Մահ Վենետիկում (նովել)
Մահ Վենետիկում գերմ.՝ Der Tod in Venedig | |
---|---|
Հեղինակ | Թոմաս Ման |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նովել |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1912[1] |
Նկարագրում է | Վենետիկ |
Երկիր | ![]() ![]() |
Հրատարակիչ | S. Fischer Verlag |
Հրատարակման տարեթիվ | 1912 |
Թարգմանիչ | Joan Fontcuberta i Gel? |
ԳՄՍՀ | 0-06-057617-0 |
OCLC | 71208736 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/66073 |
![]() |
Մահ Վենետիկում (գերմ.՝ Der Tod in Venedig), վեպ, որը գրել է Թոմաս Մանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1912 թվականին։ Կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևը գիրքը անվանել է «նուրբ հոգեբանական, փիլիսոփայական միտք պարունակող գործ, որը համապատասխանեցված է գրականության ոճին»[2]
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուստավ ֆոն Աշենբախը աշխատասեր գրող է, որը ուներ մեծ ճանաչում։ Նա ժամանում է Վենետիկ և բնակություն հաստատում Լիդո կղզում։ Գրողը ամեն ինչում տեսնում է նախանշաններ։ Հյուրանոցում նա հանդիպում է Տադզիո անունով մի տղայի։ Այդ տղան Լեհաստանից էր, ազնվական ընտանիքից։ Այդ տղան շատ գեղեցիկ էր և գրողը սիրահարվում է նրան։ Գիտակցելով սխալը՝ նա փորձում է պայքարել դրա դեմ, բայց չի կարողանում և չի ուզում։ Միառժամանակ նա իմանում է, որ Վենետիկում համաճարակ է սկսվում։ Խոլերան արագ սկսում է տարածվել։ Գրողը գալիս է վարսահարդարի մոտ և խնդրում, որ իրեն ավելի գրավիչ դարձնի։ Աշենբախը շուտով հասկանում է, որ այդ ամենը ապարդյուն է և սկսում է իրեն հիվանդ և հոգնած զգալ։ Նա խորհում է իր ամբողջ կյանքի մասին։
Տադզիոի ընտանիքը հեռանում է հյուրանոցից։ Աշենբախը վերջին անգամ հանդիպում է Տադզիոին։ Լողափում բազմուցի վրա նստաց Աշենբախը հետևում էր Տադզիոին։ Տադզիոն շրջվում է և նայում է Աշենբախի կողմ։ Գրողը փորձում է վեր կենալ, բայց չի կարեղանում և ընկնում է բազմոցի վրա։ Իսկ մի քանի րոպե անց մահանում է։
Գրելու պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաննը պլանավորել էր գրել կրքի մասին, թե ինչպես է այն մթագնում և Գյոթեի անիրական սիրո պատմության մասին[3]։ Նա ցանկանում էր ցույց տալ գիտակցության և զգացմունքների հարաբերակցությունը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4099302-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Սերգեյ Կուդրյավցեվarchiveurl=http://www.webcitation.org/6E7zb3Ot3»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2017-06-30
- ↑ Մաննի նամակը Մարի Վերբերին, 1920 հունիսի 4։ Thomas Mann: Briefe I: 1889—1936, ed. Erika Mann. Fischer 1979. P.176f.
|