Բյորն Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյորն Անդերսեն
Ծնվել էհունվարի 26, 1955(1955-01-26)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի մնջախաղի և դերասանական գործի ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունկինոդերասան և կոմպոզիտոր
Ամուսին(ներ)Susanna Román?[2]

Բյորն Յուհան Անդերսոն (շվեդ.՝ Björn Johan Andrésen, հունվարի 26, 1955(1955-01-26)[1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ դերասան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ստոկհոլմի Ադոլֆ Ֆրեդերիկի երաժշտական վարժարանը։ Առաջին անգամ կինոյում խաղացել է 15 տարեկանում՝ նկարահանվելով «Սիրային պատմություն» (En kärlekshistoria) ֆիլմում (1970, ռեժիսոր՝ Ռոյ Անդերսոն)։

Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Թոմաս Մաննի «Մահ Վենեցիայում» ֆիլմում Տաձիոյի դերը խաղալուց հետո (1971, ռեժիսոր՝ Լուկինո Վիսկոնտի)։ Հետագայում Անդերսոնը բացասաբար է խոսել այդ դերի մասին՝ բացատրելով, որ հասուն մարդու տարվածությունը դեռահասով իր համար բացարձակապես անընդունելի է, իսկ դերն ավելի լավ հասկանալու համար ռեժիսորի հետ գեյ-ակումբներ այցելելն իր վրա շատ տհաճ տպավորություններ է թողել։ 2003 թվականին նա կտրականապես դեմ է արտահայտվել իր լուսանկարի (Տաձիոյի դերում) հայտնվելուն Ժերմեն Գրիրի «Գեղեցիկ պատանի» գրքի կազմին, քանի որ այդտեղ նա ներկայացված էր որպես էրոտիկ օբյեկտ (հրատարակողները պարտավոր չէին Անդերսենից թույլտվություն հարցնել, քանի որ լուսանկարի հեղինակային իրավունքները պատկանում էին լուսանկարիչ Դեյվիդ Բեյլիին)[3]։ 2002 թվականի իր հարցազրույցում Անդերսոնը ասել է, թե Տաձիոյի դերն իր համար տրավմատիկ չի եղել, բայց ստվերի պես հետևում է իրեն. «Իմ կյանքը առանց դրա ավելի հեշտ կլիներ, բայց ոչ այնքան հետաքրքիր»[4]։

Հետագայում Անդերսոնը նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում, մի քանի տարի աշխատել է Ճապոնիայում։ 1983 թվականին ամուսնացել է, ունի մեկ դուստր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1970 Շվեդական սիրո պատմություն En kärlekshistoria ... Պերի ընկերը
1971 Մահ Վենետիկում Morte a Venezia Տաձիո
1977 Bluff Stop Bluff Stop Ստեֆան
1981 Աննենգամիտ սպանություն Den enfaldige mördaren Հրեշտակ
1982 Պատժիչ Gräsänklingar Ասա
1985 Smugglarkungen Smugglarkungen թենիսիստ
1986 Morrhår & ärtor Morrhår & ärtor դաշնակահար
1987 Lysande landning Lysande landning Ալեքս Լենկե
1989 Maskrosbarn Maskrosbarn Ֆրեդրիկ
1990 Lucifer Sensommer - gult og sort Lucifer Sensommer - gult og sort Մաննեն
1982 Հյուղակ Kojan
2004 Մարդ-հավալուսն Pelikaanimies դաշնակահար
2005 Վալլանդեր Wallander Անդրեաս Մարնել
2005 Lasermannen Lasermannen Նիլսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://tvdb.cz/search/demo/person.php?mid=0001909
  3. I’m not Germaine’s toy, says cover boy // «The Sydney Morning Herald», October 18, 2003. (անգլ.)
  4. Bianca Lang. Interview mit Björn Andrésen: Tadzio war ein lästiger Schatten // «Stern», 13. März 2002. (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյորն Անդերսեն» հոդվածին։