Մանիսա լեռ
Մանիսա լեռ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածքային միավոր | Մանիսայի մարզ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1513 մետր |
Երկարություն | 20 կմ |
Լայնություն | 12 կմ |
Մանիսա[2] (թուրքերեն՝ Manisa Dağı, Spil Dağı), լեռ Թուրքիայում, Մանիսա և Իզմիր մարզերում։ Նախկինում հայտնի է եղել Սիպիլ անվանմամբ[3][4] (հին հունարեն՝ Σίπῠλος): Բոզդագլար[tr] լեռների ճյուղավորում է, հնում հայտնի ինչպես Տմոլ[5][6][7] (Τμῶλος): Հիշատակվել է Հոմերոսի կողմից[8]։ Այն հանդիպում է լիդիական շատ առասպելների և պատմական հեքիաթների մեջ, որոնք այն համարում էին իրենց երկրի «սիրտը» (այժմ՝ Եգեյան տարածաշրջան)։ Սարի լանջին գտնվում էր Սիպիլի մոտակայքում գտնվող հին Մագնեսիա քաղաքը[9][10], որի տեղում այժմ Մանիսա քաղաքն է։
Ըստ ավանդույթի Զևսը Սիպիլի վրա Պանդարեուսին վերածեց լեռան, իսկ Տանտալոսը կայծակով հարվածեց և նրա գլխին շրջեց Սիպիլ լեռը[11]։ Պավսիանասը պնդում է, որ Սիպիլի վրա տեսել է Տանտալոսի գերեզմանը[12], գագաթում էր գտնվում Մայր Պլաստենայի տաճարը և Պելոպի գահը[13]։ Ավանդության համաձայն, Նիոբեն քարի է վերածվել մոր վշտից, և աստվածները նրան տեղափոխել են Սիպիլի գագաթ[8][14]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիպիլ լեռը տեղակայված է Մանիսա քաղաքից ոչ ավելի քան 5 կմ հեռավորոության վրա, լավ երևում է ճանապարհից, որը տանում է դեպի Իզմիր։ Բարձրությունը՝ 1517 մոտր ծովի մակարդակից։ Լեռը և հարակից անտառները 1968 թվականից համարվում են ազգային այգի, որը հատկապես հայտնի է իր վայրի վարդակակաչներով[15]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջում ժայռի մեջ փորագրվել է հին հունական աստվածուհի Նիոբեյի արձանը. առասպելները նրա ստեղծումը վերագրում են Բրոտեասին[16]։ Համաձայն բյուզանդիացի պաշտոնյա Յոհան Լիդի (VI դ.) խոսքերի՝ «Տիտանների ճակատամարտ» էպիկական բանաստեղծության (մ.թ.ա. VII դ.) անհայտ հեղինակը հաստատում է, որ Զևսը ծնվել է ոչ թե Կրետեում, այլ Սիպիլ լեռան մետ։
Սիպիլիս կամ Սիպիլում անվանումները գործածվել են Պլինիոս Ավագի (I դ.) կողմից որպես տեղանուն, որտեղ տեղակայված է եղել ուշագրավ քաղաքը, Տանտալիդա անունով, իր հիմնադիր Տանտալոսի անունից, ով ղեկավարում էր շրջանը[17]։
Մեր թվարկությունիցառաջ լեռան շրջակայքում էլեկտրահանք էին արդյունահանում[18]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանիսայի Տարզանը
- Յամանլար
- Թուրքիայի լեռներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Карты государств (ГУГК и Роскартография)//Греция//2001
- ↑ Н. Обнорский (1890–1907). «Сипил». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ВТ-РСКД//Sipylus//էջեր=1257
- ↑ Гомер. Илиада. II, 866
- ↑ Н. Обнорский (1890–1907). «Тмол». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ВТ-РСКД//Тмол//страницы=1399
- ↑ 8,0 8,1 Гомер. Илиада. XIV, 614
- ↑ ВТ-РСКД//Magnesia//страницы=814
- ↑ Страбон. География. XII, 8, 18; с. 579
- ↑ Антонин Либерал. Метаморфозы. XXXVI, 3
- ↑ Павсаний. Описание Эллады. II, 22, 3
- ↑ Павсаний. Описание Эллады. V, 13, 7
- ↑ Софокл. Антигона 823—833
- ↑ Spil Dağı Milli Parkı (թուրքերեն) на сайте parklarimiz.com
- ↑ Павсаний. Описание Эллады III 22, 4
- ↑ «Гора Сипил». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին. (անգլ.) на сайте mlahanas.de
- ↑ «Древнейшее золото — Лидия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին. (ռուս.) на сайте urm.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Турция: Маниса лежит между горами Сипил и рекой Гедиз (ռուս.) на сайте avialine.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիսա լեռ» հոդվածին։ |
|