Մաթիլդա Մալլինգեր
Մաթիլդա Մալլինգեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1847[1][2] Գրաց, Ավստրիական կայսրություն[3] |
Երկիր | Խորվաթիա |
Մահացել է | ապրիլի 19, 1920[1][2] (73 տարեկան) Շարլոտենբուրգ[3] |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Mathilde Mallinger Վիքիպահեստում |
Մաթիլդա Մալլինգեր (գերմ.՝ Mathilde Mallinger, (ամուսնու կողմից՝ բարոնուհի Շիմմելպֆեննիգ), փետրվարի 17, 1847[1][2], Գրաց, Ավստրիական կայսրություն[3] - ապրիլի 19, 1920[1][2], Շարլոտենբուրգ[3]), խորվաթ օպերային երգչուհի (քնարական սոպրանո), երաժշտության ուսուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաթիլդա Մալլինգերը ծնվել է խորվաթ հայտնի կոմպոզիտոր, երգչախմբի դիրիժոր և երաժշտության ուսուցիչ Վատրոսլավ Լիխտենեգերի ընտանիքում։ Երաժշտության և երգի իր առաջին դասերը ստացել է հորից։ Սովորել է Պրահայի կոնսերվատորիայում՝ Ջովաննի Բատիստա Գորդիջանիի մոտ, իսկ ավելի ուշ՝ Վիեննայում, Ռիչարդ Լեվիի մոտ։ Վիեննայում երգչուհին հանդիպել ու ծանոթացել է Ռիխարդ Վագների հետ, որը, լսելով Մաթիլդա Մալլինգերի երգը, նրան առաջարկել է հանդես գալ Բավարիայի օպերային թատրոնում։
1866 թվականին Մալլինգերն առաջին անգամ ելույթ է ունեցել Մյունխենում, Բավարիայի օպերայում։ Մեծ հաջողությամբ երգել է Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները», «Վալկիրիա», «Լոհենգրին», «Տանհեյզեր» օպերաներում։ 1869 թվականին տեղափոխվել է Բեռլին, որտեղ դարձել է Բեռլինի օպերայի առաջատար երգչուհիներից մեկը, որի բեմում հանդես է եկել մինչև 1882 թվականը։ Հետագայուն Մալլինգերը մեծ հաջողությամբ հանդես է եկել Բեռլինի, Դրեզդենի, Վեյմարի, Վիեննայի, օպերաներում, Պետերբուրգի Մարիինյան թատրոնում[4]։
Ընտյալ խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորմա - Նորմա
- Նյուրնբերգի մայսթերզինգերները - Եվա՝ Պոգների դուստրը
- Լոհենգրին - Էլզա Բրաբանտսկայա
- Վալկիրիա - Զիգլինդա
- Ֆիդելիո - Ֆլորեստանի կինը՝ Լեոնորա, որը թաքնվում է Ֆիդելիոյի անվան տակ
- Դոն Ժուան - Դոննա Աննա, Դոն Օտտավիոյի հարսնացուն
- Ֆիգարոյի ամուսնությունը - Ռոսինա, կոմսուհի Ալմավիվա
- Կախարդական սրինգ - Գիշերային թագուհու դուստր Պամինան
- Հուգենոտներ - Վալենտինա, կոմս դե Սեն-Բրիի դուստրը
- Ազատ հրաձիգը - Ագաթա, անտառապահի դուստր
1890-1895 թվականներին Մալլինգերն աշխատել է որպես երգեցողության ուսուցիչ Պրահայի կոնսերվատորիայում, այնուհետև մինչ իր մահը Բեռլինի կոնսերվատորիայում։ Նա դաստիարակել է մի շարք տաղանդավոր օպերային երգիչների և երգչուհիների, մասնավորապես Քսենյա Դերժինսկայային, Լոտտա Լեմանին և այլոց։ Հաշվի առնելով նրա արժանիքները՝ կայսր Վիլհելմ Երկրորդը 1916 թվականին Մալլինգերին շնորհել է «Կամմերզենգեր» պատվավոր կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 476 // (unspecified title) — Vol. 1920.
- ↑ E. Marktl: "Mallinger Mathilde". In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Vol. 6, Austrian Academy of Sciences, Vienna 1975, ISBN 3-7001-0128-7, p. 38 f. (Direct links to "p. 38", "p. 39")
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ludwig Eisenberg: Großes biographisches Lexikon der Deutschen Bühne im 19. Jahrhundert. List, Leipzig 1903, S. 634–635.
- Маллингер, Матильда // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդա Մալլինգեր» հոդվածին։ |
|