lebendigkeit. diaphanes, 978-3-03734-075-2
  • Armen Avanessian : #Akzeleration. Merve Verlag, 2013, 978-3-88396-350-1
  • Armen Avanessian, Jan Niklas Howe : Poetik – Historische Narrative, aktuelle Positionen. Kulturverlag Kadmos, 2014, 978-3-86599-226-0
  • Armen Avanessian, Robin Mackay : #Accelerate – The Accelerationist Reader. Merve Verlag, 2014, 978-0-9575295-5-7
  • Armen Avanessian, Anke Hennig and Steffen Popp : Poesie und Begriff, diaphanes. 978-3-03734-709-6
  • Armen Avanessian, Sophie Wennerscheid : Kierkegaard and Political Theory – Religion, Aesthetics, Politics and the Intervention of the Single Individual. Museum Tusculanum Press, 2015, 978-87-635-4154-1
  • Armen Avanessian, Helen Hester and Jennifer Sophia Theodor (Translation): dea ex machina. Merve Verlag, 2015, 978-3-88396-369-3
  • Armen Avanessian, Gerald Nestler : Making of Finance. 2015, 978-3-88396-374-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aesthetics & Politics Program Welcomes Armen Avanessian». 24700. Արխիվացված օրիգինալից 2016-06-03-ին. Վերցված է 2016-05-12-ին.
  2. «Programmatik des Projekts». Spekulative Poetik. Արխիվացված օրիգինալից 2016-05-05-ին. Վերցված է 2016-05-12-ին.
  3. «Armen Avanessian». geisteswissenschaften.fu-berlin.de. 30 July 2008. Արխիվացված օրիգինալից 2016-06-04-ին. Վերցված է 2016-05-13-ին.
  4. WIRED Germany (19 January 2015), Armen Avanessian // Die Innovatoren und Vordenker 2015, Արխիվացված օրիգինալից 2016-05-02-ին, Վերցված է 2016-05-12-ին
  5. «Armen Avanessian: Theorien für das 21. Jahrhundert». Spike Art Daily. 2 April 2015. Արխիվացված օրիգինալից 2016-05-16-ին. Վերցված է 2016-05-13-ին.
  6. «viennacontemporary 2015 | Talk: curated by_vienna: Tomorrow Today». 10 October 2015. Արխիվացված օրիգինալից 2016-06-23-ին. Վերցված է 2016-05-12-ին – via Vimeo.
  7. «60HZ». Berlin Community Radio. 23 March 2016. Արխիվացված է օրիգինալից 8 May 2016-ին. Վերցված է 2016-05-13-ին.