Jump to content

Հրայր Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Մուրադյան
Ծնվել էմարտի 24, 1907(1907-03-24)[1]
Էվջիլար, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 6, 1964(1964-05-06)[1] (57 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, դրամատուրգ և դասախոս
Հաստատություն(ներ)Գրականության ինստիտուտ[1] և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1933)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1963)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Հրայր Բենիամինի Մուրադյան (մարտի 24, 1907(1907-03-24)[1], Էվջիլար, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 6, 1964(1964-05-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սուրմալուի գավառի Էվջիլար գյուղում։ Ավարտել է Կրասնոդարի յոթնամյա դպրոցը, իսկ 1928 թվականին՝ Նոր Նախիջևանի հայկական մանկավարժական տեխնիկումը։ 1928-1930 թվականներին ուսուցչություն է արել Կրասնոդարի հայկական դպրոցում։ 1933 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորելուն զուգընթաց, 1931-1933 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի ֆինանսատնտեսական տեխնիկումում և բժշկական ինստիտուտում, 1933-1934 թվականներին՝ Իջևան ավանի դպրոցում։ 1935-1942 թվականներին աշխատել է Երևանի գրական թանգարանում, 1942 թվականից ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով. հայ, ռուս և անտիկ շրջանի գրականություն է դասավանդել Երևանի հեռակա մանկավարժական, երկամյա ուսուցչական և թատերական ինստիտուտներում։

1943 թվականին «Խաչատուր Աբովյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «Դերենիկ Դեմիրճյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

1956 թվականին նրա «Խաչատուր Աբովյան» դրաման բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում։

1960 թվականին նկարահանվեց նրա սցենարի հիման վրա «Սայաթ-Նովա» երաժշտական-կատակերգական կինոնկարը։ Ռեժիսորն է Կիմ Արզումանյանը։

Ռուսերեն լույս է տեսել Հ.Մուրադյանի «Ժամանակակիցները Աբովյանի մասին» գիրքը (Երևան, 1940)։ Մասնակցել է Ռափայել Պատկանյանի և Խաչատուր Աբովյանի երկերի ակադեմիակամ հրատարակություններին։ Մահացել է Երևանում[2]։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պռոշյանի կյանքը, Երևան, Պետհրատ, 1937, 69 էջ։
  • Խաչատուր Աբովյան, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1939, 96 էջ։
  • Աբովյանը և Ռուսաստանը, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1940։
  • Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին, Երևան, Հայպետհրատ, 1941, 128 էջ։
  • Ղազարոս Աղայան (կյանքը և գործը), Երևան, Հայպետհրատ, 1941, 114 էջ։
  • Վարդան Մամիկոնյան, Երևան, Հայպետհրատ, 1943, 38 էջ։
  • Հավերժության ուղևորը (Խաչատուր Աբովյան, դրամա), Երևան, 1947, 178 էջ։
  • Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 170 էջ։
  • Խաչատուր Աբովյան, Երևան, «Գիտելիք», 1955, 44 էջ։
  • Ռափայել Պատկանյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1956, 268 էջ։
  • Դերենիկ Դեմիրճյան, «Գիտելիք», 1957, 39 էջ։
  • Սայաթ-Նովա (կինովիպակ), Բեյրութ, 1960, 75 էջ։
  • Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 513 էջ։
  • Սայաթ-Նովա, Երևան, 1963, 85 էջ։
  • Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1963, 183 էջ։
  • Գրաքննադատական ակնարկներ, Երևան, 1965, 437 էջ։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ։
  • Զվյագինցևա Վերա։ Ձմեռային աստղ.- Երևան։ Հայպետհրատ, 1960.- 159 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 94—95.
  2. Հայկ խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 326-327.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 94
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրայր Մուրադյան» հոդվածին։