Ղազախստանի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղազախստանի տնտեսություն
ԱրժույթՂազախական տենգե
Վիճակագրություն
ՀՆԱ159 406 926 359,12 $[1]
Մարդկային զարգացման ինդեքս0,817[2]

Ղազախստանի տնտեսությունն ամենամեծն է Կենտրոնական Ասիայում և՛ բացարձակ, և՛ մեկ շնչի հաշվով, սակայն 2013-2016 թվականներին Ղազախստանի դրամը կտրուկ արժեզրկվել է։ Ղազախստանն ունի նավթի մեծ պաշարներ, ինչպես նաև օգտակար հանածոներ և մետաղներ։ Այն նաև ունի զգալի գյուղատնտեսական ներուժ՝ հսկայական տափաստանային հողեր, որտեղ զբաղվում են ինչպես անասնապահությամբ, այնպես էլ հացահատիկի մշակությամբ։ Հարավում գտնվող լեռներում կան խնձորի և ընկույզի վայրի ծառեր։ Ղազախստանի արդյունաբերությունը հիմնված է բնական պաշարների արդյունահանման և վերամշակման վրա։

ԽՍՀՄ փլուզումը և Ղազախստանի ծանր արդյունաբերության արտադրանքի պահանջարկի նվազումը 1991 թվականին հանգեցրին տնտեսության կտրուկ անկմանը 1991 թվականից ի վեր, իսկ ավելի կտրուկ անկում գրանցվեց 1994 թվականին։ 1995-1997 թվականներին տնտեսական բարեփոխումների տեմպը և սեփականաշնորհումն արագացավ, ինչը հանգեցրեց համակենտրոնացման։ 2000 և 2002 թվականներին Ղազախստանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ստացել են «շուկայական տնտեսության երկրի» կարգավիճակ[3]։

1996 թվականի դեկտեմբերին Կասպյան նավթամուղի համաձայնագրով պետք է կառուցվեր նոր նավթամուղ Ղազախստանի արևմտյան Թենգիզ հանքավայրից դեպի Սև ծով. սա ուներ զգալի մեծ նավթարտահանման հեռանկարներ։ 1998 թվականին նավթի գնի անկման և Ռուսաստանում օգոստոսյան ֆինանսական ճգնաժամի հետևանքով Ղազախստանի տնտեսությունն անկում ապրեց. ՀՆԱ ցուցանիշը կրճատվեց 2.5%-ով։ 1999 թվականին միակ հույսը նավթի միջազգային գների վերականգնումն էր, ինչը դուրս կբերեր տնտեսությունը ռեցեսիայից։

1990-ական թվականներին ՀՆԱ մեկ շնչի ցուցանիշը կրճատվել է 26%-ով[4]։ 2000-ական թվականներին Ղազախստանի տնտեսությունը կտրուկ աճ գրանցեց, որին նպաստեց համաշխարհային շուկաներում Ղազախստանի արտահանած ապրանքի` նավթի, մետաղների և հացահատիկի գնաճը։ 2000 թվականին ՀՆԱ-ն աճեց 9,6%, մինչդեռ 1999 թվականին 1,7% էր։ 2006 թվականին, Ռուսաստանում և Չինաստանում Ղազախստանի հիմնած բիզնեսների, ինչպես նաև հարևան Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների շնորհիվ ՀՆԱ ցուցանիշը կայուն մնաց և նույնիսկ աճեց 10,6%-ով[5]։ Տնտեսական աճը հանգեցրեց ֆինանսային շրջադարձի. 1999 թվականին բյուջեն ուներ ՀՆԱ-ի 3.7% կանխիկ պակասուրդ, իսկ 2000 թվականին այն վերածվեց 0,1% հավելուրդի։ Երկրում տնտեսական աճի տեմպերը դադարեցին 2014 թվականից ի վեր, որը պայմանավորված էր նավթի գների անկմամբ և ուկրաինական ճգնաժամով[6]։ Դրամը 2014 թվականին արժեզրկվել էր 19%-ով, իսկ 2015 թվականին՝ 22%-ով։

2017 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է իր Գլոբալ մրցունակության վարկանիշային աղյուսակը, որի համաձակյն Ղազախստանը 144-րդ տեղից անցել է 57-րդը[7]։ Վարկանիշի բարձրացման համար հաշվի է առնվել բազմաթիվ մակրոտնտեսական և ֆինանսական գործոններ, ինչպիսիք են շուկայի չափը, ՀՆԱ-ն, հարկերի դրույքաչափերը, ենթակառուցվածքային զարգացումը և այլն[8]։ 2012 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը կոռուպցիան համարեց երկրում բիզնես վարելու ամենամեծ խնդիրը[9], իսկ Համաշխարհային բանկը Ղազախստանին համարեց Անգոլային, Բոլիվիային, Քենիային, Լիբիային և Պակիստանին հավասար կոռուպցիոն թեժ կետ[10]։ 2018 թվականին «Transparency International»-ը Ղազախստանի Կոռուպցիայի տարածվածության գործակիցը գնահատեց 100-ից 31 միավոր, ինչը վկայում է երկրում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին[11]։

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը 2017 թվականի հունվարին այցելել է Աստանա (այժմ հայտնի է որպես Նուր-Սուլթան), որտեղ բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ 25-ամյա գործընկերության ընթացքում երկրի առաջընթացը[12]։ 2017 թվականին Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում Մյուլլերը հայտնել է նաև Ղազախստանի բարելավված դիրքի մասին։ Ըստ Մյուլլերի` Ղազախստանն աշխարհի 190 երկրների շարքում զբաղեցնում էր 35-րդ տեղը[13]։

2018 թվականին «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության» գլոբալ ինովացիոն ինդեքսում Ղազախստանը Կենտրոնական և Հարավային Ասիայի տարածաշրջանային վարկանիշում զբաղեցրել է 3-րդ տեղը[14]։

Մակրոտնտեսական միտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին The Heritage Foundation-ի կողմից Վաշինգտոնում տպագրված տնտեսական ազատության ինդեքսում Ղազախստանը վերջին 17 տարվա ընթացքում վաստակել է 22 միավոր, որի շնորհիվ հեղինակները Ղազախստանը դասում են 20 լավագույն երկրների շարքը, որոնք կատարել են լավագույն բարելավումները[15]։ Ղազախստանի տնտեսական ազատության միավորը 69.1 է, որը համարվում է «չափավոր ազատ»։ Ընդհանուր միավորն աճել է 0,1-ով, քանի որ ներդրումներ է կատարել և զգալիորեն բարելավել ֆինանսական վիճակը և դրամական ազատությունը։ Ղազախստանը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 43 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը, և նրա ընդհանուր գնահատականը գերազանցում է տարածաշրջանային և աշխարհի միջին ցուցանիշը[15]։

Այս աղյուսակը ցույց է տալիս Ղազախստանի համախառն ներքին արդյունքը[16]։

Տարի Համախառն ներքին արդյունք ԱՄՆ դոլարի փոխանակում Գնաճի ինդեքս
(2000=100)
Եկամուտը մեկ շնչի հաշվով
(as % of USA)
1995 78,014,200 61.11 Թենգե 64 3.81
2000 102,599,902 142.26 Թենգե 100 3.53
2005 147,453,000 132.88 Թենգե 140 9.01
2017 159,406,930 344.18 Թենգե

Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս 1980–2017 թվականներին տնտեսական հիմնական ցուցանիշները։ Կանաչով նշվածը 5%-ից ցածր գնաճն է[17]։

Տարի ՀՆԱ
(ԱՄՆ դոլարով)
ՀՆԱ մեկ շնչի հաշվով
(ԱՄՆ դոլարով)
ՀՆԱ աճ
(ստույգ թիվ)
Գնաճի մակարդակ
(տոկոսներով)
Գործազրկություն
(տոկոսներով)
Պետական պարտք
(ՀՆԱ տոկոսներով)
1992 122.7 7,196 չկա չկա չկա չկա
1993 decrease114.0 decrease6,748 decrease−9.2% negative increase1,662.3% չկա չկա
1994 decrease101.8 decrease6,444 decrease−12.6% negative increase1,402.0% 10.1% չկա
1995 decrease95.4 decrease6,087 decrease−8.2% negative increase176.3% negative increase11.0% չկա
1996 Green Arrow Up Darker.svg97.7 Green Arrow Up Darker.svg6,308 Green Arrow Up Darker.svg0.5% negative increase39.1% negative increase13.0% չկա
1997 Green Arrow Up Darker.svg101.0 Green Arrow Up Darker.svg6,651 Green Arrow Up Darker.svg1.7% negative increase17.4% Straight Line Steady.svg13.0% չկա
1998 decrease100.2 Green Arrow Up Darker.svg6,698 decrease−1.9% negative increase7.3% negative increase13.1% չկա
1999 Green Arrow Up Darker.svg104.4 Green Arrow Up Darker.svg7,009 Green Arrow Up Darker.svg2.7% negative increase8.4% negative increase13.5% չկա
2000 Green Arrow Up Darker.svg117.3 Green Arrow Up Darker.svg7,890 Green Arrow Up Darker.svg9.8% negative increase13.3% negative increase12.8% չկա
2001 Green Arrow Up Darker.svg136.2 Green Arrow Up Darker.svg9,168 Green Arrow Up Darker.svg13.5% negative increase8.4% positive decrease10.4% չկա
2002 Green Arrow Up Darker.svg151.8 Green Arrow Up Darker.svg10,211 Green Arrow Up Darker.svg9.8% negative increase5.9% positive decrease9.3% 17.6%
2003 Green Arrow Up Darker.svg169.2 Green Arrow Up Darker.svg11,318 Green Arrow Up Darker.svg9.3% negative increase6.5% positive decrease8.8% positive decrease15.0%
2004 Green Arrow Up Darker.svg190.6 Green Arrow Up Darker.svg12,642 Green Arrow Up Darker.svg9.6% negative increase6.9% positive decrease8.4% positive decrease11.4%
2005 Green Arrow Up Darker.svg215.8 Green Arrow Up Darker.svg14,178 Green Arrow Up Darker.svg9.7% negative increase7.5% positive decrease8.1% positive decrease8.1%
2006 Green Arrow Up Darker.svg246.2 Green Arrow Up Darker.svg15,991 Green Arrow Up Darker.svg10.7% negative increase8.6% positive decrease7.8% positive decrease6.7%
2007 Green Arrow Up Darker.svg275.3 Green Arrow Up Darker.svg17,677 Green Arrow Up Darker.svg8.9% negative increase10.8% positive decrease7.3% positive decrease5.9%
2008 Green Arrow Up Darker.svg289.9 Green Arrow Up Darker.svg18,140 Green Arrow Up Darker.svg3.3% negative increase17.1% positive decrease6.6% negative increase6.8%
2009 Green Arrow Up Darker.svg295.6 Green Arrow Up Darker.svg18,245 Green Arrow Up Darker.svg1.2% negative increase7.3% Straight Line Steady.svg6.6% negative increase10.2%
2010 Green Arrow Up Darker.svg321.1 Green Arrow Up Darker.svg19,530 Green Arrow Up Darker.svg7.3% negative increase7.1% positive decrease5.8% negative increase10.7%
2011 Green Arrow Up Darker.svg352.3 Green Arrow Up Darker.svg21,129 Green Arrow Up Darker.svg7.5% negative increase8.3% positive decrease5.4% positive decrease10.1%
2012 Green Arrow Up Darker.svg376.7 Green Arrow Up Darker.svg22,278 Green Arrow Up Darker.svg5.0% negative increase5.1% positive decrease5.3% negative increase12.1%
2013 Green Arrow Up Darker.svg405.8 Green Arrow Up Darker.svg23,644 Green Arrow Up Darker.svg6.0% negative increase5.8% positive decrease5.2% negative increase12.6%
2014 Green Arrow Up Darker.svg430.8 Green Arrow Up Darker.svg24,734 Green Arrow Up Darker.svg4.3% negative increase6.7% positive decrease5.0% negative increase14.5%
2015 Green Arrow Up Darker.svg440.7 Green Arrow Up Darker.svg24,940 Green Arrow Up Darker.svg1.2% negative increase6.7% Straight Line Steady.svg5.0% negative increase21.9%
2016 Green Arrow Up Darker.svg451.2 Green Arrow Up Darker.svg25,167 Green Arrow Up Darker.svg1.1% negative increase14.6% Straight Line Steady.svg5.0% positive decrease21.0%
2017 Green Arrow Up Darker.svg477.6 Green Arrow Up Darker.svg26,252 Green Arrow Up Darker.svg4.0% negative increase7.4% Straight Line Steady.svg5.0% negative increase21.2%

Տնտեսական աճ և ՀՆԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ղազախստանի ՀՆԱ-ն աճել է 4,1%[18]։

Նախատեսվում էր, որ Ղազախստանի ՀՆԱ-ն 2014 թվականին կհասնի 4.3%-ի։ 2014 թվականին Ղազախստանում տնտեսության հիմնական շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն էր։ Ղազախստանում ծառայությունների ոլորտը հիմնականում խթանում է մանրածախ վարկերի տրամադրմանը[19]։

Ղազախստանի ՀՆԱ-ի աճը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3,8%[20]։

Ղազախստանի կառավարությունը 2014 թվականի մայիսի 1-ին ստորագրել է Framework Partnership համաձայնագիրը BRD-ի, IFC-ի, MIGA-ի հետ։ Ըստ սույն համաձայնագրի Համաշխարհային բանկը 2,5 միլիարդ դոլար պետք է հատկացներ Ղազախստանին` տնտեսության դիվերսիֆիկացման և կայուն զարգացման հասնելու համար[21]։

Համաշխարհային բանկի զեկույցը ցույց է տալիս, որ Ղազախստանը, 2015 թվականի դրությամբ, հասել է միջինից բարձր եկամուտ ունեցող (ՀՆԱ-ն` 170 միլիարդ) ԱՄՆ դոլար երկրի մակարդակի[22]։

2015 թվականին Ղազախստանի գյուղատնտեսական արդյունաբերության մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումներն աճել են 30%-ով, իսկ էլեկտրաէներգիայի ոլորտում` 80%-ով[23]։

2016 թվականին Ղազախստանի տնտեսությունը սկսեց վերականգնվել և դուրս գալ նավթի ցածր գների ու տենգեի արժեզրկման հետևանքով առաջացած ճգնաժամից։ Ըստ Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի, 2016 թվականի ինն ամսում ՀՆԱ-ի աճը հասել է 0,4%-ի։ Տնտեսության մեջ ամենաբարձր աճն ունեցած արդյունաբերական ճյուղերն էին շինարարությունը (6,9%), գյուղատնտեսությունը (4,9%) և տրանսպորտը (4,0%)[24]։

Համաշխարհային բանկի «Doing Business 2020» զեկույցում Ղազախստանը 190 երկրների մեջ 25-րդն էր։ Երկիրը նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավել էր իր տնտեսական վիճակը։ Արդյունքում Ղազախստանն առաջ էր նույնիսկ Իսլանդիայից (26-րդ տեղ), Ավստրիայից (27-րդ տեղ), Ռուսաստանից (28-րդ տեղ), Ճապոնիայից (29-րդ տեղ) և այլն[25]։

Ղազախստանն առաջնային է համարել տնտեսության ոչ նավթային ճյուղերի զարգացումը, որին բաժին է ընկել երկրի` 2019 թվականին ունեցած տնտեսական աճի 85%-ը[26]։

2020 թվականի առաջին յոթ ամիսներին Ղազախստանը զգալիորեն ավելի շատ ապրանքներ է արտահանել, քան նախորդ տարի, այդ թվում գրանցվել է նաև ավտոմեքենաների արտահանման յոթ անգամ ավելի մեծ աճ։ Երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 3%-ով` ծառայության ոլորտում COVID-19 համաճարակի պատճառով գրանցած անկման հետևանքով, բայց տնտեսության մնացած կարևոր ճյուղերը զգալիորեն աճել են։ Գյուղատնտեսությունը, շինարարությունը և արտադրությունը 2020 թվականի առաջին ութ ամիսներին արտադրության մեծ աճ են գրանցել[27]։

2020 թվականին ամենամեծ աճը գրանցվել է ավտոմոբիլային արդյունաբերության մեջ (+53,6%), դեղագործությունում (+39,7%), վերամշակված մետաղական արտադրանքներում (+19,5%), մեքենաշինությունում (+16,5%), ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտում (+16,4%)[28]:] Մեծ աճ են գրանցել նաև շինարարությունը (+10,7%) և տեղեկատվական ոլորտը (+8,2%)[28]:

Տնտեսության ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանը ուրանի արտադրությամբ առաջատար է աշխարհում։ Ղազախստանում ուրանի արտադրությունը ապահովում է համաշխարհայինի 35%-ը[29]։ Երկիրն ուրանի պաշարներով երկրորդն է Ավստրալիայից հետո[30]։

Նավթ և գազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգետիկան առաջատար ճյուղ է Ղազախստանի տնտեսության մեջ։ 2000 թվականին Ղազախստանն արտահանել է 35,252,000 մ/տ նավթ, ինչը 17,4%-ով ավել էր 1999 թվականին արտահանած 30,025,000 տոննայից։ 2000 թվականին երկիրն արտահանել է 28,883,000 տոննա նավթ, 38,8%-ով ավելի, քան 1999 թվականին (20,813,000 տոննա) էր։ 2001 թվականին արտադրանքն աճում էր մոտ 20%-ով՝ նպատակ ունենալով բավարարել կառավարության նախատեսածը` 40,100,000 տոննա։ 2000 թվականին բնական գազի արդյունահանումը հասավ 11,5 կմ², մինչդեռ 1999 թվականին 8,2 կմ² էր։

Ղազախստանը համաշխարհային կարգի նավթ արտահանելու համար հեռանկարային ներուժ ունի։ Ղազախստանում նշանակալի օտարերկրյա ներդրում է կատարում «TengizChevroil» ձեռնարկությունը, որի բաժնետոմսերը 50%-ով պատկանում են ChevronTexaco-ին, 25%` ExxonMobil-ին, 20%` Ղազախստանի KazMunaiGas-ին և 5%` Ռուսաստանի LukArco-ին[31]։ Կարաչագանակի բնական գազի և գազի խտացման հանքավայրը զարգացվում է BG, Agip, ChevronTexaco և Lukoil ընկերությունների կողմից։ Agip-ի գլխավորած օֆշորային Ղազախստանի կոնսորցիումը Կասպից ծովի հյուսիսային շրջանում հայտնաբերել է Կաշագանի հսկայական նավթահանք։ Ղազախստանը տնտեսական մեծ հեռանկարներ ունի` նավթի և գազի պաշարներով պայմանավորված։ ՀՆԱ-ի աճը կախված կլինի նավթի գնից, ինչպես նաև նոր ավանդներ ստեղծելու հնարավորությունից։

Հանքարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանը բազմաթիվ օգտակար հանածոների, այդ թվում՝ աղի, ուրանի, ֆերոխրոմի, տիտանի, կադմիումի, կալիումի, մագնեզիումի, ռենիումի, պղնձի, բոքսիտի, գալիումի և ցինկի առաջատար արտահանող է[32]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժիչային մեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսին Ղազախստանի Կոստանայ քաղաքում մեկնարկեց Toyota Fortuner-ի CKD (Complete Knock-Down) մոդելի հավաքումը[33]։ Ակնկալվող տարեկան արտադրանքը շուրջ 3000 մեքենա պետք է լիներ[33]։

Ղազախստանի ավտոարդյունաբերությունն արագ զարգանում էր 2014 թվականին՝ տարեկան արտադրելով 2 միլիարդ դոլարի արտադրանք[34]։ Սակայն արդյունաբերությունն անկում ապրեց, 2016 թվականին վաճառքի ծավալները պակասեցին՝ կազմելով ընդամենը 46,000 դոլար[35]։

2020 թվականին, չնայած COVID-19 համաճարակին, Ղազախստանի տնտեսությունն ամենամեծ աճն (53,6%) ունեցավ իր ավտոմոբիլային արդյունաբերության մեջ[36]։

Երկաթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

GE Transport-ը ձեռք է բերել Lokomotiv Kurastyru Zauyty-ի բաժնետոմսերի 50%-ը Ղազախստանի ազգային երկաթուղային ընկերության Temir Zholy-ի հետ համատեղ ձեռնարկության մեջ[37]։

Ծառայությունների ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 22-ին Համաշխարհային բանկը հաստատեց 88 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որով կաջակցեր Ղազախստանին` տեխնոլոգիական առևտրի զարգացման և սոցիալական կենսունակ նորարարությունների հարցում[38]։ Արդյունաբերական նորարարության խթանման նախագիծը նպատակ ունի բարելավել տեխնոլոգիական նորարարությանը նպաստող տնտեսության մնացյալ ճյուղերը[38]։

Մանրածախ առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2015 թվականի «A.T. Kearney»-ի մանրածախ առևտրի համաշխարհային գլոբալ ինդեքսի, Ղազախստանը 30 երկրներից 13-րդ տեղն է զբաղեցնում[39]։ 2016 թվականի մանրածախ առևտրի համաշխարհային գլոբալ ինդեքսում Ղազախստանը զբաղեցնում էր 4-րդ տեղը` վաստակելով 100-ից 56,5 միավոր[40]։ Ղազախստանի շուկան համալրվեց խոշոր միջազգային մանրածախ առևտրային կազմակերպությունների մասնաճյուղերով, ինչպիսիք են Carrefour-ի և Leroy Merlin-ի ֆրանսիական մանրածախ ցանցերը, ինչպես նաև [[McDonald’s]]-ի և KFC-ի սննդային ցանցերը[41]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանն իր տարածքով իններորդ երկիրն է և ամենամեծ երկիրը, որ ելք չունի դեպի ծով։ Այսօր զբոսաշրջությունը տնտեսության գլխավոր բաղադրիչը չէ։ 2014 թվականի դրությամբ զբոսաշրջությանը բաժին է ընկնում Ղազախստանի ՀՆԱ-ի 0,3%-ը, սակայն կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականը այս ցուցանիշը հասցնել 3%-ի[42][43]։ Երկիրը ժառանգել է հին Մետաքսի ճանապարհի, քոչվորական և Խորհրդային Միության մշակույթը, և հենց դրանք էլ մեծ ազդեցություն ունեցան զբոսաշրջության ձևավորման ու զարգացման վրա։ Այս մշակութային խառնուրդի շնորհիվ Ղազախստանն առանձնանում է տարածաշրջանի և աշխարհի ցանկացած այլ երկրներից։

2017 թվականին համաշխարհային տնտեսական ֆորումի ճամփորդության և զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ զեկույցի համաձայն, Ղազախստանում ճամփորդությանը և զբոսաշրջությանը բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3,08 միլիարդ դոլար կամ ընդհանուր ՀՆԱ-ի 1,6%-ը։ WEF-ն իր 2017 թվականի զեկույցում Ղազախստանին կարգել է 81-րդ տեղը, որը չորս հորիզոնականով բարձր է նախորդ շրջաններում երկրի զբաղեցրած դիրքերի համեմատ[44]։ Ղազախստանում 2016 թվականին եկել է 6,5 միլիոն զբոսաշրջիկ։

Մոլեխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանում մոլեխաղերը զարգացել են ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից սկսած, հետո կազմակերպվել են նաև վիճակախաղեր։ 1698 թվականին Պետրոս Առաջին ցարը հրամանագիր է ստորագրել, որն առաջին անգամ օրենքով թույլատրեց վիճակախաղերի կազմակերպումը։ Հետագա տարիներին վիճակախաղեր կազմակերպվել են նաև խորհրդային երկրներում` այդ թվում և Ղազախստանում։ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մոլեխաղերի ազատ գործունեության վերաբերյալ լիցենզիաներ սկսել է տրամադրել միայն 1999 թվականից։ 2007 թվականին Ղազախստանի կառավարությունը մտցրեց նոր օրենք, որով արգելվեց մոլեխաղերի կազմակերպումը Ղազախստանի ողջ տարածքում, բացի երկու վայրերից, որոնք պետք է դառնային Ռուսաստանի հատուկ խաղային գոտիներ։ Այս տարածքներից դուրս գոյություն ունեցող խաղատները պետք է փակվեին կամ տեղափոխվեին այնպիսի վայրեր, ուր հնարավոր էր օրինական գործունեություն ծավալել։ Առաջին օրինական խաղատունը, որը բացվեց վերոնշյալ օրենքի սահմանումից հետո, Կազչագայի Ֆլամինգո խաղատունն էր, որը բացվեց 2008 թվականի հոկտեմբերի 1-ին։ 2018 թվականին Ղազախստանում մոլեխաղային ընկերություններից ստացված եկամուտները կազմում էին 19,5 միլիարդ տենգե։ Սա 16,1%-ով շատ է 2017 թվականի ցուցանիշից (շուրջ 16,8 միլիարդ տենգե)[45]։

Արտաքին առևտուր և կապիտալ ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանում ապրանքի արտահանման նկարագիր:
Ղազախստանից ապրանքի արտահանման ուղղությունները, 2013 թվական:

Ղազախստանն ունի 11 անդրմայրցամաքային երթուղիներ` երկաթուղային և ավտոմոբիլային, ինչպես նաև բազմաթիվ նավթատար ու գազատար խողովակներ։ Երկրի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ապրանքները Չինաստանից Եվրոպա տեղափոխել երեք-չորս անգամ ավելի արագ, քան մյուս երթուղիները[46]։

Ղազախստանի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդական Շերին Սուժիկովան և Թայվանի արտաքին առևտրի զարգացման խորհրդի գլխավոր քարտուղար Չաո յոն-չուանը 2006 թվականի հոկտեմբերի 13-ին Թայպեյում համաձայնագիր են ստորագրել տնտեսական հարաբերությունները բարելավելու մասին. դա պետք է արվեր շուկայական տեղեկատվության փոխանակման և առևտրի մասնագետների այցելությունների միջոցով։ TAITRA-ն գրասենյակ ունի Ղազախստանի Ալմաթի քաղաքում[47]։

2006 թվականին Հյուսիսային Դակոտայի նախկին լեյտենանտ-նահանգապետ Ջեք Դալրիմփլը գլխավորել է Հյուսիսային Դակոտայի առևտրի գրասենյակի 18 հոգանոց պատվիրակությունը, որոնք ներկայացնում էին Հյուսիսային Դակոտայի յոթ ընկերություններ և Դիքինսոնի պետական համալսարանը Ղազախստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ Հյուսիսային Դակոտան հիմնականում մեքենաներ է արտահանում Ղազախստան, որը համարվում է Հյուսիսային Դակոտայի արտադրության արտահանման ութերորդ խոշորագույն ուղղությունը։ 2000-2005 թվականներին մեքենաների արտահանումից ստացված եկամուտը 22,000 ԱՄՆ դոլարից հասել է 25 մլն դոլարի[48]։

Բարձր տեխնոլոգիական արտահանումների տոկոսային բաժինը Ղազախստանում 2014 թվականին հասել է 37,17%-ի (1995 թվականին` 4,46%)։ Այս աճը խթանող հիմնական գործոններից մեկը Համաշխարհային բանկի խմբի և Ղազախստանի կառավարության կողմից մշակված և իրականացված տեխնոլոգիական առևտրայնացման նախագիծն էր։ Այս նախագծի միջոցով 65 ղազախական տեխնոլոգիական ստարտափեր ֆինանսավորում, ուսուցում և օգնություն ստացան՝ իրենց նորամուծությունները շուկա դուրս բերելու հարցում[49]։

Չինաստանը համարվում է Ղազախստանի կարևոր առևտրային գործընկերը։ 2015 թվականի մարտի վերջին երկու երկրները 33 գործարք են կնքել 23,6 մլրդ դոլար արժողությամբ[50]։ Գործարքները վերաբերում էին տարբեր արդյունաբերական ոլորտների, ինչպիսիք են նավթի վերամշակումը, մեքենաշինությունը, մետաղաձուլությունը[50]։

Ղազախստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2018 թվականին կազմել է 93,5 մլրդ դոլար, ինչը 19,7%-ով շատ է 2017-ի ցուցանիշից։ Արտահանված ապրանքից ստացված եկամուտը կազմել է 67 մլրդ դոլար (+25,7%), իսկ ներմուծումից ստացվածը` 32,5 մլրդ դոլար (+9,9%)[51]:

Ղազախստանի կառավարությունն աջակցում է ղազախ արտահանողներին, որոնք գործում են արտաքին շուկաներում իրենց QazTrade ինկուբատորի միջոցով։ 2019 թվականի սեպտեմբերից ծրագիրը ընտրում է բիզնեսը և աջակցում կառավարության ընտրած արտաքին շուկաներին` ինչպիսիք են Գերմանիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը և Չինաստանը, միանալու հարցում[52]։

Ազգային ներդրումային ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի կառավարությունը 2017 թվականի օգոստոսին հաստատեց ազգային ներդրումային ռազմավարությունը, որի նպատակն է 5 տարվա ընթացքում 26%-ով ավելացնել օտարերկրյա ներդրումները և ստեղծել առավել բարենպաստ ներդրումային պայմաններ։ Ռազմավարությունը նաև սահմանել է 27 երկրներ` որպես ներդրումների ամենակարևոր աղբյուրներ[53]։ Այս երկրների թվում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Թուրքիան, Ճապոնիան, ԱՄԷ-ն, Հարավային Կորեան և այլն։ Ներդրումների և զարգացման նախարարությունն աշխատում է Արտաքին գործերի նախարարության հետ` յուրաքանչյուր երկրի հետ անհատապես ծրագրեր մշակելու համար[53]։

FDI-ի 26% աճին հասնելու համար Ղազախստանը տնտեսական դիվանագիտություն է իրականացրել։ Ղազախստանի արտաքին տնտեսական քաղաքականությամբ հիմնականում զբաղվում են Արտաքին գործերի նախարարությունը, Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարությունը, KazakhInvest-ը and Qaztrade-ն[54]։

Օտարերկրյա ուղղակի ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ բոլոր երկրների ընդհանուր և տարեկան ուղղակի օտարերկրյա ներդրումներից ամենաշատը ստանում է Ղազախստանը։ OECD-ը նշել է այն քայլերը, որոնք կատարել է Ղազախստանի կառավարությունը` երկիրը միջազգային ներդրումների առաջ բաց անելու և ներդրումների համար քաղաքականության շրջանակը բարելավելու ուղղությամբ[55]։ 2017 թվականին Ղազախստանը OECD-ի կողմից հրավեր էր ստացել դառնալու OECD միջազգային ներդրումների և բազմազգ ձեռնարկությունների մասին հռչակագրի անդամ[56]։

2014 թվականի հունիսին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է արտասահմանյան ներդրումները խթանելու մասին հարկային կոնսեցիաներ, որոնք ներառում էին կետեր կորպորատիվ հարկից 10-ամյա, գույքային հարկից 8-ամյա ազատման և մյուս որոշ հարկերի սառեցման վերաբերյալ[57]։ Այլ միջոցառումներից է նաև արտադրական օբյեկտի շահագործումից հետո կապիտալ ներդրումների մաքսիմում 30%-ը վերադարձնելը[57]։ Կապիտալ ներդրումների թիվը շատացնելու համար Ղազախստանն իջեցրեց հարկաերը, որոնք վճարում էին օտարերկրյա ներդրողները։ Կորպորատիվ եկամտահարկի դրույքաչափը 30%-ից հասավ 20%-ի։ Կառավարությունը նաև 2009 թվականին իջեցրեց ԱԱՀ-ն մինչև 12%, մինչդեռ 2006 թվականին 16% էր[58]։

2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, Ղազախստանում օտարերկրյա ընդհանուր ներդրումները հասել են 211,5 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Այդ ընդհանուր գումարից զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին 129,3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ այլ ներդրումները` մնացած 82,2 միլիարդ ԱՄՆ դոլարը[58]։

2015 թվականի հուլիսի դրությամբ Ղազախստանը վերջին հինգ տարվա ընթացքում արտադրական արդյունաբերության մեջ ներդրել է 16 միլիարդ դոլար, ինչը 2,5 անգամ ավելին է նախորդ հինգ տարիների ընթացքում ներդրած գումարից[59]։ Ղազախստանը շահագործման է հանձնել չորս հարյուր նոր արտադրանք, ինչպիսիք են ավտոարդյունաբերությունը, երկաթուղային ճարտարագիտությունը, քիմիական, ուրանի և հազվագյուտ մետաղների արդյունաբերությունները[59]։ Նոր ձեռնարկությունների ծավալը կազմել է 580 միլիարդ տենգե[59]։

2015 թվականի հունիսից 2016 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Ղազախստանում օտարերկրյա ներդրողներին պատկանող ձեռնարկությունների ընդհանուր թիվն աճել է 2,3%-ով և հասել 9000-ի։ Ղազախստանում գործող 6691 արտասահմանյան ընկերությունները փոքր բիզնեսներ են համարվում[60]։

2016 թվականի սկզբի դրությամբ, 1992 թվականից Համաշխարհային բանկը Ղազախստանում ներդրել է ավելի քան 6,8 միլիարդ դոլար գումար։ Այս միջոցները ներդրվել են ճանապարհների և սոցիալական այլ ենթակառուցվածքների զարգացման, փոքր և միջին ձեռնարկատիրությունների մրցունակության բարձրացման, կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում[61]։

2012 թվականին Ղազախստանը կատարել է OECD ներդրումային ստանդարտների առաջին վերանայումը, որի արդյունքում ստացվել է երկրի ներդրումային միջավայրը բարելավելու մասին 12 առաջարկություն։ Պետական-մասնավոր գործընկերության մասին օրենքն ընդունելուց հետո Ղազախստանը 2016 թվականին սկսեց OECD-ի երկրորդ վերանայումը[62]։

Ղազախստանում ներդրումների և զարգացման նախարարության զեկույցի համաձայն, 2016 թվականի մայիսի դրությամբ նավթի վերամշակման ոլորտում օտարերկրյա ներդրումների թիվն աճել է 80%-ով, սննդի արդյունաբերության ոորտում` 30%-ով, ճարտարագիտության ոլորտում` 7 անգամ։ Նախարարությունը նաև հաղորդել է, որ երկրում կա 200 ներդրումային նախագիծ, որոնք գերազանցում են 40 միլիարդ դոլարը[63]։

2016 թվականի կեսերին մի խումբ ընկերություններ Chevron-ի գլխավորությամբ հայտարարեցին Ղազախստանի Թենգիզ նավթային հանքավայրը շահագործելու համար 36,8 միլիարդ դոլար ներդնելու մասին[64]։

2016 թվականի առաջին եռամսյակում Ղազախստանում ներդրվել է 2,7 միլիարդ դոլար։ Ղազախստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողը Նիդեռլանդներն է (66 միլիարդ դոլար), որին հաջորդում են ԱՄՆ-ը (26 միլիարդ դոլար) և Շվեյցարիան (15 միլիարդ դոլար)[65]։ Ըստ Ղազախստանի ազգային բանկի նախագահի, օտարերկրյա ներդրումների թիվը մեծացնելու հարցում կարևորագույն գործոն է «Նուրլի ժոլ» պետական ծրագրի իրականացումը, որով կստեղծվեն բարենպաստ պայմաններ։ 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ Ղազախստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները կազմել են 5,7 մլրդ դոլար, ինչը 4,8%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարած ներդրումներից[66]։

Ամփոփելով 2016 թվականը՝ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը նշեց, որ Ղազախստանը տարվա ընթացքում ստացել է 20 միլիարդ դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումներ[67]։ 2016 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր թիվը 2015-ի համեմատ աճել է 40%-ով և գերազանցել 2008-ի ռեկորդը։ Ղազախստանում գործող օտարերկրյա բիզնեսների թիվը, 2015-ի համեմատ, 2016 թվականին աճել է 25%-ով[68]։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները կատարվել են լեռնահանքային արդյունաբերության, երկրաբանական հետախուզման ու վերամշակման ոլորտներում։ Ամենամեծ ներդրումներ կատարած երկրներն են Նիդեռլանդները, Միացյալ Նահանգները, Շվեյցարիան և Ֆրանսիան[69]։

Ղազախստանը 2017 թվականից առանց վիզայի երկիր մուտք կատարելու ռեժիմ սահմանեց ԵԱՏՄ-ի, OECD-ի, Մոնակոյի, Մալայզիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սինգապուրի քաղաքացիների համար[70]։

Գյուղատնտեսությունը Ղազախստանի ամենակարևոր ոլորտներից մեկն է. այս ոլորտում երկիրը ձգտում է ամենաշատ օտարերկրյա ներդրումները ստանալ` տնտեսության այս ոլորտի մրցունակությունը խթանելու համար։ Այդ նպատակով, 2017 թվականին KazAgro-ն Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ բանակցություններ վարեց 15 տարի ժամկետով 200 միլիոն եվրո վարկ ստանալու համար[71]։

1991-2019 թվականներին Ղազախստանը ստացել է 330 միլիարդ ԱՄՆ դոլարի չափ ուղղակի օտարերկրյա ներդրումներ, որը շուրջ 120 երկրներում կատարված ներդրումներից շատ է։ Ղազախստանում օտարերկրյա ներդրումների ավելի քան 50%-ը կատարել է Եվրամիությունը (ԵՄ), 15%-ը (48,4 միլիարդ ԱՄՆ դոլար)` Միացյալ Նահանգները, և 5-ական տոկոս Միացյալ Թագավորությունն ու Չինաստանը։ Սեպտեմբերի 2-ի իր ելույթում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջնային է համարել օտարերկրյա ներդրումները[72]։ 2018 թվականին Ղազախստանը ստացել է 24 միլիարդ դոլար օտարերկրյա ներդրումներ։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը կարևոր դեր է խաղում երկիր օտարերկրյա ներդրումների գործում[73]։

2019 թվականին Ղազախստանում օտարերկրյա ներդրումները կազմել է 24,1 մլրդ դոլար։ 2019 թվականին հանքարդյունաբերությունը և մետաղագործությունը ստացել են օտարերկրյա ամենամեծ ներդրումները՝ 56,3%: Արդյունաբերությունը ստացել է ռեկորդային 13,586 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներ։ Արդյունաբերությունն ու առևտուրը ներդրողների համար երկրորդ և երրորդ ոլորտներն էին։ 2019 թվականին 3,5 միլիարդ ԱՄՆ դոլարի ՕՈՒՆ են կատարվել արտադրական արդյունաբերության և 3 միլիարդ դոլար առևտրում[74]։

2019 թվականին Ղազախստանի տնտեսության մեջ առավելագույն ներդրումներ կատարող առաջատար հնգյակը մնացել է անփոփոխ։ Նիդեռլանդները Ղազախստանում ներդրել է 7,3 միլիարդ դոլար (ներդրումների 30,2%-ը), որին հաջորդում են ԱՄՆ-ը՝ 5,5 միլիարդ դոլար (23,0%) և Շվեյցարիան՝ 2,2 միլիարդ դոլար։ Ներդրումների տեսանկյունից Չինաստանը գերազանցել է Ռուսաստանի Դաշնությանը և զբաղեցրել 4-րդ տեղը՝ 1,7 միլիարդ դոլար (7,0%), մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցնում էր 5-րդ տեղը` 1,4 միլիարդ դոլար (5,8%) ներդրմամբ[75]։

Հատկանշական է, որ Ղազախստանի օտարերկրյա ներդրումների թիվը 2018 թվականին աճել է 15,8%-ով, իսկ 2019 թվականից մնացել նույնը` 24 միլիարդ դոլար, չնայած այդ ժամանակահատվածում այլ երկրների տնտեսություններում նկատվել են ներդրումների նվազում[76]։

Չնայած COVID-19 համաճարակին, 2020 թվականին Ղազախստանի 14 մարզերից 13-ում գրանցվել է ներդրումների աճ։ Ներդրումների մեծ աճը գրանցվել է շինարարության ոլորտում, մասնավորապես` Թուրքեստանի և Ժամբիլի տարածաշրջաններում, ինչպես նաև Շիմկենտ քաղաքում[77]։

Ներդրողների աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլորտը, որում ներդրումներ կատարելու անհրաժեշտություն կա, որոշվում է Ղազախստանի կառավարության և օտարերկրյա նորդրողների կողմից։ Օտարերկրյա ներդրումների հոսքը մեծացնելու համար երկիրը ստեղծեց ներդրումային ազգային ընկերություն։ Ղազախստան Ինվեստը ներդրողների համար մի ցանց է, որը տալիս է ներդրումային գաղափարներ և հասնում դրանց իրագործմանը, ինչպես նաև հոգում է տվյալ ոլորտի հետագա կարիքները։ 2018 թվականին Ղազախստան Ինվեստն օգնեց մշակել ավելի քան 70 ներդրումային պլաններ արդյունաբերության տարբեր ճյուղերում` մետաղագործություն, նավթաքիմիա, սննդի արդյունաբերություն, զբոսաշրջություն և այլն։ Այն իր մեջ ներառում էր նաև բիզնես պլանի ձևավորում, ֆինանսական մոդելի ստեղծում և կարճ նկարագիր[78]։

Օտարերկրյա ներդրումները հեշտացնելու համար Ղազախստանը 2020 թվականին գործարկել է elicense.kz առցանց պորտալը, որը թույլ է տալիս առցանց ներդրումային պայմանագրեր կնքել` կրճատելով բյուրոկրատիան[79] : Պորտալի միջոցով կնքված առաջին համաձայնագիրը «Kaz Solar 50»-ի և գերմանական «Solarnet Investment GmbH» ընկերությունների միջև կնքված պայմանագիրն էր, որը նախագծում էր վերականգնվող էներգիայի ծրագիր[79]։

Մտավոր սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանը օրենսդրորեն անդրադարձել է մտավոր սեփականության իրավական կարգավորման, արտոնագրային օրենսդրության և հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրներին[80]։

Հանրային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Nurly Zhol» նոր տնտեսական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 11-ին Նուրսուլթան Նազարբաևը ազգին ուղղված իր ուղերձում հռչակեց Ղազախստանի նոր տնտեսական քաղաքականությունը` «Դեպի ապագա» (Nurly Zhol)[81]: Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նոր տնտեսական քաղաքականությունը ենթադրում է արդյունաբերական ճյուղերում խոշորածավալ պետական ներդրումներ[82]։ Մոտակա ժամանակներում «Nurly Zhol» ծրագիրը կկիրառի հակաճգնաժամային միջոցառումներ` համաշխարհային տնտեսության խառնաշփոթը հաղթահարելու համար[83]։ Տնտեսական ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրի երկարաժամկետ միջոցառումները կօգնեն ստեղծել տնտեսական աճի նոր ու ամուր հարթակ[83]։

Չորրորդ արդյունաբերական հեղափոխության ընթացքում Ղազախստանը սահմանել է պետության և տնտեսության արդիականացման հինգ առաջնային պլաններ[84]։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային բանկի 2018 թվականին հրապարակած «Ease of Doing Business» զեկույցում Ղազախստանը 36-րդն էր։ Զեկույցում գնահատվել է բիզնեսի ճիշտ կարգավորումը և սեփականության իրավունքի ամրությունը։

Վաշինգտոնի «The Heritage Foundation» կոչվող հետազոտական կենտրոնը «Տնտեսական ազատության ինդեքս-2018»-ում Ղազախստանը դասում է 41-րդ տեղը։ Այս ընդհանուր գնահատականն աճել է 0,1-ով[85]։

Ղազախստանը նպատակ ունի խթանել տնտեսության աճը` ներգրավելով մասնավոր ներդրողների, ովքեր հետաքրքրված են ազգային ընկերությունների զարգացմամբ։ Սա է սեփականաշնորհման հիմնական նպատակը, որը, հավանաբար, կկրճատի հանրային ունեցվածքի մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչև 15%-ով։ Ակնկալվում է, որ որոշ ընկերություններ, օրինակ` Ղազախստանի երկաթուղիները, Սամրուկ-Էներգոն, Կազատոմպրոմը, Կասպոստը, ԿազՄունայԳազը և Էյր Աստանան, վաճառվելու են IPO-ի միջոցով[86]։

2018 թվականի IMD համաշխարհային մրցունակության վարկանիշային աղյուսակում Ղազախստանը 32-րդից իջել է 38-րդ տեղը։ Զեկույցը գնահատել է բիզնեսի արդյունավետությունը, պետական ֆինանսները և ներքին տնտեսությունը[87]։

Հատուկ տնտեսական գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ տնտեսական գոտին` SEZ-ը, Ղազախստանի տարածքի մի մասն է, որն ունի հատուկ իրավական ռեժիմ՝ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ առաջնահերթ գործունեություն ծավալելու համար[88]։

Ղազախստանի Հանրապետության տարածքում կան 12 հատուկ տնտեսական գոտիներ՝ տարբեր ոլորտային կողմնորոշումներով։ Դրանք են`

  1. SEZ «Աստանա - Նոր քաղաք»
  2. SEZ «Սարիարկա»
  3. SEZ «Ազգային արդյունաբերական նավթաքիմիական տեխնոպարկ»
  4. SEZ «Ծովային Ակտաու նավահանգիստ»
  5. SEZ «Օնտուստիկ»
  6. SEZ «Քիմիական Տարազ պարկ»
  7. SEZ "Խորգոս - Արևելյան Դարպաս"
  8. SEZ «Նորարարական տեխնոլոգիաների պարկ»
  9. SEZ «Պավլոդար»
  10. SEZ «Աստանա - Տեխնոպոլիս»
  11. SEZ «Թուրքիստան»
  12. SEZ ««ICBC» Խորգոս»[89]

Փոքր և միջին ձեռնարկատիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանում 2015 թվականի փետրվարին մեկնարկել է փոքր բիզնեսներին աջակցելու նոր ծրագիր[90]։ 2015 թվականը, ըստ սպասումների, պետք է լիներ այս ծրագրի փորձնական ժամանակահատվածը[90], որում նախաձեռնությունը կուղղվեր երեք հիմնական ոլորտների` ագրոբիզնեսը, մեքենաշինություն և շինանյութերի արտադրություն, և այն հետագայում պետք է տարածվեր նաև այլ արդյունաբերությունների վրա[90]։

2015 թվականի մայիսին վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համաձայնեց տրամադրել 41 միլիոն եվրո տեխնիկական համագործակցության ծրագրերի, փոքր և միջին ձեռնարկությունների խորհրդատվական աջակցության, ինչպես նաև «Կանայք բիզնեսում» ծրագրի համար[91]։

2016 թվականին Ղազախստանի հեռահաղորդակցության սկսնակ ձեռնարկությունների թիվը 2015 թվականի համեմատ աճել է 10%-ով։ 2016 թվականի դրությամբ երկրում գրանցված են եղել շուրջ 9,400 փոքր հեռահաղորդակցական ընկերություններ[92]:]

Ղազախստանի կառավարությունը լայն աջակցություն է ցուցաբերում բիզնեսին, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրություններին։ Դրանց զարգացումը Ղազախստանի «Բիզնես ճանապարհային քարտեզ 2020» պետական ծրագրի բաղկացուցիչ մասն է։ Ղազախստանի ՀՆԱ-ում փոքր և միջին ձեռնարկատիրությունների մասնաբաժինը 2018 թվականին հասել է 28,4%-ի, մինչդեռ 2015 թվականին 24,9% էր։ Ղազախստանը նախատեսում է այս ցուցանիշը մինչև 2050 թվականը հասցնել 50%-ի[93]։

2014 և 2015 թվականների զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից սկսած երկրում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում նկատվեց նավթի գների ցածրացման և ուկրաինական ճգնաժամի հետևանքով[6]։ 2014 թվականի փետրվարին տենգեն արժեզրկվեց 19%-ով[94]։ Եվս 22% արժեզրկում տեղի ունեցավ 2015 թվականի օգոստոսին[95]։ Ղազախստանը, 2017 թվականին Ֆրեյզերի ինստիտուտի կողմից հրապարակված զեկույցում զբաղեցնում էր 54-րդ տեղը աշխարհի տնտեսապես զարգացած երկրների շարքում, բայց Գենդերային անհամամասնության ինդեքսի համաձայն 66 տեղից զբաղեցրել է 12-րդը. այս ինդեքսը կանանց և տղամարդկանց նույն իրավունքներն ունենալու ցուցանիշն է ողջ աշխարհի մակարդակով, որը փոխկապակցված է տնտեսական ազատության գնահատականի հետ[96]։

Ղազախստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017 թվականի դրությամբ 2013-ի համեմատ նվազել է մոտ 40%-ով[97]։

2016-2020 թվականների մասնավոր սեփականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին Ղազախստանի կառավարությունը հաստատել է առաջիկա 2016-2020 թվականների սեփականաշնորհման նոր ծրագիրը[98]։ Դա մասնավորեցման լայնածավալ ծրագիր է, որը շարունակում է 2014 թվականի ծրագիրը և ներառում 60 խոշոր պետական ընկերություններ ևս[99]։ Ըստ Ղազախստանի ֆինանսների նախարարության, 2016 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ 2014-2016 թվականների սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գործարքներից պետական բյուջեն ստացել է 6,99 միլիարդ տենգե (20,6 միլիոն դոլար)։ Ղազախստանի մասնավորեցման ծրագիրը նպատակ ունի շուրջ 15%-ով կրճատել տնտեսության զարգացման մեջ պետության ներգործությունը. սա համարվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների համար սահմանված մակարդակ[100]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին Ղազախստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային ուղի է ստեղծվել, որով արտահանվում և ներմուծվում է տարեկան 350,000 տոննա աղ (աշխարհում աղի արտահանված ու ներմուծված աղի 54%-ը)[101]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  2. http://hdr.undp.org/en/indicators/137506
  3. Vakulchuk, R. 2014. Kazakhstan's Emerging Economy: Between State and Market. Frankfurt/Main: Peter Lang. https://www.researchgate.net/publication/299731455
  4. «What We Do»։ wri.org։ Արխիվացված է օրիգինալից 20 February 2009-ին 
  5. «RosBusinessConsulting – News Online»։ rbcnews.com 
  6. 6,0 6,1 Kazakhs battle to stave off chill blowing in from Russian steppe, Financial Times, 21 May 2014
  7. «Global Competitiveness Index»։ reports.weforum.org 
  8. «Competitiveness Rankings»։ reports.weforum.org 
  9. OECD Investment Policy Reviews, P112, OECD, 2012
  10. Oil, Cash and Corruption, The New York Times, 5 November 2006
  11. «Corruption Perceptions Index 2018 Executive Summary p. 3»։ transparency.org։ Transparency International։ Վերցված է 23 June 2019 
  12. «World Bank Vice President Visits Kazakhstan, Discusses 25 Year Partnership and New Opportunities to Benefit People»։ www.worldbank.org 
  13. Vakulchuk, R., 2016. Public administration reform and its implications for foreign petroleum companies in Kazakhstan. International Journal of Public Administration, 39(14), pp.1180-1194. https://www.researchgate.net/publication/297675776
  14. «Global Innovation Index 2018»։ globalinnovationindex.org։ Վերցված է 2018-07-21 
  15. 15,0 15,1 «2018 Economic Freedom Index: Kazakhstan»։ The Heritage Foundation 
  16. «Edit/Review Countries»։ imf.org։ Արխիվացված է օրիգինալից 11 June 2010-ին 
  17. «Report for Selected Countries and Subjects»։ www.imf.org (en-US)։ Վերցված է 2018-09-15 
  18. «Statistical Agency»։ Statistical Agency 
  19. «asd»։ vestifinance.ru 
  20. «The Kazakhstan's GDP growth in the first quarter of 2014»։ newskaz.ru 
  21. «$2.5 billion will be allocated by the World Bank for the diversification of the Kazakhstans' economy»։ kapital.kz 
  22. «Kazakhstan Overview»։ www.worldbank.org 
  23. «Kazakhstan Shows Economic Growth in Key Sectors, President Tells Officials»։ astanatimes.com 
  24. «0.4% GDP growth observed in Kazakhstan since Jan 2016»։ inform.kz 
  25. «Doing Business 2020»։ doingbusiness.org 
  26. «Kazakh Government to Update Strategic Development Plan For 2025, Liberalize Regulations on Businesses»։ The Astana Times 
  27. Yergaliyeva Aidana (10 September 2020)։ «Real Sector of Kazakh Economy Has Continuous Positive Growth, Says Economy Minister»։ The Astana Times 
  28. 28,0 28,1 «Kazakh Economy Records Growth in Real Sector, Says Economy Minister»։ The Astana Times 
  29. «Uranium in Kazakhstan – Nuclear Power in Kazakhstan»։ world-nuclear.org 
  30. «Uranium Supplies: Supply of Uranium»։ world-nuclear.org 
  31. «Company Overview»։ tengizchevroil.com 
  32. «USGS Minerals Information: Europe and Central Eurasia»։ usgs.gov 
  33. 33,0 33,1 «Production of Toyota Fortuner kicks off in Kostanay»։ en.tengrinews.kz 
  34. «Kazakhstan expands car production»։ en.tengrinews.kz 
  35. «Focus2move| Kazakhstan Automotive Industry Outlook 2017–2022»։ focus2move.com (en-US)։ Վերցված է 2018-07-21 
  36. «Kazakh Economy Records Growth in Real Sector, Says Economy Minister»։ The Astana Times 
  37. «GE Transportation acquires 50% stake in Lokomotiv Kurastyru Zauyty»։ Railway Gazette 
  38. 38,0 38,1 «World Bank finances innovation in Kazakhstan»։ cistranfinance.com։ Արխիվացված է օրիգինալից 18 April 2015-ին։ Վերցված է 5 February 2015 
  39. «Global Retail Development Index 2015»։ www.atkearney.com։ Արխիվացված է օրիգինալից 3 September 2016-ին 
  40. «Global Retail: Expansion at a Crossroads»։ www.atkearney.com։ Արխիվացված է օրիգինալից 21 July 2018-ին։ Վերցված է 30 November 2019 
  41. «Kazakhstan follows China, India and Malaysia in Offering Potential for Retailers»։ www.cnbc.com 
  42. Joanna Lillis for EurasiaNet, part of the New East։ «Summer holiday in Kazakhstan? Astana eases visa restrictions to attract tourists | World news»։ The Guardian։ Վերցված է 2015-11-18 
  43. «Kazakhstan: Astana Announces Visa-Free Travel for 10 High-Investing States»։ EurasiaNet.org։ 16 June 2014։ Վերցված է 2015-11-18 
  44. «Country profiles»։ Travel and Tourism Competitiveness Report 2017 (en-US)։ Վերցված է 2017-04-07 
  45. «Casinos and gambling in Kazakhstan»։ www.worldcasino.expert 
  46. «Kazakhstan Plans to Ramp Up Investment into Economy, Build High Value Industry»։ The Astana Times 
  47. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 29 September 2007-ին։ Վերցված է 2006-11-29 
  48. Lt. Gov. Dalrymple (16 October 2006)։ «N.D. Companies To Attend Trade Mission To Kazakhstan, Ukraine And Russia»։ kxnet.com։ Արխիվացված է օրիգինալից 28 September 2007-ին։ Վերցված է 17 October 2006 
  49. «Chart: High-Tech Exports Gaining Ground in Kazakhstan»։ blogs.worldbank.org 
  50. 50,0 50,1 «China, Kazakhstan Sign $23.6 Billion in Deals»։ ibtimes.com 
  51. «Kazakhstan's foreign trade turnover rises by 19.7% in 2018»։ Kazinform 
  52. Satubaldina Assel։ «QazTrade Launches New Program to Support Local Kazakh Exporters Reach Foreign Markets»։ The Astana Times 
  53. 53,0 53,1 «National investment strategy seeks 26% foreign investment increase in five years»։ astanatimes.com 
  54. «Kazakhstan’s economic diplomacy: on solid footing and with clear goals in mind»։ The Astana Times 
  55. «OECD Investment Policy Reviews: Kazakhstan 2017» 
  56. «OECD Investment Policy Reviews: Kazakhstan 2017»։ OECD 
  57. 57,0 57,1 «Kazakhstan Enacts Investor Tax Breaks»։ tax-news.com 
  58. 58,0 58,1 «Kazakhstan Investment Climate Statement 2015»։ www.state.gov 
  59. 59,0 59,1 59,2 «Kazakhstan attracted $16 billion to the manufacturing industry»։ www.azernews.az 
  60. «Kazakhstan remains attractive for foreign investors»։ en.trend.az։ Արխիվացված է օրիգինալից 11 August 2016-ին։ Վերցված է 10 August 2016 
  61. «Kazakhstan to ratify 3 new joint projects with WB in 2016»։ www.inform.kz 
  62. «Investments and Development Ministry attracted over $200 bln investments since 2005 – Issekeshev»։ inform.kz 
  63. «Kazakhstan launches proactive policy to attract investment»։ www.turkishweekly.net։ Արխիվացված է օրիգինալից 16 August 2016-ին 
  64. «Chevron Drives Oil Companies and Kazakhstan to Boost Oil Production in a Major Way»։ fortune.com 
  65. «Kazakhstan Attracts $2.7 Billion in FDI in Q1»։ astanatimes.com 
  66. «Kazakh Economy Experiences Inflow of Foreign Investments»։ astanatimes.com 
  67. «Kazakh FM Reports on 2016 Results: UNSC Membership, Attracting Investment Major Achievements»։ astanatimes.com 
  68. «Number of foreign companies in Kazakhstan increases 25 percent in the past year»։ astanatimes.com 
  69. «Kazakhstan attracts record amount of foreign investment in 2016 – The Astana Times»։ The Astana Times (en-US)։ 2017-04-18։ Վերցված է 2017-04-18 
  70. «Growing FDI in Kazakhstan»։ kazakh-tv.kz 
  71. «EIB to provide €200 mln loan to KazAgro»։ inform.kz 
  72. «Kazakhstan attracts $330 billion FDI since 1991»։ astanatimes.com 
  73. «Kazakhstan targets to invite USD 34 bln of investments by 2025»։ inform.kz 
  74. «Investment opportunities in Kazakhstan: which sectors are most attractive to foreign investors?»։ Kazakh-TV 
  75. «Kazakhstan attracts $24.1 billion of FDI in 2019, $350 billion since independence»։ The Times of Central Asia 
  76. «FDI to Kazakhstan Reaches $3.6 billion, AIFC to Become Key Driving Factor for Economic Development in Future»։ The Astana Times 
  77. «13 regions of Kazakhstan see investment growth - minister»։ MENAFN 
  78. «The Investor's Partner»։ invest.gov.kz 
  79. 79,0 79,1 «Investment contract concluded via elicense.kz portal for first time»։ MFA of Kazakhstan 
  80. «Kazakhstan»։ www.wipo.int։ World Intellectual Property Organization 
  81. «NURLY ZHOL – THE PATH TO THE FUTURE»։ kazakhembus.com 
  82. «In Surprise State of the Nation Address, Kazakh President Unveils Massive Infrastructure Investments»։ astanatimes.com 
  83. 83,0 83,1 «THE PROGRAM "NURLY ZHOL" CREATES A STRONG BASE FOR THE ECONOMIC GROWTH OF KAZAKHSTAN»։ ortcom.kz։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-14-ին 
  84. «Kazakh Leader Outlines Five Priorities of Kazakhstan's Third Stage of Modernisation»։ The Astana Times 
  85. «2018 Index of Economic Freedom»։ www.heritage.org 
  86. «National companies increasing their profitability»։ www.inform.kz (ռուսերեն)։ Վերցված է 2017-03-30 
  87. «The 2018 IMD World Competitiveness Ranking»։ www.imd.org 
  88. «Special Economic Zone»։ invest.gov.kz 
  89. «List of special economic zones»։ Kazakh Invest 
  90. 90,0 90,1 90,2 «Kazakhstan launches a new program to support small businesses»։ Tengri News 
  91. «EBRD to expand SME support with €41 million from the government of Kazakhstan»։ ebrd.com 
  92. «Number of telecom start-ups up 10% in Kazakhstan in 2016»։ www.telecompaper.com։ Վերցված է 2017-04-13 
  93. «Prime Minister: Business Road Map 2020 programme proved its efficiency»։ Kazinform 
  94. "Tenge Fever", The Economist, 22 February 2014
  95. Kazakhstan's currency plunges, The New York Times, 21 August 2015
  96. «Economic Freedom of the World: 2017 Annual Report»։ www.fraserinstitute.org։ Արխիվացված է օրիգինալից 21 July 2018-ին 
  97. «GDPpc in current USD»։ worldbank.org 
  98. «New Wave of Privatization in Kazakhstan»։ www.worldfinancereview.com։ Արխիվացված է օրիգինալից 14 October 2016-ին 
  99. Kynge James, Farchy Jack (12 November 2015)։ «Kazakh privatisation drive shapes up as a hard sell»։ Financial Times։ Վերցված է 18 December 2017 
  100. «Kazakhstan gets over $20M from privatization program»։ Trend.Az (ru-RU)։ 2016-09-21։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2016-ին։ Վերցված է 2016-10-13 
  101. «OEC exports»։ mit.edu։ Արխիվացված է օրիգինալից 12 April 2016-ին։ Վերցված է 11 March 2016 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]