Jump to content

Մահ Վենետիկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահ Վենետիկում
իտալ.՝ Morte a Venezia
Երկիր{{{2}}} Իտալիա
{{{2}}} Ֆրանսիա
ԺանրԴրամա
ԹեմաՀամաճարակ
ՀիմքՄահ Վենետիկում
Թվական1971
Լեզուանգլերեն[1], իտալերեն[2], լեհերեն և ֆրանսերեն
ՌեժիսորԼուկինո Վիսկոնտի
ՊրոդյուսերԼուկինո Վիսկոնտի
Սցենարի հեղինակԼուկինո Վիսկոնտի
Նիկոլա Բադալուկկո
ԴերակատարներԴիրկ Բոգարտ
Բյորն Անդերսեն
ՕպերատորՊասկուալինո դե Սանտիս
ԵրաժշտությունԳուստավ Մալեր
ՄոնտաժՌուջերո Մաստրոյաննի
Պատմվածքի վայրՎենետիկ
Նկարահանման վայրՎենետիկ
ԿինոընկերությունAlfa Cinematografica, Warner Brothers Pictures
Տևողություն130 րոպե
Բյուջե$5 000 000
 Morte a Venezia (film) Վիքիպահեստում

Մահ Վենետիկում (իտալ.՝ Morte A Venezia), 1971 թվականին Լուկինո Վիսկոնտիի կողմից նկարահանված դրամա, Թոմաս Մաննի համանուն վիպակի մոտիվներով։ Ֆիլմում արծածվում են կյանքի, մահվան և միասեռական սիրո հարցեր[3]։ Ֆիլմն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների[4]։

Հոգեկան և ստեղծագործական ճգնաժամ ապրող կոմպոզիտորը (գրքում՝ գրող) գալիս է հանգստանալու Վենետիկի մոտ գտնվող Լիդո ծովափում, փորձելով կտրվել իր ծանոթներից, բարեկամներից։ Սակայն նա այստեղ հանգիստ չի գտնում, քանի որ նա տարվում է այնտեղ ընտանիքի հետ հանգստացող լեհ պատանիով։ Վենետիկում տարածվում է խոլերայի համաճարակ, որի մասին չեն հայտնում հանգստացողներին։ Կոմպոզիտորը հիշում է իր կյանքի կարևորագույն պահերը, վերելքներն ու անկումները և վերաարժևորում է դրանք։ Սակայն հիվանդությունը հասնում է նաև նրան։

Ֆիլմն առանձնանում է բավականին քիչ խոսակցություններով։ Չնայած դրան, ռեժիսորի հանճարեղության շնորհիվ ֆիլմի ամեն կադր ցուցադրում է հերոսի ներքնաշխարհում կատարվող փոփոխությունները, նրա զգացողություններն ու ցանկությունները։ Դրան օգնում է նաև օպերատորական բարձր աշխատանքը։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների և կինոդիտողների կողմից ֆիլմն արժանացամ մեծ և բարձր արձագանքի[5]։

Ֆիլմն արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի հոբելյանական մրցանակին, սակայն գլխավոր մրցանակը շահեց բրիտանացի ռեժիսոր Ջոզեֆ Լոուզիի «Միջնորդը» ֆիլմը։ Մրցանակաբաշխության մի քանի մասնակիցներ սա համարեցին վիրավորանք Լուկինո Վիսկոնտիի համար[6]։

Պարգևներ[4]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  2. Unifrance — 1949.
  3. Игорь Семёнович Кон «Лунный свет на заре» Часть 2. 2-7. Все цвета радуги. Издательство ACT - Олимп, М., 2003. ISBN 5-17-015194-2, 5-8195-0836-Х
  4. 4,0 4,1 Awards for Morte a Venezia (1971) at IMDb
  5. Rotten Tomatoes: Death in Venice - Critics
  6. «Сергей Кудрявцев «Экзистенциальная ретро-драма»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահ Վենետիկում» հոդվածին։