Մալինա Վայսման
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 2003[1] (21 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Մալինա Օպալ Վայսման (անգլ.՝ Malina Opal Weissman, մարտի 12, 2003[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել, որն առավել հայտնի է «Լեմոնի Սնիկեթ։ 33 դժբախտություն» սերիալի գլխավոր դերի՝ Վայոլեթ Բոդլերի, ինչպես նաև «Նինջա կրիաներ» ֆիլմի մանուկ Էյփրիլ Օ’Նիլի[2] և «Սուպերգրլ» հեռուստասերիալի մանուկ Կարա Զոր-Էլի դերերով։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայսմանը ծնվել է 2003 թվականի մարտի 12-ին Նյու Յորքում։ Ունի ավագ քույր, որի ծննդյան օրը հենց դերասանուհու ծննդյան օրն է[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայսմանը մոդել և դերասանուհի է, որը մոդելի իր կարիերան սկսել է ութ տարեկան հասակում՝ հետևելով մոր հետքերին, որի գործակալությունը նկատել է նրան։ Կեցվածք է ընդունել այնպիսի բրենդների և դիզայներների համար, ինչպիսիք են Քելվին Քլայնը, Ռալֆ Լորենը, Benetton Group-ը, Levi Strauss & Co.-ը, DKNY-ը և H&M-ը[4][5]։ Նկարահանվել է Chattem-ի, Maybelline-ի և Իմ փոքրիկ պոնի-ի համար գովազդային տեսահոլովակներում։
Կինոյում առաջնաելույթ է ունեցել 2014 թվականին՝ նկարահանվելով «Նինջա կրիաներ» ֆանտաստիկ-կատակերգական ֆիլմ էքշնում, որում կատարել է մանուկ Էյփրիլ Օ’Նիլի դերը։ Միևնույն ժամանակ կերպարի մեծահասակ տարբերակը խաղացել է Մեգան Ֆոքսը[4][6]։
2015 թվականին Վայսմանը նկարահանվել է Warner Bros. Television-ի «Սուպերգրլ» հեռուստասերիալում, որում խաղացել է մանուկ Կարա Զոր-Էլի դերը։ Հերոսուհու մեծահասակ տարբերակը խաղացել է Մելիսա Բենոիսթը[4][6]։
2016 թվականին դերասանուհին նկարահանվել է «Ծարավը»[5] և «9 կյանք» ֆիլմերում։ Վերջինիս գլխավոր դերերում խաղացել են Քևին Սփեյսին և Ջենիֆեր Գարները, իսկ ինքը՝ Մալինան, խաղացել է ՌեՌեբեկա Բրենդի դերը։ Պատկերը վարձույթով է տրվել 2016 թվականի օգոստոսին[4]։ 2017-2019 թվականներին Վայսմանը նկարահանվել է «Լեմոնի Սնիկեթ։ 33 դժբախտություն» սերիալում, որում կատարել է գլխավոր՝ Վայոլեթ Բոդլերի դերը[7][8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2014 | ֆ | Նինջա կրիաներ | Teenage Mutant Ninja Turtles | մանուկ Էյփրիլ Օ’Նիլ |
2015-2016 | ս | Դժվար մարդիկ | Difficult People | Ռենե Էփշթեյն |
2015-2016 | ս | Սուպերգրլ | Supergirl | մանուկ Կարա Զոր-Էլ |
2016 | ֆ | Ծարավը | Thirsty | վարդագույն հագուստով աղջիկ |
2016 | ֆ | 9 կյանք | Nine Lives | Ռեբեկա Բրենդ |
2017-2019 | ս | Լեմոնի Սնիկեթ։ 33 դժբախտություն | A Series of Unfortunate Events | Վայոլեթ Բոդլեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Supergirl TV series casts Malina Weissman as young Kara
- ↑ «Malina Weissman Parent Background, Family & Siblings, Dating Status - All Details!». Marrie Divorce. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kroll, Justin (2015 թ․ մարտի 25). «Malina Weissman to Co-Star with Kevin Spacey in 'Nine Lives' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 5,0 5,1 «Ones to Watch - Malina Weissman». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 6,0 6,1 Goldberg, Lesley (2015 թ․ մարտի 9). «CBS Casts Young 'Supergirl' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Andreeva, Nellie (2016 թ․ հունվարի 26). «Netflix's 'A Series Of Unfortunate Events' Finds Its Violet & Klaus». Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Eustache, Louis (2017 թ․ փետրվարի 8). «Malina Weissman On Portraying Violet Baudelaire & The Future Of 'A Series Of Unfortunate Events». Konbini United States. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալինա Վայսման» հոդվածին։ |
|