Մանվել Մարության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Մարության
Ծնվել էհունվարի 1, 1901(1901-01-01)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 19, 1986(1986-10-19) (85 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և դրամատուրգ

Մանվել Մարտիրոսի Մարության (հունվարի 1, 1901(1901-01-01), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 19, 1986(1986-10-19), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Մարությանը ծնվել է Վան քաղաքում։ Նախնական կրթություն ստացել է ծննդավայրում, թատերական կրթություն՝ Վարդան Միրզոյանի (Երևան) և Վիեննայի դրամատիկական ստուդիաներում։ Բեմ է բարձրացել Երևանում, 1917 թվականին՝ Հովհաննես Զարիֆյանի խմբում։ Նրա առաջին գործը բեմադրվել է 1918 թվականին Երևանում։

Իրանում նրա գործունեությունը բաժանվում է 4 շրջանի։ 1921 թվականին անցել է Իրան, մասնակցել Մկրտիչ Թաշճյանի ներկայացումներին, ապա թատերական գործունեություն ծավալել Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Իրանի «Հայ ուսանող դերասաններ» խմբի հետ բեմադրել է մի քանի ներկայացումներ։ 1934-1937 թթ. Թեհրանում ձեռնամուխ է եղել թատերական ստուդիայի հիմնմանը, որը հայերենով բեմադրությունների պատճառով 1937 թվականին փակվել է։ 1942-1945 և 1960-1979 թվականներին Մարությանը դարձյալ հանդես է եկել Իրանում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ, հանդես եկել տարբեր դերերով։

Հեղինակ է տասից ավելի պիեսների («Կոմիտաս», «Դերասանի ցնորքը» են)։ Եղել է Թեհրանի «Հայ ակումբի» վարիչ, իրանահայ գրողների միության նախագահ։ 1969 և 1971 թվականներին Թեհրանում հրատարակվել են Մարությանի «Երբ իջնում է վարագույրը» հուշերի գրքի 1-2 հատորները։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Մարությանը խաղացել է շուրջ 150 դեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 354