Հրուշակագործ
Հրուշակագործ | |
---|---|
![]() | |
![]() |
Հրուշակագործ (գերմ.՝ Konditor), հրուշակեղեն, աղանդեր և թխված այլ ուտելիք պատրաստող արհեստավարժ խոհարար։ Այս մասնագիտության ներկայացուցիչներին կարելի է հանդիպել խոշոր հյուրանոցներում, ռեստորաններում և փռերում։ Ավելի հազվադեպ հրուշակագործ է կոչվում այն մարդը, ում բիզնեսը կապված է հրուշակեղենի վաճառքի հետ։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրուշակագործն զբաղվում է բաղադրատոմսերով տրված տարատեսակ խմորների, միջուկների, կրեմների պատրաստմամբ, թխում և զարդարում է արտադրանքը։ Դրանք բարձրորակ, տարատեսակ համերով և բույրերով սննդային մթերքներ են։ Աշխատանքների մեծ մասն արվում է ձեռքով՝ հատուկ գործիքների օգնությամբ՝ հրուշակագործի մասնագիտությունը վերածելով արվեստի[1]։
Բացի դրանից, հրուշակագործը պարտավոր է իմանալ բաղադրիչների և պատրաստի մթերքների պիտանելիության և պահպանման ժամկետները։
Խոշոր հրուշակարաններում հրուշակագործի աշխատանքի արագացման և պարզեցման համար կիրառում են տարատեսակ մասնագիտացված սարքավորումներ[2]։
Համահասարակական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վիլլի Վոնկան և շոկոլադի գործարանը» (ԱՄՆ, 1971)
- «Հրուշակագործի ճակատագիրը» (ԱՄՆ, 2004)
- «Չառլին և շոկոլադի գործարանը» (ԱՄՆ, 2005)
Հեռուստաշոու
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հրուշակագործ» (Ռուսաստան, «Пятница!» հեռուստաալիք, հեռուստահաղորդավար՝ Ռենատ Աղզամով)[3]
- «Հրուշակագործների արքան» (ԱՄՆ, «TLC» հեռուստաալիք, հեռուստահաղորդավար՝ Բադդի Վալլաստրո)[4]
Սիթքոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Украшение торта: звездный час любого кондитера
- ↑ «Виды кондитерского оборудования использующегося в кондитерских цехах». Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին. Վերցված է 2018-08-28-ին.
- ↑ Кондитер
- ↑ «Король кондитеров». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրուշակագործ կատեգորիայում։ |