Իմ փոքրիկ պոնի (մեդիաարտադրանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ փոքրիկ պոնի
անգլ.՝ My Little Pony[1]
Изображение логотипа
Տեսակբրենդ և մեդիաֆրանշիզ
shop.hasbro.com/en-us/my-little-pony(անգլ.)

«Իմ փոքրիկ պոնի», մեդիաարտադրանք, պատկանում է Hasbro ընկերությանը։ Ստեղծվել է 1980-ական թվականների սկզբին՝ որպես աղջիկների խաղալիք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղալիքների յուրահատուկ (ամենաառաջին) շարքը մեծ հաջողությամբ օգտագործվում էր 1980-ական թվականների վերջին[2]։ 1984-87 թվականներին ըստ խաղալիքների շարքի թողարկվեց մուլտֆիլմ, այսպես կոչված՝ «Իմ Փոքրիկ Պոնին[3]»:

Նրա հերթական (երրորդ) վերամարմնավորումը նոր ոճում եղել է 2003 թվականին։ Նոր տարբերակը գրված էր ավելի երիտասարդ լսարանի համար, քան նախորդները` 3-ից 6 տարեկան աղջիկների (մինչև 9 տարեկան) համար[4]։ Ավելի մեծ աղջիկների համար 2005 թվականին նոր նախագծով վերականգնվեց «Littlest Pet Shop» շարքը։

Խաղալիքները պլաստմասսե ձիեր են, երկար բաշերով, որոնք կարելի է խոզանակով սանրել։ Հասբրոյի ստորաբաժանման ղեկավար Շերոն Ջոնը, որը զբաղվում է աղջիկների համար խաղալիքներ ստեղծելով, բացատրեց, որ 2003 թվականին խաղալիքների այդ շարքի վերաթողարկման գաղափարը հետևյալն էր, որ շուկայում ներկայացվեր գեղեցիկ և սովորական խաղալիքներ այն ժամանակ, երբ Բարբի և Բրատց տիկնիկները դառնում էին ավելի մանկական և սկսում էին դժգոհություն առաջացնել ծնողների մոտ, ովքեր ուզում էին, որ երեխաները երեխաներ մնային։ Բացի դրանից, ընկերությունը ցանկանում էր մայրիկներին տանել դեպի իրենց մանկություն։ Ի վերջո, այժմ մայրիկները կարող էին կրկին խաղալ իրենց մանկության տիկնիկների հետ, այժմ արդեն իրենց դուստրերի հետ և պատմել նրանց, թե ինչպես են իրենք ունեցել նույն պոնիները։ Ավագ մենեջեր Ալպանա Վիրանին ասել է. «Փոքր աղջիկների խաղալիքների շուկան ավելի ու ավելի է կենտրոնանում նորաձեւության, հմայքի և փայլի վրա, բայց այս նոր տեսք ունեցող շարքի միջոցով մենք կցանկանայինք աղջիկներին վերադարձնել պարզության»։

2010 թվականի հունիսին հայտնվեց խաղալիքների նոր սերունդ, որը սովորաբար կոչվում էր «չորրորդ սերունդ»։ Այդ նոր շարքում ներկայացված են նույն վեց կերպարները, դրանք նույնն են այդ թվականի աշնանը հեռուստաէկրաններին բարձրացած «Ընկերությունը հրաշք է» մուլտսերիալում (My Little Pony: Friendship Is Magic):

Այս նոր շարքի ստեղծողը Լորան Ֆաուստն էր, ով փորձեց սերիալը իսկապես իրական դարձնել։ Նա սկզբում թերահավատորեն էր վերաբերվում աղջիկների համար անիմացիոն մուլտսերիալ ստեղծելու առաջարկին, քանի որ, նրա կարծիքով, դրանք սովորաբար «անհեթեթ» ու ձանձրալի են։ Ինչպես ինքն էր բացատրում, նույնիսկ իր մանկության տարիներին, նույնիսկ յոթ տարեկան հասակում, նա հետաքրքրված չէր աղջիկների համար անիմացիոն մուլտսերիալներ դիտել, և ավելին, դրանք տհաճ զգացողություն էին թողնում։ Այնտեղի հերոսները կատարյալ էին, շատ քաղաքավարի, անվերջ նստում ու թեյ էին խմում ու քրքջում էին։ Եվ նույնիսկ չարագործներին հաղթում էին աղջիկները նրանով, որ կամ ինչ-որ բան էին բաժանում իրար հետ կամ լալիս էին, ինչից հետո նրանք հանկարծակի դառնում էին լավ ու բարի։ Հենց ինքն էր խաղում իր պոնիների ու տիկնիկների հետ՝ նրանց ուղարկելով էպիկական արկածների մեջ ու փրկելով աշխարհը[5]։

Ավագ տարիքի հանդիսատես[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով սերիալ ստեղծողները սկսեցին նկատել անսպասելի մի երևույթ. փոքրիկ աղջիկների համար անիմացիոն մուլտֆիլմի շարքը սկսեց գրավել մեծահասակ հանդիսատեսին։ Անիմացիոն մուլտսերիալի երկրպագուներն իրենց անվանում են «բրոնի», այսինքն փոքր տարիքի հանդիսատեսի համար նախատեսված մուլտսերիալը կարող է գրավել մեծահասակների ուշադրությունը, և մինչ այժմ այս երեւույթն արդեն վերածվել է իսկական ենթամշակույթի[3][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. My Little Pony - Equestripedia
  2. «Hasbro's Little Cash Cows». Business Week. 2007 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 Lincoln Geraghty Cult Collectors.
  4. «Hasbro revamps My Little Pony to draw younger girls. (Digests).(marketing U.K.)(Brief Article)». Marketing Week. HighBeam Research. 2003 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. Lauren Faust (2010 թ․ դեկտեմբերի 24). «My Little NON-Homophobic, NON-Racist, NON-Smart-Shaming Pony: A Rebuttal».
  6. Jonathan Gray,Derek Johnson A Companion to Media Authorship.
  7. Илья Ченцов Большие безобразия маленьких пони(ռուս.) // Страна игр. — Gameland.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ փոքրիկ պոնի (մեդիաարտադրանք)» հոդվածին։