Ջուլի Կաստելնաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլի Կաստելնաու
Դիմանկար
Ծնվել է1819
ԾննդավայրՓարիզ
Մահացել է1897
Մահվան վայրHertford House, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԵրկերՈւոլեսի հավաքածու
Մասնագիտությունբարեգործ, արվեստի կոլեկցիոներ և museum founder
ԱմուսինSir Richard Wallace, 1st Baronet?[1]
Ծնողներհայր՝ Bernard Castelnau?[2]
ԵրեխաներEdmond Wallace?[1]
 Julie Amelie Charlotte Castelnau Վիքիպահեստում

Ջուլի Ամելի Շառլոթ Կաստելնաու (անգլ.՝ Julie Amelie Charlotte Castelnau, 1819, Փարիզ - 1897, Hertford House, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), 1871 թվականից հայտնի որպես Լեդի Ուոլաս, ֆրանսախոս արվեստի հավաքորդ ու բրիտանական Ուոլեսի հավաքածու թանգարանի հիմնադիր, որը բացվել է նրա մահից 13 տարի անց իր տանը՝ մոտավորապես 5500 արվեստի գործեր «ազգին կտակելու» շնորհիվ։

Ջուլի Ամելին հանդիպել է իր ապօրինածին ամուսնուն՝ 1-ին բարոնետ սըր Ռիչարդ Ուոլասին Փարիզում, ու 1840 թվականին ծնվել է նրանց կրկին ապօրինի որդին՝ Ջորջես Հենրի Էդմունդ Կաստելնաուն․ միայն երեսուն տարի անց են նրանք օրինական ամուսնացել որպես տեր և տիկին Ուոլասներ։ Քանի որ նրա սեփական նամակագրությունից քիչ բան է պահպանվել, նրա վաղ կյանքի մի քանի մանրամասներ հայտնի են դարձել ամուսնու նամակագրությունից կամ անմիջական ընտանիքից դուրս գտնվող աղբյուրներից։ Ռիչարդը ծնվել էր Լոնդոնում, բայց վեց տարեկանից նրան Փարիզում դաստիարակել էր տատը՝ Հերթֆորդի 3-րդ մարքիզուհի Մարիա Սեյմուր-Քոնվեյը[3]։

Ռիչարդ Ջեքսոնը մեծացել էր նրա երեք երեխաների հետ ու արդեն 1842 թվականին նա, Ջուլի Ամելին ու իրենց որդի Ջորջեսը ապրում էին նրա մոտ՝ Մարիայի կրտսեր որդու՝ լորդ Հենրի Սեյմուրի հետ։ Մարիայի ավագ որդին՝ լորդ Հերթֆորդը, նույնպես նրանց մոտ էր ապրում։ Նույն 1842 թվականին է Ռիչարդ Ջեքսոնը վերցրել իր կենսաբանական մոր՝ տիկին Ագնես Ջեքսոնի (ծնյալ՝ Ուոլաս) օրիորդական ազգանունը՝ ենթադրաբար իր ծագման մասին իմանալով պապին հարցնելուց հետո։ Հետագա տասնամյակների ընթացքում հայրն ու որդին մնացել են հարևաններ և միասին դարձել են արվեստի հավաքորդներ ու հետևել տատիկի հետաքրքրություններին արվեստում։ 1870 թվականին լորդ Հերթֆորդի մահից հետո Ջուլի Ամելին ու Ռիչարդը 1871 թվականին վերջապես ձեռք են բերել Ռիչարդի՝ որպես լորդ Հերթֆորդի որդու իրավաբանական ճանաչումը և ամուսնացել։ Լորդ Հերթֆորդը երբեք չէր ամուսնացել, նրա կոչումները ժառանգել է իր հեռավոր զարմիկը, բայց նա իր կալվածքներն ու արվեստի հավաքածուն (որը նրանք հաճախ համատեղ էին հավաքել) թողել էր Ռիչարդին[3]։

Ուոլաս ամուսնական զույգը Փարիզում լավ հայտնի էր բարեգործական աշխատանքներով, հատկապես Փարիզի 1870-1871 թվականների պաշարման ժամանակ[3]։ 1871 թվականի դեկտեմբերի 24-ին Ռիչարդին բարոնետի տիտղոս է շնորհվել, իսկ 1872 թվականին նա արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։ Քանդակագործ Շառլ-Օգյուստ Լեբուրգը պատրաստել է Լեդի Ուոլասի կիսանդրին, որը 1872 թվականին ցուցադրվել է փարիզյան սալոններից մեկում։

Պատերազմից հետո մի փոքր ցնցված և իրենց մեծ արվեստի հավաքածուի համար մտահոգված՝ Ուոլասները որոշել են Լոնդոն մեկնել։ Չնայած Ջուլի Ամելին քիչ էր խոսում անգլերեն, նա անցկացրել է իր կյանքի վերջին 25 տարիները՝ իր տունը դարձնելով թանգարան՝ բաց հավաքածուով և շարունակելով տարբեր բարեգործական աշխատանքներ կատարել։ Նրա ամուսինն իրենց հավաքածուն փոխառությամբ տրամադրել է տարբեր ցուցահանդեսների ու երբեմն նրանց կողմից տրամադրված առարկաները կրում էին ամուսնու կամ կնոջ անունը․ հավաքածուի ոչ մի պաշտոնական առանձնացման մասին հայտնի չէ։ Նրանց տունը նույնպես բաց է եղել այցելուների համար, սակայն անհայտ է՝ արդյոք սըր Ռիչարդը այն թանգարան դարձնելու մտադրություն է ունեցել։ Ամուսնու մահից հետո Լեդի Ուոլասը շարունակել է իր բարեգործական գործունեությունը և քանի որ իր որդին ամուսնուց առաջ էր մահացել, նա միայն իր ֆրանսիական ունեցվածքն է թողել թոռներին, իսկ մնացած գույքը՝ իր անձնական քարտուղար Ջոն Մյուրեյ Սքոթին, որը զույգին ծառայել էր իրենց ամբողջ ամուսնության ընթացքում։

Նրա գեղարվեստական հավաքածուի մեծ մասը իր «կտակ ազգին» կտակի համաձայն թողնվել է ազգին․ աննախադեպ մի քայլ, որով սահմանվել էր, որ թանգարանի մուտքը պետք է լինի անվճար, ինչն էլ մինչ օրս գործում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kindred Britain
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Richard Wallace in the Dictionary of National Biography, 1885-1900 (Wikisource)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Կաստելնաու» հոդվածին։