Մայ Արնելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայ Արնելլ
Ծնվել էապրիլի 30, 1910(1910-04-30)[1]
ԾննդավայրGöteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[1]
Վախճանվել էհունիսի 10, 2005(2005-06-10)[1] (95 տարեկան)
Մահվան վայրAnnedals parish, Գյոթեբորգ համայնք, Վեստրա Գյոթալանդ, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՎալանդի գեղարվեստի դպրոց և Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի

Մայ Վիլմա Արնելլլ (շվեդ.՝ Maj Vilma Arnell, ծննդյամբ` Նիլսսոն, ապրիլի 30, 1910(1910-04-30)[1], Göteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[1] - հունիսի 10, 2005(2005-06-10)[1], Annedals parish, Գյոթեբորգ համայնք, Վեստրա Գյոթալանդ, Շվեդիա[1]), շվեդ նկարիչ։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայ Արնելլը ծնվել է 1910 թվականին, Գյոթեբորգում։ Նրա ծնողներն էին Ռոբերտ Վալդեմար Նիլսոնը և Վիլհելմինա Ռոբինսոնը։ Գյոթեբորգի աղջիկների դպրոցն ավարտելուց հետո Մայը Ստոկհոլմում սովորել է ձևարարություն, այնուհետև աշխատել է Գյոթեբորգի տեքստիլ գործարանում, որտեղ էլ ստեղծել է հագուստի էսքիզներ։ 1933 թվականին ամուսնացել է Հելգ Արնելլի հետ, որը քաղաքացիական ինժեներ էր, և Մայը դադարել է աշխատել։ Ամուսիններն ունեցել են երեք երեխա[2]։

1940 թվականին Մայ Արնելլն ընդունվել է Գյոթեբորգի գեղարվեստի դպրոց (Göteborgs Musei rit-och målarskola, այժմ՝ Վալանդի ակադեմիա), որտեղ սովորել է մինչև 1945 թվականը։ Նա իր ուսուցիչներից, հատկապես գնահատել է Նիլս Նիլսոնին։ Մայ Արնելլի համար ոգեշնչման հիմնական աղբյուրներից մեկը եղել է Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանի ֆրանսիական գեղանկարչության հավաքածուն, որտեղ, ի թիվս այլոց, ներկայացված էին Պիեռ Բոնարի, Անրի Մատիսի, Պոլ Սեզանի և Մորիս դը Վլամինկի գործերը։ 1953 թվականին Արնելլը սովորել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որից հետո ուսումնական ուղևորություններ է կատարել Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա և Նիդերլանդներ։ Ժամանակի ընթացքում Մայ Արնելլի տունը դարձել է Գյոթեբորգի նկարիչների հանդիպման վայրը,այստեղ հավաքվել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Օլլե Սկագերֆորսը, Ալֆ Լինդբերգը, Բենգ Քրիստինսոնը, Գուդրուն Առնինգը և այլն[2]։

Մայ Արնելլը սկսել է նկարել այնպիսի ոճով, որը մոտ է այսպես կոչված «Գյոթեբորգի գունանկարիչների» գեղանկարչությանը։ 1940-ականների վերջին նրա վաղեմի ստեղծագործությունների պայծառ գույները տեղի են տվել ավելի մուգ ներկապնակին, բայց ավելի ուշ նկարիչը կրկին վերադարձել է իր նախնական ոճին։ 1950-ական թվականներից մինչև 1990-ական թվականները նա իր աշխատանքները ցուցադրել է Շվեդիայի տարբեր գեղարվեստի պատկերասրահներում, այդ թվում` հարազատ Գյոթեբորգում, Ստոկհոլմում և Մալմյոյում։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել միայն 1975 թվականին և նա համաժողովրդական ճանաչում է ստացել 1990-ականներին։ Առավել հայտնի է դարձել նրա ուշ շրջանի գեղանկարչությունը, հիմնականում գեղանկարները և առաջին հերթին բնանկարներն ու նատյուրմորտները։ Նրա շատ բնանկարներ նկարվել են Չյոռն կղզում[2]։ Մեյ Արնելլը շարունակել է աշխատել մինչև խորը ծերություն։

Մայ Արնելլը մահացել է 2005 թվականին, 95 տարեկան հասակում։ Թաղված է Գյոթեբորգում։ 2006 թվականին հայրենի քաղաքում անցկացվել է նրա ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը։ Մայ Արնելլի գործերը ներկայացված են Շվեդիայի ազգային թանգարանի, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանի, Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանի և Մալմյոյի արվեստի թանգարանի հավաքածուներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Maj Vilma Arnell 1910-04-30 — 2005-06-10 Konstnär
  2. 2,0 2,1 2,2 2,3 Svenskt kvinnobiografiskt lexikon

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexandra Herlitz. «Maj Vilma Arnell». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • Edwards, Folke (1995). Maj Arnell. Stockholm: Raster. Libris länk. ISBN 91-87214-57-1
  • Hundrade och en Göteborgskvinnor / Lisbeth Larsson (red). Arkiv i väst, 0283-4855 ; 22. Göteborg: Riksarkivet, Landsarkivet i Göteborg. 2018. sid. 65-68. Libris länk. ISBN 9789198465747