Jump to content

Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա
տեսակգեղանկար
նկարիչԷժեն Դելակրուա[1]
տարի1826
բարձրություն213 սանտիմետր
լայնություն142 սանտիմետր
ուղղությունռոմանտիզմ
ժանրայլաբանություն[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲորդոյի կերպարվեստի թանգարան
հավաքածուԲորդոյի կերպարվեստի թանգարան
պատվիրատուComité grec de Paris?
https://www.musba-bordeaux.fr/fr/article/la-grece-sur-les-ruines-de-missolonghi կայք
Ծանոթագրություններ
 Greece on the Ruins of Missolonghi (Delacroix) Վիքիպահեստում

«Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» (ֆր.՝ La Grèce sur les ruines de Missolonghi), ֆրանսիացի նկարիչ, եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիրներից Էժեն Դելակրուայի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1826 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 208 × 147 սմ։

Այսօր «Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Բորդոյի կերպարվեստի թանգարանում[2] (Բորդո, Ֆրանսիա

«Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» ստեղծագործությունում Դելակրուան ազդվել է 1826 թվականին Օսմանյան զորքի կողմից Մեսոլոնգիոնի երրորդ պաշարման իրադարձությունից։ Քաղաքի շատ բնակիչներ երկարատև (գրեթե մեկ տարի տևող) պաշարման ժամանակ որոշում են զանգվածային ճեղքում կազմակերպել ու դուրս գալ շրջափակումից՝ փրկվելով սովից ու համաճարակից։ Փորձն ավարտվում է աղետով․ հույների մեծամասնությունը սպանվում է թուրքերի կողմից։

Կտավում Հունաստանը պատկերված է ծնկաչոք կնոջ տեսքով։ Կինը զբաղեցրել է նկարի մեծ մասը։ Նրա հագին հունական ավանդական զգեստ է։ Կնոջ կուրծքը լայն բացված է։ Ձեռքերը լայն տարածել է, որպես վշտի նշան։ Իր ոտքերի մոտ, փլատակների տակից, զոհվածներից մեկի ձեռքն է երևում։ Հետին պլանում կանգնած դեղին թյուրբան հագած թխամաշկ տղամարդը խորհրդանշում է թշնամուն․ նա դրոշ է ամրացնում գետնին[3]։

Նկարը քրիստոնեական խորհրդանիշեր է պարունակում։ Կնոջ կապույտ զգեստը խորհրդանշում է Մարիամ Աստվածածնին։

Հունաստանը խորհրդանշող կինը կտրուկ ցայտագունությամբ է պատկերված[4]։

«Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1826 թվականի ամռանը Փարիզի Լեբրեն պատկերասրահում տեղի ունեցած ցուցադրությանը, որը նվիրված էր հույների ազատության պայքարին։ Նկարը դրական քննադատությունների է արժանացել, սակայն գնորդ չի ունեցել։ Միայն 1852 թվականին Բորդո քաղաքը գնում է նկարն իր թանգարանի համար 2 500 ֆրանկով՝ Դելակրուայի հետ դժվարին բանակցություններից հետո[5][6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 JocondeLab — 2014.
  2. «Eugène DELACROIX, La Grèce sur les ruines de Missolonghi | Le site officiel du musée des Beaux-Arts de Bordeaux». www.musba-bordeaux.fr. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Peinture XIXe siècle» (ֆրանսերեն). Musée des Beaux-Arts de Bordeaux. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. Daguerre de Hureaux, Alain (1998). L'ABCdaire de Delacroix (ֆրանսերեն). Luçon: Flammarion. էջ 96. ISBN 2-08-012578-8.
  5. Un regard, une image Արխիվացված 2022-01-19 Wayback Machine auf der Internetseite Actualité des Arts.
  6. Beschreibung des Bildes Արխիվացված 2021-06-15 Wayback Machine (PDF) auf der Seite des Musée des beaux arts, Bordeaux.
  7. Alain Daguerre de Hureaux: Delacroix. Das Gesamtwerk. Belser Verlag, Stuttgart u. Zürich 1994, ISBN 3-7630-2305-4, S. 69 ff.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Luigina Rossi Bortolatto: Tout l’oeuvre peint de Delacroix (= Classiques de l’art). Flammarion, Paris 1984, ISBN 2-08-011201-5.
  • Maurice Tourneux: Eugène Delacroix (= Les Grands artistes, leur vie, leur oeuvre). Henri Laurens, Paris 1904, S. 21 und 28.
  • Maïté Bouyssy: Entre allégorie et personnification «La Grèce sur les ruines de Missolonghi». In: Joëlle Tamine-Gardes (Hrsg.): L’allégorie, corps et âme: entre personnification et double sens. Publications de l’Université de Provence, Aix-en-Provence 2002, ISBN 2-85399-522-4, S. 161—186.
  • Victoria Charles, Sun Tzu: Die dritte Belagerung von Mesolongi (Missolonghi). In: Der Krieg in der Kunst. Parkstone International, New York 2012, ISBN 978-1-78042-501-6, S. 198—199.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա» հոդվածին։