Մանհայմ գեղարվեստի սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանհայմ գեղարվեստի սրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄանհայմ[1]
Հասցե68165
Հիմնադրվել է1907
Կայքkuma.art
Քարտեզ
Քարտեզ

Մանհայմ գեղարվեստի սրահ կամ Մանհայմի արվեստի սրահ (գերմ.՝ Kunsthalle Mannheim), ժամանակակից արվեստի թանգարան Գերմանիայի Մանհայմ քաղաքում։ Հիմնադրվել է 1909 թվականին։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունշտալեի սեփական հավաքածուն ներառում է նկարիչների 1500 աշխատանքներ, որոնց թվում են Պոլ Սեզանի և Վասիլի Կանդինսկու, ինչպես նաև Անսելմ Կիֆերի 38 ստեղծագործությունները, որոնք ապահովված են գործարար Հանս Գրոտի երկարաժամկետ վարկով[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերման Բիլինգի նախագծով շենքը կանգնեցվել է որպես ժամանակավոր կառույց քաղաքի 300-ամյակին նվիրված 1907 թվականին «Արվեստի միջազգային ցուցահանդեսին» մասնակցելու համար։ Այն ի սկզբանե ենթադրվում էր քանդել այս ցուցահանդեսից հետո, սակայն հետագայում վերածվում է քաղաքային պատկերասրահի։

Համբուրգի ճարտարապետներ Գերկանի, Մարգի և գործընկերների կողմից 2018 թվականին բացվել է 1200 քառակուսի մետր նոր տարածք, որտեղ կան յոթ ցուցասրահներ և 22 մետր բարձրությամբ ապակե տանիք։ Բետոնի, ապակու և պողպատի կառուցվածքը պատված է բրոնզե շերտով[2]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1909-1923 Ֆրից Վիչերտ
  • 1923-1923 Գուստավ Ֆրիդրիխ Հարթլաուբ
  • 1933-1959 Վալտեր Պասարգե
  • 1959-1983 Հայնց Ֆուխս
  • 1984-2002 Մանֆրեդ Ֆաթհ
  • 2002-2007 Ռոլֆ Լաուտեր
  • 2008-2019 Ուլրիկե Լորենց
  • Սկսած 2019 Յոհան Հոլթեն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 Catherine Hickley Kunsthalle Mannheim unveils €68m extension backed by German billionaire (английский) // The Art Newspaper. — 2018.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buderer, Hans-Jürgen, & Hille, Karoline: Entartete Kunst - Beschlagnahmeaktionen in der Städtischen Kunsthalle Mannheim 1937, Städtische Kunsthalle Mannheim 1987 (Kunst + Dokumentation 10) ISBN 3-89165-046-9, second revised edition ISBN 3-89165-066-3
  • Dorn, Roland (et alt.): Stiftung und Sammlung Sally Falk, Städtische Kunsthalle Mannheim 1994 (Kunst + Dokumentation 11) ISBN 3-89165-045-0
  • Ellrich-Schumann, Christine: Eine Kunstsammlung entsteht. Die Entwicklungsgeschichte der städtischen Kunstsammlung in der Kunsthalle Mannheim von ihren Anfängen bis zum Jahre 1933, Gardez! Verlag, St. Augustin 1997 ISBN 3-928624-56-3
  • Scotti, Roland: Die "Internationale Kunst-Ausstellung" 1907 in Mannheim, Städtische Kunsthalle Mannheim 1985 (Kunst + Dokumentation 9) ISBN 3-89165-038-8
  • Inge Herold. Skulpturen. Kunsthalle Mannheim, Neuerwerbungen seit 1989, Kunsthalle Mannheim, 1995, ISBN 3-89165-094-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանհայմ գեղարվեստի սրահ» հոդվածին։