Մանգասար Մանգասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանգասար Մանգասարյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1859(1859-12-29)[1]
ԾննդավայրՕսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 26, 1943(1943-06-26)[2] (83 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԳերեզմանChapel of the Pines Crematory[3]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Ռոբերթ քոլեջ
Գրական ուղղություններաթեիզմ
ԶավակներՖլորա Զաբել
 M. M. Mangasarian Վիքիպահեստում

Մանգասար Մկրտիչի Մանգասարյան (անգլ.՝ Mangasarian Mangasar Magurditch, դեկտեմբերի 29, 1859(1859-12-29)[1], Օսմանյան կայսրություն - հունիսի 26, 1943(1943-06-26)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), հայազգի ամերիկացի ռացիոնալիստ և աշխարհիկ գրող, բանասեր և փիլիսոփա[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգասար Մանգասրյանը ծնվել է Օսմանյան կայսրության Մաշգերում (այժմ՝ Թուրքիայում)։ Սովորել է Կոստանդնուպոլսի Ռոբերթ քոլեջում և 1878 թվականին ձեռնադրվել է Մարսովանում որպես քահանա։

Մոտ 1881 թվականին մեկնել է ԱՄՆ, ընդունվել է Փրինսթոնի համալսարան, ուսանել աստվածաբանություն[4]։ 1882-1885 թվականներին Մանգասար Մանգասարյանը Ֆիլադելֆիայի Պրեսբիտերական եկեղեցում հոգևոր հովիվ (պաստոր) է եղել. Նա հրաժարական տալով՝ դարձել է անկախ քարոզիչ և «անկախ կրոնի» դասախոս Նյու Յորքում։ 1892 թվականին նա դարձել է Չիկագոյի Էթիկական մշակույթի միության ղեկավար, որը հիմնադրել էր Ֆելիքս Ադլերը։ 1900 թվականին նա կազմակերպել է Չիկագոյի Անկախ Կրոնական Միություն՝ իրատեսական խումբ, որի հովիվը մնացել է մինչև 1925 թվականը։ Նա թոշակի է անցել Պիեմոնտում (Կալիֆորնիա), որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը[5]։

Մանգասարյանը գրել է մի շարք գրքեր, որոնք թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ օտար լեզուներով։ Նար հիմնականում կենտրոնացել է կրոնական քննադատության ու կրոնի փիլիսոփայության վրա։

Մանգասարյանն իրեն համարել է ռացիոնալիստ կամ աշխարհիկ մարդ, ոչ թե աթեիստ, քանի որ նա աթեիզմը դասում էր չստուգելի հավատամքների շարքում[6]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգասար Մանգասարյանն աշխատակցել է ամերիկյան մամուլին։ 1890-ականներին առանձին գրքերով հրատարակել է «Ավետարանը քողազերծված», «ճշմարտությունը Հիսուսի մասին», «Վոլտեր», «Հրեան և քրիստոնյան», «Շեքսպիրի հայացքով», «Կին և ոճիր», «Ինչի եմ հավատում» և այլ աշխատություններ։ Նրա ամենահայտնի՝ «Ճշմարտությունը Հիսուսի մասին. Նա առասպել է» (1909) և «Ավետարանը քողազերծված» (1911) գրքերը վերաբերում են պատմական Հիսուսի գոյության դեմ ապացույցներին։ Նա նաև գրել է հարյուրավոր էսսեներ և դասախոսություններ ժամանակի հարցերի վերաբերյալ։ Նրա գրքերն ու էսսեները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ օտար լեզուներով։ Նրա գրելու ընդհանուր թեման կրոնական քննադատությունն ու կրոնի փիլիսոփայությունն էր։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1885 - «Ձայնը արևելքից»[7]
  • 1902 - «Մի նոր Վարդապետություն»[8]
  • 1903 - «Քրիստոնեական գիտություն, կատակերգություն չորս գործողությամբ»[9]
  • 1905 - «Բարոյականություն առանց Աստծո. ներառյալ Խիստ Վերապատվելի եպիսկոպոս Անդերսոնին ուղղված նամակ»[10]
  • 1908 - «Մանգասարյան-Կրեպսի բանավեճը «Արդյո՞ք Հիսուսը երբևէ ապրել է» հարցի շուրջ»[11]
  • 1909 - «Իմ մտքի պատմությունը կամ ինչպես ես դարձա ռացիոնալիստ»[12]
  • 1909 - «Ճշմարտությունը Հիսուսի մասին, արդյոք նա առասպել է»[13]
  • 1910 - «Ինչպես հորինվեց Աստվածաշունչը»[14]
  • 1910 - «Արժե՞ արդյոք կյանքն ապրել առանց անմահանալու»[15]
  • 1911 - «Ավետարանը քողազերծված»[16]
  • 1913 - «Ճիզվիտները և նրանց բարոյականությունը, (Ռացիոնալիստը)»[17]
  • 1913 - «Սուրբ-կախարդ Ժաննա դ Արկի պատմությունը»[18]
  • 1919 - «Իռլանդական հարցը. Անկախ կրոնական հասարակությանը տրված դասախոսության հաշվետվություն»[19]
  • 1922 - «Ի՞նչ է քրիստոնեական գիտությունը»[20]
  • 1926 - «Անուշադրության մատված Գիրքը կամ Բացահայտված Աստվածաշունչը»[21]

Վերահրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճշմարտությունը Հիսուսի մասին, արդյոք նա առասպել է»[22]
  • «Ինչպես հորինվեց Աստվածաշունչը. Դասախոսություն»[23]
  • «Արժե՞ արդյոք կյանքն ապրել առանց անմահության»[24]
  • «Բարոյականություն Առանց Աստծո. Ներառյալ Նամակ ուղղված Խիստ Վերապատվելի Եպիսկոպոս Անդերսոնին»[25]
  • «Հռոմի օրենքն Իռլանդիայում. Դասախոսություն Անկախ կրոնական հասարակության առջև»[26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Los Angeles TimesLA: 1881. — ISSN 0458-3035; 2165-1736
  3. Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 studio, 5165m. «Anunner.com - ՄԱՆԳԱՍԱՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «Mangasar Magurditch Mangasarian». American Atheists. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. Mangasarian, M. M. (1909). The story of my mind; or, How I became a rationalist. Chicago: Independent Religious Society.
  7. A Voice from the Orient (J. G. Ditman, 1885)
  8. A New Catechism (Chicago: Independent Religious Society, 1902)
  9. Christian Science, a Comedy in Four Acts (Chicago: Independent Religious Society, 1903)
  10. Morality Without God: Including Letter to Right Rev. Bishop Anderson (Chicago: Independent Religious Society, 1905)
  11. The Mangasarian-Crapsey Debate on The Question: "Did Jesus Ever Live?" (Chicago: Independent Religious Society, 1908)
  12. The Story of My Mind; or, How I Became a Rationalist (Chicago: Independent Religious Society, 1909)
  13. The Truth About Jesus, Is He a Myth? (Chicago: Independent Religious Society, 1909)
  14. How the Bible was Invented (Chicago: Independent Religious Society, 1910)
  15. Is Life Worth Living Without Immortality? (Chicago: Independent Religious Society, 1910)
  16. The Bible Unveiled (Chicago: Independent Religious Society, 1911)
  17. The Jesuits and Their Morals, (The Rationalist) (Unknown publisher, 1913)
  18. The Story of Joan of Arc the Witch-Saint (Chicago: Independent Religious Society, 1913)
  19. The Irish Question: Report of a Lecture Delivered Before the Independent Religious Society (Chicago: Independent Religious Society, 1919)
  20. What is Christian Science? (London: Watts & Co, 1922)
  21. The Neglected Book or The Bible Unveiled (New York: Truth Seeker Company, 1926)
  22. Mangasarian, Mangasar Magurditch (2006). The Truth About Jesus, Is He a Myth?. Charleston, South Carolina: BiblioBazaar. ISBN 1-4264-1499-4.
  23. Mangasarian, Mangasar Magurditch (2008). How The Bible Was Invented: A Lecture. Whitefish, Montana: Kessinger Publishing. ISBN 978-0-548-90823-5.
  24. Mangasarian, Mangasar Magurditch (2008). Is Life Worth Living Without Immortality?. Whitefish, Montana: Kessinger Publishing. ISBN 978-0-548-85500-3.
  25. Mangasarian, Mangasar Magurditch (2008). Morality Without God: Including Letter To Right Reverend Bishop Anderson. Whitefish, Montana: Kessinger Publishing. ISBN 978-0-548-84313-0.
  26. Mangasarian, Mangasar Magurditch (2008). Rome Rule In Ireland: A Lecture Delivered Before The Independent Religious Society, Orchestra Hall, Chicago (1909) [Հռոմի օրենք Իռլանդիայում. Դասախոսություն Անկախ կրոնական հասարակության առջև]. Whitefish, Montana: Kessinger Publishing. ISBN 978-0-548-88281-8. նվագախմբի դահլիճում, Չիկագո

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգասար Մանգասարյան» հոդվածին։