Ձկնորս կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձկնորս կատու
Ձկնորս կատու
Ձկնորս կատու
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ցեղ Արևելյան կատուներ (Prionailurus)
Տեսակ Ձկնորս կատու (P. viverrinus)
Միջազգային անվանում
Prionailurus viverrinus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 VU hy.svg
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ձկնորս կատու, կամ բծավոր կատու, կամ ձկնային կատու[1] (լատ.՝ Prionailurus viverrinus), արևելյան Ասիայում բնակվող վայրի կատու է, տարբերվում է նրանով, ձուկ է որսում և կարողանում է լավ լողալ։ Տեսակը ազգակից է հեոավոր արևելյան կատվին, սակայն տարբերվում է ավելի մեծ չափերով։

Հազվագյուտ հանդիպող կենդանի է, ընդգրկված է անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի վերաբերյալ միջազգային կոնվեկցիայի հավելված II-ում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսքով ձկնորս կատուն նման ցիվետային` կատվազգիների ընտանիքին պատկանող կենդանի ցիվետային (viverra), որտեղից էլ ստացել է իր լատիներեն անվանումը։

Հասուն կենդանին կշռում է 11-ից մինչև 15 կիլոգրամ (արու կատուները), 6—7 կիլոգրամ (էգ կատուները), մարմնի երկարությունը հասնում է 96,5—119,3 սանտիմետր, բարձրությունը` 38,1—40,6 սանտիմետր։ Օժտված է մեծ ուժով և ունի ամուր կառուցվածք։ Դունչը կարճ է և լայն, քթի միջնապատը բացակայում է։ Ականջները կարճ են և կլոր, գտնվում են գլխի ստորին մասի երկու կողմերում, ծնոտը կլոր է, բավականին նման պիտբուլի դնչին, ստորին ծնոտը բավականին ամուր է։ Ունի կլոր գլուխ, կարճ պարանոց, կարճ ոտքեր, հիմքում հաստ և կարճ պոչ։ Գույնը սևի հետ համակցված մողրագույն- շականակագույն է։

Կատուների մեծ մասի նման ձկնորս կատուների սև ականջների հետևում նույնպես կան խոշոր կլոր պտեր։ Այս բծերը ընդգծում են ականջների դիրքը, որոնք սեղմված են և ցուցադրում են կենդանու ագրեսվությունը։ Առջևի վերջույթի մատերի միջև կան թաղանթներ, որոնք խանգարում են եղունգները հետ քաշելուն, սակայն օգնում են ձուկ որսալիս։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորս կատուն գազանանոցում

Ձկնորս կատուն բնակվում է Հարավարևելյան Ասիայի[2] արևադարձային և մերձարևադարձային շրջաններում` Հնդկաստանի հարավում և արևելքում, Հնդկաչինում, Սումատրայում, Ցեյլոնում, Ճավա կղզոփւմ։ Ձկնորս կատուները հանդիպում են ջրամբարների մոտակայքում գտնվող անտառներում, հիմականում ճահիճների , լճերի և դանդաղահոս գետերի շրջակայքում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորս կատուները բազմանում են ամբողջ տարվա ընթացքում։ 63-ից 70 օր տևացող հղիությունից հետո ունենում են երկուսից երեք ձագ։ Նրանք սեռահասուն են դառնում 9 ամսական հասակում։ Գերության մեջ արուները օգնում են էգերին սերնդի նկատմամբ հոգ տանելիս, սակայն հայտնի չէ, թե ինչպես են նրանք վարվում բնության մեջ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն կատվազգիների մեծամասնության ձկնորս կատուները լավ լողորդներ են։ Սնունդ պնտրելիս նրանք ոչ թե սպսում են ափի մոտ, որպեսզի ճշգգրիտ թռիչքով բռնեն որսին, այլ թափառում են ծանծաղուտներում խեցգետիններ, խխունջներ, գորտեր, կամ ջրային այլ օրգանիզմներ փնտրելով, կամ լողում են և սուզվում ձուկ որսալու համար։

Հիմնականում սնվում են ձկներով։ Որսի ժամանակ նստում է գետի ափին և սպասում մոտակայքով լողացող ձկան, որին հարվածում է ճանկեր ունեցող թաթով, երբեմն որս փնտրելիս այս կատուն սուզվում է մինչև ջրի հատակը:Նաև ուտում է գորտեր, օձեր, խխունջներ, թռչուններ, մանր կաթնասուններ և կենդանիների դիակներ։

Երբեմն ցամաքում որսում է մկներ, թռչուններ և միջատներ։ Բացառիկ դեպքում որսում է ավելի խոշոր` գառի չափ ունեցող կաթնասուններ։

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Fishing Cat (Prionailurus viverrinus) 2.jpg

Ձկնորս կատուները կռվարարի համբավ ունեն, սակայն խուսափում են մարդկանց հետ հանդիպելուց։ Նկարագրվում է դեպք, երբ ձկնորս կատուն ցրել է շների խումբ։ Գոյություն ունի առասպել, որի համաձայն ձկներս կատուն Սինգապուրում գողացել է չորս ամսական երեխայի, այնուամենայնիվ դա փաստագրված չէ։ Սակայն հետաքրքրության է արժանի այն փաստը, երբ գազանանոցում գտնվող ձկնորս կատվի խոշոր արուն դուրս է եկել իր վանդակից և մտնելով ընձառյուծի վանդակը սպանել նրան[3]:.

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Prionailurus viverrinus viverrinus: Հնդկաստան, հարավարևելյան Ասիա,Սումատրա
  • Prionailurus viverrinus risophores: Ճավա, Բալի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 108. — 10 000 экз.
  2. Mukherjee, S., Appel, A., Duckworth, J. W., Sanderson, J., Dahal, S., Willcox, D. H. A., Herranz Muñoz, V., Malla, G., Ratnayaka, A., Kantimahanti, M.; Thudugala, A.; Thaung, R. & Rahman, H. (2016)։ «Prionailurus viverrinus»։ էջ e.T18150A50662615 
  3. Denis, Armand. «Cats of the world». Boston, Houghton Mifflin, 1964. ISBN 0-09-450440-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]