Ղուրանի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուրանի տուն
Տեսակթանգարան, գրադարան և մզկիթ
Երկիր Բահրեյն
ՏեղագրությունHoora?
ՎայրHoora?
Ղեկավարության նստավայրՄանամա, Բահրեյն
Հիմնադրվել է1990
Կայքmoc.gov.bh/en/top10/Name,7534,en.html
Քարտեզ
Քարտեզ

Ղուրանի տուն (արաբ․՝ بيت القرآن‎‎‎‎), թանգարան Բահրեյնում, որ մասնագիտացված է Ղուրանի հարցերով[1]։ Թանգարանը կառուցվել է 1990 թվականին իսլամական ավանդական ոճով և համարվում է իսլամական ամենահայտնի թանգարաններից մեկն աշխարհում[2]։ Նրանում պահվում են Ղուրանի ձեռագիր օրինակներ` հավաքված իսլամական ողջ աշխարհից, գիտական և իսլամական գրականություն, Ղուրանի թարգմանություններ, կարևորություն ներկայացնող այլ նյութեր։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի շինարարությունը սկսվել է 1984 թվականին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1990 թվականի մարտին Աբդուլ Լաթիֆ Ջասիմ Կանուի կողմից։ Հավաքածուի հիմքը կազմում է իսլամական արվեստի հազվագյուտ ձեռագրերի` Կանուի անձնական հավաքածուն[2]։ Թանգարանը կառուցվել է Բահրեյնի բնակիչների նվիրատվությունների հաշվին[3]։ Թանգարանի հավաքածուն կազմում են ձեռագրեր իսլամական աշխարհի տարբեր կողմերից` Չինաստանի արևելքից մինչև Իսպանիա և արևմուտք[4][5]։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանի պատառիկ, 7-րդ դար

Ղուրանի տունը այցելուների համար բաց է աշխատանքային օրերին ժամը 9-12-ը, շաբաթ օրը` 4-6-ը[6]։ Արտաքինից կառույցը 12-րդ դարի մզկիթ է հիշեցնում։ Այն ունի 12 ցուցասրահ, ինչպես նաև մզկիթ, գրադարան, լսարաններ և մեդրեսե։ Ապակյա մեծ գմբեթը խոյանում է մեծ սրահի և մզկիթի վրա։ Միհրաբը պատված է կերամիկական երկնագույն սալիկներով` փորագրված Ղուրանի հատվածներով։

Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 50.000 գիրք և ձեռագիր` երեք լեզուներով` արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Գրադարանն ու ընթերցասրահները այցելուների համար բաց են աշխատանքային բոլոր օրերին, իսկ հետազոտողների, մասնագետների համար տրամադրվում են առանձին շինություններ[5]։

Լսարանում, որը հիմնականում օգտագործվում է դասախոսությունների և համաժողովների համար, կարող են տեղավորվել 150 մարդ։ Դասախոսներ են հրավիրվում շատ երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված Ղուրանի մագաղաթյա ձեռագրից

Թանգարանն ունի 10 ցուցասրահ, որոնք տեղակայված են երկու հարկերում։ Դրանցում ցուցադրվում են Ղուրանի` տարբեր շրջանների ձեռագրերից հազվագյուտ օրինակներ` սկսած հիջրայի 1-ին դարից (700 թվական)։ Այնտեղ պահվում են մագաղաթյա ձեռագրեր Սաուդյան Արաբիաից` մասնավորապես Մեքքայից և Մեդինայից, Դամասկոսից, Բաղդադից[5]։ Ձեռագրերը պահվում են հատուկ պայմաններում, որպեսզի դրանք զերծ մնան վնասումից։ Թանգարանում պահվում են Ղուրանի հազվագյուտ օրինակներ, որոնք տպագրվել են 1694 թվականին Գերմանիայում, Ղուրանի լատիներեն թարգմանություն (1548), խալիֆ Ուսման իբն Աֆֆանի կառավարության օրոք ստեղծված Ղուրանի առաջին օրինակը, Ղուրանի փոքր օրինակներ, որոնք հնարավոր է ընթերցել միայն օպտիկական սարքերով[5]։

Թանգարանում պահվում են ոլոռի և բրնձի հատիկներ, որոնց վրա գրված են հատվածներ Ղուրանից, ինչպես նաև իսլամական աստվածաբանների աշխատություններ։ Ղուրանի թանգարանը միակն է աշխարհում, որը նվիրված է Ղուրանին և նրա հետազոտություններին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Middle East, Volume 1. Greenwood Publishing Group. 2004. էջ 6. ISBN 9780313329234.
  2. 2,0 2,1 Nawwab, Ni'Mah Isma'il (May/June 2000). «Beit Al Qur'an Religion, Art, Scholarship». Saudi Aramco World. Volume 51 (3). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. {{cite journal}}: |volume= has extra text (օգնություն)
  3. «Beit al-Quran in Manama, Bahrain». Lonely Planet. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Muqueem Khan, Shaista (2008 թ․ նոյեմբեր). «Islamic Manuscripts» (PDF). World Congress of Muslim Librarian & Information Scientists. էջեր 10, 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «بيت القرآن يستأنف فعالياته غداً السبت الاول من سبتمبر». Bahrain News Agency. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Bait al Quran». Ministry of Culture (Bahrain). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  7. «Arabic Textbook» (PDF). Yale University Press. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղուրանի տուն» հոդվածին։