Ճոճանակը (նկար, Ֆրագոնար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ժան Օնորե Ֆրագոնար[1] |
| տարի | մոտ 1760[1] |
| բարձրություն | 81 սանտիմետր[1] |
| լայնություն | 64,2 սանտիմետր[1] |
| ուղղություն | ռոկոկկո[2] |
| նյութ | յուղաներկ[3] և կտավ[3] |
| գտնվում է | Ուոլեսի հավաքածու[3] |
| հավաքածու | Ուոլեսի հավաքածու[1] |
| սեփականատեր | Ջուլի Կաստելնաու[3], Richard Seymour-Conway, 4th Marquess of Hertford?, Charles de Morny, Duke of Morny? և Emmanuel François Marie Ménage de Pressigny? |
| պատվիրատու | François-David Bollioud de Saint-Julien? |
պատկերված են
| |
| https://wallacelive.wallacecollection.org/eMP/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=65364&viewType=detailView կայք | |
Ծանոթագրություններ | |
«Ճոճանակը» (ֆրանսերեն՝ Les Hasards heureux de l'escarpolette), ֆրանսիացի գեղանկարիչ, փորագրող, ռոկոկոյի կարկառուն ներկայացուցիչ Ժան Օնորե Ֆրագոնարի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է մոտավորապես 1767 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 81 × 64.2 սմ։ «Ճոճանակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ուոլեսի հավաքածուում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն)։
«Ճոճանակը» աշխատանքը դասվում է ռոկոկոյի դարաշրջանի գլուխգործոցների շարքին[4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում հեղինակը վրձնել է երիտասարդ տղամարդու, ով մացառուտում պառկած հետևում է ճոճանակին ճոճվող ազնվական աղջկան։ Նկարի աջ հատվածում երևում է ճոճանակը ձգող հասակավոր տղամարդը, ով չի տեսել թփերում ընկողմանած երիտասարդ երկրպագուին։
«Ճոճանակը» ստեղծագործության մեջ Ժան Օնորե Ֆրագոնարը անմահացրել է այն պահը, երբ ճոճվող աղջիկը գտնվում է ճոճանակի շարժման ամենավերին սահմանին։ Այս դիրքը թույլ է տալիս, որ սիրատածուն գաղտագողի նայի աղջկա մերկացած բարեմասնություններին։ Արագ ճոճվելու հետևանքով աղջկա աջ ոտքից դուրս է թռչում կոշիկը, որը սլանում է դեպի Արպոկրատեսի՝ լռության և գաղտնիքների հինհունական դիցարանի աստծու արձանի ուղղությամբ։ Օրիորդի գլխին նկարիչը վրձնել է շապո բերժեր գլխարկ (հովվական գլխարկ), որը հեգնական-անպարկեշտ իմաստ է տալիս նկարին, քանի որ այդ ժամանակներում այսպիսի գլխարկներ կրում էին ունևոր գյուղացիները, որոնք բնության գիրկ էին դուրս գալիս՝ տրվելու քաղաքային գայթակղություններին։
Համաձայն ֆրանսիացի դրամատուրգ Շառլ Կոլլեի[5] հիշողությունների, Լյուդովիկոս XV թագավորի արքունիքի ներկայացուցիչներից մեկը այս կտավը պատվիրում է ֆրանսիացի նկարիչ Գաբրիել Ֆրանսուա Դուայենին։ Վերջինս պիտի նկարեր պատվիրատուին և սիրուհուն, իսկ ճոճանակը շարժման մեջ գցողը պետք է լիներ եպիսկոպոս։ Նկարիչը վախենում է այդպիսի անպարկեշտ սյուժեից և պատվերը փոխանցում է Ժան Օնորե Ֆրագոնարին, ով կատարեց աշխատանքը, սակայն, եպիսկոպոսի փոխարեն գյուղական համայնքի անդամներից մեկին նկարեց։
Նկարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Օնորե Ֆրագոնարը կտավը վրձնել է մոտավորապես 1767 թվականին։ Նկարի առաջին սեփականատիրոջ անունը ցայսօր էլ անհատ է մնում։ Սակայն շշուկներ էին տարածվում, որ նա կարող է լինել Մարի Ֆրանսուա Դավիդ Բոյու դը Սեն Ժյուլենը, առավել հայտնի որպես Բարոն դը Սեն Ժյուլեն անունով (1713-1788 թվականներ)[6]։ Առաջին ստույգ սեփականատերը համարվում է հարկահավաք Մ. Ֆ. Մենաժ դը Պրեսինյին, որի մահից հետո, 1794 թվականին, «Ճոճանակը» ստեղծագործությունն անցնում է Ֆրանսիայի Ազգային կոնվենտին: Հետագայում, ըստ երևույթին, նկարը պատկանել է մարքիզ դը Ռազեն դե Սեն Մարին, իսկ հաջորդ տերը, ըստ ճշտված աղբյուրների, դարձավ Շառլ դը Մորնին։ Վերջինիս մահից հետո՝ 1865 թվականին նկարը վաճառվում է փարիզյան աճուրդի տներից մեկում, որտեղ Ռիչարդ Սեյմուր-Կոնուեն ձեռք է բերում այն. նա Անգլիայի Հարթվորդների կոմսության 4-րդ մարքիզն էր, ով մի շարք մարդկանց հետ հիմնադրեց հետագայում Ուոլեսի հավաքածուն։
«Ճոճանակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ուոլեսի հավաքածուում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 https://wallacelive.wallacecollection.org/eMP/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=65364&viewType=detailView
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- 1 2 3 4 Art UK — Art UK.
- ↑ Ingamells, John, The Wallace Collection, Catalogue of Pictures, Vol III, French before 1815, Wallace Collection, 1989, с. 164
- ↑ Collé, Charles. Journal et mémoires de Charles Collé sur les hommes de lettres, les ouvrages dramatiques et les événements les plus mémorables du règne de Louis XV (1748-1772). Vol. III. Paris: Firmin Didot Frères, Fils et Cie. էջեր 165–166.
- ↑ Ingamells, с. 163-164
- ↑ Ingamells, с. 165
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ingamells, John, The Wallace Collection, Catalogue of Pictures, Vol III, French before 1815, Wallace Collection, 1989, ISBN 0-900785-35-7
- Farber, Allen (2006 թ․ ապրիլի 5). «Fragonard's The Happy Accidents of the Swing». State University of New York at Oneonta. Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Fragonard's The Swing, Smarthistory | |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճոճանակը (նկար, Ֆրագոնար)» հոդվածին։ |
| ||||||
