Ճոճանակ (ճոճվելու հարմարանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճոճանակ

Ճոճանակ, հաճույքի կամ զվարճանքի համար ճոճվելու կառույց։ Դասակարգման մեջ կան 4 տիպի ճոճոնակներ (տիպ № 1՝ մեկ պտույտի առանցքով նստարանի տեսքով՝ սյուներից կամ գերանից կախված[1], տիպ № 2՝ մի քանի պտույտի առանցքներով, տիպ № 3՝ ճոճանակ մեկ կախոցի կետով, տիպ № 4՝ կոլեկտիվային ճոճանակ)[2]։ Տեղադրվում են մանկական խաղահրապարակներում, հանգստյան գոտիներում և այլուր։

Դիցաբանական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճոճանակները հաճախ էին հանդիպում հարավային և արևելյան սլավոնական ազգերի մոտ և հազվադեպ՝ արևմտյան։ Դրանց օգտագործմամբ ազատ ժամանցի անցկացմանը հին սլավոնացիները վերագրել են կախարդական գործառույթներ (ապոտրոպիկական և արտադրողական)։ Երիտասարդության համար ժամանակի այս անցկացման ձևը համարվել է ոչ պարտադիր և ընդունվել է որպես երիտասարդներին և աղջիկներին ամուսնության մղելու միջոց։

Հարավային սլավոնացիները պատրաստել են ճոճանակներ Մասլենիցայի կամ Յուրիի օրվա համար, դրանց օգնությամբ զվարճանքը չէր արգելվում Մեծ պասի ժամանակ, սակայն ընդհատվում էր Ավագ շաբաթվա ընթացքում՝ վերսկսվելով Զատկին և շարունակվելով մինչև Լուսավոր շաբաթ։ Պետրոսի մատնությունը վերջին օրն էր, երբ կարելի էր ճոճվել ճոճանակներին։ Այս գործընթացը վերաբերել է ծիսակարգային գործողություններին, որը հնարավորություն է տվել գյուղատնտեսական մշակաբույսերի վեգետացիային, օրինակ՝ վուշի և կանեփի։ Բուլղարիայում մասլենիցայի ժամանակ տարեց կանայք ձուն դրել են կրծքի տակ և ճոճվել ճոճանակների վրա այն բանի համար, որ կանեփը մեծ լինի։ Սերբիայում տարեց տղամարդիկ ճոճվում էին այն բանի համար, որ կանեփի, հացահատիկի, աշորայի և գարու ցանքատարածույթյունները մեծանային։ Մակեդոնիայում ծերունիները ճոճվել են ճոճանակներին Յուրիի օրը, որպեսզի շուտ հասներ բամբակը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Качели // Толковый словарь Ожегова
  2. «ГОСТ 52167-2012 Оборудование детских игровых площадок Безопасность качелей» (ռուսերեն)։ Վերցված է 2018-11-29 
  3. Т. А. Агапкина. Качели, качаться на качелях // Славянская мифология. Энциклопедический словарь / С. М. Толстая. — Международные отношения, 2014. — (Славянские древности). — ISBN 978-5-7133-1392-0.

Գրականույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Т. А. Агапкина Качели, качаться на качелях // Славянская мифология. Энциклопедический словарь / С. М. Толстая. — Международные отношения, 2014. — (Славянские древности). — ISBN 978-5-7133-1392-0